19:26 22.05.2024
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի լիագումար նիստում այսօր՝ մայիսի 22-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ առաջին ընթերցումից հետո խմբագրվել են որոշ հասկացություններ: Նախարարի տեղակալը նաև նշել […]
19:17 22.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն: Նախագահը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ և ի դեմս դեսպան Մեհդի Սոբհանիի զորակցություն է հայտնել Իրանի իշխանությանն ու ժողովրդին:
19:11 22.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը ողջունել նախագահական նստավայրում: Մենք շատ բարձր ենք գնահատում անձամբ Ձեր և Լյուքսեմբուրգի աջակցությունը Հայաստանին այս դժվարին ժամանակներում: Մեծապես զգացված ենք այն աջակցությունից, որ ցուցաբերվում է […]
19:02 22.05.2024
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 23-ին՝ ժամը 10։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին, Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգմամբ պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու։ «Տեղեկացնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Խնդրում ենք […]
18:46 22.05.2024
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը: Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուր համայնքում տեղակայված մանրաձկան գործարանից Սևանա լիճ բաց թողնվեց 87.300 հատ […]
18:38 22.05.2024
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 29743 քկմ է և սա իրական Հայաստանի հայեցակարգն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն մարդիկ, ովքեր չեն տալիս այն հարցի պատասխանը, թե որքան է Հայաստանի Հանրապետության ինքինշխան տարածքը, նրանք պատմական Հայաստանի հայեցակարգի կրողներն են։ «Եթե […]
18:29 22.05.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, ք. Դիլիջան)։ Մասնավորապես՝ 📍 խոհանոցի պատերը չեն եղել հարթ, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող նյութերից, 📍 առաստաղը կառուցված չի եղել այնպես, […]
18:21 22.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի […]
18:14 22.05.2024
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի՛ երևանցիներ և գործընկերներ, հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով (ինչին ավելի մանրամասն անդրադարձել էինք նախորդ հրապարակմամբ. https://shorturl.at/ixmud) ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:
18:00 22.05.2024
Մայիսի 22-ին ստորագրվել է 3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP) դրամաշնորհային համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ծրագիրը նպատակ ունի Տավուշի և Շիրակի մարզերի 10 բնակավայրում կլիմայադիմացկուն տեխնոլոգիաների ներդրմամբ նպաստել գյուղատնտեսության զարգացմանը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) […]
17:55 22.05.2024
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 22-ի արտահերթ նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը հանձնաժողովին է ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարություն առաջարկները: Մասնավորապես, առաջարկվել է փոխել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը. այն գործողության մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո, այլ պաշտոնական հրապարակմանը […]
17:44 22.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում այն խոսակցությունները, թե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացով հայկական կողմը զիջումների է գնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի։ Ինչո՞ւ, որովհետև եթե վերարտադրվում է Հայաստանի Հանրապետության դե-յուրե գոյություն ունեցող պետական սահմանը […]
17:38 22.05.2024
Մայիսի 22-ին Մադրիդում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Իսպանիայի Թագավորության ԱԳ, Եվրամիության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների Պետական քարտուղար Դիեգո Մարտինեզ Բելիոյի գլխավորությամբ կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի արտաքին գերատեսչությունների միջև: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ` ընդգծելով տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ […]
17:31 22.05.2024
Մայիսի 24-ին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի տեղակալ Այբեկ Աբդիմոմունովը, ԱՊՀ մշակույթի, […]
17:25 22.05.2024
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվում է 1989 թվականին ծնված Ռազմիկ Կարապետյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]
17:17 22.05.2024
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի պատգամավորներ։ Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը և […]
17:12 22.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել Խաղաղության կորպուսի տնօրեն Կարոլ Սպանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է կամավորներին և մի քանի առումով կարևորել […]
17:05 22.05.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 22-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն և ցավակցություն հայտնել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ:
16:58 22.05.2024
Մայիսի 14-ին ծառայություն իրականացնելիս Արագածոտնի պարեկները նկատել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարք: Ժամը 22.15-ին Կարբի գյուղում մեքենան կանգնեցվում է: Արտաշավան գյուղի բնակիչ 30-ամյա վարորդը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվում և, մեքենայով հանդերձ, տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժին: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերված թղթե փաթեթում կային ապակե կաթուցիչ և կանեփանման […]
16:47 22.05.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՀԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման […]
16:42 22.05.2024
Մայիսի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ծառայություն իրականացնող պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդը դրսևորել է կասկածելի վարք: Մուսալեռ գյուղի բնակիչ 23-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երեք փաթեթ, երկուսը` մարիխուանայի, մեկը` մեթամֆետամինի նմանվող զանգվածներով: Մուսալեռցի երիտասարդը հայտնել է, թե թմրամիջոցները ձեռք […]
16:36 22.05.2024
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 22-ին ընդունել է մեր երկրում Սլովենիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մատեյա Պրեւոլշեկին: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն իր առաքելության ընթացքում: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է զարգացնել նաեւ համանուն հանձնաժողովների միջեւ […]
16:17 22.05.2024
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 16-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 46 անշարժ գույք. 2 շարժական գույք. 3 իրավաբանական անձանցում մասնակցություն. 213 մլն 870 […]
16:12 22.05.2024
Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն և ցավակցական գրառում կատարել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ դեսպանությունում բացված սգո մատյանում։
16:02 22.05.2024
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Նյութագիտական բաժնում սկսել են իրականացնել սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի փորձաքննություններ, որոնց շնորհիվ լուծվում են հետքերի հայտնաբերման, տեսակի որոշման նույնականացման խնդիրները։ Նյութագիտական բաժինը կարճ ժամկետներում իրականացնում է կոսմետիկական միջոցների, ինչպես նաև կենցաղային քիմիայի տարբեր արտադրատեսակների փորձաքննություններ՝ հեղուկ և փոշի լվացամիջոցներ, օճառներ և այլն: Փորձաքննության շրջանակներում […]
15:21 22.05.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը, այդ թվում՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթին, Երևանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԹՊԻՀ […]
15:15 22.05.2024
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք: Օրերս ՊԵԿ ՄԴՊ վարչության Օպերատիվ Հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գ. Կ.-ն, հանդիսանալով «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲ ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երևան ուղևորվող գնացքի երթուղով, պարբերաբար, […]
14:45 22.05.2024
Հայաստանում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են […]
14:25 22.05.2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Բերգլյոտ Հովլանդին։ Ողջունելով տիկին դեսպանին, նախարարը շեշտել է, որ միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է և նախարարությունը խիստ կարևորում է միջազգային փորձի փոխանակումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում։ Հանդիպման ընթացքում նախարարը տիկին դեսպանին է ներկայացրել ոլորտի […]
13:57 22.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման հարցում: «Բարձր ենք […]