14:22 28.07.2018
NEWS.am Medicine-ը տեղեկացնում է, որ Հայաստանում մի խումբ երիտասարդներ փորձում են ստեղծել 3D պրինտեր, որը հյուսվածքներ ու օրգաններ կտպի: Նման պրինտերով տպված հյուսվածքները կարելի է օգտագործել գիտական հետազոտությունների մեջ, իսկ ոչ այնքան հեռավոր ապագայում, նաև փոխպատվաստման համար։ Հենց նման պրինտերի մշակմամբ են զբաղվում Էմանուել Ղանդիլյանը, Համլետ Խաչատրյանը ու նրանց ընկերները։ Այդ մշակումը նրանք անվանել են […]
14:10 28.07.2018
Այսօր՝ հուլիս 28-ին, Գյումրիի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ճանապարահատրանսպորտային պատահար։ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակացի փողոցում կորցրել է կառավարումը և բախվել կայանած երկու՝ Mercedes և OPEL մանկնիշների մեքենաներին։ Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառը եղել է BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչի պատճառով բախվել է երկու ավտոմեքենային. ուժեղ հարվածից մեքենան այնուհետ գլխիվայր շրջվել է։ […]
14:01 28.07.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոնոմյանին, թե չկա՞ արդյոք անհրաժշետություն, որ գործում ներգրավվի նաև 2008 թվականի ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ես, ընդհանրապես, երբ խոսեցի հաշվեհարդարի մասին, ես նաև նկատի ունեի այն ակնհայտ հանգամանքը, որ գործը, չգիտես ինչու, կենտրոնացել է Ռոբերտ քոչարյանի վրա, կեղծ մեղադրանքներով […]
13:49 28.07.2018
ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բոլոր իրավական նորմերը վկայում են այն մասին, որ մարդուն չի կարելի կանչել որպես վկա, բայց հարցաքննել որպես մեղադրյալ: «Ինչևէ, պարոն Քոչարյանը գնալու էր՝ անկախ նրանից՝ որպես վկա՞ էր կանչվում, թե՞ որպես մեղադրյալ»,- ասել է Օրբելյանը: Փաստաբանի խոսքով՝ Մարտի մեկի […]
12:54 28.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոստաբան Ռուբեն Սահակյանն ասել է, որ Քոչարյանի կալանավորումը պատվեր է. «Ու՞մ կողմից է պատվերը, մտքումս ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ», – ասել է փոստաբանը՝ հավելելով, որ դատական նիստի ժամանակ առաջինը հենց Ռոբերտ Քոչարյանն է ելույթ ունեցել ու ելույթը բավական հուզիչ է եղել: Ըստ Սահակյանի՝ չկա գեթ մեկ հիմնավոր կասկած: «Հավատացեք, […]
12:28 28.07.2018
«Մեզ համար, որպես ելակետ, հանդիսանալու է ՀՔԾ հաղորդագրությունը՝ 03.07.2018 թվականին», – այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը: Սահակյանը հիշեցրել է, որ Քոչարյանը հրավիրվել է որպես վկա, բայց նրան ՀՔԾ-ում ասել են, որ մեղադրանք են առաջադրում: «Իմ կյանքում եղել է նման բան, հետո կարճվել է գործը՝ հանցակազմի բացակայության […]
12:22 28.07.2018
«Եվ գործը և կալանավորումը բացարձակապես ապօրինի է, սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է և սա այն է, ինչը վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա», – այսօր անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմաննը, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ըստ Սողոմանյանի՝ ներկա իշխանությունների հայտարարությունները և գործողությունները տրամագծորեն տարբերվում […]
12:16 28.07.2018
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում: Ռոբերտ Քոչարյանի կողմից […]
11:39 28.07.2018
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիրներ է տեսնում։ «Քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, բայց ես ելնում եմ Սահմանադրական նորմերից. Սահմանադրական նորմի կոպիտ խախտում կա», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստը, ասել է Կիմ Բալայանը։ Նա մատնանշել է 2005-ին ընդունված Սահմանադրության 56.1 հոդվածը, որի […]
11:25 28.07.2018
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը հայտարարություն են տարածել, որով ողջունում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու և կալանավորելու ուղղությամբ՝ նոր իշխանությունների օրոք՝ իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերն ու այն համարել Թավշյա հեղափոխության կարևորագույն արդյունք և իրողություն: «Այս որոշումը ոչ միայն արդար հույս է ծնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի եւ 1998 – 2008 թվականներին մեր իրականության […]
10:59 28.07.2018
Տասնյակ տարիներ կահույքի արտադրամասն ու պահածոների գործարանը ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Անկեղծ ասած չեմ ուզում ձանձրացնել ոչ առողջապահական գրառումներով, բայց չեմ կարող լռել մի դեպքի մասին։ Ու այո, ինչպես ասել էի, մենք հատուկ չենք փնտրում ու գտնում պետական միջոցները գողացողներին կամ փոշիացնողներին, […]
10:47 28.07.2018
ՀՀ ԱԻՆ փրկարարները վերսկսել են Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 հրշեջ-փրկարար, ներգրավվել է կոմունալ ծառայության և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար և 1 տրակտոր: Հրշեջ-փրկարարները 15 հազար քմ տարածքում […]
10:25 28.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոմիտաս պող. 31 շենքը, Կոմիտաս 29/1 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղբյուր Սերոբի փ. 10 շենքը, Սոսե 2-րդ նրբ. 8 շենքը, Ա.Սերոբ փ. 6-22 սեփական տները և հարակից ոչ բնակիչ- […]
08:27 28.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով`«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում: Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սևանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), և մեկ բաժակ ջուր է փորձարկել Սևանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ […]
00:41 28.07.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, այսօր նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Գրավի չափը սկզբում փաստաբանը հստակ չնշեց, ասաց՝ մեծ չէ, սակայն երբ լրագրողները պնդեցին հստակեցնել,Պողոսյանն ասաց, որ դատարանը սահմանել է հինգ միլիոն դրամի գրավ: Փաստաբանն ասաց նաև, որ […]
00:33 28.07.2018
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանը դիմել է բուժկենտրոնի աշխատակիցներին՝ կոչ անելով հրաժարվել վաղը հանրահավաք անելու ծրագրից: Հիշեցնենք` այսօր մի քանի ժամ լարված իրավիճակ էր հիվանդանոցի տարածքում, բուժանձնակազմը փակել էր ճանապարհն ու բողոքի ակցիա իրականացել՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով չեղարկել Մինասյանին աշխատանքից ազատման հրամանը: Արա Մինասյանի հայտարարությունը […]
00:20 28.07.2018
ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է ընտրական հանցագործությունների գործերով քննությամբ զբաղվող քննիչների մասնագիտացման դասընթացներ, որի մեկնարկը տրվեց այսօր։ Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահը […]
00:18 28.07.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության՝ 7 ժամ տևած քննությունը: Դատարանը որոշեց երկրորդ նախագահին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Այս մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ չներկայացնելով մանրամասներ։ Օրբելյանը նշեց, որ մանրամասներին և վճռի բողոքարկման […]
00:08 28.07.2018
Եթե առողջապահության նախարարն ընդառաջ չի գնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժաշխատողների բողոքին, ապա հուլիսի 28-ին՝ ժամը 10։00-ին, ԲԿ–ից քայլերթ կիրականացվի դեպի կառավարություն։ Այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից […]
23:45 27.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Հաղորդագրության մեջ նշված է. «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ զորամասի կապիտանը ծառայության ընթացքում ձեռք է բերել […]
22:57 27.07.2018
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 24-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի` Բունդեսթագի պատգամավոր Քրիշտոֆ Պլոսին (ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի անդամ)` Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի ուղեկցությամբ։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության բաժնի հաղորդմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում նոր թափ ստացած բարեփոխումների առնչությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններին, հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերին` շեշտելով միջխորհրդարանական ձևաչափով […]
22:45 27.07.2018
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր`«Աբովյան ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով չպետք է իրականացվեր: Երեխաների խնամակալության հարցը մինչ այժմ լուծված չէ»: Հարցի վերաբերյալ պարզաբանում է տարածել ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]
22:33 27.07.2018
Հուլիսի 27-ին՝ ժամը 18:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Մուսա լեռ» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 18:43-ին: Տուժածներ չկան: Այրվել է «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
22:22 27.07.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: «Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կապանի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին»,- նշված է հաղորդագրության մեջ: Նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, թե Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ տարբեր մարզերում և համայքներում ձևավորված հանրային փոփոխությունների պահանջը թափանցում է հանրապետության գրեթե բոլոր ոլորտներ և իշխանությունների խնդիրն է […]
21:55 27.07.2018
Հուլիսի 27-ին` ժամը 15:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Սահմանադրական դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Պարզվել է, որ քաղաքացի Հ. Մ.-ն իր […]
21:42 27.07.2018
ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովի խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունն առայժմ տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով TASS-ին: «Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հուլիսին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնել է Երևան՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ որպես վկա ցուցմունք տալու նպատակով, այլ տեղեկատվության ՀԱՊԿ-ի քարտուղարությունը […]
21:22 27.07.2018
ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ընթացիկ գործունեությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ […]
21:15 27.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Պուրակում վարչապետին դիմավորել են հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Նիկոլ Փաշինյանին մաղթել են հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ, որտեղ նրան դիմավորել է վերջինիս տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նիկոլ […]
20:15 27.07.2018
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքացիներից մեկն ինքնակամ հանձնել է զինվորական պարագաներ: «ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կոչին ընդառաջ ՀՀ ՊՆ Արարատի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Արարատի ՌՈ բաժին է ներկայացել ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ս.Զ. և ինքնակամ հանձնել մեծ քանակությամբ զինվորական պարագաներ և ունեցվածք` […]
20:13 27.07.2018
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկները գործադուլ են անում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի: Այստեղ այլ նպատակ, քան անձնավորված հետապնդումն է, չկա: Այս մասին ԲԿ-ում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը նույնպես մասնակցում է բողոքի ակցիային: Ակցիայի մասնակիցները պահանջում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից չեղարկել ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու […]