TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մասիսի քաղաքապետին կալանավորելու որոշում է կայացվել

19:58 06.07.2018

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարող ա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով ա իրան դատել…»,- գրել է […]

̰
Սուրբ գեղարդը վաղը կդրվի Մայր տաճարում՝ ի տես հավատացյալների

19:53 06.07.2018

Մայր Աթոռի գանձարանում պահվող Սուրբ գեղարդի վաճառքի շուրջ չդադարող խոսակցություններին վերջ տալու համար Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրագրողներին հրավիրել է Մայր տաճար: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը՝ տեր Ասողիկը բացեց այն արկղը, որում պահվում է Սուրբ գեղարդը, բացատրություններ տվեց: Քահանան նշեց, որ այն գլխավոր բնօրինակն է, որից մի փշրանք […]

̰
Հայաստանում ապօրինությունների, ամենաթողության, իշխանիկների, կոռուպցիայի, թալանի ժամանակն ավարտվել է. Նիկոլ Փաշինյան

19:43 06.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախկինում պետական պաշտոնի մեջ եղել են վայելքի էլեմենտներ, սակայն պաշտոնը պետք է ընկալվի որպես ծառայություն: «Դա պետք է սկսվի ինձնից և ես այդպես էլ վարվում եմ: […]

̰
Նիկոլ Փաշինյանը կատարել է «Թումո»-ի աշակերտների «աներես» խնդրանքներից մեկը

19:17 06.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում է, նա այցելել է «Թումո» կենտրոն: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով նա ցուցադրել է «Թումո»ի «աներես խնդրանքների» արկղը, տեղեկացրել, որ այստեղ իրեն նմանատիպ մի քանի «աներես» խնդրանքով են իրեն դիմել: Այդ խնդրանքներից առաջինը, այն է՝ ««Ֆեյսբուքի» ուղիղ եթեր մտնել հիմա և այստեղ», վարչապետն իրականացրեց անմիջապես: «Ես մեծ հաճույքով այդ խնդրանքը […]

̰
Ադրբեջանում համատարած հոսանքազրկման հետ ի՞նչ կապ ունեն հայկական կիբերմասնագետները. ՊՆ խոսնակի ակնարկը

19:14 06.07.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Facebook-ի իր էջում հրապարակում է արել՝ ակնարկելով, որ Ադրբեջանում հուլիսի 2-ից սկսված համատարած հոզանքազրկումները, Մինգեչաուրի ՀԷԿ-ի վթարները, նաև Բաքվի երկնաքերերից մեկի վրա հայկական դրոշի պատկերվելը կապ ունեն կիբերմասնագետների հետ: Թե կոնկրետ ո՞ր երկրի կիբերմասնագետների մասին է խոսքը, ՊՆ պաշտոնյան չի մեկնաբանել, սակայն ընթերցողները ենթադրել են, որ խոսքը հենց […]

̰
Անմեղության կանխավարկածի պահպանումն անհրաժեշտություն է. ՄԻՊ

19:06 06.07.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ ՄԻՊ պաշտոնական կայքում ներկայացրել է անմեղության կանխավարկածի պահպանման անհրաժեշտության դրույթները. 1. Հանցավորության դեմ պայքարը պետության կարևորագույն հանձնառություն է: Այն կոչված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր ոտնձգություններից: Հենց այդ պայքարի արդյունավետությամբ է մեծապես պայմանավորված երկրում իրավակարգի հաստատումը, սոցիալական արդարության վերականգնումն ու ի վերջո իրավունքի գերակայության արմատավորումը: 2. […]

̰
Ո՞վ կգնա Բրյուսել և ո՞ւմ հաշվին. վարչապետը որոշում է ստորագրել

18:49 06.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բելգիայի Թագավորություն գործուղելու մասին»: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 11-13-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին

18:46 06.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային և մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային և հումանիտար ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շուրջ:

̰
Սփյուռքի նախարարը նոր տեղակալ ունի

18:43 06.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Սփյուռքի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին նշանակել Սփյուռքի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Լևոն Խալիկյանն ազատվել է պաշտոնից

18:36 06.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Խալիկյանն ազատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Լևոն Խալիկյանին ազատել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Զովունիի եզդիական թաղամասի բնակիչները բաց նամակով դիմել են վարչապետին

18:34 06.07.2018

Կոտայքի մարզի Զովունի գյուղի եզդիական թաղամասի բնակիչները դիմել են Նիկոլ Փաշինյանին: Նրանք կարծում են, որ  Զովունու գյուղապետարանը Ամո եզդիական թաղամասի նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերում, որպեսզի իրենք թողնեն իրենց տունն ու արտագաղթեն: «Մենք ունեցել ենք մշտական խմելու ջուր, սակայն արդեն 20 օր է, ինչ զրկված ենք խմելու ջրից, այս տապին ընդամենը 2-3 ժամ է ջուր […]

̰
Կապանի քաղաքապետը հրաժարական է տվել

18:30 06.07.2018

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարվել է քաղաքապետի պաշտոնից: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ կապանցիներ Ես վաղաժամկետ վայր եմ դնում իմ լիազորությունները՝ հրաժարական եմ տալիս Կապան համայնքի ղեկավարի պաշտոնից: Այս որոշման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ ու խոր պատճառներ, այդուհանդերձ, չմանրամասնելով դրանք, հակիրճ ձևակերպեմ. իմ անելիքների […]

̰
Աժ-ում այսօր ևս շարունակվել են ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին քննարկումները

18:26 06.07.2018

Աժ-ում այսօր ևս շարունակվել են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկումները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց կուսակցության առաջարկած մոդելը, որը նախատեսում է վերացնել բաց ցուցակները և ընտրական գործընթացը կազմակերպել փակ համամասնական ընտրական համակարգի միջոցով: Պատգամավորի կարծիքով՝ այսկերպ ընտրությունները չեն անձնավորվի: Իսկ մարզերի թեկնածուներին առաջարկվեց, որ տվյալ կուսակցությունը յուրաքանչյուր մարզից մեկական թեկնածու ընտրի համապետական […]

̰
Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Միրզոյանն ազատվել է պաշտոնից

18:17 06.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Միրզոյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Արմեն Միրզոյանին ազատել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Ծառայության առաջին իսկ օրը զորակոչիկը զանգում է ծնողներին. առաջին օրերի ծառայության կարգը ներկայացրել է ՊՆ խոսնակը

18:09 06.07.2018

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջների համաձայն՝ զորակոչի նախապատրաստական և իրագործման փուլում զորամասերի հրամանատարների հրամանով անձնակազմի հետ աշխատելու փորձ և մանկավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով ձևավորվում են խմբեր: Նշված խմբերը դիմավորում են զորամաս ժամանած նորակոչիկներին, ողջույնի խոսք ուղղում, կարճ տեղեկություններ հաղորդում զորամասի առօրյայի վերաբերյալ, որից հետո սկսում են իրականացնել […]

̰
Հայաստանից պատվիրակություն է մեկնել Լարսի անցակետ՝ տեղում պարզելու իրավիճակը

17:53 06.07.2018

Հայաստանի տրանպորտի, կապի և ՏՏ նախարարության ներկայացուցիչները մեկնել են Վրաստան՝ պարզելու Լարսի անցակետում առկա իրավիճակը, հերթի մեջ մնացած բեռնատար մեքենաների քանակն ու այն խնդիրները, որ հանգեցրել են այդ հերթի գոյացությանը։ Այս մասին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՏԿՏՏ նախարարությունից։ Այս պահին անցակետում մինչև 150 հայկական մեքենայի կուտակում կա։ Այս թիվը հստակ չէ, քանի որ ճշտվում […]

̰
Հեռուստաաշտարակը ներկելու մրցույթին 3 հայտ է ներկայացվել

17:46 06.07.2018

308 մետր բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակորոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքների նպատակով հունիսի 20-ին հայտարարվել էր բաց մրցույթ էլեկտրոնային եղանակով: Մրցույթին հայտ է ներկայացրել 3 մասնակից: «Հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի փաստաթղթերը և կհայտարարի հաղթող ըներության անվանումը»,- ասաց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գնումների բաժնի պետ Մարինա Նիկոլյանը: Հեռուստաաշտարակը վերջին անգամ […]

̰
Դատապարտյալի հանձնուքի մեջ հայտնաբերվել է հոգեմետ դեղորայք

17:27 06.07.2018

ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հուլիսի 4-ին` ժամը 5-ի սահմաններում, կալանավորված անձ Բ. Հ.-ի համար ազգական Վ. Հ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են հոգեմետ դեղորայքի ցանկում հաշվառված «Սերեստա» գրառմամբ 50 միլիգրամանոց 12 դեղահաբ: Քրեակատարողական ծառայության մամուլի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

̰
Լոռու մարզի մի շարք գյուղերում մոտ երկու օր գազ չի լինի

17:21 06.07.2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ մի շարք համայնքներում գազամատակարարման դադարեցում է լինելու: Ընկերությունը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 9-ի ժամը 08:00-ից մինչեւ հուլիսի 10-ի ժամը 17:00-ն դադարեցվելու է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Արևաշող, Սարամեջ, Ջրաշեն, Քարաձոր, Նոր Խաչակապ, Արջահովիտ, Լեռնանցք, Լեռնավան գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա»-ն […]

̰
Բնապահպանության նախարարը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին

17:01 06.07.2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։ Կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությունն ընդլայնելու գործնական քայլերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթությունները՝ բնապահպանական […]

̰
Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 101 մլն դրամի վնաս

16:49 06.07.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները հունիսի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերել և արձանագրել են 14 իրավախախտում, 8-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Նշված ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա […]

̰
Ծրագրվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում․ Պոպով

16:40 06.07.2018

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում նախատեսվում է առաջիկայում հանդիպում անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախագահող Իգոր Պոպովը։ Պաշտոնյան հրաժարվել է ասել, թե երբ կանցկացվի այդ հանդիպումը, սակայն հույս է հայտնել, որ ժամկետը շուտով կհրապարակվի։ Իսկ հակամարտության կարգավորման մանրամասների մասին Պոպովն ընդհանրապես բացառել է որևէ […]

̰
Ամռան շոգին անջուր համայնքներ Շիրակի մարզում ու թաղամասեր Գյումրիում

16:11 06.07.2018

Անձրևներից հետո Շիրակի մարզի գրեթե բոլոր համայնքներում խմելու ջրի վիճակը վատացել է: Խմելու ջուր բազմաթիվ սպառողների չի հասնում կամ գրաֆիկից շեղումներով է ու թույլ ճնշմամբ: Պատճառը, ըստ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերության մարզային պատասխանատուի, ջրակորուստներն են, նաև այն, որ խմելու ջրով տնամերձերն են ոռոգում: «Բազմաբնակարան շենքերում բնակվող բնակչին քիչ է հետաքրքրում սեփական սեկտորը կամ գյուղատնտեսություն ունեցող անձի […]

̰
Գեղարդը չի վնասվել և չի կոտրվել. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

15:47 06.07.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր՝ աղմուկ բարձրացրած հայտարարությանը, թե գանձատան մասունքներից Սուրբ գեղարդից մի կտոր տվել են ուրիշին: «Ասեմ ձեզ՝ մեր եկեղեցիների շփման պրակտիկայում գոյություն ունի մասունքների փոխանակման փորձառություն: Մենք մասունքներ ունեցել ենք Գրիգոր Լուսավորչի շրջանից սկսած»,- ասաց նա՝ նշելով, որ ռուսական եկեղեցու առաջնորդի խնդրանքով գեղարդից […]

̰
Սա հարձակում է եկեղեցու վրա. Մայր Աթոռը դիմում է իրավապահներին

15:29 06.07.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի եթերում հանդես եկավ հայտարարությամբ՝ պայմանավորված այսօր առավոտից Մայր Աթոռում ստեղծված լարված իրավիճակով: «Մենք սա գնահատում ենք հարձակում եկեղեցու վրա, դիվանատունը գրավված է, մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները: Մեր աշխատակիցներին, սպասավորներին, ծառայողներին խնդրել եմ դադարեցնել աշխատանքները: Այս քայլը գնահատում եմ հալածանք […]

̰
Զորամասի ավտոծառայության պետը ՈւԱԶ և ավտոպահեստամասեր է հափշտակել

14:59 06.07.2018

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով շարունակվում են քննչական գործողություններ ձեռնարկվել ՊՆ զորամասում պահեստամասերի հափշտակության բոլոր հանգամանքները պարզելու համար. մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունիսի 27-ին քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՊՆ զորամասում խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Նախնական քննությամբ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին

14:59 06.07.2018

Աշխատանքային այցով Վայոց ձորում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի […]

̰
Էջմիածնի քաղաքապետը ժամանել է Մայր Աթոռ

14:58 06.07.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը՝ իրավիճակին ծանոթանալու համար: «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները նրան ներկայացրեցին դրությունը: Հիշեցնենք՝ այստեղ իրավիճակն առավոտից թեժ է: Գասպարյանն ասաց, որ որևէ կողմի հովանավորչության համար չի եկել, եկել է կարգուկանոն հաստատելու, խնդրին լուծում տալուն ուղղված որևէ գործողություն կատարելու: Նա նշեց, որ քաղաքի բնականոն կյանքի, […]

̰
Նրանց կոչերն ընդամենը վերջնագրեր են. արձագանք Մայր Աթոռից

14:54 06.07.2018

Էջմիածնում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձավ կաթողիկոսի հրաժարականը պահանջելու հիմքերին: «Անշուշտ, հնարավոր է կաթողիկոսի հրաժարականը, բայց դրա համար պետք են հիմնավոր փաստեր, փաստարկներ, ոչ թե մերկապարանոց պահանջմունքներ և հայտարարություններ: Մեր բոլոր ջանքերը՝ ստանալ հիմնավոր ապացույցներ, ապարդյուն են անցել, մեզ ոչ մի խելամիտ, […]

̰
Ոստիկանությունը հատուկ վերահսկողություն է սահմանելու Վարդավառին

14:40 06.07.2018

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունը ուժեղացված ռեժիմով է աշխատելու այս կիրակի: «Ոստիկանությունը նման օրերին մշտապես կախված իրավիճակից ուժեղացնում է հսկողությունը»,- ասաց նա:

̰
BACK_TO_TOP