TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմավիրում 31-ամյա տղամարդ է կորել

23:06 13.07.2018

Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 31-ամյա Հովհաննես Քնաջյանը: Այս մասին տեղեկացրին Ոստիկանության մամուլի ծառայությունից:  Նրա գտնվելու մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Արմավիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010-52-06-42 հեռախոսահամարներով:

̰
Գեղամավանում հովվին սպանել են աներոջ հուղարկավորությունից հետո՝ վեճի ժամանակ. նոր մանրամասներ

22:37 13.07.2018

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում կատարված սպանությունից: Այդ օրը հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ բազմակի կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գեղամավան գյուղի բնակիչ Հուսիկ Զաքարյանը: Ավելի ուշ, հիվանդանոցում 56-ամյա տղամարդը մահացել էր: Պարզվել է` գյուղում եղել է Հուսիկ Զաքարյանի աներոջ հուղարկավորության արարողությունը, որից հետո, երեկոյան […]

̰
Այցով «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվող ԱՆ քրեակատարողական ծառայության պետը պատվիրել է բացառել կոռուպցիան

22:23 13.07.2018

Հուլիսի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հերթական աշխատանքային այցով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում է եղել: Անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ծառայության պետը խոսել է հիմնարկում առկա խնդիրների մասին, դիմել անձնակազմին՝ կոչ անելով լինել առավել զգոն, կանխել արգելված իրերի ներթափանցման փորձերը, խստագույնս բացառել կոռուպցիոն որևէ երևույթի դրսևորում, բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններն իրենց լիազորությունների շրջանակներում […]

̰
Ոստիկանությունն արձագանքել է ճանապարհային երթևեկության վերաբերյալ բողոքներին

21:11 13.07.2018

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում տարածված բողոքներին՝ ճանապարհային երթևեկության խախտումների և ՃՈ անգործության վերաբերյալ. «Վերջին շրջանում մի քանի օգտատերեր բողոքում են մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին երթևեկության վիճակից և որպես «մեղավորի» նշում ճանապարհային ոստիկանների պասիվությունը։ Հարգելի քաղաքացիներ, ճանապարհային ոստիկանները ներողամիտ չեն […]

̰
Բազմաթիվ հայեր պատրաստվում են Իրան ուխտագնացության

21:06 13.07.2018

Այս օրերին հազարավոր հավատացյալներ պատրաստվում են ուխտագնացություն կատարել դեպի Սուրբ Թադեի վանք: Այն գտնվում է Իրանի հյուսիսարևմտյան Չալդրան նահանգի Ղարաքիլիսա գյուղում: Այս մասին հայտնել է Iran Front Page-ը: Ըստ տեղեկությունների՝ 4-6-րդ դարերում կառուցված վանքում հուլիսի 14-ին կմատուցվի Սուրբ պատարագ, որին կմասնակցեն բազմաթիվ հայեր Իրանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Գերմանիայից և Հայաստանից: Նշվում է նաև, որ 3 օրվա […]

̰
Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

20:51 13.07.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին, հաղորդում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Արթուր Գրիգորյանը նշել է, որ կոմիտեից ակնկալում է ոլորտի գերակա խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանք, մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահել ինչպես ՀՀ կառավարության […]

̰
Ամռան ամիսներին մեծանում է էնտերովիրուսային վարակիչ հիվանդությունների տարածումը

20:39 13.07.2018

Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածվածությունը: Ըստ այդմ` ներկայումս հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսների աշխուժացում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների 16,3%-ը կազմում են էնտերովիրուսները։ Նման աշխուժացում է նկատվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ տարածում են գտել էնտերովիրուսի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` ECHO 6, Կոկսակի A6 և այլն: Ամռան […]

̰
Վարդան Գերավետյանն ու Թորոս Թորոսյանը ազատ կարձակվեն

19:58 13.07.2018

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներից ևս երկուսը՝ Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվեն: Հուլիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած նիստում նման որոշում կայացրեց նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը: Վարդան Գերավետյանի նկատմամբ կիրառվեց 1 միլիոն դրամ, Թորոս Թորոսյանի նկատմամբ՝ 500 հազար դրամ գրավը:

̰ ̰
Լարսում վրացական կողմից ճանապարհն ազատ է

18:34 13.07.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Լարսում վրացական կողմից ճանապարհն ազատ է, տերմինալը՝ նույնպես, իսկ Ռուսաստանից եկող հատվածում առայժմ կան 4-5 կմ երկարությամբ հերթեր, բայց շարժվող հերթ է:

̰
Էդգար Ճաղարյանն առաջադրվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղակալի թեկնածու

18:07 13.07.2018

Հուլիսի 13-ին հրավիրվել է ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների ընտրության հարցը, տեղեկացնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Խորհրդին ներկայացվել էին Էդգար Ճաղարյանի և Ալեքսանդր Ավետիսյանի թեկնածությունները: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց ՀՀ վարչապետին, որպես տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հավակնորդ, ներկայացնել Էդգար […]

̰
Յուրաքանչյուր դերասանի համար պատիվ կլինի Գյումրիի թատրոնի բեմում խաղալը. Հրանտ Թոխատյան

18:00 13.07.2018

Նոր թատերական նախագիծ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Աճեմյանցիները նախապատրաստվում են նոր թատերաշրջանին, տեղեկացնում է SHANTNEWS-ի թղթակիցը: Պրեմիերան լինելու է Ալեյն Ռեյնո Ֆուրտոնի «Խելահեղ պատմություններ» պիեսը, որը Գյումրիի թատրոնի դերասանները խաղացել են նաև 2016 թվականին: Նոր բեմադրվողը իր հանգուցալուծումներով ու մոտեցումներով տարբերվելու է նախորդից։ Իսկ աճեմյանցիների հետ համատեղ խաղում են դերասաններ Հրանտ Թոխատյանն […]

̰
Շիրակի և Գեղարքունիքի մարզերը նոր դատավորներ ունեն

17:43 13.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ է նշանակել: Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույնդատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-46 որոշմամբ ներկայացված առաջարկությունը,  Արմիդա Ոսկանյանին նշանակել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նախագահի մեկ այլ […]

̰
Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգևավճարների զգալի մասը

17:34 13.07.2018

2018թ. հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ պարզվել է, որ ոստիկանության օրվա կապակցությամբ՝ ՀՀ […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ ՄԻԵԴ-ում քննվող գործով

17:20 13.07.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Սա միջազգային փորձի և մարդու իրավունքների ազգային հաստատության կողմից բացառիկ նախաձեռնության լավագույն օրինակ է: Եվրոպական դատարանում գործի քննությանը մասնակցությունը հնարավորություն կտա Պաշտպանին իր լիազորությունների իրականացման արդյունքում ձեռք […]

̰
Կարմիր գրքում գրանցված բվեճը «Հաղթանակ» զբոսայգուց տեղափոխվել է կենդանաբանական այգի

17:17 13.07.2018

«Հաղթանակ» զբոսայգում՝ վանդակի մեջ պահվող Կարմիր գրքում գրանցված գիշատիչ թռչնին՝ բվեճին, այսօր տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։ Այս մասին տեղեկանում ենք այգու ֆեյսբուքյան էջից: Մասնագետների խոսքերով՝ թռչունը մոտ 40 տարեկան է: Այգում ասել են, որ բվեճը այգի է բերվել 20-22 տարի առաջ վիրավոր վիճակում՝ մեկ աչքը կուրացած, թևը կոտրած: Մանրամասները՝ տեսանյութում.

̰
Փոխատեղումներ և նշանակումներ ոստիկանությունում

17:12 13.07.2018

Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Վ․ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։ […]

̰
Մենք մերժում ենք ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը. Էդուարդ Շարմազանով

17:04 13.07.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին, տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: «Այս տարին հոբելյանական է շատ երկրների համար: Ինչպես մենք Հայաստանում, այնպես էլ Լեհաստանի […]

̰
Գեղարքունիքի մարզում նոր զինկոմ է նշանակվել

16:55 13.07.2018

Գեղարքունիքի մարզի ձերբակալված զինկոմը Գարիկ Առաքելյանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նաև նշել է, որ նորանշանակ զինկոմը Գևորգ Մխեյանն է: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ բերման էր ենթարկել Մարտունու զինկոմին:

̰
Հատուկ ծրար՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին

16:48 13.07.2018

Հուլիսի 13-ին մարվել է հատուկ ծրար՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հատուկ ծրարի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, […]

̰
Սիրիա կուղարկվի 94 տոննա մարդասիրական օգնություն. ԱԻՆ

16:26 13.07.2018

ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) համատեղ ջանքերով հուլիսի 12-ից Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվում 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով (ձեթ, բրինձ և հնդկաձավար), հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Մարդասիրական բեռը Լաթաքիա է տեղափոխվում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի […]

̰
Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված գործարարների հետ

16:20 13.07.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ, տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:  Նախարարը հանդիպումներ է ունեցել եգիպտական EL SEWEDY METERS խմբի զարգացման գծով տնօրեն Լեոն Տեր-Հակոբյանի, նույն խմբի չեխական գործընկեր ZPA Smart […]

̰
Նախագահը մեկնել է Մոսկվա Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին հետևելու համար

16:13 13.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա համերգին: Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:

̰
Անատամ հայտարարություններ անող դիտորդների թվի ավելացումը որևէ բան չի փոխելու. Թևան Պողոսյան

16:05 13.07.2018

«Մենք պետք է հասկանանք՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների ավելացումը պարզապես տեխնիկակա՞ն է, թե՞ ունենալու է հետևանքներ»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ, ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով դիտորդների ավելացման վերաբերյալ արված հայտարարություններին: «Ամենապարզ օրինակը փորձենք՝ Ուկրաինան է. Ուկրաինայի և Դոնբասի դաշտում ԵԱՀԿ-ի՝ 800-ից ավելի դիտորդ է կանգնած: Երբ իրենց զեկույցները կարդում ես, պարզապես անհասկանալի է՝ […]

̰
Մեկ ամսվա ընթացքում փոփոխվել կամ վերացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու 107 որոշում

15:48 13.07.2018

ՀՀ դատախազությունը շարունակում է իրականացնել այս տարվա հուլիսի 12-ին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի արդյունքներով ընդունված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու օրինականության ապահովմանն ուղղված դատախազական հսկողության պրակտիկայի կտրուկ բարեփոխմանը վերաբերող որոշումների կենսագործումը, տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ կալանավորումը […]

̰
Խախտումներ են արձանագրվել Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի, Վարդան Հարությունյանի գազալցակայաններում. ՊԵԿ նախագահ

15:18 13.07.2018

«Որպես ռիսկային ոլորտներ, թեմատիկ ստուգումների թիրախ են ընտրվել ավտոգազալցակայանները: Արդյունքում՝ 8 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներով կատարվել են հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ՝ շուրջ 950 մլն. դրամի չափով և ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Քրեական գործ […]

̰
Հստակ տարանջատել ենք ֆինանսների նախարարության և ՊԵԿ գործառույթները. Դավիթ Անանյան

15:07 13.07.2018

Մաքսային վարչարարության ոլորտում հիմնական փոփոխությունները կամ նորամուծությունները, որոնք ըստ էության վերաբերում են նոր մշակույթի ձևավորմանը, իրականացվել են վերջին երկու ամսվա ընթացքում: Այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա ասաց, որ հստակ փոփոխություն են նախատեսել և իրականացնում իրենց վարքագծի մեջ, իսկ թե որքանով է դա հաջողվել՝ ձեռնպահ մնաց որևէ գնահատական […]

̰
Ե՞րբ կլինեն արտահերթ ընտրություններ. ԱԺ-ում շարունակվում են ԸՕ շուրջ քննարկումները

14:58 13.07.2018

«Ես ինքս միշտ եղել եմ ռեյտինգայինի ջատագով, ինքս ընտրվել եմ ռեյտինգային ընտրակարգով, բայց հարկավոր է հաշվի առնել իրողություններ, որոնք կան կոնկրետ ժամանակի և կոնկրետ տարածության մեջ: Խոսքը հայաստանյան իրողությունների մասին է, որոնք ոչ թե քաղաքական ուժի, այլ անձով պայմանավորված ընտրությունների բերեցին շատ դեպքերում»,- խոսելով ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող քննարկումների մասին` ասել է ՀՀ առաջին […]

̰
Հանրությունը տեսավ, որ տղամարդիկ ոչ միշտ են հոդաբաշխ մտքեր արտահայտում. Արփինե Հովհաննիսյան

14:45 13.07.2018

«Հանրությունը տեսավ, որ կանայք կարող են խելացի մտքեր արտահայտել»,- խոսելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ՝ այսօր ասել է ՀՀ վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխման աշխատանքայինն հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը: Աժ աշխատանքային խումբը ներկայացնող Արփինե Հովհաննիսյանն էլ հակադարձեց, թե հանրությունը տեսավ, «որ տղամարդիկ ոչ միշտ են կարողանում հոդաբաշխ մտքեր ձևակերպել»: Նշենք, որ հուլիսի սկզբից ԱԺ-ում ընթանում են ԸՕ […]

̰
Արցախյան հարցում պետք է ասենք, որ մեր ուզածով է հարցը լուծվելու. Թևան Պողոսյան

14:30 13.07.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել՝ Արցախի խնդրի լուծման տեսակետից. «Բրյուսելում և մնացած տեղերում կարող ենք գնալ և ասել՝ մենք ունենք մեր պատկերացումն արցախյան հիմնախնդրի լուծմանը, կուզեք էդ ճանապարհը միասին կանցնենք, չեք ուզի, մեկ ա, մենք […]

̰
BACK_TO_TOP