20:23 30.07.2018
Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Իտալիայի իր գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի պետականության վերահաստատումից հետո հայ-իտալական միջպետական հարաբերությունների զգալի եւ էական զարգացում են ունեցել: «Այսօր Հայաստանը և Իտալիան համագործակցում են քաղաքական, տնտեսական, […]
20:18 30.07.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Սարուխանի համայնքապետի աշխատակազմի […]
20:14 30.07.2018
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի դիմավորման պաշտոնական արարողությունը, հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
20:07 30.07.2018
Հուլիսի 28-ին հանրապետական զինկոմիսարիատում կայացել է «Ես եմ» ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայության մեկնող զինակոչիկների և ՀՀ պաշտպանության նախարարության միջև պայմանագրերի կնքնման արարողությունը։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ժամկետային այլընտրանքային զինծառայությունը նախընտրած տղաներին հանդիպել և բարի ու պատվաբեր ծառայություն է մաղթելզինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը։ Նույն օրը ծրագրին միացած ավելի քան հարյուր զինակոչիկները մեկնել են զորամասեր։
19:56 30.07.2018
Այսօր՝ վաղ առավոյան, Սոչիի փայտաշեն բնակելիներից մեկում բռնկված հրդեհի 8 զոհերից 4-ը հայ են։ SHANTNEWS-ի տեղեկություններով՝ զոհերից երեքը գյումրեցիներ են՝ նույն ընտանիքի անդամներ։ Զոհվել են 49-ամյա Աննա Բարսեղյանը, նրա դուստրը՝ 28-ամյա Նառա Բարսեղյանը և թոռը՝ 7 տարեկան Եվա Բարսեղյանը։ 11 տուժածներից երեքը ևս գյումրեցիներ են՝ այդ ընտանիքի հարազատները: Հրդեհի հետևանքով այրվածքներ են ստացել Բարսեղյանների պապը՝ […]
19:41 30.07.2018
Այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանին: «Հանրապետությունում ստեղծված իրավիճակում ղեկավարության կողմից առաջ քաշված պահանջները լոկ խոսքեր չեն, և բոլորս միասին պետք է լծվենք դրանց իրականացման գործին… Հույս ունեմ, որ հիմնարկի անձնակազմը, նոր ղեկավարի շուրջ համախմբված, կարճ ժամանակահատվածում կբարեփոխի, […]
19:35 30.07.2018
Բնության համաշխարհային հիմնադրամն այսօր նոր տեսագրություն է տարածել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նկատված կովկասյան ընձառյուծի վերաբերյալ: «Լեո/Նեո-ի նկարահանումները շարունակվում են: Կարծես թե նա իրեն բավական լավ է զգում»,- գրված է Բնության համաշխարհային հիմնադրամի ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև տեսագրություն է հրապարակված:
19:32 30.07.2018
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2018 թվականի հուլիսի 3-ի ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գրությամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հաղորդման հիման վրա ուսումնասիրվել են գրության մեջ ներկայացված հանգամանքները և դրան առնչվող […]
19:24 30.07.2018
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Ա. Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՔԾ-ի և գլխավոր դատախազության անգործության՝ Սիսիանի ոստիկանության բաժնում խոշտանգման և դաժան վերաբերմունքի ենթարկված Հասմիկ Սարգսյանի գործի վերաբերյալ: Փաստաբանի հայտարարությունը տարածել է «Ընդդեմ իրավական կամայականություն» ՀԿ-ն: «Սյունիքի մարզի բնակչուհի Հասմիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2017 թ հուլիսի […]
19:18 30.07.2018
Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ հուլիսի 28-ին և 29-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներ, հանդիպումներ ունեցել համայքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ, հաղորդում են տարածքային զարգացման և կառավարման նախարարության հետ կապի և լրատվության վարչությունից: ՀՀ Տարածքային […]
18:57 30.07.2018
Հուլիսի 29-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 220-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվելով հայտնվել ճանապարհի ձախ կողնակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Վարորդը` 21-ամյա Գևորգ Ղարիբյանը, տեղում մահացել է, իսկ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
18:41 30.07.2018
Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում: Սոչիում #ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ #Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ […]
18:30 30.07.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և կրակն արագությամբ մոտենում է Ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: «Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը […]
18:26 30.07.2018
Դերասան Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել, որի համաձայն՝ Ջիգարխանյանը նախկին կնոջից մի քանի միլիոն ռուբլի բարոյական փոխհատուցում է պահանջել, տեղեկացնում է Interfax-ը: Ջիգարխանյանի փաստաբանը հայտարարության մեջ չի հստակեցրել գումարի չափը՝ նշելով, որ այն մի քանի միլիոն ռուբլի է: Փաստաբանն ասել է, որ դատական հայցը կապված է Ջիգարխանյանի աշխատասենյակում հայտնաբերված տեսախցիկի տվյալների հետ: Ավելի վաղ […]
18:18 30.07.2018
SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ վաղ առավոտյան, Սոչիի ժամանակավոր կացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը 8 մարդու կյանք է խլել, ևս 3 մարդ այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ զոհվել է երեք հայ, երեքն էլ՝ Գյումրիից: Զոհերն են 28-ամյա Նառա Բարսեղյանը, 49-ամյա Աննա Բարսեղյանը և 7-ամյա Եվա Մկրտչյանը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ […]
18:12 30.07.2018
Բնապահպանները քիչ առաջ ահազանգեցին Ամուլսարի տարածքում հրդեհի բռնկման մասին: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Սարավանի ու Գնդեվազի միջև ընկած հատվածում խոտածածկ տարածք է այրվում՝ ընդհանուր առմամբ 5 հեկտար՝ այս պահի դրությամբ: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից նշեցին, որ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, հրդեհը մեկուսացված չէ: Բնապահպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ […]
18:02 30.07.2018
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմն այսուհետ որոշելու է հատուկ այդ գործառույթի համար ձևավորված մարմինը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովը: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը այսօր ներկայացրել է այդ նոր հանձնաժողովի կազմը: Այն ունի 5 անդամ՝ Նազելի Ղարիբյանը ներկայացնում է մշակույթի նախարարությունը, Հովհաննես Հովհաննիսյանը՝ կրթության և գիտության նախարարությունը, Սաթենիկ Սեյրանյանը՝ ստեղծագործական միությունները, Լևոն Բարսեղյանը՝ մեդիա ոլորտը […]
18:00 30.07.2018
Իրանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչն անմիջական ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Վերջին օրերին Իրանից հասնող լուրերը փաստում են, որ իրանական ռիալը շարունակական անկում է ապրում: Ըստ իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի՝ իրավիճակն անմիջական կապ ունի Իրանի հանդեպ ԱՄՆ-ի գործի դրած պատժամիջոցների հետ, որոնք օրըստօրե սաստկանում են: SHANTNEWS.am-ին Ռուբիկ Մինասյանը հայտնեց, որ վիճակն ավելի […]
17:11 30.07.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է այն մասին, որ Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունը զորավարժության վերաբերյալ նոր պարզաբանումներ է ներկայացրել. «Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային […]
16:57 30.07.2018
Հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, […]
16:50 30.07.2018
Ֆեյսբուքյան օգտատեր Օֆելյա Գրիգորյանն ահազանգում է, որ անհայտ անձինք կոտրել են Արագած լեռան հարավային գագաթին տեղադրված Շուշիի առանձին գումարտակի վետերաններին նվիրված հուշաքարը: Համաձայն գրառման՝ չարագործները հուշաքարը հիմնովին ավերել են, իսկ մնացորդները նետել խառնարանի ուղղությամբ: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հուշաքարը չկա: Նշված հուշաքարից բացի, կան վնասված այլ հուշաքարեր ևս: Լուսանկարի հեղինակ՝ Աշոտ […]
16:44 30.07.2018
Բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարի տարածքում հրդեհ է բռնկվել: Բնապահպան Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել այդտեղից: Նա հայտնել է, որ ԱԻՆ-ից իրենց պատասխանել են՝ հրդեհի մասին տեղյակ են, զբաղվում են խնդրով: Խաչատրյանը տեղեկացրել է, որ Սարավանի ու Գնդեվազի արանքում է, սարը վառվում է, մասշտաբների մասին տեղեկություններ դեռ չկան, բայց ծուխը գնալով ավելանում […]
16:09 30.07.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 24-27-ը ԱՄՆ կատարած այցի ընթացքում Վաշինգտոնում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական անդրանիկ հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի կողմից կազմակերպված հանդիպմանը ներկա են եղել շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 27-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել […]
16:00 30.07.2018
ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Լոռիում տեղի ունեցած ապօրինի ծառահատման վերաբերյալ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին, ժամը 19։00-ին Փամբակ գյուղի սկզբնամասի միջպետական ավտոճանապարհի արևելյան հատվածում հայտնաբերվել է առանց հաշվառման համարանիշերի «ՈւՐԱԼ» մակնիշի բեռնատար: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ավտոմեքենայի բեռնաթափքում եղել է շուրջ 3 […]
15:55 30.07.2018
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի ինքնաթիռը: Նա Հայաստան է ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Երկրօրյա պետական այցի ընթացքում նրան կուղեկցի դուստրը՝ Լաուրա Մատարելան: Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք: Սերջիո Մատարելային օդանավակայանում դիմավորել է ՀՀ […]
15:46 30.07.2018
Ինչպես ամռան տապին խուսափել առողջական խնդիրներից, ինչպես պահպանել ֆիզիկական ակտիվությունն ու աշխատունակությունը: Գաստրոէնտերոլոգն ու սրտաբանն այսօր մասնագիտական խորհուրդներ են տվել: Առաջին հերթին՝ չի կարելի արևի ուղիղ ճառագայթների տակ մնալ կեսօրից մինչև ժամը 18։00-ն ընկած հատվածում: Պետք է շատ ջուր խմել և սննդակարգում ներառել ավելի շատ միրգ ու բանջարեղեն: Մասնագետները վստահեցնում են, որ խորհուրդներին հետևելով՝ կարելի […]
15:40 30.07.2018
ՀՀ ԱԻն տեղեկացնում է, որ այսօր կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Խորհրդակցության ժամանակ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 22368 ահազանգ: Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ գրանցվել է բուսածածկ […]
15:36 30.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարը: Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մինաս Մինասյանին ազատել սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»:
15:30 30.07.2018
Քաղաքացիներն օրենքի պահանջով կնքում են ԱՊՊԱ պայմանագիր, բայց հետագայում կանգնում են փաստի առաջ: Այս մասին ասել է փաստաբան Գայանե Պապոյանը՝ անդրադառնալով ԱՊՊԱ ոլորտի խնդիրներին: «Մենք գիտենք, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցների ապահովագրությունը կրում է պարտադիր բնույթ: Ստացվում է՝ քաղաքացուն հերիք չէ, որ չեն տալիս ընտրել՝ ապահովագրե՞լ տրասնպորտային միջոցը, թե՞ չապահովագրել, կրում է պարտադիր բնույթ, ուստի այս […]
15:22 30.07.2018
ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ դիմել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանին: «Կրկին «Հարավկովկասյան երկաթուղիների» մասին։ Ինձ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից փակվել են հետևյալ կայարանները՝ Մխչյան, Արևիկ, Սոլակ, Այգեվան, Ջաջուռ, Բայանդուր, Սովետական, Արմավիր, Հաղպատ կայարանները, ապամոնտաժվել և վաճառվել են […]