13:49 31.07.2018
Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պարգևատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
13:46 31.07.2018
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն այսօր ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ է անցկացրել: Երթուղիների ուղղություններն են` Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Իրան։ Մրցույթին հայտ է ներկայացրել 24 կազմակերպություն։ Ըստ նախարարության աշխատակիցների՝ սա արվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրը լուծելու, վթարների թիվը hնարավորինս նվազեցնելու համար: «Եթե կհիշեք, կառավարության դիմաց հունիսի […]
13:10 31.07.2018
Անհրաժեշտ է վերականգնել օրենքի գերակայությունը և «Լիդիան Արմենիային» հնարավորություն տալ վերահսկողություն իրականացնել իր իսկ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ։ Այս մասին ասված է «Լիդիան Արմենիա» ընկերության հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես գրված է. «Հուլիսի 30-ին Ամուլսարի ծրագրի տարածքում և ծրագրի սահմաններից դուրս բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել ԱԻՆ հրշեջների և նրանց հետ […]
12:49 31.07.2018
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված որոշ քննարկումների: Նա հիշեցրեց ՀՀ ԱԳՆ առաջարկը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելու վերաբերյալ, ապա նշեց. «Մեր քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին: Հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին՝ սկսելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի […]
12:43 31.07.2018
Հայաստանի նախկին և ներկա իշխանությունները միշտ են հայտարարել, որ պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այսօր հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այս առումով որևէ բան չի փոխվել, այլ է հարցը, որ թուրքական քաղաքականության մեջ ևս ոչինչ չի փոխվել, և նրանք շարունակում են նույն ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: «Թուրքիայի նախագահը […]
12:38 31.07.2018
Ինչպես հայտնում է «Առավոտ» օրաթերթը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ՝ զրպարտության և գործարար համբավի վերականգնման հիմքով: «Առավոտը» հիշեցրել է, որ մի քանի օր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեսանյութ էր տարածել, որում, նշվում էր, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակիցը սնունդ է մատակարարում Ամուլսարի հանքի շահագործման […]
12:21 31.07.2018
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին: Դրա հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռքբերվել այն մասին, որ […]
11:57 31.07.2018
Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Դիտարկման անցկացումն, ըստ Բալայանի, կարող է զսպող գործոն լինել Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ: «Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի […]
11:42 31.07.2018
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց պաշտոնատար անձանց դիվանագիտական անձնագրերի հանձնման մասին ԱԳՆ հայտարարությունը, հայտնեց, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, արձագանքելով իրենց հայտարարությանը, արդեն անձնագրերը վերադարձրել են: Բալայանը դիմեց նրանց, ովքեր չեն վերադարձրել՝ տեղեկացնելով, որ այսօրվանից այդ անձնագրերն անվավեր են, համապատասխան տեղեկատվությունը փոխանցված է սահմանապահ ծառայությանը:
11:37 31.07.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նա հայտնեց, որ հայկական կողմն այդ հարցը երկկողմ խողովակներից բացի, բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան գալիք տարում նախագահելու է այդ միջազգային կազմակերպությունը: Ավելի վաղ […]
11:36 31.07.2018
Բուսաբանական այգում ահռելի տարածքներ անպատի են վերածվել, առանց ջրի, աղտոտված վիճակում են: Այս մասին այգուց ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Զարմացած եմ, ապշած եմ, տպավորություն է, թե «Դիսքավրի» հեռուստաընկերության անապատի մասին մի ծրագրի, կամ Jurassic Park ֆիլմի մեջ եմ գտնվում: Այն, ինչ ես տեսնում եմ այստեղ, աննկարագրելի է: Տպավորություն […]
11:24 31.07.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ հուլիսի 30-ին, ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահ Մահյուդին Մանսյուր Մանթեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են փոխվարչապետի աշխատակազմից, խորհրդատվական պալատի փոխնախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը քաղաքական և տնտեսական ոլորտներում և շեշտել, որ երկու պետությունները պետք է ջանքեր գործադրեն առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ՝ Մահյուդին Մանսյուր […]
11:05 31.07.2018
Հուլիսի 31-ին՝ ժամը 00:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում կրկին հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 02:44-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Հուլիսի 30-ին՝ ժամը 14:23-ի դրությամբ, փրկարարները վերսկսել էին Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայրում աշխատել է […]
10:30 31.07.2018
2018թ. օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner – 2018) զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը: ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ: Ինչպես տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությունն անցկացվելու […]
10:21 31.07.2018
«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ–ում կրճատումներ են տեղի ունենում: Նկատենք, որ ՊՈԱԿ-ը երկար տարիներ կենտրոնացած է եղել հատկապես արտաքին տեղեկատվական դաշտի վրա, մեծ դերակատարում ունեցել տեղեկատվական պատերազմներում: Այսօր, կարծես, ուշադրության կենտրոնում ոչ թե արտաքին, այլ ավելի շատ ներքին դաշտն է: Ավելին` տեսակետ կա, որ ՊՈԱԿ–ը վերածվել […]
10:12 31.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքը գնալով ավելի անլուրջ, ավելի զավեշտալի է դառնում: Խոսքը միայն այն մասին չէ, որ առողջապահության նախարարը որոշել էր Սևանի ափից կիսամերկ ուղիղ եթեր մտնել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու խոսքն ուղղելով քաղաքացիներին: Ընդ որում` ոչ թե մենակ, այլ Գեղարքունիքի մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ: Ընդամենը մի […]
09:54 31.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոմիտաս պող. 40, 42, 44 շենքերը, Վրացական փ. 9 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կողբացի փ. 67 շենքը, Սայաթ-Նովա պող. 40 շենքը, 11։00-17։00 16 թաղ. 18, 19, 20, 21 շենքերը և […]
09:43 31.07.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 31-ին ժամը 11.00-ից մինչեւ օգոստոսի 1-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ձախ ափի պետական սեկտորի՝ Պրոմեթևս, Ռումինական, Դեսին, Ամերիկական և Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:47 31.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Արսեն Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Մանուկյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկական հողամաս, ավտոտնակ և հողին ամրակայված այլ անշարժ գույք: Նրանն են նաև «TOYOTA CAMRY 2.4» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Պաշտոնը ստանձնելու օրվա […]
22:22 30.07.2018
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի, այդ թվում սպանության հատկանիշներով, հետախուզվում է 1974 թվականին ծնված, Արմավիր քաղաքի բնակիչ Սահակ Քալյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Արթիկի կամ մոտակա բաժին։
21:28 30.07.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր` 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը […]
21:24 30.07.2018
Թուրքական լրատվամիջոցներում մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Al Jazeera-ին տված հարցազրույցը, որտեղ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական սահմանի ու Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու պատրաստակամության մասին: Թեմային անդրադարձել են թուրքական լրատվադաշտի գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ արձանագրելով, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ֆոնին նման հայտարարությունն անսպասելի էր: «Վերջին ամիսներին տեղի ունեցած փողոցային ակցիաներից հետո վերջ […]
21:18 30.07.2018
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ գրասենյակը նոր հայտարարություն է տարածել. «2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակեպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից […]
21:14 30.07.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների աշխատակիցների և պաշտոնատար անձանց տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում: Հուլիսի 25-ից 27-ը վարչության աշխատակիցները համագործակցեցին մայրաքաղաքի և հանրապետության ութ մարզերի տարածքային ստորաբաժանումների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվեց տարածքային գործակալությունների 87 աշխատակիցների և պաշտոնատար […]
21:10 30.07.2018
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վաղը Վերաքննիչ դատարան են ներկայացնելու երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ Այս մասին Irakanum.am-ին ասել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը: Օրբելյանը չի մանրամասնել, թե ինչ հիմքեր են ներկայացնելու վերաքննիչ բողոքում: Օրբելյանի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ այս շաբաթվա ընթացքում Վերաքննիչ դատարանը Քոչարյանի կալանավորման դեմ բողոքը քննելու […]
21:07 30.07.2018
Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը «Մեծարգո՛ պարոն Նախագահ Մատարելլա, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հարգելի՛ գործընկերներ, Մեկ անգամ ևս սրտանց ողջունում եմ ձեզ Երևանում՝ Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ նախագահ Մատարելլայի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ […]
20:49 30.07.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ձևավորված ավանդույթի համաձայն, անձամբ է սպայական ուսադիրներ հանձնել ոստիկանության ծառայողներին, հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Այս անգամ հուլիսի 30-ին համակարգի տարբեր ստորաբաժանումների 15 ոստիկան, բարեխիղճ և սրտացավ ծառայության համար, նոր կոչումներ են ստացել։ Ոստիկանության պետը վստահություն հայտնել, որ նոր կոչումները կնպաստեն մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ծառայողական պարտականությունների […]
20:43 30.07.2018
Հուլիսի 30-ին, ժամը 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, […]
20:33 30.07.2018
Հուլիսի 30-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի «Օրսետտո» լողափում ջրափրկարարները նկատել են խեղդվող քաղաքացու, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Ժամը 17:48-ին հանրային առաջին լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Քաղաքացիների ուժերով ջրահեղձվածին տեղափոխել են Սևանի ԲԿ: Պարզվել է, որ ջրահեղձվածը Մեծամոր քաղաքի բնակիչ Ն. Ն.-ն […]