11:37 05.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի շրջանակներում Սիսիանից հետո հաջորդ կանգառը Գորիս քաղաքն է: Վարչապետին ելույթից առաջ տվեցին սև գլխարկ՝ վրան հայտնի «Դուխով» լոգոն, որի վերաբերյալ Փաշինյանը փոքր հայտարարությամբ հանդես եկավ: «Վերջին շրջանում, ցավոք, նկատում եմ, որ կոնկրետ այս լոգոն կոմերցիոն նպատակներով օգտագործվում է, ինչին ես դեմ չեմ, բայց օգտագործվում է բուքմեյքերական գրասենյակների կողմից […]
11:00 05.07.2018
Հայաստանում հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության օրը։ Հայաստանի սահմանադրությունը ՀՀ իրավական համակարգի հիմքն է՝ երկրի մայր օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրությունը վերջին անգամ փոփոխությունների է ենթարկվել 2015-ին: Մասնավորապես, 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ որի՝ Հայաստանն […]
09:27 05.07.2018
Հուլիսի 5-ին` ժամը 01։51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (ծնվ.2007թ.) ս.թ հուլիսի 4-ին` ժամը 05։30-ի սահմաններում, ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության […]
00:11 05.07.2018
Հայաստանը պետք է համապատասխանի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի չափանիշերին և կոռուպցիայի դեմ, քաղաքական ազատությունների և ԶԼՄ-ների ազատության համար պայքարում առկա չափորոշիչներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Նոր կառավարության հետ աշխատանքում մենք կխրախուսենք փոփոխությունները, որոնք կօգնեն Հայաստանին համապատասխանել չափանիշերին, որպեսզի հաջորդ տարի կորպորացիայի կողմից որոշումներ կայացնելիս Հայաստանն ընդգրկվի հավանության արժանացածների […]
23:45 04.07.2018
Երևանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում հուլիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների Անկախության 242-ամյակը տոնեց զայդեկո երաժշտության համերգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զայդեկո երաժշտությունը Կասկադ համալիրում տարածում էին «Դուեյն Դոպսի եւ Զայդեկո Հելռեյզերս» խումբը: Համերգին ներկա էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Խոսելով զայդեկո երաժշտության մասին՝ նա ասաց, որ այն շատ առումներով ամերիկյան ոգու մարմնավորումն է՝ […]
22:27 04.07.2018
ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում զինվորական ծառայության հետ կապված դեպքերի արդյունքում մահացել է 19 զինծառայող, որոնցից 2-ը՝ սպա, 16-ը՝ պարտադիր ժամկետային և 1-ը՝ պայմանագրային զինծառայողներ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։ Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է. «Հինգ զինծառայող մահացել է ՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 6-ը՝ […]
22:11 04.07.2018
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հունիս ամսվա ընթացքում հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ: Ինչպես տեղեկացրին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, վարույթները հարուցվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով(«հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը») նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով: Վարույթների արդյունքներով կայացվել են […]
21:50 04.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություն էին իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը: Երկար ժամեր տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ հեռացել են Ալեքսանդր Սարգսյանի տանից՝ իրենց հետ տանելով նաև Ալեքսանդր Սարգսյանին և նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին: Վերջիններս չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչ են […]
20:46 04.07.2018
Զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով պատշաճ քննություն կատարելու և պարզված հանգամանքների վերաբերյալ հասարակության տարբեր շերտերի կողմից շարունակվում են հնչեցվել վիճահարույց հայտարարություններ՝ կասկածի տակ դնելով կատարված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը։ Նկատի ունենալով առկա չփարատված կասկածները և միաժամանակ ընդգծելով նախաքննության մարմնի նկատմամբ հասարակական վստահության ամրապնդման կարևորությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում […]
20:41 04.07.2018
Հուլիսի 4-ին` ժամը 14:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., […]
20:13 04.07.2018
Հուլիսի 4-ին՝ ժամը 19:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քրիստափորի փողոցում տուն է այրվում, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կայքը: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
18:44 04.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեի միջոցները վատնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով պարզվել է, որ 2005 թվականից Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավար է հանդիսանում նույն համայնքի բնակիչ Կ. Հովհաննիսյանը՝ օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական լիազորություններով, այն է՝ իր իրավասության շրջանակում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ, […]
18:12 04.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի նախարարությունում այսօր ներկա է եղել www.divanaget.am կայքէջի շնորհանդեսին: Կայքում ներկայացվում են հայկական դիվանագիտության 100-ամյա պատմությունը, Հայաստանի երեք հանրապետությունների արտաքին գործերի նախարարները, նրանց գործունեության մասին մանրամասներն ու հայ դիվանագետների վերաբերյալ տարբեր տեղեկություններ: ՀՀ կառավարության լրատվության կենտրոնից հայտնում են, որ վարչապետը նշել է, թե կարևոր ու գնահատելի աշխատանք է կատարվել: «Կարծում եմ՝ […]
18:06 04.07.2018
«Ճիշտ կլինի հիմա աշխատել Ընտրական օրենսգրքի վրա, ինչքան ավելի մեծ կոնսենսուս, այդքան ավելի արժեքավոր Ընտրական օրենսգիրք, այնքան ավելի վստահելի ըտնրությունների արդյունքներ: Այս գործընթացն անիմաստ գործընթաց չէ»,- հուիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նաև կարծիք է հայտնել, որ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն առաջին հրատապության խնդիր չէ, քանի որ […]
17:52 04.07.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իրենից շորթում կատարելու մասին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Համաձայն տարածված տեղեկությունների՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը առանձնապես խոշոր չափի գումար է պահանջել Ալիկ Սարգսյանից՝ սպառնալով նրան արատավորող տեղեկություններ տարածել: ՀՔԾ-ից խոստացան […]
17:40 04.07.2018
«Հանցագործություններ կատարող մարդիկ միշտ կարող են լինել, և իմ վերաբերմունքը հանցագործություն կատարած անձանց նկատմամբ չի տարբերվում՝ անկախ նրանից եղե՞լ է հանրապետական, թե՞ ոչ»,- հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Անդրադառնալով ՀՀԿ-ին՝ նա նշել է, որ զարմանալի բան չկա նրանում, որ ՀՀԿ-ում ավելի շատ խնդիրներ են եղել, քան փոքր կուսակցություններում, այն պատճառով, […]
17:24 04.07.2018
Ազգային ժողովում հուլիսի 4-ին կայացել է ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առաջին նիստը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով: Նիստի ընթացքում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնող Արմեն Ռուստամյանը ներկայացրել է կուսակցության առաջարկները, որի 7-րդ դրույթով առաջարկվում է նախընտրական քարոզարշավի ժամանակ դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողիմց բարեգործական ակցիաների կատարումը, բացառել այն կազամակերպությունների գործունեությունը, որի անվանումը այս կամ այն կերպ կարող […]
17:20 04.07.2018
Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում իրականացված քվեարկությունը ևս մեկ քայլ է համաձայնագրի լիարժեք վավերացման համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել մինչև հիմա համաձայնագիրը վավերացրած 7 երկրներին ու հույս հայտնել, որ մյուս պետությունները նույնպես շուտով կավարտեն վավերացման […]
17:14 04.07.2018
Հուլիսի 6-ին առաջին անգամ Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության մշտական քարտուղար և դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն ՄաքԴոնալդը։ Այս մասին հայտնում են Հայասատանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից: Սայմոն ՄաքԴոնալդը հանդիպումներ կունենա նախագահ Արմեն Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների […]
17:00 04.07.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերի քննության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Գրառման մեջ նշվում է, որ գործուղվող իրավաբանի թեկնածուների ընտրության գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարը հրաման է ստորագրել՝ հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և […]
16:43 04.07.2018
Հայաստանի պաշտպանության նախարարության առաջարկած «Ես եմ» ժամկետային-պայմանագրային զինծառայության տարբերակով բանակ մեկնելու համար այս պահին դիմել է 85 զորակոչիկ։ Բայց նրանց դիմումների ընդունելությունը շարունակվում է։ Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ShantNews.am-ի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ ԶՈւ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը։ Գեներալի խոսքերով՝ «Ես եմ» ծրագրի մասնակիցների թիվը շատանալու է, քանի որ […]
16:43 04.07.2018
Հայաստանի զինված ուժերում այժմ գործում է զորակոչի վիճակահանությամբ անցկացվող ընթացակարգ՝ նորակոչիկն ինքն է վիճակահանությամբ ընտրում իր ծառայության զորամասը։ Սակայն այժմ բանակ ուղարկվող զորակոչիկներին, նրանց ունակություններից ելնելով, բաժանում են տարբեր խմբերի՝ ծառայությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցն այսօր ներկայացրեց, թե ինչ խմբեր կան։ […]
16:43 04.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նույն օրը Նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի հանդիպումը: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային Ժողովի նախագահ Արա […]
16:11 04.07.2018
Հայաստանի զինված ուժերում ներդրվում է ծառայության նոր տեսակ, որին ներգրավվելու են թերքաշ ու գերքաշ ունեցող երիտասարդները, որոնք մինչ այս չէին մեկնում ծառայության։ Դրա համար ներկայում 2 կիլոգրամով իջեցվել է ծառայության մեկնող երիտասարդների քաշի նվազագույն շեմը՝ 45 կգ-ից 43 կգ, ու 4 կիլոգրամով բարձրացվել է առավելագույն քաշը։ Այս մասին կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ […]
16:00 04.07.2018
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ներկայացվել են հիմնադրամի առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները և ծրագրերը: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության նախարարության և հիմնադրամի համագործակցության ուղիները, Զինված ուժերում նորարարական տեխնոլոգիաների ներդրման և զինծառայողների համար կրթական նոր ծրագրերի […]
15:51 04.07.2018
ԱԱԾ-ն այսօր գործողություններ է իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը: ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նա կոչ արեց համբերություն դրսևորել, և համապատասխան տեղեկատվությունը կտրամադրվի: «Քննչական գործողություններ են ընթանում»,- ասաց Համբարձումյանը:
15:50 04.07.2018
Հաշվի առնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հետ կապված բացահայտումները և նրա ձերբակալությունը՝ Tert.am-ը ներկայացրել է հիմնադրամի գործունեության, այստեղ իրենց նվիրատվությունն անողների և հոգաբարձուների խորհրդի կազմի մասին հակիրճ տեղեկատվություն: Ինչպես գրված է կառույցի պաշտոնական կայքում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին ՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել […]
15:47 04.07.2018
Կյանքից հեռացել է Սարգիս Աբրահամի Գրիգորյանը: Այս մասին գրառում են կատարել Եվրոպայի հայերի միության ֆեյսբուքյան էջում: «Երկարատև հիվանդությունից 64 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է հայտնի հասարակական գործիչ, տնտեսագետ, ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/unionofarmeniansineurope/posts/477146956080582
15:40 04.07.2018
Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ գլխավոր դատախազությունը վերացրել է դեռևս 2007թ. կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կիրականացվի նոր նախաքննություն: 2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի […]
15:30 04.07.2018
Դատարանը բավարարեց փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը և դատարանի դահլիճից ազատ արձակեց «Սասնա ծռեր»-ի անդամ Էդվարդ Գրիգորյանին՝ փոխելով խափանման միջոցը: Դատարանի դահլիճից դուրս գալիս նրան ծափողջույններով են դիմավորել հարազատներն ու ծանոթները: Լրագրողների հարցերին Էդվարդ Գրիգորյանը չի պատասխանել: Հիշեցնենք, որ նրա խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը: