12:46 16.07.2018
Բացի «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներից՝ Երևանի ավագանու հուլիսի 16-ի նիստին ներկայացել էր նաև խմբակցության նախկին անդամ Հայկ Պետրոսյանը, որը ժամանակին տարաձայնություններ է ունեցել իր գործընկերների հետ ու դուրս եկել խմբակցությունից, բայց շարունակում է մնալ ավագանու անդամ: SHANTNEWS.am-ի հարցին՝ եթե, այնուամենայնիվ, քվորում լիներ և ընտրություն լիներ, ինքը դե՞մ կքվեարկեր, թե՞ կողմ, նա ասաց, որ կողմ կքվեարկեր, […]
12:33 16.07.2018
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 13-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 109 դեպք, մասնավորապես, մարմնական վնասվածք հասցնելու` 38, խարդախության` 19, անձնական ունեցվածքի գողության` 18, յուրացման կամ վատնման` 7, խուլիգանության` 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 5, անձի առևանգման` 4, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և թմրամիջոցի հայտնաբերման` 3-ական, պաշտոնեական […]
12:25 16.07.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել։ Հատկապես ուղևորափոխադրումների […]
12:23 16.07.2018
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը հուլիսի 16-ին չկայացավ. առաջադրված էր մեկ թեկնածու, նիստին քվորում չապահովվեց: Երևանի քաղաքապետի միակ թեկնածու, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Կառավարությունը պետք է քաղաքապետի ընտրության օր նշանակի նվազագույնը՝ 30, առավելագույնը՝ 40 օրվա ընթացքում, այսինքն՝ պետք է ընտրության օր լինի օգոստոսի 16-ից 26-ն ընկած ժամանակահատվածում:
12:01 16.07.2018
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության նիստը չկայացավ. քվորում չապահովվեց անգամ հայտարարված 30 րոպե ընդմիջումից հետո: Հիշեցնենք՝ հուլիսի 16-ի նիստին ներկա էին Երևանի ավագանու 5 անդամ: Երևանի ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները Երևանի քաղաքապետի թեկնածու չէին առաջադրել և նիստին չէին ներկայացել:
11:58 16.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ հուլիսի 15-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետևել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը, 4:2 հաշվով հաղթանակ տանելով Խորվաթիայի հավաքականի նկատմամբ, երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:
11:38 16.07.2018
Երևանը պետք է ունենա քաղաքապետ: Այս մասին հուլիսի 16-ին՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությանը, նշեց «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, քաղաքապետի միակ առաջադրված թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Նա ասաց, որ պարտավորվում է ի կատար ածել բոլոր այն պարտավորությունները, որ ստանձնել է երևանցիների առջև: Քաղաքապետ ընտրվելու իր հնարավորություններին անդրադառնալով՝ նա ասաց, որ քաղաքացիների գնահատականից է կախված՝ ինչպիսին կլինի Երևանի քաղաքապետը: […]
11:31 16.07.2018
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո հայկական քաղաքացիություն ունեցողների համար դեպի Եվրոպա այցելելու համար վիզաների տրամադրման գործընթացի դյուրացման խնդիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգում էր նրա եվրոպական այցի ընթացքում։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Խոսնակի տեղեկություններով` Հայաստանը մտադիր է որքան հնարավոր է շուտ սկսել այդ գործընթացը` ավելի շուտ արդյունքի հասնելու համար, և ակնկալում է եվրոպական […]
11:24 16.07.2018
Վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամը հայտարարություն է տարածել և նշել, որ հիմնադրման առաջին օրվանից հարյուրավոր նամակներ են ստացել, բայց այդ` խնդրագրերի զգալի մասը կապ չունի նորաստեղծ հիմնադրամի առաքելության հետ. Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի բարեկամներ, «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին հայտարարելու պահից մենք հարյուրավոր նամակներ ենք ստացել՝ խնդրանքներ, հորդորներ, համագործակցության առաջարկներ: […]
11:11 16.07.2018
Երևանի ավագանին հուլիսի 16-ին գումարել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության նիստ: Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը հայտնեց, որ նիստին ներկա են ավագանու 5 անդամներ, քվորում չունեն, հետևաբար նիստն իրավազոր չէ, քանի որ նիստին չեն մասնակցում ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Ավագանու արտահերթ նիստում հայտարարվեց երեսուն րոպե ընդմիջում:
10:51 16.07.2018
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու գործի հետ կապված Կարմի խաչի միջազգային կոմիտեն, համաձայն իր մանդատի և աշխատելակարգի, երկխոսության մեջ է ներգրավված բոլոր պատկան մարմինների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը: «Սովորաբար մենք այցելում ենք այդ անձին, գնահատում ենք պահման պայմանները, առողջական վիճակը, […]
10:21 16.07.2018
Հուլիսի 14-ին՝ ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերել են 1964 թ. ծնված Մերուժան Գ.-ին, որը հունիսի 22-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Կողոպուտի փորձը): Խափանման միջոցը՝ ստորագրություն:
10:09 16.07.2018
Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եգիպտոսի Հայոց թեմի հայկական ազգային վարժարանի սաներին, ովքեր Հայաստան էին ժամանել Թումոյի ամառային ճամբարին մասնակցելու նպատակով: Սաներին ուղեկցում էր Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Կաթողիկոսը հույս հայտնեց, որ քաղցր […]
09:54 16.07.2018
Երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է տեղեկությունները, թե Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը վերջերս հեռացել է Հայաստանից։ Փաշինյանի խոսքով՝ ինքը հունիսի 30-ին կառավարական առանձնատանն ընդունել է ապրիլյան պատերազմի հերոսի հորը, զրուցել են նաև Ռոբերտի մասին։ «Շատ հուզիչ հանդիպում է եղել, դրա մասին ոչ մի տեղեկատվություն չի եղել, քանի որ […]
09:10 16.07.2018
Թոքերի քաղցկեղից մահացել է թավշյա հեղափոխության ակտիվիստներից Կարեն Մարգարյանը: Երիտասարդը 21 տարեկան էր: Կարեն Մարգարյանի հիշատակին հուլիսի 15-ին Երևանի Ազատության հրապարակում մոմավառություն է կազմակերպվել: Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր: Սոցցանցերում ընկերների գրառումների համաձայն՝ Կարենը բարի, կյանքով լեցուն մարդ էր, որն այդպես էլ չհասցրեց վայելել այն պայքարի արդյունքները, որի համար «անքուն գիշերներ էր անցկացնում […]
08:30 16.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ազատության պող. 1/18, 1/21 շենքերը, Արաբկիր 29փ. 1-80 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դարաբաղ թաղ. 73 սեփական տունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-16։00 Աթոյան փ. 45-107 սեփական տները, Աթոյան անց. […]
23:43 15.07.2018
Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջուր» ընկերությունների գործունեությունից այդքան էլ գոհ չենք: Ընկերությունները սա պետք է հասկանան։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ ծառայությունների խնդիրներին։ «Ահազանգերի հիման վրա մի քանի անգամ հանձնարարական եմ տվել, որ զբաղվեն ջրամատակարարման խնդրով: Տեղյակ եմ, որ Երևանում և մարզերում ջրամատակարարման […]
23:17 15.07.2018
Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու։ Այս մասին ֆեյսբուքյան ուղեղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Նրա խոսքով՝ կադրային բանկը կլինի առցանց հարթակ՝ իր ներքին ֆիլտրերով, որտեղ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնություններ ներկայացնել պետական կառավարման համակարգում աշխատանքի անցնելուն: «Մենք պետք է կարողանանք առաջիկայում իրագործել կադրային հեղափոխություն, որը նոր ավյուն […]
18:27 15.07.2018
Հուլիսի 15-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում երեխա է կորել (մոտ 7 տարեկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ աղբյուրից 1 կմ (դեպի հյուսիս) հեռավորության վրա գտել են աղջկան:
17:30 15.07.2018
Հուլիսի 15-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
16:31 15.07.2018
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հաղորդում ներկայացնելով հանցագործության մասին: Նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հաղորդումը վերաբերում է կաթողիկոսի եղբորորդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի գործողություններին: «Սույն թվականի հուլիսի 13-ին Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով խաղաղ ցուցարարների շրջանում հայտնվել է կաթողիկոսի եղբորորդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն […]
16:18 15.07.2018
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Լուսիկ Ագուլեցու հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ Մշակույթի նախարարությունից: Լուսիկ Ագուլեցու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ ժամը 19:30-ից սկսած՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
16:10 15.07.2018
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը երկար դադարից հետո մեկնաբանել է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը։ Նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ պաշտոնապես խզում է հարաբերությունները նախաձեռնության անդամների հետ ու հայտարարում ցմահ ապաշխարություն, քանի որ նախաձեռնության անդամների հոգևոր դաստիարկությունը ձախողել է։ «Շուրջ երկու տասնամյակ Շիրակի թեմի առաջնորդի հայրական խնամքը պետք եղածից ավել վայելած […]
14:42 15.07.2018
Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում։ Նպատակային դիտարկումը վկայում է, որ նկատելի են իրավունքից դուրս գործելու ու անգամ բռնություն գործադրելու միտումներ։ Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։ «Այս երևույթը վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։ Ստեղծված իրավիճակը պահանջում է խաղաղ […]
13:48 15.07.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ը առանձին շրջաններում, 16-18-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ […]
13:33 15.07.2018
Ադրբեջանական մամուլի տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` անդրադառնալով Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին տեղակատվությանը: «Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու […]
12:45 15.07.2018
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից հանդիպում է խնդրում բաց քննարկման ձևաչափով, բայց կաթողիկոսը հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպումից: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ գրեթե երկու ամիս է, ինչ կաթողիկոսի հրաժարականի պահանջն է հնչում՝ հրապարակ բերելով ոչ միայն գրավոր, այլև […]
12:03 15.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն ֆեյսբուքյան էջում։ Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։ Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել […]
22:44 14.07.2018
Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանին հուլիսի 12-ի նիստին որոշում է կայացրել գրությամբ դիմել ՀՀ կառավարությանը` դադարեցնելու «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը: Համայնքապետ Լևոն Զավարյանն արդեն հաստատել է ավագանու որոշումը, հաղորդում է «ԷկոԼուրը»: «Շնող» ՀԷԿ-ի գլխամասը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա, իսկ կայանը ունենալու է 22 կմ երկարությամբ ջրատար թունել՝ միջանցիկ ամբարտակով, օգտագործելու է Դեբեդ և […]