TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում կստեղծվի ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ

18:12 09.07.2018

Հայաստանում կստեղծվի ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության՝ երեքշաբթի տեղի ունենալիք նիստի օրակարգից: Ըստ հրապարակված փաստաթղթի՝ խորհրդի գործունեության նպատակն ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն է: Խորհուրդն իրականացնելու […]

̰
«Դիլիջան» ազգային պարկում ծառեր են հատվել. բնապահպաններ

18:00 09.07.2018

«Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած հերթական ծառահատման դեպքի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել «Բնապահպանի տուն» կազմակերպությունը: Տեսանյութում կազմակերպության անդամները ցույց են տալիս, թե ինչպես են սղոցվել պարկի ծառերը: «Ու սա մեր ամենօրյա տեսածի մի փոքրիկ մասն է ընդամենը: Ինչպես ցանկացած դեպք, այս մեկը նույնպես ունի նախապատմություն: Ընդամենը երկու օր առաջ հանդիպում ունեցանք Հաղարծին և Թեղուտ գյուղի բնակիչներից […]

̰
«Գազի Կոլյայի» մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

17:57 09.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ։ 2018 թվականի հուլիսի 9-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը: Անմիջապես դեպքի վայր […]

̰
Վարչապետի որդին առանց վիճակահանության մասնակցելու զորակոչվեց Արցախ

17:52 09.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զորակոչվեց Արցախի ՊԲ՝ առանց վիճակահանությանը մասնակցելու՝ իր դիմումի համաձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աշոտ Փաշինյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ցանկություն է հայտնել ծառայության նշանակվել Արցախում: Կենտրոնական զինկոմիսարիատում պարզ դարձավ, որ նա  նշանակվել է ծառայության ՊԲ՝ իր ցանկությամբ՝ ամենադժվար պայմաններ ունեցող զորամասերից որևէ մեկում: Աշոտ Փաշինյանը […]

̰
Բնապահպանության նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են համագործակցության ուղղությունները

17:47 09.07.2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարության տեղեկետվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Գրիգորյանը գոհունակությամբ ընդգծել է բնապահպանության ոլորտում երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցության փաստը, որի համատեքստում հիշատակել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ռուսաստանի հետ իրականացված և իրականացվող ծրագրերի […]

̰
Ես տարբերություն չեմ դնելու վարչապետի որդու և այլ զինծառայողների միջև. Դավիթ Տոնոյան

17:14 09.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց՝ իր կարծիքով՝ նախորդ տարիների համեմատ զորակոչի տրամադրությունն ու տրամադրվածությունն այս տարի ուրիշ է: SHANTNEWS.AM-ի թղթակցի այն հարցին, թե ինչ մեկնաբանություն կտա, որ այսօր զորակոչվում է նաև վարչապետի որդին և արդյո՞ք տարբերություն չի դրվելու իր և այլ զինվորների միջև, Դավիթ Տոնոյանը պատասխանեց հետևյալը. «Ես ուրախ եմ, բայց […]

̰
Գիտությունը վերադառնում է Հայաստան. Արսեն Թորոսյանն ընդունել է Մենդելեևի աղյուսակը հարստացնողին

17:09 09.07.2018

Աշխարհահռչակ գիտնական, միջուկային ֆիզիկոս, Մենդելեևի աղյուսակը ևս մեկ քիմիական տարրով՝ օգանեսոնով (Og 118) հարստացրած Յուրի Հովհաննիսյանի հետ հանդիպումը մեծ պատիվ է ինձ համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Գիտությունը պետք է լինի մեր երկրի զարգացման հիմնական ուղենիշը, գիտությունը պետք է լինի մեր երեխաների երազանքը։ Ես հաճախ եմ կրկնում այս միտքը. «Կա […]

̰
Ինչո՞ւ ենք մենք անպայման կարծում, որ Տարոն Մարգարյանն իրավունք չունի այդքան բան ունենալու. Ռոզա Սիրունյան

17:00 09.07.2018

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը, լրագրողների հետ զրույցում քաղաքապետի հետ հանդիպումից մանրամասներ չհաղորդելով, նշեց, որ կոնկրետ հրաժարականի մասին չի եղել խոսակցությունը: Նրա խոսքերով՝ Տարոն Մարգարյանը հանրապետականներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, սակայն հրաժարականի մասին որևէ բան չի ասել: «Եթե հրաժարական լինի, դուք կիմանաք այդ մասին մեզանից շուտ»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքապետը հրաժեշտի […]

̰
«Հյուսիս-հարավ»-ի աշխատանքներն արագացնելու նպատակով կատարվել է տեխնիկայի համալրում

16:55 09.07.2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամ Կասիմ Սյուրկանիի գլխավորությամբ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են,  որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության և Վանաձոր-Ալավերդի (Մ-6) միջպետական մայրուղու հիմնանորոգման աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։ […]

̰
Հայսատանում 3 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել

16:48 09.07.2018

Այսօր՝ հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:58-ին երկրաշարժ է գրանցվել  հյուսիսային լայնության 40.340 և արևելյան երկայնության 44.870 աշխարհագրական կոորդինատներով: ԱԻՆ-ից հայտնում են որ այն գրանցվել է Գավառ քաղաքից 21 կմ արևմուտք: Երկրաշարժի օջախը եղել է 12 կմ խորությամբ, ուգնությունը՝  2.4 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

̰
Հպարտ եմ, որ տղաս զինվորական համազգեստ է կրելու. Աննա Հակոբյան

16:44 09.07.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին մեկնում է զինվորական ծառայության: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է՝ շատ հպարտ է, որ իր որդին կրում է զինվորական համազգեստ: «Ես առաջին հերթին այստեղ եմ միայն որպես մայր, ես մեծ իմաստով բոլոր զինվորների մասին եմ մտածում: Զգում եմ […]

̰
Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին շուտով պաշտոնապես կասվի. Թեհմինա Վարդանյան

16:38 09.07.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության Թեհմինա Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է լուրերը, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ թեպետ այդ մասին իրենց պաշտոնապես չի ասվել, սակայն իրենք ներքին աղբյուրներից հետաքրքրվել են և պնդում են, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, ու շուտով այդ մասին պաշտոնապես կասվի:

̰
Մայր Աթոռում հուլիսի 10-ին գումարվելու է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

16:29 09.07.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք նիստն արտահերթ է, տեր Վահրամն ասել է, որ Համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում Հայաստանում են գտնվում […]

̰
2018-ի հունիսին մայիսի համեմատ ՀՀ դրամն արժևորվել է. ԱՎԾ

16:26 09.07.2018

2018թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.6% և 0.3% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ լրատվական ծառայությունը: 2018թ. հունիսին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների՝ 0.6% և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում: […]

̰
Զինվորն աջակցության կարիք ունի. Հայկուհի Մինասյան

15:44 09.07.2018

«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ զորացրված զինվորն ունի բոլորիս օգնության կարիքը: Խոսքը 600.000 դրամի մասին է: «Եթե 60 ընկեր 10.000-ական դրամ փոխանցի կամ 120-ը՝ 5000-ական, ապա մեր տղան կանցնի անհրաժեշտ հետազոտությունը»,- գրել է նա: «Տղայի մոտ ծառայության ժամանակ ախտորոշել են Դիֆուզ B խոշոր […]

̰
Հափշտակվել են ջերմոցների կառուցման համար նախատեսված մետաղյա ձողերը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

15:17 09.07.2018

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Արմավիրի մարզի 3 տարբեր գյուղերից ջերմոցների կառուցման համար նախատեսված մետաղյա ձողերի հափշտակության դեպքերը, մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Քրեական գործով կատարված բազմակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ Թ. Ղազարյանը, որը 2016 թվականից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը պայմանագրային հիմունքներով ծառայել է ՀՀ […]

̰
Մեր որդին զինվոր է արդեն. վարչապետի գրառումը

15:16 09.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-ի էջում իր, կնոջ և արդեն զինվորական որդու լուսանկարն է հրապարակել հետևյալ գրառմամբ. «Մեր որդին զինվոր է արդեն»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199.1073741830.1378368079150250/2087599661560418/?type=3&theater&ifg=1   SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կենտրոնական հավաքակայանում այսօր լրագրողների ուշադրության կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին է՝ Աշոտը, ով այսօր մեկնում է ծառայության:

̰
Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել. ԶԼՄ-ներ

14:42 09.07.2018

Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը, առաջիկայում մանրամասներ կհրապարակենք:

̰
Հրազդանի կիրճում կնոջ դի է հայտնաբերվել

14:39 09.07.2018

Հաղթանակի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել, հայտնում է Shamshyan.com-ը: Դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել ժամը 10:00-ին: Հաղորդվում է, որ ոստիկանության ու քննիչների կողմից հայտնաբերված՝ 25-30 տարեկան կնոջը ձորից մեծ դժվարությամբ է հնարավոր եղել դուրս բերել: Այժմ դատաբժիշկը զննում է նրա մարմինը: Աշխատանքներ են տարվում՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կամրջի վրա […]

̰
Սուրբ մասունքների հանդեպ նման հանդգնութունը և կասկածների սերմանումը սրբապղծություն է. տեր Ասողիկ քահանա

14:32 09.07.2018

«12-րդ դարի պատրիարք Միքայելը մի վկայություն է տալիս, համաձայն որի, երբ Անտիոքում հայտնվում է մի գեղարդ և այդ օրերին այդտեղ եղած է լինում Հռոմի պապը և նրան գեղարդը ներկայացնելուց հետո Հռոմի պապն ասում է, որ ինքը գիտի, որ իսկական գեղարդը Թադեոս առաքեալի կողմից տարվել է Հայոց աշխարհ, և հարցնում է, թե սա ի՞նչ գեղարդ է»,- […]

̰
Ոստիկանության ՁՊՎ-ներում ու «Վանաձոր» ՔԿՀ-ում արձանագրվել են խնդիրներ. ՄԻՊ

14:25 09.07.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները երկօրյա մշտադիտարկման չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժին և ՁՊՎ, Լոռու մարզային վարչության Սպիտակի, Տաշիրի և Վանաձոր քաղաքի Տարոնի բաժիններ և ՁՊՎ-ներ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ լրատվական ծառայությունից: Այցերի ընթացքում տեղի […]

̰
Սուրեն Պապիկյանը Մոսկվայում մասնակցել է սահմանամերձ համայնքների զարգացման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովի

14:19 09.07.2018

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը երեկ՝ հուլիսի 8-ին, մասնակցել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության վարչությունից: Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն ընդգծել […]

̰
Շատ համեղ էր. Փաշինյանի որդին հոր հետ ճաշել է հավաքակայանում

14:18 09.07.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր զինծառայության է մեկնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, որը Կենտրոնական հավաքակայանում հայտնվել էր լրագրողների «թիրախում»: Քիչ առաջ հավաքակայան է ժամանել նաև Նիկոլ Փաշինյանը, որը շրջեց հավաքակայանում, ապա գնաց ընդհանուր ճաշարան, որտեղ ճաշում էին նորակոչիկները: Աշոտ Փաշինյանը ճաշեց նույն սեղանի շուրջ, սակայն չնստեց վարչապետ հայրիկի կողքը: Ճաշից հետո SHANTNEWS.AM-ի թղթակցի հարցին, […]

̰
Եկեղեցին քաղաքական տեմպի տակ դնելն անթույլատրելի է. կրոնագետը՝ Էջմիածնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

14:02 09.07.2018

«Այսօր հարց է դրված, որ եկեղեցու մեջ անհրաժեշտ են արմատական վերափոխումներ, մարդիկ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը: Սա կնճիռ է, որը պետք է արագ հարթել»,- հուլիսի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց կրոնագետ Վարդան Խաչատրյանը` անդրադառնալով Մայր Աթոռի (ՄԱ) շուրջ ստեղծված լարված իրավիճակին: Ըստ կրոնագետի՝ ստեղծված իրավիճակը կա՛մ պետք է նպաստի հոգևոր կյանքի վերափոխմանը, կա՛մ չպետք է վերածվի […]

̰
Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է

13:57 09.07.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ապրիլի 3-ին հաղորդվել էր, որ «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքով» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վարուժան Հ.-ն: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին՝ ժամը 20.00-ին, պարզվել է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գտնվող ավտոգազալցակայաններից մեկի դիմաց […]

̰
Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է վկայություն տալ Մարտի 1-ի գործով

13:50 09.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ծանուցում է ստացել Հատուկ քննչական ծառայությունից՝ որպես վկա հարցաքննության ներկայանալու կապակցությամբ: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշեց՝ պատկերացնելով, որ այս հարցը գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, որոշել է հրապարակել այն նամակը, որով իրենք պատասխանել են հարցաքննության գալու հայցին: «2018 թ. […]

̰
Կարևոր տեղեկատվություն Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիների համար

13:28 09.07.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ որոշ քաղաքացիներ տեղեկատվության պակասի պատճառով կամ էլ դիտավորությամբ (գաղտնի կերպով) սահմանը հատելիս իրենց հետ անցկացնում են Վրաստանի տարածքում արգելված կամ ոչ թույլատրելի չափաքանակով տարբեր ապրանքներ, այդ իսկ պատճառով դեսպանությունը իր պատրաստած տեղեկատվական ծանուցագրերի առաջին խմբաքանակն է (20.000 հատ) ուղարկել հայ-վրացական սահմանային […]

̰
Շիրակի երկրագիտական թանգարանը նոր շենք կունենա

13:23 09.07.2018

Շիրակի երկրագիտական թանգարանը նոր շենք կունենա: Համենայնդեպս, այդպիսի հեռանկար է խոստանում մշակույթի նախարարությունը, որը թանգարանին նոր շենքի հատկացման մասին նախագիծ է շրջանառության մեջ դրել, հաղորդում է SHANTNEWS-ի թղթակիցը: Որպես նոր շենք առաջարկվում է Գյուլբենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենքը: Այն թանգարանին հատկացնելու Գյումրիի ավագանու առաջարկը 2013-ին կառավարությունը մերժել էր ու նշել, որ քաղաքի պատմական միջուկում գտնվող […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի նորընտիր նախագահին

13:15 09.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի Հանրապետության նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարականյության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանի  ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կոլումբիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության ընթացքում: Վստահ եմ, որ համատեղ […]

̰
Հունիսին գնանկման ամենաբարձր ցուցանիշը եղել է Աշտարակում

13:02 09.07.2018

2018թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել 1.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.9% գնանկումով: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ), ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 3.4%, 0.3% և 0.1% նվազում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ լրատվական ծառայությունը: […]

̰
BACK_TO_TOP