15:10 30.07.2018
Հուլիսի 29-ին Երևանի Այրվածքաբանության գիտական կենտրոնում մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը: Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրվածքների բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը: Նա նաև նշեց, որ 3 տուժածներից մեկն էլ այսօր տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ: Հիշեցնենք, որ Սասուն Հարությունյանը «մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Երևան քաղաքի Շենգավիթ […]
15:07 30.07.2018
ՀՀ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: «Ձեռնարկվում […]
14:45 30.07.2018
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը համոզված է՝ ԱՊՊԱ ոլորտում չարաշահումներ են տեղի ունենում: Պաշտպանի խոսքերով՝ ավտոապահովագրող ընկերությունները զանգվածայնորեն օգտագործում են վարորդների անձնական տվյալները: «Police.am կայքի տվյալներից են օգտվում, այն դեպքում, երբ անձն այդ թույլտվությունը չի տվել: Ենթադրենք դրանով որոշում են, որ մեքենան 3 ամիս առաջ որպես տաքսի է ծառայել: Այդ հարցը բարձրացրեցինք: Ներկայումս ինչ խորամանկություն […]
14:43 30.07.2018
Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» կոչվող որմնանկարները ոչնչացման եզրին են: Դրանք գտնվում են Գյումրիի նախկին գալվանոմետրերի գործարանում: Վթարային շենքում որմնանկարների պահպանության մասին խոսք լինել չի կարող, թեև Մինասի այս գործերը պահպանվող հուշարձանների ցանկում են: Երկու որմնանկարների առանձին հատվածներ արդեն կորսված են: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը բարձրաձայնում է դրանց անհապաղ վերականգնման անհրաժեշտության մասին: Դրանք Մինասի այն գործերից են, […]
14:33 30.07.2018
Ապահովագրական ընկերությունները համատարած կիրառում են հետադարձ պահանջի իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է փաստաբան Գայանե Պապոյանը: Փաստաբանի խոսքերով՝ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ, օրինակ, վարորդը որոշ հանգամանքների բերումով վթարի մասին ուշացումով է տեղեկացրել ավտոապահովագրող ընկերությանը, և նրա նկատմամբ կիրառվել է հետադարձ պահանջի իրավունք. հետ է գանձվել վթարի համար տրված փոխհատուցումը: «Պայմանագրով սահմանվում […]
14:23 30.07.2018
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ Հայաստանը կմասնակցի զորավարժություններին. Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա: Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրներ:
13:51 30.07.2018
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։ Ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ընտանեկան բռնությունների աճ. ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է նման 258 քրեական գործ՝ նախորդ տարվա 215-ի դիմաց։ […]
13:29 30.07.2018
Ներքին Չարբախ թաղամասում այսօր բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 6 տարեկան երեխա: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը մանրամասներ է ներկայացնում դեպքի վայրից: Ներքին Չարբախի բնակելի տներից մեկում այսօր տատիկն է եղել տանը՝ երկու երեխաների հետ: Երեխաները խաղացել են, նրանց մոտ եղել է կրակայրիչ: Երեխաներն ինչ-որ փոքր բան են այրել, տատիկը կրակայրիչներից մեկը վերցրել է, մինչդեռ պարզվում է՝ […]
13:21 30.07.2018
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ կայացվել է հայկական կինոյի համար կարևոր մի փոփոխություն: «2005 թ-ին հայաստանցի կինոգործիչների, ոլորտի ներկայացուցիչների թողտվության կամ գուցե դյուրահավատ լինելու պատճառով կայացվեց հայկական կինոյի պատմության ամենախայտառակ որոշումներից մեկը. «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի ամբողջ գույքային ունեցվածքը, այդ թվում՝ ֆիլմերի օգտագործման հեղինակային իրավունքներն անցան […]
13:17 30.07.2018
Քրեական աշխարհում հայտնի Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին Դուբայի օդանավակայանում ձերբակալելու մասին որևէ պաշտոնական տեղեկություն ՀՔԾ-ին չի հաղորդվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նշենք, որ լրատվամիջոցները հաղորդել էին, թե կեսգիշերին Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Արամ Վարդանյանը: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշել էր […]
13:14 30.07.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ Հայաստանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, […]
12:45 30.07.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով իրենց ուղղվող մի հարցի: «Սիրելի ընկերներ, ի պատասխան ձեր նամակների և հարցադրումների, տեղեկացնում եմ, որ մոտ օրերս կտեղեկացնենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափի և մյուս մանրամասների մասին»,- նշել է նա: https://www.facebook.com/khazhakyan/posts/1323374927796298
12:41 30.07.2018
Պորտուգալիայում կայացել է ֆուտբոլի գավաթի խաղարկության առաջին փուլը՝ «Շավիշ»-ը մրցել է «Արոկա»-ի հետ: «Շավիշ»-ում խաղում է նաև Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով իր նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ, հայտնում է «Արմենպրես»-ը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, և հետխաղյա 11 մետրանոց հարվածների շնորհիվ «Շավիշ»-ն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել գավաթի խաղարկության երկրորդ փուլ: […]
12:34 30.07.2018
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 13.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 23 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Էմմա Մ.-ն: Նա ընթացիկ տարվա հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
12:13 30.07.2018
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Հովիկ Խաչատրյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ վարչության պետի տեղակալ է նշանակվել […]
12:11 30.07.2018
ՀՀ ԱԻՆ հայտնում է, որ հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է խոտի դեզ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին: Հայտնաբերվել է Գ. Թ.-ի (ծնված 2012 թ.) դին: ԱԻՆ-ից […]
11:57 30.07.2018
Կեսգիշերին Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Այս մասին տեղեկացնում է NewsBook.am-ը՝ հղում անելով իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրներին: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշել է Արամ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել: ՀՀ քաղաքացի Մամիկոն Սուրենի Բագրատունին հունիսի 4-ին հաղորդում էր տվել, որ […]
11:32 30.07.2018
Այսօր՝ հուլիսի 30-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ […]
11:22 30.07.2018
Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ամենամեծ թվով ներգաղթյալներ գրանցվել են Ուզբեկստանից՝ 1 277 651 մարդ:
11:15 30.07.2018
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է դերասան Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրմանը: Ֆեյսբուքյան իր էջում նա արձագանքել է երեկվանից հնչող քննադատություններին: «Հայկ Մարությանի մասին, հուզմունքներն ու քմծիծաղը մի կողմ թողնելով… Ինչո՞ւ շատերը չեն հավատում, որ Հայկոն կարող է լավ քաղաքապետ լինել: Միայն մեկ պատճառով՝ հանրային ընկալմամբ նա ընդամենը կոմիկ դերասան […]
11:00 30.07.2018
Ասիական զարգացման բանկը հայտարարություն է տարածել կապված Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության հետ։ Հայտարարությունում ասվում է. «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին ի պատասխան Ասիական զարգացման բանկը ցանկանում է պարզաբանել հետեւյալը. Որպես Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերը ֆինանսավորող՝ ՀՀ կառավարության գործընկեր ԱԶԲ-ը մշտադիտարկում է ծրագրի իրականացման ընթացքը եւ խորհուրդներ է տալիս Բանկի ուղեցույցների […]
10:31 30.07.2018
Աշխարհի տարբեր երկրներում հուլիսի 30-ը նշվում է որպես «Ընկերների օր»: Միջերկրածովյան տարածաշրջանի եվրոպական երկրներում և Լատինական Ամերիկայում այս օրը նշվում է տոնախմբություններով, ընկերական հավաքույթներով, գինով և ուրախությամբ: 2011թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հուլիսի 30-ը հայտարարեց որպես «Ընկերների միջագային օր»: Այս տարի առաջին անգամ այն կտոնվի նաև Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էռնեկյան ընկերությունների խումբը և Հայաստանի […]
10:14 30.07.2018
Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունել է Արգենտինայի հայոց թեմի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կրթարանի, «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների աշակերտներին ու նրանց ծնողներին, որոնք Հայաստան են ժամանել 2018 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ: […]
08:27 30.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոմիտաս պող. 31 շենքը, Կոմիտաս 29/1 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղբյուր Սերոբի փ. 10 շենքը, Սոսե 2-րդ նրբ. 8 շենքը, Ա.Սերոբ փ. 6-22 սեփական տները և հարակից ոչ բնակիչ- […]
07:28 30.07.2018
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը` բացառությամբ Մոլդովական փողոցի 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 25/5, 27 համարների, Դավիթ Մալյան փողոցի՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11, […]
20:32 29.07.2018
Ռուսաստանում երեկ մեկնարկել են «Միջազգային բանակային խաղերը»։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանի ժամկետային զինծառայողները տանկային բիաթլոնում ելույթն ավարտել են՝ խմբում առաջին տեղը գրավելով: «Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել […]
19:48 29.07.2018
Վարչական իրավախախտումների վերաբերյալ 189.6 հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` 200-300 հազար դրամի չափով: Սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` 80-100 հազար դրամի չափով, հայտնում է iravaban.net-ը:
15:50 29.07.2018
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հուլիսի 28-ին Բյուրականում մասնակցել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) համահայկական բանակումի փակման արարողությանը: Չորս տարին մեկ անցկացվող ճամբարային հավաքին այս տարի մասնակցում էին շուրջ 1300 սկաուտներ աշխարհի 24 երկրներից: Նորին Սրբությունը, հայրապետական իր պատգամն ուղղելով հավաքի մասնակիցներին, ուրախություն հայտնեց հանդիպման առիթով և իր օրհնությունը փոխանցեց սկաուտներին։ Նորին Սրբությունը վստահությամբ […]
14:14 29.07.2018
Հուլիսի 29-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Լ. Ս.-ին (1972 թ.) դուրս են բերել արգելափակումից: *** Հուլիսի 29-ին, ժամը […]
13:58 29.07.2018
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-3-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում […]