TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ. Նաիրա Զոհրաբյան

19:22 03.08.2018

Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Երևանը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ։ «Ես երեկ քաղխորհրդի նիստում հայտարարեցի, որ ես սովոր եմ անել առավելագույնը։ Այս անգամ ևս ես անելու եմ առավելագույնը և անհնարը իմ քաղաքական թիմի և առաջին հերթին երևանցիների հույսերը արդարացնելու համար»,- […]

̰
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մաքրել են Նոր Կյանքի ջրատարը

19:01 03.08.2018

ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացրել է ջրատարի մաքրման աշխատանքներ, այս մասին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը և 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը: Այս մասին տեղեկանում […]

̰
Իսկ ինչո՞ւ էր լռում Լավրովը 2008թ. մարտի 1-ից հետո. Deutsche Welle

18:47 03.08.2018

Սերգեյ Լավրովը (իսկ իրականում Վլադիմիր Պուտինը) սուր քննադատեց դաշնակից Հայաստանի կառավարությանը: Ռուսաստանի արտգործնախարարի ցասումն էր առաջացրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, ինչպես նաև նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի (նա այժմ գտնվում է հետախուզման մեջ) և Հայաստանի նախկին գլխավոր շտաբի պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի […]

̰
Բնակության վայրի հասցեն փոխելիս պետք է հաշվառվել նոր վայրում. ոստիկանությունը զգուշացնում է

18:40 03.08.2018

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ բնակչությանը հաշվառման հետ կապված որոշ տեղեկություններ է ներկայացրել: «Շատ ժամանակ անձինք փոխելով իրենց բնակության վայրի հասցեն՝ չեն ներկայանում նոր բնակության վայրով հաշվառվելու համար։ Արդյունքում մնում են հաշվառման մեջ նախկին բնակության հասցեով։ Եթե ոստիկանության ծառայողների կողմից բնակարաններ այցելության ժամանակ հայտնաբերվեն նմանատիպ դեպքեր, բնակելի տարածության սեփականատերը […]

̰
Փրկարարները փնտրում են Սևանի լճափից հեռացած քաղաքացուն

18:36 03.08.2018

Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ […]

̰
Որոնվում է երևանյան խանութից դրամապանակ գողացող քաղաքացին. ՔԿ

18:20 03.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող խանութներից մեկում քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 2018թ. հունիսի 1-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:40-ի սահմաններում, […]

̰
Մարմաշենի վանական համալիրում գերխոնավացման հետևանքով քարաթափումներ են տեղի ունենում

18:12 03.08.2018

Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը վտանգված է, ավելին, արդեն տեղի են ունենում քարաթափումներ: Իսկ թե ինչու է նման վիճակի հասել Պահլավունի իշխանների տոհմի կառուցած եկեղեցին, մի քանի պատճառ է նշվում՝ գրունտային ջրերի մակարդակը բարձր է, տեղանքը սողանքային գոտի է: Վանական համալիրի հոգևոր հովիվն էլ չի բացառում, որ շինության ամրության վրա ազդել է նաև ընդամենը 100 մետր […]

̰
Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկի՝ զբոսաշրջության աճի տեմպը նվազել է

17:47 03.08.2018

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է այցելել 685 հազար 971 զբոսաշրջիկ: Եթե այս տվյալը համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ, ապա ակնհայտ է, որ այն աճել է: 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելել է 622 հազար 381 զբոսաշրջիկ: Եթե թվերի համեմատությունը դիտարկենք տոկոսային հարաբերակցությամբ, ապա կստացվի, որ այս տարվա ցուցանիշը 10.2%-ով […]

̰
46 ուսումնասիրություն, հարուցված 25 քրգործ, 36 հայց. ՀՀ գլխավոր դատախազություն

17:23 03.08.2018

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի պարզման շրջանակներում ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան պետական շահերի պաշտպանության վարչու­թյունը 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ իրականացրել է 46 ուսումնասիրություն: Դրանց համար հիմք են հանդիսացել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական բաժնեմասով կազմակերպությունների՝ պետության գույքային շահերին առնչվող հայցերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, պետական մարմինների […]

̰
Սահմանամերձ Բերդավանում դեռ չի հաջողվում մարել հրդեհը

17:05 03.08.2018

Ինչպես հայտնի է, երեկ հրդեհ է բռնկվել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղի տարածքում: Հրդեհն անցել է ադրբեջանական կողմից ու քանի որ այնտեղ դեռ չի մարվել, հայկական տարածքում պարբերաբար վերաբռնկումներ են լինում: Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանն այսօր SHANTNEWS.am-ին ասել է, որ մոտ 10 հա խաղողի այգի է այրվել, պտղատու ծառեր, իսկ հիմնականում տուժել են խոտածածկ տարածքները: […]

̰
ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը կորոշի արձակուրդից հետո

17:00 03.08.2018

«Հանրապետական կուսակցությունը դեռևս չի քննարկել և չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ»,- այս մասին Factor.am-ին տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Մեզ մոտ արձակուրդի փուլ է, երբ վերադառնանք, կունենանք համապատասխան քննարկում և կորոշենք»,- նշել է Թադևոսյանը՝ հավելելով, որ մինչև օգոստոսի 15-ը ՀՀԿ-ականները կվերադառնան արձակուրդից: Ռուբեն Թադևոսյանը հույս է հայտնել, որ […]

̰
Վալերի Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության կրթահամալիրի նոր պետին

16:57 03.08.2018

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը երեկ՝ օգոստոսի 2-ին, ոստիկանության կրթահամալիրի ղեկավար և դասախոսական կազմին է ներկայացրել ոստիկանության կրթահամալիրի նոր պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանին։ Այս մասին հայտնում են ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վալերի Օսիպյանը հույս է հայտնել, որ կրթահամալիրի նորանշանակ պետն իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը կփոխանցի ուսումնական հաստատության սովորողներին, և ոստիկանության համակարգում այսուհետև […]

̰
Ես ունեցել եմ շատ բիզնեսներ. «Սևան» ազգային պարկի տնօրեն

16:49 03.08.2018

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նշել է, որ բիզնեսով չի զբաղվում. դրանով զբաղվում է իր ընտանքիը: «Չեմ կարծում, որ դա ամոթ է, և մարդը չպետք է ունենա բիզնեսներ»,- ասել է նա: Նա նշել է, որ մինչև տնօրեն դառնալը բիզնեսները հանձնել է եղբորը: «Ես հենց հիմա կարող եմ հայտարարել հանրությանը, […]

̰
Հակահեղափոխություն չի լինելու, իսկ մեղավորները պատժվելու են. Արսեն Թորոսյան

16:45 03.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Հակահեղափոխության առաջամարտիկների կյանքից» վերտառությամբ գրառում է կատարել: Նախարարը, մասնավորապես, նշել է. «Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մի գեղեցիկ օր մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով նույն այդ հիվանդանոցի տնօրենին։ Աճուրդները արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է արվել, քանի […]

̰
Անազատության մեջ գտնվող բոլոր անձինք նոյեմբերից տեսազանգի հնարավորություն կունենան

16:41 03.08.2018

Տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նախարար Արտակ Զեյնալյանը: ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրակարգում ներառված հարցերը վերաբերել են անազատության մեջ գտնվող անձանց՝ արտաքին աշխարհի հետ շփման-հաղորդակցման խնդիրներին, ՔԿՀ-ներում ոչ կանոնադրական հարաբերությունների լուծման հնարավոր ուղիներին: Զեկույցներով են հանդես եկել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի […]

̰
Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերու հետ

16:36 03.08.2018

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել հուլիսի 15-ից Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, որին հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: «Այսօր Բաքվում ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին, որը 15.07.2018թ հայտնվել էր Ադրբեջանում։ Ներկայացուցիչները հետևել են նրա ազատազրկման պայմաններին, […]

̰
Բուհերում տեղերն ավելի շատ էին, քան դիմորդների թիվը. Կարո Նասիբյան

16:34 03.08.2018

Բուհերում 21 հազար ուսանողի տեղ կար այն դեպքում, երբ բուհ ընդունվել ցանկացողներն ընդամենը 5456-ն էին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԿԳՆ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը: Նրա խոսքերով՝ բուհ է ընդունվել 4616 շրջանավարտ: «Շրջանավարտները ավելի շատ դիմել են Երևանի պետական համալսարան (1701 դիմորդ), երկրորդ տեղում է Երևանի պոլիտեխնիկական համալսարանը (558 […]

̰
Լավրովի օրակարգում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպում չկա. Մարիա Զախարովա

16:33 03.08.2018

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 3-ին իր ավանդական ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի հարցին՝ նախատեսվա՞ծ է արդյոք ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Ռուսաստանի Դաշնություն և հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զախարովան նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպում Սերգեյ Լավրովի օրակարգում չկա: «Ես այդ մասին չգիտեմ, ինձ ոչինչ […]

̰
Օգոստոսի 2-3-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 62 դեպք

16:20 03.08.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնավորապես՝ խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 5, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման և կաշառակերության 3-ական, բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ծեծի և սպանության սպառնալիքի 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ […]

̰
Աննա Հակոբյանը Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի ընտանիքին նրա մասին տեղեկություններ է փոխանցել

16:12 03.08.2018

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր խոսել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի մոր հետ: «Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված […]

̰
Արթուր Վանեցյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

16:09 03.08.2018

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ, ըստ Արթուր Վանեցյանի, երկու երկրների միջև հաստատված ամուր համագործակցությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը էլ ավելի է ամրապնդում արդեն գոյություն ունեցող […]

̰
Կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

15:49 03.08.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 2-ին՝ ժամը 16.20-ին, 1966 թ. ծնված Սաղաթել Օ.-ն կամավոր հանձնել է «Իժ-17» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի, որսորդական հրացան և հայտարարել, որ գտել է նույն օրը իրենց տանը կից իրենց վագոն տնակում, որը պատկանել է հանգուցյալ հորը:

̰
Աբովյանում վրաերթի հետևանքով տարեց տղամարդ է մահացել

15:45 03.08.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացած անձը ոչ թե 79-ամյա Լևոն Մարգարյանն է, այլ 1950 թ. ծնված Երվանդ Բաբայանը: Նախապես հայտնել էին, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վ՝րաերթի է ենթարկել […]

̰
Մեկ օրում գրանցվել է հրդեհի 75 կանչ. ԱԻՆ

15:34 03.08.2018

«Օգոստոսի 3-ին՝ ժամը 13.00 դրությամբ, հանրապետության տարածքում գրանցվել  է 8 հրդեհ, 14 կենցաղային կանչ: Հրդեհներից մեկը Երևանում է եղել»,- այսօր SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը: SHANTNEWS.am-ի խնդրանքով՝ ՀՀ ԱԻՆ-ում հայտնել են հուլիս ամսվա այն 2 օրերը, երբ ամենից շատ են ՃԿԱԿ-ում հրդեհների մասին ահազանգեր ստացել: «Հուլիսի 9-ին և 5-ին: Հուլիսի 9-ին […]

̰
Հայտնի է սփյուռքահայ դեռահասի անունը, որը հյուրընկալվելու է Նիկոլ Փաշինյանի ընտանիքում

15:29 03.08.2018

Սփյուռքի նախարարությունից տեղեկանում ենք, որ այսօր Սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրել է վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանի անունը: Նա էլ կլինի այն սփյուռքահայը, որ հյուրընկալվելու է Նիկոլ Փաշինյանի ընտանիքում: Այդ մասին շաբաթներ առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի […]

̰
ԱԻՆ փրկարար ծառայությունը քննարկել է անելիքները

15:18 03.08.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը: Այս մասին հյատնում են ԱԻՆ լրատվական բաժնից: Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված […]

̰
Որո՞նք են բուսածածկ տարածքներում հրդեհի առաջացման պատճառները

15:11 03.08.2018

Ինչպես արդեն հաղորդել ենք, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր ասել է, որ նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի աճ է գրանցել աղբի և բուսածած տարածքների հրդեհները: Խոսելով պատճառների մասին՝ Խանգելդյանն ասել է հետևյալը. «Շատ քիչ է լինում, որ տարերային գործոններով է պայմանավորված: Մեծամասնությամբ, իհարկե, մարդածին գործոն է, և բուսածածկ […]

̰
Ոստիկանությունը ճշտում է Երևանի ընտրացուցակները

15:08 03.08.2018

Ոստիկանությունը սկսել է նախապատրաստվել Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։ Ոստիկանությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և ակնկալում աջակցություն:

̰
Աճել են աղբի և բուսածածկ տարածքների հրդեհները. Հովհաննես Խանգելդյան

15:04 03.08.2018

«Այս տարի մենք արձանագրեցինք կտրուկ աճ հենց բուսածածկ տարածքներում հրդեհների թվաքանակով: Եվ դրանով էլ պայմանավորվեց ընդհանուր հրդեհների աճը հուլիս ամսին: Այսպես, գրանցվել է 1042 հրդեհ բուսածածկ տարածքներում, ինչը շուրջ 2.7 անգամ ավելի է անցած տարվա հունիսի ժամանակահատվածի համեմատ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) պետ Հովհաննես Խանգելդյանը: Ըստ ՃԿԱԿ […]

̰
Հայաստանը պետք է շարունակի ՀԱՊԿ նախագահումը. Դավիթ Տոնոյան

14:57 03.08.2018

Ռուսաստանի Դաշնության հետ 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումն ընթացքի մեջ է, կազմակերպված է արտադրություն: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Անդրադառնալով ռուսական «Կոմերսանտ»-ի հրապարակմանը, թե Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը կարող է սառեցվել, Տոնոյանը նշեց. «Ինձ այդպիսի տեղեկություններ ծանոթ չեն, իմ տեղեկությունները սահմանափակվում են նրանով, որ […]

̰
BACK_TO_TOP