13:50 09.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ծանուցում է ստացել Հատուկ քննչական ծառայությունից՝ որպես վկա հարցաքննության ներկայանալու կապակցությամբ: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշեց՝ պատկերացնելով, որ այս հարցը գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, որոշել է հրապարակել այն նամակը, որով իրենք պատասխանել են հարցաքննության գալու հայցին: «2018 թ. […]
13:28 09.07.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ որոշ քաղաքացիներ տեղեկատվության պակասի պատճառով կամ էլ դիտավորությամբ (գաղտնի կերպով) սահմանը հատելիս իրենց հետ անցկացնում են Վրաստանի տարածքում արգելված կամ ոչ թույլատրելի չափաքանակով տարբեր ապրանքներ, այդ իսկ պատճառով դեսպանությունը իր պատրաստած տեղեկատվական ծանուցագրերի առաջին խմբաքանակն է (20.000 հատ) ուղարկել հայ-վրացական սահմանային […]
13:23 09.07.2018
Շիրակի երկրագիտական թանգարանը նոր շենք կունենա: Համենայնդեպս, այդպիսի հեռանկար է խոստանում մշակույթի նախարարությունը, որը թանգարանին նոր շենքի հատկացման մասին նախագիծ է շրջանառության մեջ դրել, հաղորդում է SHANTNEWS-ի թղթակիցը: Որպես նոր շենք առաջարկվում է Գյուլբենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենքը: Այն թանգարանին հատկացնելու Գյումրիի ավագանու առաջարկը 2013-ին կառավարությունը մերժել էր ու նշել, որ քաղաքի պատմական միջուկում գտնվող […]
13:15 09.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի Հանրապետության նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարականյության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կոլումբիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության ընթացքում: Վստահ եմ, որ համատեղ […]
13:02 09.07.2018
2018թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել 1.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.9% գնանկումով: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ), ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 3.4%, 0.3% և 0.1% նվազում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ լրատվական ծառայությունը: […]
12:55 09.07.2018
Կենտրոնական հավաքակայանում այսօր լրագրողների «թիրախում» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին է՝ Աշոտը, ով այսօր մեկնում է ծառայության: Աշոտից ինչ-որ հարցերի պատասխաններ ստանալու լրագրողական համառ փորձերի, «հետապնդումների» արդյունքում հանպատրաստից հարցուպատասխան տեղի ունեցավ. ներկաները կեսկատակ-կեսլուրջ նկատեցին՝ սա վարչապետի որդու առաջին ասուլիսն է: Աշոտը նշեց, որ դիմում է գրել Արցախում ծառայելու համար: SHANTNEWS.am-ի հարցին՝ ինչո՞ւ հենց Արցախ, նա […]
12:49 09.07.2018
Հաշվի առնելով, որ արտախորհրդարանական ուժերը դեռևս չեն ներգրավվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հրապարակել է ամենաառանցքային մի քանի փոփոխություններն այս փուլի դրությամբ: Կուսակցության հաղորդագրության մեջ մի քանի կետով շարադրված են առաջարկները. 1. Բացառել վարկանիշային ընտրակարգը և անցնել ընտրությունների ամբողջական համամասնակական համակարգին: 2. Բացառել ընտրություներին մասնակցության համար գրավադրման պայմանը՝ փոխարենը ներդնելով ստորագրահավաքի ինստիտուտը՝ […]
12:36 09.07.2018
SHANTNEWS.am-ի Գյումրիի թղթակիցը տեղեկացնում է, որ երեկ` ժամը 16.00-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին։ Ջաջուռ գյուղի մոտակայքում «Oպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվել: Մեքենան հայտնվել է մոտակա դաշտում, վարորդին դուրս են բերել անցորդները: Պատահարից վարորդը չի տուժել, իսկ […]
12:23 09.07.2018
ԵԿՄ Աշտարակի բաժանմունքի ղեկավար Գեղամ Սմբատյանը կառույցի ապագայի մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արամ Սարգսյանը ԵԿՄ նախագահ լինելու լավագույն տարբերակն է` հաշվի առնելով, որ նա Վազգեն Սարգսյանի եղբայրն է: «Մի՛ մոռացեք, որ Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբայրն է, մասնակցել է Երասխի կռիվներին, արցախյան պատերազմին, ցանկություն է ունեցել մասնակցել 2016թ. Ապրիլյան պատերազմին, բայց չհասցրեց գալ»,- […]
12:11 09.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին: Ջորկաեֆը երեկ՝ հուլիսի 8-ին, Երևանում մասնակցել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին: «Շատ ուրախ եմ Ձեզ ողջունել այստեղ՝ Հայաստանի կառավարությունում։ Հուսով եմ՝ գիտեք, որ Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում բոլոր […]
12:09 09.07.2018
Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ` հուլիսի 13-ից սեպտեմբերի 2-ը` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում կսահմանվի շտապօգնության լրացուցիչ հերթապահություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Ծառայությունը կիրականացվի Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայության միջոցներով` բժշկական կենտրոններում ապահովելով […]
12:04 09.07.2018
Եթե որևէ մեկը մտածում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են գաղափարի կամ քաղաքական կողմնորոշումների ընտրություններ, հավատացնում եմ, որ սխալվում են: Առաջիկա ընտրությունները լինելու են կերպարի ընտրություններ. Նիկոլ Փաշինյանի կերպարի շուրջ է լինելու այն: Հետևաբար, ԵԿՄ-ն ևս պետք է ճիշտ կողմնորոշվի: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը` նշելով, որ ԵԿՄ նախագահի թեկնածու Արամ […]
11:55 09.07.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 6-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 90 դեպք։ Մասնավորապես, ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գրանցվել են մարմնական վնասվածք հասցնելու 40, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 13-ական, յուրացման կամ վատնման ու խուլիգանության 4-ական, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, ավազակային […]
11:49 09.07.2018
ԵԿՄ-ի ներսում ծանր իրավիճակի պայմաններում վարչությունը որոշում է ընդունել Արամ Սարգսյանին առաջարկել որպես ԵԿՄ նախագահ: Վերջինս համաձայանել է, սակայն որոշ հարցեր պետք է ճշտեր երկրի ղեկավարության հետ, քանի որ առանց իշխանության հովանավորչության անհնար է ԵԿՄ-ի գոյությունը: Այս մասին այսօր ասաց ԵԿՄ Աշտարակի բաժանմունքի նախագահ Գեղամ Սմբատյանը: ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանի խոսքով` իրենք ցանկություն ունեին համագումարն […]
11:45 09.07.2018
Այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի […]
11:17 09.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ խաղաղ ծառայություն մաղթելով բոլոր զինվորներին: «Իմ տղայի՜ն, իմ հպարտությա՛նը և մեր բոլոր զինվորներին խաղաղ ծառայություն՝ հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, այսօր մեկնում է զինվորական ծառայության: https://www.facebook.com/photo.php?fbid=1910384492338484&set=a.276240722419544.66505.100001008556524&type=3&theater
11:08 09.07.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 780 դեպք, որից 507-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 192 կենցաղային կանչ, 409 հրդեհ, 69 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 […]
10:51 09.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն, այսօր մեկնում է զինվորական ծառայության: Հավաքակայանում Աշոտի հետ են մայրը՝ Աննա Հակոբյանը, քեռին՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Ավելի վաղ Աշոտ Փաշինյանը դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար։ «Միշտ եղել եմ այն կարծիքին, որ այս պահին արցախյան հակամարտությունում խաղաղություն հաստատելը հայկական կողմի ձեռքերում է, դրա միակ արժանապատիվ ու արդյունավետ […]
10:47 09.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ադոնցի փ. 6/1 շենքը, Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 17, 17/3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նուբարաշեն խճ. 1-5 շենքերը, 11։00-16։00 Քրիստափորի փ. 7-49, 75-190 սեփական տները, 11։00-17։00 Ֆուչիկի 1-ին նրբ. 1, […]
10:42 09.07.2018
Հայաստանցիների շրջանում հանգստի կազմակերպման ծրագրերում հաճախ տեղ են գտնում մեր երկրի հանգստավայրերը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ են նախընտրում իրենց հանգիստը կազմակերպել մեր երկրում: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ տեսանկյունից աճը բավական ոգևորող է: Միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա […]
10:20 09.07.2018
Հուլիսի 7-ին` ժամը 13.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1965 թ. ծնված Դավիթ Ս.-ն, որը 2002թ. հուլիսի 10-ից հետախուզվում էր Վրաստանի Վակե-Սաբուրտալինսկի ՆԳԲ կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /խարդախություն/: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
09:45 09.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2018թ. հուլիսի 7-ին Գառնիում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցվում է։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: 2018 թվականի լույս հուլիսի 7-ի գիշերը ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ բռնություն գործադրելու սպառնալիքով Գառնիի սարերից գառներ են […]
23:41 08.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել երևանյան «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությանը։
20:56 08.07.2018
«Ինչ-որ ահռելի հրդեհ է փոքր օդանավակայանի ուղղությամբ մի կես ժամ արդեն, նկարված է Արցախի փողոցից»,-գրում է Facebook-ի օգտատեր Կարեն Անտաշյանը։ https://www.facebook.com/karen.antashyan/posts/10215245148254812
20:07 08.07.2018
«Քայլ արա» շարժման մի խումբ երիտասարդներ Վարդավառի առիթով անակնկալ այցելել էին Վանաձորի մանկատուն։ Երիտասարդները երեխաներին բերել էին խաղալիքներ, քաղցրավենիք, իսկ բակում տեղադրել մեծ, արհեստական լողավազան։ Մինչ լողավազան տեղադրելը, բակում միմյանց վրա ջուր են լցրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ «Քայլ արա» շարժման երիտասարդների հետ էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը, ովքեր նույնպես մասնակցել են ջրոցիին։ […]
18:34 08.07.2018
Վարդավառի տոնին նվիրված գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել մայրաքաղաքի Կարապի լճում: Երևանի քաղաքապետարանն այստեղ ապահովել էր բոլոր պայմանները՝ ուրախ ջրային խաղերի և անմոռանալի ժամանցի համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջոցառմանը մասնակցում էին տարբեր տարիքի բազմաթիվ մարդիկ՝ երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ: Ջրային զվարճանքին […]
17:35 08.07.2018
Վարդավառի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունն անցնում է 24-ժամյա ուժեղացված ծառայության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: «Խնդրում ենք երթևեկության բոլոր մասնակիցներին լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, բացառել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերը, չվտանգել ձեր և այլոց կյանքն ու առողջությունը: Որևէ իրավախախտ վարորդի նկատմամբ հանդուրժողականություն չի դրսևորվելու»,- գրել […]
16:46 08.07.2018
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ի երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 8-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում […]