TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում և մարզերում 6 ժամ լույս չի լինի

10:32 30.01.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 30-ին կհոսանքազրկվեն

Երևան քաղաքում
10:00-16:00 Հաղթանակ թաղ. 1, 2, 3, 4, 5, 7, 9, 11 փողոցները, թիվ 1 տուն ինտերնատը:

̰
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը չպետք է գերազանցի  600-ը

10:13 30.01.2018

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծից տեղեկանում ենք, որ Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը, որը չի կարող գերազանցել 600-ը: Բացի այդ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

̰
Նախագահը ստորագրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և այլ օրենքներ

09:54 30.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

̰
Հայտնի է երեխային ծառի տակ թողած մոր ինքնությունը

09:47 30.01.2018

ՀՀ քննչական կոմիտեից փոխանցում են, որ բացահայտվել է Կատայքում նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի հանգամանքները և մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:

Ինչպես հայտնի է, 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 09:20-ին, ահազանգ էր ստացվել այն մասին որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հողամասում՝ ծառի տակ, նորածին երեխա են թողել: Իգական սեռի երեխային հայտնաբերել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը՝ իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ:

̰
Հայաստանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը՝ փակ

08:22 30.01.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

̰
Աշխատանքային օրենսգրքի երկու փոփոխություններ այսօր կքննարկվեն Աժ հանձնաժողովում

07:51 30.01.2018

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հունվարի 30-ին, կքննարկի երկու օրենքների նախագծեր, որոնք երկուսն էլ ներկայացվել են խորհրդարանական ընդդիմության կողմից, երկուսն էլ վերաբերում են Աշխատանքային օրենսգրքին, և երկուսն էլ արժանացել են կառավարության բացասական արձագանքին:

̰
Արմեն Սարգսյանին չընտրելու համար ՀՅԴ-ը որևէ պատճառ չի տեսնում

21:25 29.01.2018

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյան-ՀՅԴ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասել է, որ նրան չընտրելու պատճառ չի տեսնում։

̰
«Ի՞նչը կստիպի  հրաժարվել առաջարկից». հարց նախագահի թեկնածուին

21:17 29.01.2018

ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողները դարձյալ հարցեր են ուղղել ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին՝ փորձելով որոշ պարզաբանումներ ստանալ։

̰
Սուտ է. Արմեն Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի կողմից ծեծվելու լուրերի մասին

20:22 29.01.2018

ՀՅԴ բյուրոյի գրասենյակից դուրս գալու ժամանակ լրագրողները Արմեն Սարգսյանին հարցրեցին՝ արդյոք ճի՞շտ են լուրերն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը 1997 թվականին Հայաստանից հեռացել է Վազգեն Սարգսյանի կողմից ծեծվելուց հետո:

̰
ՀՀ-ն հնարավոր է` կրկին չմասնակցի ՆԱՏՕ-ի Noble Partner 2018-ի ուսումնավարժանքներին

19:50 29.01.2018

Հայաստանը հնարավոր է՝ կրկին չմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2018»-ի ուսումնավարժանքներին, քանի որ այս պահին դեռևս նման որոշում չկա: Նույն ժամանակահատվածում մեր ուժերը մասնակցելու են Հայաստանում անցկացվող մեկ այլ միջոցառման՝ կրկին ՆԱՏՕ-ի շրջանակներում:

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը որոշակի սահմանափակումներով կգործի

19:27 29.01.2018

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր և մոտակա բնակավայրեր կարող է իրականացվել Դսեղ-Մարց ավտոճանապարհով։

̰
Մեր գլխավոր նպատակը պայման փոխելն է, որպեսզի երկիրը զարգանա. վարչապետ

19:10 29.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

̰
Արմեն Սարգսյանն այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին

19:03 29.01.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին:

̰
ՀՅԴ-ում հանիպումից առաջ լրագրողները հարցեր են ուղղել Արմեն Սարգսյանին

18:57 29.01.2018

Արմեն Սարգսյանն ասել է, որ որոշումը կկայացնի քաղաքական ուժերի, հասարակական, մշակութային, գիտական ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

̰
ՃՈ-ն դիմում է վարորդներին՝ միասին կանխելու ՃՏՊ-ները

18:42 29.01.2018

ՃՈ-ն դիմում է վարորդներին՝ միասին կանխելու ճանապարհատրանսպորտային պատահարները

̰
Զրուցել ենք իր տեսլականի շուրջ. Արփինե Հովհաննիսյանը՝ նախագահի թեկնածուի հետ հանդիպման մասին

18:41 29.01.2018

Արփինե Հովհաննիսյանը չի մանրամասնել, թե մասնավորապես ինչի մասին է եղել զրույցը, ասելով՝ փակագծերը հիմա չի բացում:

̰
«Արյունոտ սուպերլուսին» Հայաստանում

18:34 29.01.2018

Հունվարի 31-ին Հայաստանի բնակիչները եզակի երևույթի ականատեսը կդառնան: Հայաստանի երկնակամարում մասամբ կերևա կարմիր սուպերլուսին:

̰
Սարգսյան-Պուտին. 10 հանդիպում մեկ տարում

18:26 29.01.2018

Քայլեր են ձեռնարկվել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ:

̰
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ՀՀԿ-ից  ՀՅԴ գրասենյակ է գնացել

18:20 29.01.2018

Արմեն Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակից դուս եկել ոչ գլխավոր մուտքով. լրագրողները հարցեր ուղղելու հնարավորություն չեն ունեցել:

̰
1000 դրամների մասին օրենքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

18:17 29.01.2018

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայցը վարույթ է ընդունել: Դատական նիստը նշանակվել է 2018 թ. փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին:

̰
Արմեն Սարգսյանին հարցրել են ազգային փոքրամասնութունների իրավունքերի մասին

18:11 29.01.2018

«Նշեցի, որ մեր Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահել ազգային փոքրամասնությունների բոլոր հարցերը՝ կրթության, մշակույթի, լեզվի պահպանության և այլ հարցեր, դուք ընտրվելուց հետո կպահպանենք այդ լավ տրադիցիաները կապված ազգային փոքրամասնությունների հետ»

̰
ԱՄՆ 48 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը․ զեկույց

17:54 29.01.2018

Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են նաև մի շարք երկրների տեղական ինքնակառավարման մարմիններ։

̰
Վլադիմիր Գասպարյանը հարգանքի տուրք է մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին

17:47 29.01.2018

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ, քաղաքական գործիչներ, հյուրեր իրենց երախտիքի տուրքը մատուցեցին դեռևս կենդանության օրոք լենգենդ դարձած Արամ Մանուկյանի հիշատակին

̰
Հայտնաբերվել է «Սեֆ Ինթերնեյշնլից» գողություն կատարողի դին

17:43 29.01.2018

Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ հետախուզվողը մահացած է հայտնաբերվել:

̰
Փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղեր են ուղարկում

17:34 29.01.2018

Փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2017թ. զգալի աճել են:

̰
Ժամացույցն իրենց դեմ է սկսում աշխատել այս վայրկյանից: Պետք է արագ ամուսնանան. Վիգեն Սարգսյան

17:29 29.01.2018

Նախարարը նաև հյուրընկալվեց մի քանի ընտանիքների և շնորհավորեց բնակարանամուտի կապակցությամբ:

̰
Թուրքիայում Զիկա տենդը տարածող մոծակներ են հայտնաբերվել

17:18 29.01.2018

Թուրքիայում Զիկա տենդը տարածող մոծակներ են հայտնաբերվել. այս մասին ռուսաստանցիներին նախազգուշացնում է «Ռոսպոտրեբնադզորը» գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

̰
Գեղարքունիքում հանցագործությունների թիվը նվազել է 11,2 տոկոսով

17:10 29.01.2018

2017թ. ընթացքում Գեղարքունիքում մարզում գրանցված հանցագործությունները նվազել են 11,2 տոկոսով: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը:

̰
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

17:05 29.01.2018

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

̰
ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները ծանոթացել են իրենց նոր ղեկավարի հետ

16:53 29.01.2018

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է Քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին:

Նախարարը շնորհավորել է Ռաֆայել Հովհաննիսյանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում վերջինիս մասնագիտական փորձը քրեակատարողական համակարգում, ինչը, վստահաբար, նպաստելու է ոլորտի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների արդյունավետ և շուտափույթ լուծմանը:

̰
BACK_TO_TOP