20:49 27.01.2018
Զորացրված զինծառայողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է բանակում առկա խնդիրներից առավել շատ զինծառայողների համար դժգոհության տեղիք տվող խնդիրը: Դա, ըստ անանուն սոցիոլոգիական հարցման, զորամասի հրամանատարության կողմից անարդար ու կողմնակալ վերաբերմունքն է, նաև ոչ կանոնադրական հարաբերությունները այսպես կոչված արտոնյալ զինվորների կողմից:
20:40 27.01.2018
Նախագահը առաջին հերթին առանձնացրել է զինվորական համազգեստի խնդիրը, որը, ըստ զինծառայողների, հաճախ է մաշվում և չի փոխարինվում, ինչի պատճառով զինվորները կամ նրանց ծնողները հաճախ ստիպված են լինում նորը գնել:
18:26 27.01.2018
Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ
16:57 27.01.2018
Սուրբ Սարգսի տոնի առիթով այսօր հայ-ադրբեջանական սահմանում ծառայող 22 զինվոր է պարգևատրվել, պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
16:33 27.01.2018
Գեներալ-մայոր Մակարյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնը։
15:58 27.01.2018
«Եթե ժամանակին դատապարտվեր հայոց ցեղասպանությունը, ապա չէր լինի հոլոքոստը» ընդգծել է հրեական համայնքի ղեկավարը:
15:38 27.01.2018
ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի hոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
15:12 27.01.2018
Արշակ Զաքարյանը մտադիր է նման առաջարկ կազմել և ուղարկել պաշտպանության նախարարությանը։
14:44 27.01.2018
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Aravot.am-ին հայտնել է, որ Արցախյան ազատամարտի մասնակից, հասարական գործիչ Սարգիս Հացպանյանին Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու հարցով «ՀՀ Նախագահին դիմել են և, հաշվի առնելով պաշտպանության նախարարության ներկայացրած հիմնավորումները, Նախագահը հանձնարարել է դրական լուծում տալ այդ հարցին»:
14:31 27.01.2018
Դեսպանի խոսքով. «Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը միշտ լավ մակարդակի վրա է եղել. 2016 թվականին Իտալիան Եվրամիության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության երկրորդ առևտրային գործընկերն էր: 2017 թվականին մենք ականատես եղանք երկկողմ առևտրի աճին: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ աճ էր գրանցվել ինչպես Իտալիայից ներմուծման, այնպես էլ Իտալիա արտահանման ոլորտներում, ինչը, անշուշտ, խոսում է դրական միտումների մասին»:
13:36 27.01.2018
Նախիջևանի ու Տավուշի ուղղություններում Ադրբեջանի բանակն իրեն ավելի զուսպ է պահում, քան Արցախի սահմանագծին։ Այս մասին այսօր հայտարարեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը` առաջնագծի իրավիճակը ներկայացնելիս։
13:20 27.01.2018
Ադրբեջանական կողմի նախաձեռնած դիվերսիան չի իրականացել, այս մասին այսօր հայտարարել է «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ և վարող Արշակ Զաքարյանը։ Նրա խոսքով, ադրբեջանական սադրանքը փորձ է եղել, որ հայկական զինուժի դիրքապահների կողմից կասեցվել է ձեռքի տակ եղած միջոցներով:
12:15 27.01.2018
Աշխատանքից ազատվել են Մեղրու ոստիկանապետ Արա Դավթյանը և Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ոստիկանապետ Սարգիս Այվազյանը:
12:06 27.01.2018
Իտալիան ստանձնել է նախագահությունը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում: Այս առիթով NEWS.am-ին տված հարցազրույցում Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին խոսել է Իտալիայի նախագահության առաջնահերթությունների, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ միջև կնքված նոր համաձայնագրի վերաբերյալ Իտալիայի դիրքորոշման մասին:
10:37 27.01.2018
Հասարակական գործիչ, վերլուծաբան, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի կինը՝ Հասմիկ Պողոսյանը, տեղեկացնում է, որ Սարգիս Հացպանյանի վաղաժամ մահվան առիթով հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, կիրակի օրը՝ հունվարի 28-ին, ժամը 17:30-ին:
10:20 27.01.2018
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ՍԲ Սարգսի տոնի առթիվ այսօր պարգևատրում է սահմանագծում մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում առավել աչքի ընկած զինվորներին:
20:47 26.01.2018
Հայաստան-Գերմանիա հարաբերությունները նոր փուլ են մտնում, ինչը նախատեսում է ավելի խորացված ծրագրեր արդեն Հայաստանի հյուսիսում: Այս մասին Գյումրիում հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսում նշեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը՝ փաստելով, որ այս ամենին կնպաստի Հայաստանի հյուսիսում նորաբաց հյուպատոսարանը
20:38 26.01.2018
Ջերմուկի, Աշոցքի ճանապարհներին և Սարավանի լեռնանցքում գետնաբուք է։ Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
19:00 26.01.2018
Երևանի նոր ավտոբուսային երթուղային ցանցի նախագծով նախատեսվում է քաղաքի հասարակական տրանսպորտի շարժակազմի թվաքանակի կրճատում. ներկայումս շահագործվող 2039 տրանսպորտային միավորի փոխարեն նոր ցանցում շահագործվելու է 939 տրանսպորտային միավոր։
18:27 26.01.2018
Վերլուծաբանի կարծիքով՝ Հայաստանի կողմից ժամկետ ներկայացվելուց հետո էլ Թուրքիան որևէ քայլ չի ձեռնարկելու։