TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Խորհրդարանական քննարկման շնորհիվ Դավիթ Հարությունյանը պարզեց, որ իր անձնագրի վավերականության ժամկետն անցել է

16:28 05.07.2018

ՀՀ Ազգային ժողովում այսօր խորհրդարանական ուժերը քննարկում են Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները: Վավերականության ժամկետն անցած անձնագրերով քվեարկությունն արգելելու մասին դրույթի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը դիմեց փոփոխությունները ներկայացնող, «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանին՝ նշելով, «Կարդալով Ձեր առաջարկությունը՝ հայտնաբերեցի, որ իմ անձնագիրը մեկուկես տարի է՝ վավեր չէ: Դուք ստիպեցիք ինձ ՝ գնալու, ամեն դեպքում […]

̰
Բանավեճ է պետք, ոչ թե ուղիղ եթերով հեռարձակվող «գյալաջիություն». Սպարտակ Սեյրանյան

16:25 05.07.2018

Խորհրդարանական ուժերը հուլիսի 5-ին քննարկում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Բուռն քննարկումների առիթ դարձավ նախընտրական բանավեճերի կազմակերպման կարգը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը ողջունեց բանավեճերի կազմակերպման խթանմանն ուղղված օրենսդրական առաջարկությունը, բայց նշեց՝ հակառակ կողմից է պետք գալ, ասենք՝ հայտարարվի, որ երեքշքաբթի՝ ժամը 7-ին բանավեճ է, իսկ թե ովքեր կգան, ովքեր չեն գա, հարցը մնում է […]

̰
Ինչպես է լուծվելու «գրդոնչի» լրագրողների հարցը ընտրությունների ժամանակ

16:19 05.07.2018

Կառավարությունում ԸՕ-ի շուրջ հերթական  քննարկման ժամանակ բուռն քննարկման թեմա է դարձել, թե մեկ լրատվամիջոցից քանի լրագրող է կարողանալու լուսաբանել ընտրատեղամասերի աշխատանքը, և ինչպես է կարգավորվելու վճարովի եթերաժամանակի հարցը։ «ՀՌԱՀ-ը պետք մշակի մեթոդաբանություն խնդիրը լուծելու համար, ամեն դեպքում հավասար պայմաններ պետք է ապահովվեն: Եթե մեկը վարչապետ է, չի նշանակում, որ նա եթերում ավելի շատ պետք է […]

̰
Շիրակի մարզում հրդեհավտանգ իրավիճակ է

16:08 05.07.2018

Հանրապետությունում գրանցված բարձր ջերմաստիճանը հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծել: Ամառային հրդեհների օջախները Շիրակի մարզում հիմնականում դաշտավայրային շրջանները, խոտածածկ ու անտառապատ տարածքներն են, որտեղ անարգել է մարդկանց մուտքն ու ելքը, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների և հանգստի այս սեզոնին: Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայություններն անցել են խստացված հսկողության, բնակչությանը հորդորում են ցանկացած այրվող, դյուրավառ նյութ չնետել խոտածածկ ու անտառապատ հատվածներում, […]

̰
Լրացուցիչ բեռ է նախատեսվում դնել Հանրային հեռուստաընկերության վրա. Դանիել Իոհաննիսյան

15:52 05.07.2018

Կառավարությունում տեղի է ունեցել ԸՕ շուրջ հերթական քննարկումը: Այս անգամ լրատվամիջոցների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ: Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բերափոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոհաննիսյանն ասել է, որ ԶԼՄ-ների համար ընտական գործընթացը լուսաբանելիս խոչընդոտներ են ստեղծվում, դրանից բացի՝ հեռուստատեսությունների կարգավորումները տարածվում են միայն եթերային հեռուստաընկերությունների վրա, բայց ՀՀ-ում բավական ակտիվ են առցանց և կաբելային հեռուստաընկերությունները: […]

̰
Չեմ կարծում, որ արդյունավետության բարձացման խնդիրը պետք է լուծենք միայն իրավապահների միջոցով. վարչապետը՝ համայնքների ղեկավարներին

15:46 05.07.2018

Ես չեմ կարծում, որ արդյունավետության բարձրացման խնդիրը մենք պետք է լուծենք միայն իրավապահների միջոցով: Այս մասին այսօր Սյունիքի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով որոշ համայնքապետերի կողմից իրականացված ապօրինության դեպքերին: «Հիմա հարուցված քրեական գործեր կան, երբ տեսնում ենք, օրինակ, համայնքապետարաններում շատ տարածված այդ երևույթը, որ գոյություն չունեցող աշխատողներ են գրանցում […]

̰
Լարսը ծանրաբեռնված է․ մոտ 150 մեքենա սպասում է անցակետում

15:31 05.07.2018

Երեկվանից սկսած՝ Լարսի անցակետի վրացական կողմում նկատվում է այնտեղ իրենց հերթին սպասող մեքենաների նվազում, սակայն անցակետը շարունակում է աշխատել ծանրաբեռնված վիճակում։ Այսօր այնտեղ սպասում է մոտ 150 մեքենա։ Այս մասին ShantNews.am-ին տեղեկացրին տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարութունից։ Խնդրի պատճառը, ըստ նախարարության ներկայացուցչի, զբոսաշրջային սեզոնն է, որի ընթացքում Լարսի անցակետը ստիպված է երեք անգամ ավելի ծանրաբեռնված […]

̰
85-ամյա գորիսեցին Նիկոլ Փաշինյանին խնդրել է քաղաքում որևէ հիշատակ թողնել

15:22 05.07.2018

Գորիսի 85-ամյա մի բնակիչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ դիմեց նրան՝ խնդրելով «հիշատակ թողնել» քաղաքում: «Ես ոչ մի բանի կարիք չունեմ, բայց խնդրում եմ ձեզ, լավ թագավորն էն ա՝ վարչապետ ա, թագավոր ա, պրեզիդենտ ա, լրիվ ինձ համար մեկ ա, ամեն գալով մի հիշատակ թողնի էս քաղաքում: Ես քեզ խնդրում եմ՝ 40 տարի ա էս […]

̰
Սահմանադրական կարգի դեմ նախկինում եղած հնարավոր ոտնձգությունները մանրամասնորեն և հրապարակայնորեն ուսումնասիրվելու են. Նիկոլ Փաշինյան

14:59 05.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով: Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում ասվում է. Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Մեր երկրում տեղի է ունեցել դարակազմիկ իրադարձություն՝ ժողովրդական թավշյա հեղափոխություն։ Այն տեղի է ունեցել խաղաղ և սահմանադրական ճանապարհով։ Մենք ձեզ հետ միասին Հայաստանում հաստատում ենք իրավունքի և օրենքի գերակայություն, որը մեր ողջ հասարակության և […]

̰
Հայկ Սարգսյանն առերեսվել է տուժողի հետ

14:56 05.07.2018

Քննչական կոմիտեում վերսկսվել է 2007 թվականի ապրիլին Երևանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նրան սպանելու փորձի մեջ կասկածվում է Հայկ Սարգսյանը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի լրատվական բաժնից: 2007 թվականի ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ին, Երևան քաղաքի […]

̰
Շնորհակալ եմ Սերժ Սարգսյանին, որ ինձ համար բնակարան կառուցեց. սյունեցի կինը՝ Փաշինյանին

14:53 05.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս կատարած այցի ժամանակ նրան դիմեց տեղի բնակչուհիներից մեկը և ներկայացավ որպես Սյունիքի միակ բազմազավակ մայրը, որն ունի 10 երեխա: Նա ասաց, որ ապրում է ամուսնու հայրական տանը, որը կոմունալ հարմարություններ չունի, զույգ տղաները ծառայում են բանակում, որդիներից 5-ն էլ դեռ պետք է հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարեն: Կինը նշեց, որ ժամանակին […]

̰
Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է. Արմեն Սարգսյան

14:42 05.07.2018

Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել: Նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Սահմանադրության օրն է: Միևնույն ժամանակ, այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշների օրը, ինչը կրկնակի տոնական ու կարևոր է դարձնում այսօրվա խորհուրդը: Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը և պատշաճ արժևորումը կարևոր նշանակություն ունեն երկրի այսօրվա […]

̰
Հայաստանում ՌԴ դեսպանը կարևորում է Գյումրիի հետ համագործակցությունը

14:39 05.07.2018

Այսօր Գյումրի է այցելել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը: Սերգեյ Կոպիրկինին ընդունել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից: Ռուս դիվանագետը կարևորել է համագործակցությունը Գյումրիի հետ՝ մատնանշելով ռուսական ամենամեծ համայնքի ու 102-րդ ռազմաբազայի ներկայությունը այստեղ: Սերգեյ Կոպիրկինը Գյումրիում էր առաջին անգամ, բայց խոստովանել է, որ մշտապես հետաքրքրվել է քաղաքի հարուստ […]

̰
Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշը ներդրումային ծրագիր է սկսում Գյումրիում

14:25 05.07.2018

Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշը հերթական ներդրումային ծրագիրն է սկսում Գյումրիում: Գործարարին հատկացվելու են ռադիոգործարանի նախկին հանրակացարանային մասնաշենքները, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից: Գյումրիի քաղաքապետարանը մասնաշենքերից մեկը գնել էր այն ներդրողներին առաջարկելու կամ սոցիալական բնակարանների վերածելու նպատակով: Հիմա արդեն պարզ է, որ շենքերը սոցիալական բնակարանների չեն վերածվելու, այլ հավակնում են դառնալ արտադրական տարածք: Հանրակացարանային մասնաշենքերում գործարան […]

̰
Օձերի խայթոցից թունավորումների վերաբերյալ դեպքերը նվազել են

13:58 05.07.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունից ձեռք բերված վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարի  օձերի նկատված լինելու վերաբերյալ ավելի քիչ ահազանգ է ստացվել: ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ օձերի մասին ահազանգերի քչանալը, որևէ կոնկրետ մեկնաբանություն չունի: «Կդժվարանամ որևէ հստակ պատճառ ասել, դա պարզապես կապված է կենդանիների վարքագծի հետ»,- նշեց Սաթենիկ […]

̰
Հայաստանում այլևս անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ինձնից. Նիկոլ Փաշինյանը Գորիսում

13:06 05.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ Հայաստանում այլևս չկան անձեռնմխելի մարդիկ, և հանցագործներն անպայման պատասխանատվության են ենթարկվելու: «Չգիտեմ՝ դուք նկատե՞լ եք, թե՞ չէ, բայց ՀՀ-ում այլևս անձեռնմխելի մարդիկ չկան և չեն լինելու, դա բացառված բան է: Ինձ չի հետաքրքրում՝ ով է կատարել օրինախախտում և հանցագործություն, ցանկացած հանցագործություն կատարած մարդ պետք է […]

̰
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը դադարեցրել է իր լիազորությունները

12:26 05.07.2018

Այսօր նախատեսված էր Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, սակայն այլ թեկնածուների բացակայության պատճառով այն տեղի չի ունեցել: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել է, որ ընտրությունը հետաձգվում է մեկ ամսով, իսկ մինչ այդ ինքը դադարեցնում է իր լիազորությունները՝ որպես ֆեդերացիայի նախագահ: Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է դադարեցնում լիազորությունները, Արթուր Գևորգյանը նշել է,  որ այդպես հավասար մրցակցային  պայմաններ […]

̰
Պետք է ամեն ինչ անենք, որ դատարանների նկատմամբ վստահությունն առաջանա ու մեծանա. Նիկոլ Փաշինյան

12:18 05.07.2018

«Ինձ համար ամենադժվարը այն գործերն են, որոնք ընտանեկան վեճի բաղադրիչ են պարունակում»,- Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այսօր խոստովանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քաղաքացիներից մեկը նրան էր դիմել նմանատիպ մի հարցով`նշելով, որ չի ցանկանում դատարան դիմել, քանի որ որևէ արդյունք չի ակնկալում: «Ես հասկանում եմ, որ դատարանների նկատմամբ վստահությունը չկա, բայց պետք է ամեն ինչ […]

̰
Փաշինյանը բուքմեյքերական գրասենյակներին կոչ արեց չօգտագործել «Դուխով» լոգոն

11:37 05.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի շրջանակներում Սիսիանից հետո հաջորդ կանգառը Գորիս քաղաքն է: Վարչապետին ելույթից առաջ տվեցին սև գլխարկ՝ վրան հայտնի «Դուխով» լոգոն, որի վերաբերյալ Փաշինյանը փոքր հայտարարությամբ հանդես եկավ: «Վերջին շրջանում, ցավոք, նկատում եմ, որ կոնկրետ այս լոգոն կոմերցիոն նպատակներով օգտագործվում է, ինչին ես դեմ չեմ, բայց օգտագործվում է բուքմեյքերական գրասենյակների կողմից […]

̰
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

11:00 05.07.2018

Հայաստանում հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության օրը։ Հայաստանի սահմանադրությունը ՀՀ իրավական համակարգի հիմքն է՝ երկրի մայր օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրությունը վերջին անգամ փոփոխությունների է ենթարկվել 2015-ին: Մասնավորապես, 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ որի՝ Հայաստանն […]

̰
Արտանիշ գյուղում երկու անչափահաս է կորել

09:27 05.07.2018

Հուլիսի 5-ին` ժամը 01։51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (ծնվ.2007թ.) ս.թ հուլիսի 4-ին`  ժամը 05։30-ի սահմաններում, ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության […]

̰
ՀՀ-ն պետք է համապատասխանի «Հազարամյակի մարտահրավերներ»-ի չափանիշերին. դեսպան

00:11 05.07.2018

Հայաստանը պետք է համապատասխանի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի չափանիշերին և  կոռուպցիայի դեմ, քաղաքական ազատությունների և ԶԼՄ-ների ազատության համար պայքարում առկա չափորոշիչներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Նոր կառավարության հետ աշխատանքում մենք կխրախուսենք փոփոխությունները, որոնք կօգնեն Հայաստանին համապատասխանել չափանիշերին, որպեսզի հաջորդ տարի կորպորացիայի կողմից որոշումներ կայացնելիս Հայաստանն ընդգրկվի հավանության արժանացածների […]

̰
Երևանում ԱՄՆ-ի Անկախության օրը տոնվեց զայդեկո երաժշտության համերգով

23:45 04.07.2018

Երևանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում հուլիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների Անկախության 242-ամյակը տոնեց զայդեկո երաժշտության համերգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զայդեկո երաժշտությունը Կասկադ համալիրում տարածում էին «Դուեյն Դոպսի եւ Զայդեկո Հելռեյզերս» խումբը: Համերգին ներկա էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Խոսելով զայդեկո երաժշտության մասին՝ նա ասաց, որ այն շատ առումներով ամերիկյան ոգու մարմնավորումն է՝ […]

̰
Այս տարվա առաջին կիսամյակում մահացել է 19 զինծառայող. Գլխավոր դատախազություն

22:27 04.07.2018

ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում զինվորական ծառայության հետ կապված դեպքերի արդյունքում մահացել է 19 զինծառայող, որոնցից 2-ը՝ սպա, 16-ը՝ պարտադիր ժամկետային և 1-ը՝ պայմանագրային զինծառայողներ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։ Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է. «Հինգ զինծառայող  մահացել է ՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 6-ը՝ […]

̰
Հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ

22:11 04.07.2018

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հունիս ամսվա ընթացքում հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ: Ինչպես տեղեկացրին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, վարույթները հարուցվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով(«հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը») նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով: Վարույթների արդյունքներով կայացվել են […]

̰
ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ տարել են Ալեքսանդր Սարգսյանին և նրա որդուն

21:50 04.07.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություն էին իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը: Երկար ժամեր տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ հեռացել են Ալեքսանդր Սարգսյանի տանից՝ իրենց հետ տանելով նաև Ալեքսանդր Սարգսյանին և նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին: Վերջիններս չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչ են […]

̰
Վիճահարույց քրգործերի նյութերի ուսումնասիրության նպատակով հասարակական մոնիթորինգի խումբ կստեղծվի

20:46 04.07.2018

Զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով պատշաճ քննություն կատարելու և պարզված հանգամանքների վերաբերյալ հասարակության տարբեր շերտերի կողմից շարունակվում են հնչեցվել վիճահարույց հայտարարություններ՝ կասկածի տակ դնելով կատարված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը։ Նկատի ունենալով առկա չփարատված կասկածները և միաժամանակ ընդգծելով նախաքննության մարմնի նկատմամբ հասարակական վստահության ամրապնդման կարևորությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում […]

̰
ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. կան տուժածներ

20:41 04.07.2018

Հուլիսի 4-ին` ժամը 14:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., […]

̰
Քրիստափորի փողոցում տուն է այրվում

20:13 04.07.2018

Հուլիսի 4-ին՝ ժամը 19:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քրիստափորի փողոցում տուն է այրվում, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կայքը: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

̰
Մեղրաձորի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել համայնքի միջոցները վատնելու համար

18:44 04.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեի միջոցները վատնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով պարզվել է, որ 2005 թվականից Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավար է հանդիսանում նույն համայնքի բնակիչ Կ. Հովհաննիսյանը՝ օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական լիազորություններով, այն է՝ իր իրավասության շրջանակում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ, […]

̰
BACK_TO_TOP