TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմավիրի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

16:42 22.05.2024

Մայիսի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ծառայություն իրականացնող պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդը դրսևորել է կասկածելի վարք: Մուսալեռ գյուղի բնակիչ 23-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երեք փաթեթ, երկուսը` մարիխուանայի, մեկը` մեթամֆետամինի նմանվող զանգվածներով: Մուսալեռցի երիտասարդը հայտնել է, թե թմրամիջոցները ձեռք […]

̰
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպանին

16:36 22.05.2024

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 22-ին ընդունել է մեր երկրում Սլովենիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մատեյա Պրեւոլշեկին: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն իր առաքելության ընթացքում: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է զարգացնել նաեւ համանուն հանձնաժողովների միջեւ […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետից բռնագանձել 46 անշարժ գույք և շուրջ 350 մլն դրամ

16:17 22.05.2024

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 16-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 46 անշարժ գույք. 2 շարժական գույք. 3 իրավաբանական անձանցում մասնակցություն. 213 մլն 870 […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն

16:12 22.05.2024

Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն և ցավակցական գրառում կատարել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ դեսպանությունում բացված սգո մատյանում։

̰
Առաջին անգամ սպիրտ պարունակող ոչ սննդային հեղուկների փորձաքննություն կիրականացվի. Փորձագիտական կենտրոնի գործունեությունը համալրվել է

16:02 22.05.2024

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Նյութագիտական բաժնում սկսել են իրականացնել սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի փորձաքննություններ, որոնց շնորհիվ լուծվում են հետքերի հայտնաբերման, տեսակի որոշման նույնականացման խնդիրները։ Նյութագիտական բաժինը կարճ ժամկետներում իրականացնում է կոսմետիկական միջոցների, ինչպես նաև կենցաղային քիմիայի տարբեր արտադրատեսակների փորձաքննություններ՝ հեղուկ և փոշի լվացամիջոցներ, օճառներ և այլն: Փորձաքննության շրջանակներում […]

̰
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով փոխպետքարտուղարի տեղակալին

15:21 22.05.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը, այդ թվում՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթին, Երևանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԹՊԻՀ […]

̰
ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր

15:15 22.05.2024

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք: Օրերս ՊԵԿ ՄԴՊ վարչության Օպերատիվ Հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գ. Կ.-ն, հանդիսանալով «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲ ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երևան ուղևորվող գնացքի երթուղով, պարբերաբար, […]

̰
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:45 22.05.2024

Հայաստանում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են […]

̰
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին

14:25 22.05.2024

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Բերգլյոտ Հովլանդին։ Ողջունելով տիկին դեսպանին, նախարարը շեշտել է, որ միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է և նախարարությունը խիստ կարևորում է միջազգային փորձի փոխանակումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում։ Հանդիպման ընթացքում նախարարը տիկին դեսպանին է ներկայացրել ոլորտի […]

̰
Քննարկվել է ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացը

13:57 22.05.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման հարցում: «Բարձր ենք […]

̰
Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Լյուքսեմբուրգի խորհրդարանի խոսնակ

13:43 22.05.2024

Լյուքսեմբուրգը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հյուրընկալության համար՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն ընդգծեց, որ Հայաստանում գտնվելն իր համար մեծ պատիվ է, իր պաշտոնական այցը Հայաստան […]

̰
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը ելույթ է ունեցել ԱԺ նիստում

13:22 22.05.2024

Մեծ պատիվ ու արտոնություն է ինձ համար այսօր այստեղ ներկայացնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը: Այս այցը մեծ արժեք եւ խորհրդանշություն ունի: Երկրորդ անգամ է մեկ տարվա ընթացքում, որ մեր խորհրդարանի ներկայացուցիչները եկել են Երեւան՝ ցույց տալով մեր հարաբերությունների ուժն ու ամրությունը. ասել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը՝ մայիսի 22-ին ելույթ ունենալով Ազգային […]

̰
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց

12:33 22.05.2024

Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ: Մասնակիցները տարբեր փուլերով ծանոթացել են օպերացիաների պլանավորման գործընթացին, ինչպես օպերատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ այլ մակարդակներում: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:

̰
«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ». այսօր Ազնավուրը կդառնար 100 տարեկան

12:20 22.05.2024

Այսօր Ազնավուրը կդառնար 100 տարեկան։ Փարիզում էինք, 2008թ. նոյեմբերն էր. հայ-ֆրանսիական համագործակցության ու բարեկամության մասին ռեպորտաժն առավել հետաքրքիր պատրաստելու համար իմ գործընկեր օպերատորի հետ խորհրդակցեցինք ու որոշեցինք Փարիզի փողոցներում մի քանի հարցում անել՝ հետաքրքրվելով, թե սովորական ֆրանսիացիներն ինչ գիտեն հայերիս ու հայ-ֆրանսիական առնչությունների մասին: Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում էր. սուրճի վերջին կումն անելուց հետո դուրս […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի առիթով

11:56 22.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի առիթով․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձը: Սա մի հոբելյան է, որ մեզնից յուրաքանչյուրի հոգում ու մտքում հույզեր է արթնացնում, որովհետև Շառլ Ազնավուր անունը Հայաստանի Հանրապետությունում գիտեն բոլորը, և այդ անունը հարազատ է բոլորին […]

̰
Երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է «Ֆ1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով

11:26 22.05.2024

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները մայիսի 21-ի ժամը 2.55-ին Փարաքար գյուղի Երևանյան փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: 26-ամյա ուղևորը ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Ֆ1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

̰
Վրաերթի ենթարկված 26-ամյա աղջիկը մահացել է

11:20 22.05.2024

Մայիսի 20-ին` ժամը 9-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սարալանջի փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա Էլեն Ս.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-ից 22-ը

11:06 22.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 21-ից 22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, խարդախության` 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության ՝ 5-ական, հոգեկան ներգործության՝ 4, […]

̰
Ալեն Սիմոնյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

10:52 22.05.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ:

̰
Երկարաձգվել է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը

10:47 22.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունիսի 10-ը: ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ մրցույթին մասնակցելու համար պետք է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել /[email protected]/ հասցեին՝ միայն Word կամ PDF տարբերակով, յուրաքանչյուր մակարդակի […]

̰
Արարատի մարզի բնակիչը կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով

10:42 22.05.2024

2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 15:20-ին, Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ իրավապահներին ներկայացնելով նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը: ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով […]

̰
Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը

10:36 22.05.2024

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 22-ին՝ ժամը 09:40-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Գայի, Համբարձումյան, Երևանյան, Շահումյան փողոցների, Ակունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

̰
ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի՝ երկու տասնյակից ավելի պատգամավորների հետ

23:19 21.05.2024

Մայիսի 15-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի՝ երկու տասնյակից ավելի պատգամավորների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայի ԱԺ փոխնախագահ Վալերի Ռաբոն, ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության նախագահ Սիլվեն Մայարը, ԱԺ բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները։ Դեսպան Տոլմաջյանը պատգամավորներին ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղ գտած վերջին զարգացումները, Հայաստանի առջև ծառացած անվտանգային […]

̰
ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

22:16 21.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպումից հետո Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Այդ հարցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտեցման մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արտգործնախարարության […]

̰
Մայիսի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:42 21.05.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 51, 53 շենքեր, Ս․Զորավարի փ․ 44, 46 շենքեր, Ս․Զորավարի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 2, 2/1, 3/1, 3/2, 3, 4, 6, 6/1, […]

̰
Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

21:34 21.05.2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մայիսի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Նագիբ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և թվայնացման ոլորտներում։ Վահե Ղազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 […]

̰
Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է․ քաղաքապետարան

21:16 21.05.2024

Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Առատ տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Մակերևութային ջրերի կուտակումներից խուսափելու նպատակով շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները:

̰
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ

20:20 21.05.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ մայիսի 21-ին անցկացրել է աշխատանքային քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ասորական համայնքի ներկայացուցիչներ։ Քննարկվել են ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող որոշ հարցեր։ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն […]

̰
ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության շրջանակի ընդլայնմամբ․ արդարադատության նախարարություն

20:13 21.05.2024

Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Լևոն Բալյանն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին։ Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարության ու ԹՊԻՀ գրասենյակի միջև ձևավորված […]

̰
Սուրենյանը հայտնել է նոր տեղումնաբեր ցիկլոնի մոտենալու մասին

19:48 21.05.2024

Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

̰
BACK_TO_TOP