14:33 06.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով դատավորներ է նշանակել: Համաձայն հրամանագրերի՝ Հովսեփ Բեդևյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, Վազգեն Ռշտունին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, Աղասի Դարբինյանը՝ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանը՝ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր […]
14:22 06.07.2018
Օրերս ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց հրետանու զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր՝ մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը, անհրաժեշտության դեպքում նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը գերազանց կատարելու համար: Ներգրավված անձնակազմը առավել մեծ պատասխանատվությամբ էր մոտենում յուրաքանչյուր խնդրի կատարմանը, քանի որ զորավարժությունն անցկացվում էր գլխավոր […]
14:03 06.07.2018
Եթե կողմերը պատրաստ չեն փոխզիջումների գնալ, եթե նրանք պատրաստ չեն իրենց հակասությունները մի կողմ դնել պետությանը սեփական փորձաքննությունը իրականացնելու համար, ապա կարելի է վերադառնալ այն վարկածին, որ այստեղ խնդիր է դրվել պետությանը ներքաշել դատական գործընթացի մեջ ու հասնել այլ արդյունքների, գուցե նաև այն պատճառով, որ բնականոն ճանապարհներով հնարավոր չէ այդ արդյունքներին հասնել։ Այս մասին Ջերմուկում […]
13:48 06.07.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լարված իրավիճակ է: Այստեղ ոստիկաններ են եկել կողմերի բախումը թույլ չտալու համար: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրեց, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները ներխուժել են դիվանատուն: Նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանն էլ հայտարարեց, որ հոգևորականներից մի քանիսը հարձակվել են իր վրա: SHANTNEWS.am-ի հետ […]
13:40 06.07.2018
Հուլիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Զինված ուժերի N զորամաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է անձնակազմին Սահմանադրության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, առաջադրված ուսումնամարտական խնդիրներն ամենայն պատասխանատվությամբ ու գերազանց կատարելու համար: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ սահմանադրական կայունության, […]
13:29 06.07.2018
Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման բացասական ազդեցության շուրջ վարչապետի մասնակցությամբ քննարկումների ընթացքում, այն բանից հետո, երբ վարչապետը կասկած հայտնեց, թե այս ամբողջ գործընթացը հրահրվել է պետությանը դատական գործընթացի մեջ ներքաշելու համար, շահագործող ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք պատրաստ են փորձաքննությունների իրականացմանը։ Մինչ այդ ընկերությունից պնդում էին, որ իրենք պատրաստ չեն դադարեցնել հանքի շահագործման աշխատանքները մինչև փորձաքննության […]
13:17 06.07.2018
Ջերմուկում Ամուլսարի խնդրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փաստահավաք աշխատանք ու փորձաքննություն իրականացնելու համար իրենց ժամանակ է անհրաժեշտ։ Համայնքի ներկայացուցիչները պնդում էին, որ այդ ընթացքում հանքի շահագործումը դադարեցվի, մինչդեռ շահագործող «Լիդիան» ընկերության ներկայացուցիչները պնդեցին, որ չեն կարող կանգնեցնել աշխատանքն այդ ընթացքում։ Համաձայնելով, որ փորձաքննության աշխատանքը կարող է երկար տևել ու ֆինանսապես վնասել ընկերությանը, […]
13:11 06.07.2018
Այսօր ՏՄՊՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է հանձնաժողովի նախագահից, թե ինչն է վերջին շրջանում հանձնաժողովի ունեցած պասիվության պատճառը: Դիտարկմանը, թե հանձնաժողովը հեղափոխությունից առաջ կարծես թե ավելի ակտիվ էր, Շաբոյանն այսպիսի պատասխան է տվել. «Մենք մեր աշխատանքը միշտ կատարել ենք բնականոն կերպով, պարզապես հրապարկային ենք դարձնում այն ուսումնասիրություններն ու որոշումները, որոնք հանրությանը հետաքրքիր են, […]
13:01 06.07.2018
Այսօր լրագրողները հետաքրքրվել են ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից, թե նկատվո՞ւմ է արդյոք մենաշնորհի նահանջ շաքարի, բենզինի, բանանի և առաջնային սպառման մի շարք այլ ապրանքատեսակների շուկայում: Շաբոյանն ասել է, որ տնտեսվարողների թվի ավելացում կա։ «Առաջիկայում պատրաստվում ենք խոր ուսումնասիրություն կատարել սոցիալական շուկաներում և այն կներկայացնենք հանրությանը»,- ասել է Արտակ Շաբոյանը:
12:49 06.07.2018
ՏՄՊՊՀ ուսումնասիրություն է իրականացրել` պարզելու համար, թե ինչ սկզբունքներով են պետական տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվում բացառիկ լիցենզիաներն ու քվոտաները: Ուսումնասիրությունները կատարվել են ձկան և խեցգետնի արդյունահանմանը, հանքերի շահագործմանը, անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սևանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրմանը, բացօթյա առևտրի կազմակերպմանը, արտաքին գովազդային վահանակների տեղադրմանը և այլն: Հանձնաժողովն ուսումնասիրել է 27 […]
12:31 06.07.2018
Ամուլսարի շահագործման վերաբերյալ պետության կողմից փորձաքննություն ու եզրակացություն ունենալու համար ժամանակ է անհրաժեշտ։ Աշխատանքային այցով Ջերմուկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերին արձագանքելով՝ համայնքի ներկայացուցիչներն ասացին, որ պատրաստ են ժամանակ տալ, բայց հանքի շահագործումն այդ ընթացքում պետք է դադարեցվի։ Իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչը պնդեց, որ չեն կարող դադարեցնել, քանի որ դա վատ ազդակ կլինի […]
12:05 06.07.2018
Քիչ առաջ SHANTNEWS.am-ի հետ կապ հաստատեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ իր վրա են հարձակվել մի քանի հոգևորականներ: Պետրոսյանը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ: Նախաձեռնության համակարգողը նաև հայտնեց, որ ոստիկանությունը տարածքում է և իրեն պաշտպանել են: Հիշեցնենք, որ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն այսօր ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատան շենք:
12:02 06.07.2018
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ում լուսանկար է ներբեռնել, որին կից հետևյալ գրառումն է կատարել. «Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վարչապետին են ներկայացնում Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Ապա վարչապետն ուղղաթիռից դիտարկեց Ամուլսարն ու շրջակա միջավայրը՝ կրկին համադրելով կողմերի ներկայացրած փաստարկներն ու մտահոգությունները»:
12:01 06.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է. «Ընդունեք իմ անկեղծ ու ջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Պետական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ղազախստանի Հանրապետության շահերը վճռականորեն պաշտպանելու և միջազգային լայն համագործակցության խնդիրներ լուծելու կարողությամբ Դուք միջազգային ասպարեզում հեղինակության և հարգանքի եք արժանացել: Համոզված […]
11:35 06.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որում տեղեկացնում է՝ այսուհետ կառավարության աշխատակիցների սեղաններին էկո գրիչներ են լինելու: «Վարչապետի աշխատակազմը անցնում է «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործմանը, որոնք նույնպես արտադրվում են Հայաստանում»,- գրել է Աղաջանյանը լուսանկարին կից մեկնաբանության մեջ:
10:54 06.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու համար: Փաշինյանն Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին, ովքեր արդեն երկու շաբաթ է՝ ճանապարհ են փակել, առաջարկեց հանդիպել բոլոր կողմերի հետ միասին, քննարկել այս հարցը: Գնդեվազ համայնքում վարչապետին են սպասում «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները: Նրանք նշում են, որ հանքի շահագործումը որևէ վտանգ չի ներկայացնում, […]
10:48 06.07.2018
Հուլիսի 5-ին՝ ժամը 09.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը 2009 թ. մայիսի 5-ից ՌԴ Կալուգայի մարզի ՆԳՎ Կոզելսկի շրջանի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի (կաշառք տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Սարգիս […]
09:32 06.07.2018
«Այս հնազանդ աղջիկները դարձան ամենաանհնազանդ աղջիկներն, ովքեր փողոց էին փակում»,- Վաշինգտոնի ազգային պուրակում պատմելով հայկական թավշյա հեղափոխության մասին, ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ընդգծում է՝ այս հեղափոխությունը բազմաթիվ ավանդական ստերեոտիպներ քանդեց, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Քանդվողներից մեկը դա աղջիկների անհնազադությունն էր: Ընդհանրապես, Հայաստանում ավանդաբար ընդունված է, որ աղջիկները պետք է լինեն համեստ և հնազանդ իրենց տղամարդուն, սակայն, […]
09:16 06.07.2018
Հուլիսի 5-ին` ժամը 21:32-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Պարզ լճի մոտակայքում, 12 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Հաղարծին» կոչվող հանդամասում հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել Դիլիջան […]
08:12 06.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 1, 3, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25ա, 25/1, 25/2, 25/3, 25/4, 27 շենքերը, Դավիթ Մալյան նրբ․ 4, 4/1 շենքերը, Գայի պող. 1 […]
23:10 05.07.2018
Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 6-ին ժամը 10:00-24:00-ը կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ջեյմս Բրայսի փողոցի, Բաղրամյան փող. 2-րդ փակուղու, Գյուլբենկյան փող. 1, 2, 2/1 համարների, Սոսե փողոցի առանձնատների և 2, 2/1, 2/2, 4, 6 շենքերի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]
22:20 05.07.2018
ՀՀ-ում պետք է օրենսդրորեն արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտերնետ ծառայությունները՝ տեղական թե միջազգային, ինչպես նաև on-line խաղատների գործունեությունը, կրկին, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Առաջիկա ամսվա ընթացքում պաշտոնական շրջանառության մեջ կդնեմ օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ-ում կատեգորիկ կարգելվեն բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Խոսքը վերաբերում […]
22:09 05.07.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Գավառի պետական համալսարանի շրջանավարտներին դիպլոմներ շնորհելու ժամանակ խոսել է ՀՀ Սահմանադրության դերի ու նշանակության մասին և միաժամանակ կարծիք հայտնել, որ «թավշյա հեղափոխությունից» հետո արդեն բացառված են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները կամ իշխանավորներն իրենց թույլ կտան խախտել ՀՀ Սահմանադրության կետերը: «Մինչև «թավշյա հեղափոխությունը» ես որոշ առիթներով ՀՀ Սահմանադրությունն ընթերցելիս […]
21:38 05.07.2018
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Սահմանադրության օրն այս տարի ևս նշել է առանձնահատուկ ձևով՝ շեշտելով, որ պատահական չի տոնի և իր ծննդյան օրվա համընկումը: Հայրիկյանի խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունները լավատեսության հիմք են տալիս մտածելու, որ իր առաջարկած բացարձակ ժողովրդավարությունը կարող է իրականություն դառնալ: Իշխանության ներկայացուցիչներից շատերն, ըստ նրա, իրատեսական մոտեցումներ ունեն, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել […]
21:19 05.07.2018
Այսօր Մաշտոցի պուրակում տեղի է ունեցել ցուցահանդես, որը կրել է «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագիրը: Ցուցահանդեսը կազմակերպել էր «Հոդված 3» ակումբը: Կազմակերպիչները ողջ պուրակում փակցրել էին երկու ամիս առաջ տեղի ունեցած ոչ բռնի բողոքի ակցիաների օրերին արված լուսանկարներն, ինչպես նաև ներկայացվել էին ազդագրեր, տեսանյութեր, կարգախոսներ և անեկդոտներ, որոնք հավաքագրվել էին բաց հայտարարության միջոցով: Ցուցահանդեսին ներկա էին նաև […]
21:17 05.07.2018
Հուլիսի 5-ին՝ ժամը 13:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 35 շենքի մոտակայքում գտնվող պահակատան տանիքում, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 38 հասցեում […]
20:56 05.07.2018
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտում: Վարչապետը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այնտեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Նշվել է, որ գոտու կառուցման առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների […]
20:49 05.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Քաջարան այցի ժամանակ, տեղի բնակիչները նրան դիմեցին իրենց հուզող խնդիրներով: Մի կին ցույց տվեց հիվանդանոցի շենքը, ասաց, որ այնտեղ սողանք է, հողը թափվում է, այդ հողի տակ հիվանդանոց չի կարելի պահել: Նրան նաև հուզում էր գիտության արժեզրկումը: «Սնկերի նման աճել են համալսարանները, ինստիտուտները: Ես գիտեմ մարդիկ, որ երկու տառասխալով դիպլոմ ունեն, […]