14:27 31.01.2018
Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններից մեկում 2006-2013թթ. ընթացքում կատարված հափշտակությունների համար մեղադրանք է առաջադրվել հաստատության տնօրենին:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ քննված քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ուսումնական հաստատության տնօրենն իրեն վստահված գույքից կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, պարզվել է մեխանիզմը:
14:14 31.01.2018
Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նիստի օրակարգում եղել է երկու հարց:
13:50 31.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ.-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի և ԵՄ համապատասխան ենթակառուցվածքների միջև բնակչության պաշտպանության և պատրաստվածության ոլորտում համագործակցության նոր մեկնարկի և ընդլայնման հնարավորությունները:
13:17 31.01.2018
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության որոշմամբ կասեցվել է Երևանում գործող հացի արտադրամասի գործունեությունը:
Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանի հացի արտադրամասում խախտվել են ոչ միայն սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ:
12:45 31.01.2018
Պետական մեղադրողը թուրք սելջուկ է: Ապրիլյան պատերազմի հերոսները՝ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, ինձ գիշերը հանգիստ չեն տալիս, ասում են՝ դա անարդար դատավարություն է՝ դատարանում հայտարարեց ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:
12:39 31.01.2018
Արմեն Սարգսյանը ԵՊՀ-ում է: Նա հանդիպել է բուհի ղեկավարության և գիտխորհրդի անդամների հետ: Դրանից առաջ ոչ պաշտոնական միջավայրում հանդիպել է ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարությանը: Այստեղ է եղել նաև ասպիրանտուրայի նրա ղեկավարը։
12:10 31.01.2018
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է անօրինական որսի մասին հերթական հրապարակմանը: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. Հունվարի 30-ին «www.econews.am» կայքում հրապարակվել է «Հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է» վերտառությամբ հոդվածը, որտեղ զետեղված են համացանցի մի օգտատիրոջ անհատական էջից արտատպված սպանված կենդանիների լուսանկարներ:Հրապարակման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են […]
11:48 31.01.2018
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը ֆեյսբուքյան իր էջում հերթական հրապարակումն է կատարել ամուսնու մասին: Ռուզաննա Խաչատրյանը հատված է ներկայացրել «ԱՌԱՆՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ՆՎԻՐԱԿԱՆ ՍԻՐՈ ՉԻ ԼԻՆՈՒՄ ՍԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ» հարցազրույցից:
11:24 31.01.2018
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկում է ընթանում: Քննարկման բովանդակությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
11:21 31.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» օրենքներ:
11:10 31.01.2018
Որսագողության հերթական դեպքը դարձյալ ներկայացրել է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը՝ «Love Animals Hate Hunters» հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Կայք-էջը 37-ամյա Վոլոդյա Ղազարյանի լուսանկարներից եզրակացնում է, որ նա ՀՀ ոստիկանության ծառայող է: Վոլոդյան իրեն անվանում է «անխիղճ որսորդ»: Որսված կենդանիների հետ լուսանկարները բեռնված են դեռ 2011թ.-ից: Լուսանկարները ցույց են տալիս, […]
11:08 31.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Համբարձումյանն այսօր ազատվել է աշխատանքից:
10:46 31.01.2018
SHANTNEWS.am-ը տեղեկացավ, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելու N 17 և Թաիրովի N 14 հասցեներում գտնվող դպրոցների շենքերը պետական գույքի կառավարման վարչության ենթակայությունից կհանվեն և կտրամադրվեն Երևանի քաղաքապետարանին:
10:21 31.01.2018
Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների գործով դատական նիստը ընթացքի մեջ է: Դատական գործընթացին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
10:21 31.01.2018
Դատավորների թիվը, ըստ Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների, նախատեսվում է ավելացնել 12-ով: Մեկական դատավոր նախատեսվում է ավելացնել Արմավիրի և Արարատի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում, ինչը տեղի կունենա 2019 թվականի հունվարին:
10:03 31.01.2018
Ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանի՝ հարուցվել է 154 քրեական գործ, և կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ: «Մասնավորապես, հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: 2017թ.-ին Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է առանձնապես խոշոր` շուրջ 9 կգ ափիոն տեսակի թմրամիջոցի արտահանման փորձը Կանադա: Թմրանյութի […]
09:27 31.01.2018
ԱԻՆ-ից և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են որ, հունվարի 31-ին ժամը 10:00-ի դրությամբ հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
09:22 31.01.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 31-ին կհոսանքազրկվեն:
Երևան քաղաքում
10:00-16:00 Լուկաշին թաղամասի 1-ին փողոցը
08:32 31.01.2018
Արմեն Սարգսյանը նշել է, որ մեծահարուստի ընտանիքում չի ծնվել և շատ փոքր տարիքից կորցրել է հորը:
07:41 31.01.2018
Սարգսյանի խոսքով՝ իրեն խնդրել են խորհուրդ տալ, թե ինչպես կարող է «Լիդիան» ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալել:
07:24 31.01.2018
Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ճի՞շտ է արդյոք, որ կինը հարցազրույցներից մեկում ասել է, որ իր տղաներն իրենց բրիտանացի են զգում:
19:05 30.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը։ Այն մշակել է «Թվային Հայաստան» հիմնադրամը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։