TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահին

20:30 05.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Այս մասին տեղեկացնում են նախագահի մամլո ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում: Նա մեծ նշանակություն է տվել մշակութային և հումանիտար ոլորտներում կապերի խորացմանը՝ այդ համատեքստում կարևորելով Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք […]

̰
Արա Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

20:28 05.07.2018

Փաստաբան Լուսինե Սահակյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը քիչ առաջ որոշել է մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին: Փաստաբանը հայտնեց, որ քննիչը չի առարկել, որ կալանքի փոխարեն դատարանը գրավ սահմանի: Ավելի վաղ փաստաբան Երվանդ Վարոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ […]

̰
Հետախուզում է հայտարարվել Նարեկ Սարգսյանի նկատմամբ. նա Սերժ Սարգսյանի եղբորորդին է

19:48 05.07.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ծառայությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել […]

̰
Աշխարհում ռեկորդային շոգ է, այդ թվում՝ Հայաստանում. The Washington Post

19:41 05.07.2018

Մեղմ կլիմայական պայմաններ ունեցող բազմաթիվ երկրներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է ռեկորդային շոգ: Այս մասին գրել է ամերկյան The Washington Post-ը: Պարբերականը անդրադարձել է աշխարհի մի շարք երկրների, որտեղ նույնպես ռեկորդային շոգ է: Ցուցակում տեղ են գտել նաև Հայաստանը և հարևան Վրաստանը: Նշվում է, որ Երևանում հուլիսի 2-ին գրանցվել է նորմայից բարձր՝ 42 աստիճան, […]

̰
60-ամյա կնոջը դանակահարելու մեջ կասկածվողը ձերբակալվել է. ՔԿ

19:36 05.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 60-ամյա կնոջ դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից: Հունիսի 28-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ Կ. Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 3-րդ շենքի բնակարաններից մեկում մարդասպանություն է: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել […]

̰
Գիշերամիզությամբ զորակոչվող զինծառայողները չեն գնալու ընդհանուր ստորաբաժանումներ․ Արծրուն Հովհաննիսյան

18:59 05.07.2018

Զորքերում մշտապես եղել է մտահոգությունը՝ կապված գիշերամիզություն ունեցող զինապարտների հետ, քանի որ միշտ էլ եղել է այդ խնդիրը, երբ հայտնվել են մարդիկ, որոնք թաքցրել են, ամաչել են հայտնել իրենց գիշերամիզության մասին, կամ բժիշկները չեն հայտնաբերել դա, և այդ մարդիկ հայտնվել են զորքերում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում այսօր հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ […]

̰
Վրաստանի քաղաքացին կոչ էր արել պատանդ վերցնել Հայաստանի դեսպանին Ապրիլյան պատերազմի ժամանակ

18:58 05.07.2018

2016 թվականի ապրիլին արցախյան շփման գծում ընթացած ռազմական գործողությունների ընթացքում Վրաստանի քաղաքացին տեղի ադրբեջանցիներին կոչ է արել հավաքվել Թբիլիսիում Հայաստանի դեսպանության մոտ, հրկիզել հայկական դրոշը, ներխուժել դեսպանատուն ու պատանդ վերցնել դեսպանին (այն ժամանակ դեսպանը Յուրի Վարդանյանն էր)։ Կոչը եղել էր Facebook-ի միջոցով։ Երկու տարի անց, երբ վրացական օրինապահ մարմինները ստացել են Facebook-ի պաշտոնական պատասխանները կոչը […]

̰
ՊՆ-ն տարեկան մեծ թվով պարենամթերք, հանդերձանք և այլ օժանդակ նյութեր է տվել ԵԿՄ-ին․ Արծրուն Հովհաննիսյան

18:21 05.07.2018

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկությամբ հայտնաբերված զինամթերքի, մեքենաների, պարենամթերքի ու հանդերձանքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը միշտ չէ, որ կարող էր տեղյակ լինել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնեց, որ, օրինակ, հայտնաբերված շտապօգնության մեքենան ՊՆ-ում որևէ փաստաթղթավորում չի անցել, քանի որ բարերարների տրամադրածն է։ «Պաշտպանության նախարարությունը տարեկան մեծ թվով պարենամթերք, հանդերձանք և այլ […]

̰
Հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքագրված գումարներից 10 մլրդ դրամ կհատկացվի համայնքներին. վարչապետ

18:04 05.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաջարանում քաղաքացիների հետ հանդիպմանը շնորհավորեց նրանց Սահմանադրության օրվա առթիվ: «Այսօր՝ 2018թ. հուլիսի 5-ին, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և 2019թ., 2020թ., 2030թ., այսուհետ բոլոր հուլիսի 5-երին և տարվա բոլոր օրերին ՀՀ-ում իշխանությունը պատկանելու է ժողովրդին, և որևէ մեկը չի համարձակվելու ոտնձգություն անել ժողովրդի իշխանության հանդեպ: Դուխով, ժողովուրդ ջան»,- քաղաքացիներին դիմեց վարչապետը: […]

̰
Դեղատներում վաճառվող կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը Հայաստանում հայտնվել են անօրինական ճանապարհով

18:02 05.07.2018

Դեղատներում  վաճառվող կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը Հայաստանում հայտնվել են անօրինական ճանապարհով: «Ավելոքս» դեղը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար: Իսկ Ադրբեջանի կողմից հաստատված «Պուրոքսանի» դեղամիջոցը չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Լիանա Եղիազարյանը, ԱՆ-ն դիմելու է իրավապահներին՝ պարզելու՝ ինչ ճանապարհով են դրանք […]

̰
Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված զինատեսակների մի մասը ոչ մի կերպ չէր կարող օրինական լինել․ ՊՆ խոսնակ

17:55 05.07.2018

Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված զինատեսակների մի մասը ոչ մի կերպ չէր կարող օրինական լինել։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Խոսքը վերաբերում է գնդացրի զինամթերքին, նռնականետերին՝ չնայած որ տեսականի, որ ցույց տրվեց այդ նույն տեսանյութում, մեծ մասով կարող է լինել օրինական։ […]

̰
Սահմանադրության օրվա առթիվ Գյումրիում երթ է կազմակերպվել

17:49 05.07.2018

Գյումրիում պետական խորհրդանիշների հռչակման երթ է անցկացվել՝ նվիրված Հայաստանի Սահմանադրության օրվան: SHANTNEWS-ի թղթակիցը հաղորդում է, որ ուսանողները «Անի» փողային նվագախմբի ուղեկցությամբ կենտրոնական հրապարակից քայլերթով հասել են Բագրատունյաց պուրակ, ապա՝ Անկախության հրապարակ: Քայլերթի մասնակիցները միացել են Թատերական հրապարակում հավաքված երաժշտական և արվեստի դպրոցների թմբկահարների համույթներին: Հնչել են հայրենասիրական և քայլերթային կատարումներ: Գյումրեցի ուսանողները երեկոյան արդեն մասնակցելու […]

̰
Չենք բացառում, որ ցանկացած րոպեի կարող է լինել պատերազմ․ Արծրուն Հովհաննիսյան

17:46 05.07.2018

Նախիջևանում ադրբեջանական բանակի գործողություններին հայկական կողմի արձագանքը խուճապ համարել չի կարելի, սակայն անհանգստություն կա, և դա բնական է, մանավանդ զինվորականների շրջանում, քանի որ նրանք պետք է պատրաստ լինեն։ «Ազատություն» ռադիոկայանի եթերում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Սահմանների երկու կողմից էլ ուժերն ու միջոցները խիտ դասավորված են, և ըստ խոսնակի՝ նախարարությունը պետք […]

̰
Հիփոթեքայինից բացի, կլինեն սպաներին բնակարաններով ապահովման նաև այլ ծրագրեր. Արծրուն Հովհաննիսյան

17:40 05.07.2018

10 և ավելի տարի ծառայած սպաները ներկայումս խնդիր ունեն բնակարան ձեռք բերելու հարցում, քանի որ ՀՀ ՊՆ առաջարկած արտոնյալ հիփոթեքային վարկավորման տարբերակը նրանց ձեռնտու չէ։ Դրա համար հիմա մշակվում են նաև այլ ծրագրեր։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Խոսնակի կարծիքով՝ այս հարցը նախարարի ուշադրության կենտրոնում է, այդ մասին […]

̰
Մոտ 30 տեղամասում հակառակորդը կարող է դիտարկել մեր որևէ ճանապարհ, 50 տեղամասում՝ մենք նրանը․ Արծրուն Հովհաննիսյան

17:37 05.07.2018

Նախիջևանի սահմանին ադրբեջանական բանակի վերադիրքավորումների արդյունքում հակառակորդի հնչեցրած «վերահսկել» և նման բառերը գեղարվեստական խոսքեր են ընդամենը։ Այլ է հարցը մշտապես դիտարկելու հարցում։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանագոտու երկարության վրա այդպիսի տեղամասեր կան մոտավորապես 30-ին մոտ, որտեղ հակառակորդը կարող է մշտապես դիտարկել մեր որևէ ճանապարհ։ […]

̰
Նախագահն այցելել է Սահմանադրական դատարան և շնորհավորել օրվա առթիվ

17:15 05.07.2018

Հուլիսի 5-ը պետական տոն է: Այսօր նշվում է Սահմանադրության օրը, որն ընդունվեց 1995-ին՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Օրվա առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել Սահմանադրական դատարանում, որին մասնակցել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել. «Սահմանադրությունը համարվում է երկրի օրիանականության խորհրդանիշը, սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա […]

̰
Զինկոմիսարիատների աշխատակիցների կրճատման հին տարբերակը չի լինելու, այլընտրանք է առաջարկվելու

16:58 05.07.2018

Մեկ ամիս առաջ զինկոմիսարիատների աշխատակիցները ցույցեր էին նախաձեռնել ու պահանջում էին դադարեցնել իրենց կրճատումները։ Այն ժամանակ պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը որոշեց հետաձգել կրճատումները մեկ ամիս, մինչև լուծումներ գտնեն։ Այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հին տարբերակով կրճատումներ չեն լինելու։ Լինելու է օպտիմալացում, և այն աշխատողներին, որոնց կազատեն իրենց […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Թանկյանին ու Կարին Հովհաննիսյանին

16:51 05.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետկապերի վարչությունից: Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Սերժ Թանկյանի թե՛ մշակութային, թե՛ հասարակական գործունեությունը և ասել, որ Սերժ Թանկյանը ոչ միայն հրաշալի […]

̰
Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

16:50 05.07.2018

«Առավոտ»-ի հաղորդմամբ՝ գիշերն ազատ է արձակվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Նրան երեկ երեկոյան տարել էին ԱԱԾ: Երեկ բերման էր ենթարկվել նաև Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը: Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել:

̰
Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև ու ամպրոպ

16:46 05.07.2018

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-8-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Օդի ջերմաստիճանը 6-7-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 9-10-ը նույնքան կբարձրանա: Մայրաքաղաքում հուլիսի 5-ի ցերեկը, հուլիսի 6-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը երեկոյան ժամերին […]

̰
Խորհրդարանական քննարկման շնորհիվ Դավիթ Հարությունյանը պարզեց, որ իր անձնագրի վավերականության ժամկետն անցել է

16:28 05.07.2018

ՀՀ Ազգային ժողովում այսօր խորհրդարանական ուժերը քննարկում են Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները: Վավերականության ժամկետն անցած անձնագրերով քվեարկությունն արգելելու մասին դրույթի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը դիմեց փոփոխությունները ներկայացնող, «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանին՝ նշելով, «Կարդալով Ձեր առաջարկությունը՝ հայտնաբերեցի, որ իմ անձնագիրը մեկուկես տարի է՝ վավեր չէ: Դուք ստիպեցիք ինձ ՝ գնալու, ամեն դեպքում […]

̰
Բանավեճ է պետք, ոչ թե ուղիղ եթերով հեռարձակվող «գյալաջիություն». Սպարտակ Սեյրանյան

16:25 05.07.2018

Խորհրդարանական ուժերը հուլիսի 5-ին քննարկում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Բուռն քննարկումների առիթ դարձավ նախընտրական բանավեճերի կազմակերպման կարգը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը ողջունեց բանավեճերի կազմակերպման խթանմանն ուղղված օրենսդրական առաջարկությունը, բայց նշեց՝ հակառակ կողմից է պետք գալ, ասենք՝ հայտարարվի, որ երեքշքաբթի՝ ժամը 7-ին բանավեճ է, իսկ թե ովքեր կգան, ովքեր չեն գա, հարցը մնում է […]

̰
Ինչպես է լուծվելու «գրդոնչի» լրագրողների հարցը ընտրությունների ժամանակ

16:19 05.07.2018

Կառավարությունում ԸՕ-ի շուրջ հերթական  քննարկման ժամանակ բուռն քննարկման թեմա է դարձել, թե մեկ լրատվամիջոցից քանի լրագրող է կարողանալու լուսաբանել ընտրատեղամասերի աշխատանքը, և ինչպես է կարգավորվելու վճարովի եթերաժամանակի հարցը։ «ՀՌԱՀ-ը պետք մշակի մեթոդաբանություն խնդիրը լուծելու համար, ամեն դեպքում հավասար պայմաններ պետք է ապահովվեն: Եթե մեկը վարչապետ է, չի նշանակում, որ նա եթերում ավելի շատ պետք է […]

̰
Շիրակի մարզում հրդեհավտանգ իրավիճակ է

16:08 05.07.2018

Հանրապետությունում գրանցված բարձր ջերմաստիճանը հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծել: Ամառային հրդեհների օջախները Շիրակի մարզում հիմնականում դաշտավայրային շրջանները, խոտածածկ ու անտառապատ տարածքներն են, որտեղ անարգել է մարդկանց մուտքն ու ելքը, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների և հանգստի այս սեզոնին: Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայություններն անցել են խստացված հսկողության, բնակչությանը հորդորում են ցանկացած այրվող, դյուրավառ նյութ չնետել խոտածածկ ու անտառապատ հատվածներում, […]

̰
Լրացուցիչ բեռ է նախատեսվում դնել Հանրային հեռուստաընկերության վրա. Դանիել Իոհաննիսյան

15:52 05.07.2018

Կառավարությունում տեղի է ունեցել ԸՕ շուրջ հերթական քննարկումը: Այս անգամ լրատվամիջոցների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ: Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բերափոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոհաննիսյանն ասել է, որ ԶԼՄ-ների համար ընտական գործընթացը լուսաբանելիս խոչընդոտներ են ստեղծվում, դրանից բացի՝ հեռուստատեսությունների կարգավորումները տարածվում են միայն եթերային հեռուստաընկերությունների վրա, բայց ՀՀ-ում բավական ակտիվ են առցանց և կաբելային հեռուստաընկերությունները: […]

̰
Չեմ կարծում, որ արդյունավետության բարձացման խնդիրը պետք է լուծենք միայն իրավապահների միջոցով. վարչապետը՝ համայնքների ղեկավարներին

15:46 05.07.2018

Ես չեմ կարծում, որ արդյունավետության բարձրացման խնդիրը մենք պետք է լուծենք միայն իրավապահների միջոցով: Այս մասին այսօր Սյունիքի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով որոշ համայնքապետերի կողմից իրականացված ապօրինության դեպքերին: «Հիմա հարուցված քրեական գործեր կան, երբ տեսնում ենք, օրինակ, համայնքապետարաններում շատ տարածված այդ երևույթը, որ գոյություն չունեցող աշխատողներ են գրանցում […]

̰
Լարսը ծանրաբեռնված է․ մոտ 150 մեքենա սպասում է անցակետում

15:31 05.07.2018

Երեկվանից սկսած՝ Լարսի անցակետի վրացական կողմում նկատվում է այնտեղ իրենց հերթին սպասող մեքենաների նվազում, սակայն անցակետը շարունակում է աշխատել ծանրաբեռնված վիճակում։ Այսօր այնտեղ սպասում է մոտ 150 մեքենա։ Այս մասին ShantNews.am-ին տեղեկացրին տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարութունից։ Խնդրի պատճառը, ըստ նախարարության ներկայացուցչի, զբոսաշրջային սեզոնն է, որի ընթացքում Լարսի անցակետը ստիպված է երեք անգամ ավելի ծանրաբեռնված […]

̰
85-ամյա գորիսեցին Նիկոլ Փաշինյանին խնդրել է քաղաքում որևէ հիշատակ թողնել

15:22 05.07.2018

Գորիսի 85-ամյա մի բնակիչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ դիմեց նրան՝ խնդրելով «հիշատակ թողնել» քաղաքում: «Ես ոչ մի բանի կարիք չունեմ, բայց խնդրում եմ ձեզ, լավ թագավորն էն ա՝ վարչապետ ա, թագավոր ա, պրեզիդենտ ա, լրիվ ինձ համար մեկ ա, ամեն գալով մի հիշատակ թողնի էս քաղաքում: Ես քեզ խնդրում եմ՝ 40 տարի ա էս […]

̰
Սահմանադրական կարգի դեմ նախկինում եղած հնարավոր ոտնձգությունները մանրամասնորեն և հրապարակայնորեն ուսումնասիրվելու են. Նիկոլ Փաշինյան

14:59 05.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով: Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում ասվում է. Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Մեր երկրում տեղի է ունեցել դարակազմիկ իրադարձություն՝ ժողովրդական թավշյա հեղափոխություն։ Այն տեղի է ունեցել խաղաղ և սահմանադրական ճանապարհով։ Մենք ձեզ հետ միասին Հայաստանում հաստատում ենք իրավունքի և օրենքի գերակայություն, որը մեր ողջ հասարակության և […]

̰
Հայկ Սարգսյանն առերեսվել է տուժողի հետ

14:56 05.07.2018

Քննչական կոմիտեում վերսկսվել է 2007 թվականի ապրիլին Երևանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նրան սպանելու փորձի մեջ կասկածվում է Հայկ Սարգսյանը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի լրատվական բաժնից: 2007 թվականի ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ին, Երևան քաղաքի […]

̰
BACK_TO_TOP