TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դավիթ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին

16:45 29.01.2018

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը. Հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:

̰
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Չեխիայի վերընտրված նախագահին

16:38 29.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:

̰
Արմեն Սարգսյանը ՀՀԿ գրասենյակ է այցելել

16:36 29.01.2018

Նշենք, որ նախագահի ընտրությունը Հայաստանում տեղի կունենա մարտի 2-ին:

̰
2018-ին ՀՀ արտաքին գերակայությունները չեն փոխվելու․ Էդվարդ Նալբանդյան

16:30 29.01.2018

«2018-ին ՀՀ արտաքին գերակայությունները չեն փոխվելու», – ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

̰
Մարկովը կրկին ջանում է ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

16:07 29.01.2018

ՌԴ Պետդումայում կայացել է կլոր սեղան-քննարկում՝ «Պայքար ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածննդի դեմ. օրենսդրական ասպեկտներ» թեմայով, որի շրջանակներում կրկին անդրադարձ է եղել Երևանում կանգնեցված հայ ազգի հերոս Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժմանը:

̰
Ի՞նչ խորհուրդներ է տվել Ռոբսոն մականունով հայտնի Ռուբեն Թաթուլյանը ՀՀ ԱԳ նախարարին

15:42 29.01.2018

Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվել են, թե ի՞նչ խորհուրդներ է արտգործնախարարին  տվել Ռոբսոն մականունով հայտնի Ռուբեն Թաթուլյանը: Լրագրողները նախարարին հարցրել են նաև, թե արդյոք  նա մտահոգված չէ՞ այն հանգամանքով, որ իր խորհրդականի անունը կապվում է հանցավոր աշխարհի հետ: Երկու հարցին ի պատասխան՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Այո, պարոն Թաթուլյանը […]

̰
Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը վստահության դրսևորում է․ ՀՀ ԱԳՆ

15:30 29.01.2018

«Հայաստանն անկախության շրջանում բազմաթիվ հնարավորություններ է ունեցել՝ նախագահելու տարբեր կազմակերպություններում, բայց բոլոր նախագահությունները եղել են ռոտացիոն, իսկ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանը մրցակցային պայմաններում է ստանձնել կառույցի ղեկավարությունը»,- իր այսօրվա ասուլիսի ժամանակ ընդգծել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նալբանդյանի խոսքով՝ կազմակերպությունն ունի 84 անդամ ու ասոցացված գործընկեր: Հայաստանի նախագահությունը ցույց է տալիս միջազգային հանրության վստահությունը […]

̰
ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացումը կարող է նվազեցնել լարումը․ Նալբանդյան

15:15 29.01.2018

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է Արցախ-Ադրբեջան շփման գծում դիտորդների թվի ավելացման մասին: «ԵԱՀԿ Մինսկի խումբն Արցախյան հակամարտության կարգավորման միակ միջնորդն է, և նրա դիտորդական առաքելության ակտիվացումը, դիտորդների քանակի ավելացումն ու դիտարկումների հաճախացումը կարող են նվազեցնել լարվածությունը»,- ասել  է Էդվարդ Նալբանդյանը: Նալբանդյանի խոսքով՝ այս մասին պայմանավորվածություններ եղել են դեռևս 2016 […]

̰
71 զինծառայողի ընտանիք նոր բնակարան է ստացել

15:08 29.01.2018

Երևանում այսօր բնակարանամուտ է տոնել 71 զինծառայողի ընտանիք: 15 հարկանի շենքն ունի 19 մեկ սենյականոց, 24 երկու սենյականոց, 26 երեք սենյականոց և 2 չորս սենյականոց բնակարաններ:

̰
Գնդակն արդեն ոչ թե Թուրքիայի դաշտում է, այլ դարպասում. էդվարդ Նալբանդյան

14:50 29.01.2018

«10 տարվա ընթացքում Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել հայ-թուրքական արձանագրություններին, այդ Թուրքիան է հրաժարվել։ Եթե նախկինում գնդակը Թուրքիայի դաշտում է, ապա հիմա այն արդեն Թուրքիայի դարպասում է», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

̰
Լապշինի գործից հետո մարդկանց հոսքն Արցախ ավելացել է

14:41 29.01.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր իր ասուլիսի ժամանակ անրադարձել է «ադրբեջանական սև ցուցակ» ասվածին: «Եթե հավատանք ադրբեջանական այն պնդումներին, որ նրանք, ովքեր լինում են Ղարաբաղում զղջում են, ներողություն են խնդրում, ապա այդ ցուցակը չէր ավելանա և չէր հասնի մինչև 600, 700 հոգի», -ասել է Էդվարդ Նալբանդյանը: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ ինքը դեռ […]

̰
Փաթեթային՝ փուլային կիրառումով. պարզաբանում է ԱԳ նախարարը

14:20 29.01.2018

Այսօրվա իր ասուլիսում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի լուծմանը՝ ՀՀ արտքաին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի  կողմից առաջարկվել է փաթեթային լուծման տարբերակը՝ ինչի մասին բազմիցս հայտարարվել է նաև ամենաբարձ մակարդակներից: «Բայց պետք է նկատի ունենալ, որ փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում», – հավելել է Էդվարդ Նալբանդյանը:

̰
Երբ վրացիները պարզեն՝ թունաքիմիկատները հոսում է իրենց տարածք, լուրջ միջազգային խնդիր կունենանք. պատգամավոր

14:11 29.01.2018

Մեծ Այրումի պոչամբարից պոչանքը հոսում է դեպի Դեբետ գետը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

̰
Է.Նալբանդյանի մեկնաբանությունը Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին

14:10 29.01.2018

Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն այսօր վստահեցրել է, որ Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը պահպանվի՝ դաշնակցային հարաբերությունները օգտագործելով ու ավելի էժան գնով զենք գնելով: Նալբանդյանի  խոսքով՝ Հայաստանի նախագահն ու ինքը՝ նախարարը, բազմիցս մեկնաբանել են այս հարցը:   «Հայտնի է, թե ինչ պատճառներով է այս թեման  հատուկ շեշտադրումներով  շահարկվում Բաքվի կողմից», -ասել է […]

̰
Երբ է ուժի մեջ մտնելու ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. ՀՀ արտաքին գործերի նախարարը պարզաբանումներ է ներկայացրել

14:05 29.01.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին լրագրողները հարցրել են, եթե երբ է ուժի մեջ մտնելու  Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: «Համաձայնագիրը լուրջ հանգրվան է Հայաստան-ԵՄ հարաբերություններում։ Հայկական կողմն այժմ կենտրոնանում է համաձայնագրի վավերացման գործընթացի վրա: Հայաստանը մտադիր է այս համաձայնագրի վավերացումն ավարտել մինչև ապրիլ ամիսը»,- ասել է ՀՀ ԱԳ նածարար Էդվարդ Նալբանդյանը։ Ըստ  […]

̰
Սերժ Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

13:30 29.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում:

̰
ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովը օրենքների նախագծեր է քննարկում. ՈւՂԻՂ

13:12 29.01.2018

ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովը օրենքների նախագծեր է քննարկում

̰
Ձնահոսքից տուժած Էդգար Նավասարդյանին շտապ վիրահատություն է անհրաժեշտ

13:09 29.01.2018

Արայի լեռան վրա տեղի ունեցած ձնահոսքից տուժած 38-ամյա Էդգար Նավասարդյանն այժմ գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ կմնա երեք օր: Նա ունի ոտքի մի քանի բարդ կոտրվածք, ցրտահարվել է:

̰
Հանքարդյունաբերությունն Ախթալայում աղետալի վիճակ է ստեղծել

13:02 29.01.2018

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի կողմից շահագործվող «Նահատակի ձոր» անվանումն ստացած պոչամբարն Ախթալայում բնապահպանական աղետալի իրավիճակ է ստեղծել:

̰
Հայաստանը Սիրիա է ուղարկել 80 տոննա մարդասիրական օգնություն․ ԱԳՆ

12:36 29.01.2018

Հայաստանը շարունակել է Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումը։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է առաքվել Սիրիա:

̰
Արթուր Օսիկյանն ազատվեց պաշտոնից

12:16 29.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արթուր Օսիկյանն ազատվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից:

̰
2017-ին ՀՀ նախագահը կատարել է 21 օտարերկրյա այց․ ԱԳՆ զեկույց

12:06 29.01.2018

Պաշտոնական այցով Հայաստան են այցելել 4 պետության ղեկավար:

̰
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 175 պետության հետ․ ԱԳՆ զեկույց

12:04 29.01.2018

2017թ. դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 7 երկրի հետ։

̰
4 տարվա մեջ առաջին անգամ ընդունվել է Հայաստան-Ադրբեջան-ԵԱՀԿ ՄԽ համատեղ հայտարարություն․ ԱԳՆ զեկույց

11:52 29.01.2018

Տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացել է հինգ հանդիպում։

̰
ՄԻՊ աջակցությամբ վերացվել է քաղաքացու դրամական միջոցների վրա դրված արգելանքը

11:40 29.01.2018

Քաղաքացին խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու հարցում:

̰
Սարգիս Հացպանյանին հուղարկավորել են «Եռաբլուր» պանթեոնում

11:24 29.01.2018

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին են հանձնել հասարակական, քաղաքական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանին:

̰
Էդվարդ Նալբանդյանը կպատասխանի կուտակված հարցերին

10:16 29.01.2018

Մեկնաբանություններում կարող եք թողնել այն հարցերը, որոնք կցանկանայիք հղել նախարար Էդվարդ Նալբանդյանին։

̰
Արաբկիրում 10 ժամ ջուր չի լինի

08:31 29.01.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 29-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան Տոլբուխին, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Մալխասյանց փողոցի և նրբանցքների, Վրացական փողոցի 15-21 համարների և նրբանցքների, Ն. Զարյան 29-136, Կոմիտասի 37-ից 65, Գրիբոյեդովի 15, 26, Ազատության 17, 21, 23, 25, 27 համարների իրենց կոտորակներով և Արաբկիր Բժշկական կենտրոնի ջրամատակարարումը:

̰
Պլանային հոսանքազրկումներ կլինեն

08:22 29.01.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 29-ին կհոսանքազրկվեն

Երևան քաղաքում
10:30-16:30 Մոսկովյան փ. 31 շենքի 12-րդ մուտքը և հարակից հանրային բաժանորդները, Սարի թաղ 3-8 փողոցները մասնակի և հարակից հանրային բաժանորդները

̰
Որոշ ճանապարհների մերկասառույց է

08:08 29.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

̰
BACK_TO_TOP