TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սփյուռքի նախարարը ենթարկվել է ջրային գրոհի

15:19 08.07.2018

Նոր Նորքում բակի երեխաները ջրով դույլերով գրոհել են ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի վրա։ Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Սկզբում վարանում էին, բայց իմ «դուխո՛վ» կոչին, ահա այսպես արձագանքեցին»,-գրել է Մխիթար Հայրապետյանը https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/491772207954581

̰
«Քաղաքապետին մի լավ ջրեցին»․ Ինչպես է անցնում Վարդավառն Էջմիածնում

15:06 08.07.2018

Ժպիտներ, փուչիկներ․ Էջմիածնում Վարդավառի տոնին տիրող մթնոլորտին է անդրադարձել քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։ «Մեր Վարդավառը շատ ուրախ անցավ: Քաղաքապետին էլ մի լաաավ ջրեցին»,-գրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարն իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կցելով լուսանկարներ։ https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/405878929908392

̰
Եթե կառավարության միջամտությունն ուշանա, Ազգային եկեղեցին կվերածվի թատերաբեմի․ Կորյուն վարդապետ Բաղդասարյան

14:36 08.07.2018

Եթե Հայաստանի իրավապահ մարմինների և կառավարության միջամտությունն ուշանա, ապա Ազգային եկեղեցին կվերածվի թատերաբեմի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ «Զարմանալի է, թէ ինչպէս կարելի է անկախ Հայաստանում հանդուրժել Ազգային Եկեղեցու հանդէպ կատարուող անօրինակ ոտնձգութիւններ: Արդար եւ վեհ նպատակների համար մղուող իւրաքանչիւր պայքար պէտք է միայն քաջալերուի, սակայն, այլեւս կասկած չկայ, […]

̰
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման պարագլուխներին կապել ու բանադրանքի տակ են դրել․ Շահե ծ․վարդապետ Անանյան

13:22 08.07.2018

Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մտահոգիչ դրվագի․ «Արդեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու երկու եպիսկոպոս կապել ու բանադրանքի տակ են դրել «Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման» պարագլուխներին։ Ինձ, իբրև Հայ եկեղեցու Ծայրագույն վարդապետի, լուրջ մտորումների տեղիք է տալիս այս ամենը»,-ասված է գրառման մեջ։ Օգտատերերի ճշգրտող հարցերին ի պատասխան՝ նշվում է, որ […]

̰
Մոսկվայում վրաերթի է ենթարկվել իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը

12:20 08.07.2018

Մոսկվայում վրաերթի է ենթարկվել խորհրդային տարիների այլախոհ և իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը։ Այս մասին հայտնում է «Эхо Москвы» ռադիոկայանը։ Նշվում է, որ  պատահարի հետևաքով 77-ամյա Գրիգորյանցի ոտքն է վնասվել։ Վարորդը դիմել է փախուստի։ Գրիգորյանցը կասկածներ ունի, որ վրաերթը կարող էր կազմակերպված լինել: Նրա խոսքով՝ միջադեպը կխանգարի իրեն 3 նոր գրքերի վրա աշխատանքում։ Նշվում է, որ այդ գրքերից […]

̰
Ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին

11:53 08.07.2018

Վարդավառի տոնին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտյան ջրցան մեքենաների շքերթով: «Սանիթեք» ընկերության տոնականորեն զարդարված ջրցաններն անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և զովացրել առավոտյան Երևանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով […]

̰
Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

09:10 08.07.2018

  Քրիստոսի պայծառակերպության տոնը` Վարդավառը, այս տարի նշվում է հուլիսի 8-ին: Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է՝ Պետրոս, Հովհաննես և Հակոբ առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակը։ Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռ՝ աղոթելու։ Տապից ու հոգնամությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս […]

̰
«Դիլիջան» ազգային պարկում բազմաթիվ տապալված ծառեր են հայտնաբերվել

00:53 08.07.2018

«Դիլիջան» ազգային պարկում բազմաթիվ տապալված ծառեր են հայտնաբերվել, հաղորդում է Econews.am-ը: «Նախանցյալ օրը Բլեյանի և Այթափի դպրոցների դպրոցականների և մանկավարժների մի խմբի բնապահպանական և ճանաչողական քայլարշավն էի ուղեկցում Դիլիջանի ազգային պարկում՝ Պարզ լճից դեպի Գոշավանք: Անտառի խորքում հայտնաբերեցինք բազմաթիվ տապալված ծառեր և նախապատրաստված մեծ քանակությամբ վառելափայտ: Ամբողջ վառելափայտը կտրտված էր բոլորովին առողջ ծառերից»,- գրում է իր […]

̰
Գորիսում 4-րդ անգամ անցկացվեց «Թթի փառատոնը»

23:15 07.07.2018

«Թթի փառատոնն» իր շուրջ էր համախմբել Սյունիքի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչների: Վերջիններս խմիչքների, Սյունյաց աշխարհի ուտեստների, հետաքրքիր ձեռագործ աշխատանքների և այլ գործերի ցուցադրությամբ գրավեցին ոչ միայն հայ, այլև օտարազգի զբոսաշրջիկների ուշադրությունը: Փառատոնն անցկացվեց հուլիսի 7-ին, հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում: «Փառատոնն այս տարի համընկավ «Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելու հետ, և մենք շատ ենք […]

̰
Ձուկ բռնելիս հոսանքահարվել և մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ազգականը

21:03 07.07.2018

Հուլիսի 7-ին՝ ժամը 17:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ գործարանի մոտակայքում, քաղաքացին հոսանքահարվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ Աղստև գետում, հայտնաբերվել է Մ. Ք.-ի (ծնված 1982 թ., Աչաջուր համայնքի բնակիչ) դին: […]

̰
Մանվել Գրիգորյանի կինը ահազանգել է, որ իրենց ընտանիքին պատկանող ոչխարները գողացել են

21:01 07.07.2018

Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, այսօր զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարից գողանում են իրեն պատկանող գառները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Գառնի վարչական շրջանի սարերում խաշնարած Խազալ Հասանյանի տնակի մոտ են գնացել «Նիվա» և «ԿԱՄԱԶ» մակնիշի […]

̰
ՌԴ ՆԳՆ կողմից հետախուզվողը հայտնաբերվել է

19:31 07.07.2018

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 6-ին Ջերմուկի խճուղուց բերման է ենթարկվել Նարեկ Ն.-ն ով այս տարվա հունիսի 1-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի ՆԳՎ Կրասնոյարսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր. 264.1 հոդ. մեղադրանքով (ՃՏՊ): Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել […]

̰
Երկու զինվորի հրատապ դեղորայք է անհրաժեշտ. «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ

18:11 07.07.2018

«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ ընկերներ, մեր երկու զինվորներին հրատապ անհնաժեշտ է «Պրոլիա» դեղորայքը: Դեղի արժեքը 115.000 դրամ է, այսինքն կարիք ունենք 230.000 դրամի: Դեղը պետպատվերի շրջանակներում չի տրամադրվում՝ անհրաժեշտ է ոսկրերի ամրացման համար, սակայն շատ շտապ: Կարող եք ոչ թե գումարը մեզ […]

̰
«Արաբկիր» ԲԿ-ում 2 տարեկան երեխա է մահացել. նա ստացիոնար բուժում էր ստանում

18:07 07.07.2018

Երևանի Արաբկիր բժշկական համալիրում ստացիոնար բուժում ստացող երկու տարեկան տղա է մահացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նրա խոսքով՝ երեխայի մահվան մասին հաղորդումը ստացվել է հուլիսի 6-ին: «Երեխան ծնվել է 2016 թվականին, երկու տարեկան էր: Երեկ հիվանդանոցից մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 4-ից […]

̰
Մասիսի քաղաքապետի գործը լակմուս էր. Տիգրան Աթանեսյան

17:45 07.07.2018

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին 4֊րդ փորձից հետո։ Համոզված եմ, որ դա երկար չի տևելու։ Սակայն այս գործը լակմուս էր, որի միջոցով շատ հեշտ է ստուգել մեր հանրության մի էական հատվածի իրավագիտակցությունը։ Ավելի ճիշտ դրա բացակայությունը։ 600 տարի պետություն չունենալը, թուրքի, […]

̰
Ոչ միայն գումարով է հաշմանդամության կարգը տրվում, այլև կամայականորեն. Սոֆյա Հովսեփյան

17:40 07.07.2018

Ինչպե՞ս են ընտանիքներն ընդգրկվում նպաստների համակարգում և ինչպե՞ս են հաշմանդամության կարգ ստանում. այս հարցերին «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի եթերում պատասխանել է Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը: Նա նշել է, որ գրեթե ամեն օր բողոքներ է ստանում բժշկասոցիալական համակարգի անօպրինությունների, կաշառքի ու չարաշահումների մասին: «Ոչ միայն գումարով է հաշմանդամության կարգը տրվում, այլ նաև կամայականորեն: Կարող է՝ […]

̰
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. ձերբակալվել է 6 անձ

16:35 07.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. ձերբակալվել է 6 անձ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: 2018 թվականի հուլիսի 6-ին Երևան քաղաքի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում, […]

̰
Երևանում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. մինչ փրկարարների հասնելը նա մահացել է. ԱԻՆ

16:32 07.07.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Հուլիսի 7-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 26 շենքի տանիքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տանիքում է գտնվել Վ. Մ.-ը (ծնված 1950թ.). վերջինս մահացել […]

̰
Լյովա Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՀՔԾ

16:18 07.07.2018

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք […]

̰
Քնեցի 3 ժամ. բրիտանացի պաշտոնյան ներկայացրել է Երևանում իր անցկացրած 21-ժամյա այցը

15:45 07.07.2018

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարության Մշտական քարտուղար սըր Սայմոն Մքդոնալդը ներկայացրել է այս օրերին իր Երևան այցելության մանրամասները։ «Երևանում 21 ժամվա ընթացքում շրջեցի նոր դեսպանատանը, հանդիպեցի Առաջին փոխվարչապետին, ելույթ ունեցա Դիվանագիտական ակադեմիայում, հանդիպեցի և ճաշեցի ԱԳ նախարարի հետ, թեյեցի ՔՀԿ ներկայացուցիչների հետ, հանդիպեցի գործընկերներիս, հարցազրույց տվեցի, Հյուսիսային Իռլանդիայի մասին քննարկում ունեցա Կովկասի Ինստիտուտում, […]

̰
Եթե մի օր Սահմանադրությունը պետք է նորից փոփոխվի, ապա պետք է փոփոխվի ժողովրդի կամքի հիման վրա. Արմեն Սարգսյան

15:41 07.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումին, որն անցկացվում է «Ժողովրդավարություն, ավտանգություն և արտաքին քաղաքականություն» խորագրով: Նախագահի աշխատակազմի հասարակայոնւթյան և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է երկրում կատարված փոփոխություններին, զարգացման հեռանկարներին: Նա ինստիտուտի շրջանավարտների հետ կիսվել է իր փորձով։ Նկատելով, […]

̰
Հայաստանի համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ դժվար է թերագնահատել. փոխվարչապետ

15:33 07.07.2018

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ դժվար է թերագնահատել, ինչը, ըստ փոխվարչապետի, վերաբերում է ոչ միայն ֆինանսական աջակցությանը, այլև ԱԶԲ-ի փորձագիտական ներուժին: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ նոր կառավարության համար կարևորագույն խնդիր է ֆինանսական […]

̰
Հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

15:31 07.07.2018

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն  Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր հանդիպում է ունեցել  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ. «Քարտուղարի հետ քննարկեցինք ՀԱՊԿ և ԱԽ փոխգործակցությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր», – գրում է Գրիգորյանը:

̰
Հայ զինվորը մշտապես իմ աղոթքներում է. Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

15:22 07.07.2018

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջևանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։ Այս մասին տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց Կաթողիկոսին այնտեղ դիմավորել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, N զորամասի հրամանատարական կազմը և ՀՀ ԶՈՒ […]

̰
ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգությամբ հետևում է Նախիջևանի շուրջ իրադարձությունների զարգացմանը․ Խաչատուրով

15:16 07.07.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր հաղորդագրությամբ ներկայացրել է կազմակերպության դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջևանի ուղղության վրա կատարվող իրադարձություններին ու նշել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ՀԱՊԿ քարտուղարությանը ներկայացրել է իրավիճակը։ «ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ հետևում են իրադարձությունների զարգացման դինամիկայի մասին ստացվող տեղեկություններին։ Այդ զարգացումները չպետք է բերեն նոր էսկալացիայի առաջացման», – հայտարարել է Խաչատուրովը։ Շեշտելով Արցախյան […]

̰
Ցուցադրված Գեղարդը բնօրինակը չէ. «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներ

15:00 07.07.2018

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են իրենց պայքարն Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սուրբ Գեղարդի վաճառքի մասին լուրերին ու դրանց շուրջ արձագանքին: Նա ասաց, որ նախօրեին երեք հոգևորականներ մի երևույթի մասին տվել են երեք տարբեր բացատրություններ: «Սա բոլորիս հեղինակության հարցն է, ոչ միայն մեր նախաձեռնության, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ՀՀ ռազմական տեսուչի տեղակալին՝ պարզաբանումներ ստանալու

14:46 07.07.2018

ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանը հրավիրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ պարզաբանում և բացատրություններ տալու: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Նա նշեց, որ վարչապետի դիրքորոշումը հստակ է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, եթե զինվորականը զբաղվում է քաղաքականությամբ, ապա նա խստագույնս պետք է պատժվի։ […]

̰
Քննչական մարմինները կարող են զբաղվել դպրոցներով. չափազանց մեծ չարաշահումներ են տեղի ունեցել. Շիրակի փոխմարզպետ

14:28 07.07.2018

Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը հուլիսի 6-ին Շանթ հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի եթերում խոսել մարզի կրթական, սոցիալական ու բժշկական ոլորտի խնդիրներից։ Անդրադարձել է նաև ներառական կրթության բացերին՝ ասելով, որ ստուգումներ է սկսել դպրոցներում։ «Ես հասկացա, որ ներառական կրթությունը դարձել է լավագույն այլընտրանքը դպրոցների հզորացման։ Ամենամեծ թիվը Շիրակի մարզում էր, որ շատ կարճ ժամանակահատվածում ներգրավվեց, այսինքն կարող […]

̰
Մարտունու քաղաքացիական ակտիվիստների միավորումը բողոքում է Վարդենյաց լեռնանցքի ճանապարհի նորոգման աշխատանքների որակից

14:16 07.07.2018

«Մարտունու քաղաքացիական ակտիվիստների հակակոռուպցիոն խումբն» իր Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Վարդենյաց լեռնանցքի միջպետական ճանապարհի սպասարկմամբ զբաղվող ընկերության աշխատակիցները ոչ պատշաճ կերպով իրականացնում ասֆալտի նորոգման աշխատանքները: Դրա համար տեսանյութը հրապարակողները մեղադրում են Գեղարքունիքի ՀՀԿ-ական նախկին փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանին՝ նշելով, որ աշխատանքներ իրականացնող ընկերությունը հենց նրան է պատկանում: Մանրամասները՝ տեսանյութում: […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կօժանդակի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածմանը. Արա Բաբլոյան

13:56 07.07.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ին Քվեբեկում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանն իր ելույթում անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին: «Հարգելի՛ պարոն նախագահ, հարգելի՛ տիկին գլխավոր քարտուղար, հարգելի՛ պարոն խորհրդարանական գլխավոր քարտուղար, հարգելի՛ գործընկերներ, ինչպես արդեն գիտեք, այս տարվա […]

̰
BACK_TO_TOP