11:37 06.08.2018
Լարիսա Ղարսլյանը Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» մինչ օրս երազում էր վարչապետի հետ լուսանկար ունենալու մասին, նրանց տանն ապրելու մասին նույնիսկ ենթադրել չէր կարող: Օգոստոսի 9-ից նա 10 օրով կհյուրընկալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը: Jnews.ge-ն խոսել է Լարիսա Ղարսլյանի հետ:
18-ամյա աղջնակը, լսելով «Քայլ դեպի տուն» ծրագրի մասին, որոշել է անպայման մասնակցել, սակայն մինչև այսօր տեղյակ չի եղել, որ հազարավոր մասնակիցներից մեկին հյուրընկալելու պատրաստակամություն էր հայտնել վարչապետի ընտանիքը: Լարիսան իրեն երջանիկ է համարում, որ բախտ է վիճակվել ապրել ՀՀ վարչապետի տանը:
«Հենց որ զանգեցին ասացին, չգիտեի ինչ անեի, ուրախությունից թռվռում էի: Անկեղծ ասած, տեղյակ չեմ էլ եղել վիճակահանության մասին: Մեծ անակնկալ էր: Վստահ եմ` շատ լավ ժամանակ եմ անցկացնելու», – ասել է Լարիսա Ղարսլյանը:
Վերջինս չի թաքցնում այն մեծ ուրախությունը, որ այսօր է զգացել: Լարիսան 2018 թվականի օգոստոսի 3-ը շրջադարձային օր է համարում: Նա արդեն մտածում է, թե ինչ նվեր է տանելու, որ վարչապետին միշտ հիշեցնի Ջավախքն ու Վրաստանը:
«Այդ 10 օրը շատ բան է փոխում, նախ օտար միջավայր, ինքնուրույն լինել, առավել ևս հյուրընկալվելու եմ վարչապետի տանը, ինձ համար մեծ պատիվ է, միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն: Սովորելու շատ բան ունեմ, անհամբերությամբ սպասում եմ` երբ եմ տեսնելու վարչապետի տիկնոջը: Աննա Հակոբյանը հեղափոխության օրերից ինձ համար հայ կնոջ իդեալ է»,– նշել է Լարիսան:
Ջավախքի գողտրիկ անկյուններից մեկում բնակվող Լարիսա Ղարսլյանն այս տարի է դպրոցն ավարտել և ընդունվել է Իլիայի պետական համալսարան Թբիլիսիում՝ ընտրելով միջազգայնագետի մասնագիտությունը: Նա ստեղծագործում է, 10 տարի պարով է զբաղվում:
Լարիսան երազում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվելու և կրթությունն արտասահմանում, մասնավորապես` Անգլիայում և Գերմանիայում շարունակելու մասին: Առաջինը շուտով իրականություն կդառնա բախտի բերմամբ, իսկ երկրորդին ինքնուրույն է ձգտելու:
18:18 25.07.2025
Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...
18:12 25.07.2025
62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...
18:06 25.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակումՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ […] ...
17:54 25.07.2025
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...
17:48 25.07.2025
Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ։ […] ...