19:42 21.05.2024
Մայիսի 18-19-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված քննարկում, որին մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Քննարկումը բազմաշահառու էր. մասնակցում էին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Ազգային ժողովի, ԱՄՆ դեսպանատան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, նախարարությունների, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների […]
19:36 21.05.2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մայիսի 21-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցների հետ: Ռուստամ Բաքոյանը հյուրերին ներկայացրել է հանձնաժողովի գործունեության տիրույթում գտնվող ոլորտները, հանձնաժողովի գործառույթները եւ նշել, որ օրենսդիր մարմինն ունի նաեւ վերահսկողական գործառույթ: ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի եւ հանձնաժողովի համագործակցության […]
19:26 21.05.2024
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության քաղաքացիական պաշտպանության բաժնի ծառայողների կողմից «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անցկացվել է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել դպրոցի կազմավորումների գործնական հմտությունները հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում, ինչպես նաև ստուգել անձնակազմից […]
19:17 21.05.2024
Հայաստանի օլիմպիական հավաքականի մի քանի մարզաձևերի ներկայացուցիչներ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ հուլիսի 8-23-ը, հնարավորություն կունենան ուսումնամարզական հավաք անցկացնելու Մարսելի շրջակայքում տեղակայված մարզաբազաներում։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այս նպատակով Մարսելի դեպարտամենտի ղեկավարության և հայկական կողմի միջև կնքվել է հուշագիր։ Հայկական կողմից հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն […]
19:11 21.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հուշարձաններ՝ ընթացիկ մշտադիտարկումներ կատարելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, […]
19:04 21.05.2024
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը մայիսի 21-ին հանդիպել են Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ներկայացուցիչ, «SEI» ծրագրի ավագ ղեկավար եւ Բնապահպանական ռազմավարության ու քաղաքականության թիմի ղեկավար Բեռնարդաս Պադեգիմասի, «Կանաչ oրակարգ Հայաստան» ծրագրի ազգային գնահատման ղեկավար Իվանա Միյատովիչի, ծրագրի ազգային համակարգող Կարինե Թասլակյանի եւ ավագ խորհրդական Վարդան […]
18:56 21.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում ընթացող Կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներն ու գրանցված արդյունքները: Նշելով, որ անընդհատ փոփոխվող աշխարհում կրթության դերը և ազդեցությունը մնում են անկրկնելի՝ որպես կայուն զարգացման և ներառական աճի հիմնաքար, նախարարն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030թ. […]
18:44 21.05.2024
ԱՄՆ Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի տնօրեն տիկին Քերոլ Սպանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար […]
18:37 21.05.2024
Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձևաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջև: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
18:33 21.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: «Անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ու Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ: Վստահ եմ նաև, որ ներկայումս ՄԱԿ-ի […]
18:26 21.05.2024
Մայիսի 21-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ սլովենականը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Դեյան Վլադիչը: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության […]
18:19 21.05.2024
Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր: Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ: Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ […]
18:14 21.05.2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի (WB) գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել համաշխարհային բանկին՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բարեփոխումներին աջակցության և դրա զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի համար։ Իր հերթին պարոն Վահբան արդյունավետ և արդյունքահեն է գնահատել կողմերի […]
18:06 21.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ ծանոթանալու դրանց մարզադահլիճների ընդհանուր վիճակին և առկա խնդիրներին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 118 և թիվ 184 ավագ, թիվ 145 և թիվ 136 հիմնական դպրոցներ՝ պետական բյուջեի ծրագրերով դպրոցների կառուցված և վերակառուցված մարզադահլիճներում կատարված աշխատանքների […]
17:50 21.05.2024
2024 թվականին կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի յոթ նիստ: Նիստերում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին իրականացված 21 հուշարձանների հնագիտական պեղումների հաշվետվությունները, այդ թվում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արուճի միջնադարյան ամրոց-դղյակի, Երևան քաղաքի Էրեբունի ամրոցի, ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի Շամիրամի երկաթեդարյան քաղաքատեղի և դամբարանադաշտի, ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի […]
17:45 21.05.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման […]
17:39 21.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների, […]
17:32 21.05.2024
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութեր համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական պատվիրակությանը և ուսանողներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Արևելյան և Հարավային Եվրոպայի բաժանմունքի տնօրեն պրոֆեսոր Մարտին Իլլերթի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի […]
17:17 21.05.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն և սիրողական բնույթի դիտարկումներ են շրջանառում: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ շենք-շինությունների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով: Շենք-շինություններն ապահովված են հրդեհ ազդարարող ինքնաշխատ կենտրոնական համակարգով, հակահրդեհային ջրամատակարարմամբ (հրշեջ […]
17:11 21.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևանի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված […]
17:05 21.05.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քաղաքապետին են ներկայացվել կոշտ թափոնների կառավարման ոլորտում Երևանում արված գնահատման արդյունքներն ու առաջարկները: Գործողությունների «Ճանապարհային քարտեզ», կարճաժամկետ և միջնաժամկետ նշաձողեր, ոլորտի քաղաքականության մշակում. սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք բանկն առաջարկում […]
16:56 21.05.2024
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: Մայիսի 21-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը հակիրճ ներկայացրել է թեկնածու Դավիթ Խաչատուրյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանը 2016 […]
16:51 21.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման նոր կարգի քննարկման նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Նախարարի տեղակալը ողջունել […]
16:38 21.05.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կմ2+760-կմ2+820 և կմ3+400-կմ3+480 հատվածներում մինչև մայիսի 26-ը իրականացվելու է ճանապարհի ձախ կողմում գտնվող շեպերի հանույթ և քարաթափում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օրվա ընթացքում որոշ ժամերի անհրաժեշտ կլինի ճանապարհը փակել։
16:28 21.05.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ․Սաղմոսավան)։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և […]
16:14 21.05.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Սամե Նագիբ Վահբան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում գյուղատնտեսության, կանաչ տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունն ու զարգացման հեռանկարները։ Առանձին […]
16:09 21.05.2024
Լոնդոն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բրիտանական թանգարան և հանդիպել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ջոնսին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ցուցահանդեսի շրջանակում, համաձայն Բրիտանական թանգարանի հետ կնքված պայմանագրի, Հայաստանի պատմության թանգարանում […]
15:55 21.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ Խաղաղության կորպուսի Վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Կարոլ Սպանին: Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շուրջ երեք տասնամյակ ԱՄՆ Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում: «Վստահ եմ, որ այս այցելությունը նույնպես իր դրական արդյունքները կունենա և կնպաստի Խաղաղության կորպուսի նախաձեռնությունների և ծրագրերի […]
15:41 21.05.2024
Մայիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
15:11 21.05.2024
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տվել Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով․ «Մայիսի 20-21-ը Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի նախարարական հատվածի շրջանակներում ընդունվել է համանախագահների համատեղ հայտարարություն, որին ի թիվս մասնակից մյուս երկրների միացել է նաև Հայաստանը։ Մասնակից երկրների հետ համատեղ աշխատանքների արդյունքում հայտարարության տեքստում արտացոլվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, մասնավորապես. մասնակից երկրներն, ի […]