TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երթուղային տաքսիների վարորդները պահանջում են նվազեցնել սեղմված գազի սակագինը

17:14 16.01.2018

Վարորդների բողոքը լսել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը և վստահեցրել, որ փորձում են հարցին լուծում գտնել:

̰
«Երկիր Ծիրանին» դատի է տվել Տարոն Մարգարյանին

17:06 16.01.2018

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Խմբակցությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել Տարոն Մարգարյանին համապատասխան արձանագրություն կազմել Երևան քաղաքի ավագանիում Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:

̰
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ

17:05 16.01.2018

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ

̰
Ֆինանսների նախարարությունը խոստանում է տվյալներ ներկայացնել խաղատուն հաճախածների վերաբերյալ

16:59 16.01.2018

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը խորհրդարանում վստահեցրել է, որ մինչև այս շաբաթվա ավարտը կունենան տվյալներ, թե 18-ից 21 տարեկան քանի հոգի է խաղատուն այցելել:

Հիշեցնենք, որ, ըստ օրենքի, խաղատուն հաճախել և խաղադրույք կատարելու իրավունք ունեն միայն 21 տարին լրացած անձինք:

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով նիստն այսօր էլ տապալվեց

16:02 16.01.2018

ՊՊԾ գնդի գրավման 11 ամբաստանյալների գործով դատական նիստը ընդմիջումից հետո վերսկսվել է առանց պաշտպանների։ Պետական մեղադրող Արթուր Չախոյանը միջնորդել է սանկցիա կիրառել պաշտպանների նկատմամբ,ովքեր անհասկանալի հիմնավորմամբ չէին ներկայացել դատական նիստին: Պետական մեղադրողը նշել է, որ դատական նիստերը հաճախ սկսվում են 5-10 րոպե ուշացումով, սակայն դա հիմք չէ , որպեսզի փաստաբանը , ով, ի դեպ, դատարանում էր նիստից առաջ,չմտնի դահլիճ: Դատավոր Արթուր Օհանյանը, սակայն, կրկին հնարավորություն է տվել պաշտպաններին ներկայանալ և նորից ընդմիջում հայտարարել մինչև ժամը 14 00-ը։ Ընդմիջումից հետո դատավորը որոշել է դիմել հանրային պաշտպանի գրասենյակ, և այլ պաշտպաններ ներգրավել գործում:

̰
Բարձրացնել աշխատավարձը կամ իջեցնել եկամտահարկը. թանկացումների դեմ Ծառուկյանի բանաձևը

15:50 16.01.2018

Գնաճի դեպքում պետք է աշխատավարձերն ու թոշակները բարձրացվեն, որ մարդիկ կարողանան միջին զամբյուղն ապահովել։ Հայաստանում ապրանքների թանկացումները զսպելու վերաբերյալ նման դիրքորոշում է այսօր հայտնել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը:

̰
Հայաստանում անհրաժեշտ քանակից եռակի քիչ դատավորներ կան. Արտակ Զեյնալյան

15:30 16.01.2018

Քաղաքացիական հասարակության նկատառումները Դատական և Քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա ևս ելույթ ունեցավ և հիմնականում անդրադարձավ դատավորների թվի սակավությանը և նրանց նկատմամբ կարգապահական տույժեր սահմանելուն:

̰
«Պատգամավորները ներկա են ստանում, իսկ Ծառուկյանը գործ է անում». Ծառուկյանն իր բացակայությունների մասին

15:22 16.01.2018

Պատգամավորների 90 տոկոսը գալիս են, անմիջապես վազելով ներկա ստանում են, մի ժա հետո խորհրդարանը դատարկ է, խորհրդարանում մարդ չկա

̰
Հայտնաբերվել է Հովհաննես Չեքիջյանի բնակարանից հափշտակված ևս 4 մեդալ

15:17 16.01.2018

Այսօր հայտնաբերվել է դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի բնակարանից հափշտակված ևս 4 մեդալ։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դրանք հայտնաբերվել են Վանաձորում՝ գնորդի տանը։

̰
Օմբուդսմենի աջակցությամբ քաղաքացուն վճարել են մայրության նպաստը

14:41 16.01.2018

Մայրության նպաստ չստացած քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը, հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքը:

̰
Պատգամավորներն առաջարկում են ավելացնել խաղատների համար սահմանված տուգանքները

14:35 16.01.2018

Խորհրդարանի պատգամավորների զգալի մասը պնդում է, որ անհրաժեշտություն կա փոփոխություններ և լրացումներ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում: Առաջարկներ են ներկայացրել հատկապես ՀՀԿ և «Ելք» խմբակցությունների ներկայացուցիչները:

̰
Ճանապարհներին թույլ ձյուն է տեղում

14:33 16.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 15:00-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է :

Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

̰
« Խնդիր ունենք բանկերի և դատավորների կապերի բացահայտման հետ». փաստաբան

14:27 16.01.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ հունվարի 16-ին կազմակերպվել է քննարկում դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ: Միջոցառման ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել է զեկույց «Արդյո՞ք Դատական օրենսգրքի նախագիծն արձագանքում է դատական համակարգում առկա հիմնախնդիրներին» թեմայով: Ըստ փաստաբանի՝ պետք է լինի դրույթ, որը կամրագրի դատավորի`այս կամ այն բանկի հետ ունեցած հարաբերությունները:

̰
ԵԼՔ-ն առաջարկում է՝ քաղաքացին հնարավորություն ունենա ինքն իրեն զրկել խաղատուն մտնելուց

14:23 16.01.2018

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն խորհրդարանի այսօրվա նիստի ժամանկ ասել է, որ իրենք չեն հրաժարվել այն գաղափարից, ըստ որի՝ մարդը հնարավորություն պետք է ունանա իրնքն իրեն զրկել խաղատուն գնալուց:

«Մարդն, օրինակ, որ ունի թուլություն գնալ խաղատներում գումարներ տարվել, կարող է ալկոհոլի ազդեցության տակ լինի, կարող է ժամանակ անցկացնելու համար լինի, և հետագայում ինքը գիտակցում է, որ իրեն, իր ընտանիքին դրել է ծանր նյութական կացության մեջ: Մենք առաջարկում ենք, որ նա գնա լիազոր մարմին՝ այսինքն Ֆինանսների նախարարություն, հայտարարություն տա, որ ես ինքս ինձ արգելում եմ մուտք գործել ՀՀ տարածքում ցանկացած խաղատուն և այն բազան, որ մենք որ առաջարկում ենք, որ վարվի, երբ որ ինքը մի օր էլի ալկոհոլի ազդեցության տակ գնա մտնի խաղատուն, իրեն անձը հաստատող փաստաթղթով ստուգեին և թույլ չտային, որ ինքը մուտք գործեր խաղատուն և խաղադրույքներ կատարար ու պարտվեր», – ասել է Մարուքյանը:

̰
Արայիկ Խանդոյանին վիրահատել են

14:10 16.01.2018

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ Արայիկ Խանդոյանին վիրահատել են:

̰
Մի կողմ թողնել խոսակցությունները և օգնել Ալբերտին․ վիրավոր զինծառայողի ծառայակցի կոչը

13:56 16.01.2018

Ալբերտ Դալլաքյանի ծառայակիցներն ու վիրավոր մյուս զինծառայողները կոչ են անում մի կողմ թողնել խոսակցություններն ու տարբեր ճամբարների բաժանվելը, քանի որ հիմա վիրավորված զինծառայողի հարցը պետք է լինի օրակարգում։ Ալբերտ Դալլաքյանի ծառայակից Մանվել Մանուկյանի խոսքով՝ Հայաստանում զինծառայողի բուժման հնարավորություն կա, բայց լավ արդյունք ունենալու հավանականությունն ավելի մեծ է, եթե նրան տեղափոխեն արտերկրում բուժելու։

̰
Էներգետիկայի փոխնախարարը պարզաբանել է, թե ինչ փոփոխություններ ու լրացումներ են ցանկանում կատարել օրենքում

13:11 16.01.2018

Ինչպես արդեն հայտնի է, խորհրդարանն այսօր քննարկել է «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը:

̰
«Հայաստանը կկարողանա՞ վաճառել արտադրած էլեկտրաէներգիան». հարց փոխնախարարին

12:39 16.01.2018

«Հնարավոր է, որ մենք ներդրումներ անենք էներգետիկ կայանների մեջ և հանկարծ իրացման պրոբլեմ ունենանք», – «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նաև այսպիսի հարց է ուղղել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին:

̰
Ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը և ծեծել քաղաքացիների. ՀՔԾ

12:27 16.01.2018

Ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքներով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել:

̰
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն 2 օրից

11:17 16.01.2018

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը կհանդիպեն հունվարի 18-ին: Այս մասին հայտնում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:

Հանդիպումը տեղի կունենա Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ:

̰
«Էլեկտրաէներգիա արտադրող կայաններին տրված երաշխիքները չեն վերանայվի». Հայկ Հարությունյան

11:13 16.01.2018

«Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանից, թե ինչ ռիսկեր կան:

̰
«Ժողովուրդը նախագահ ընտրելու իրավասությունը տվել է Հանրապետականին»․ Ծառուկյան

10:52 16.01.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունն է որոշելու, թե ով կդառնա հանրապետության նախագահ։ Այս մասին նա ԱԺ միջանցքում ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

̰
«Ինչպե՞ս է Հայաստանը պայքարում ահաբեկչության դեմ». հարց արդարադատության փոխնախարարին

10:39 16.01.2018

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանից, թե Հայաստանն ինչ գործողություններ է իրականացնում ահաբեկչության դեմ պայքարում:

̰
Ազատությունների սանդղակում Հայաստանը Եվրասիայի փարոսն է, Ադրբեջանը՝ ցինիկը

10:33 16.01.2018

Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով ամբողջ աշխարհը հետընթաց է ապրում, մինչդեռ Հայաստանը և Վրաստանը ձեռքբերումներ են գրանցել՝ դառնալով Եվրասիայում ամենաազատ երկրները: Այսպիսի եզրակացության, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի, հանգել է Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը:

̰
Աջափնյակում ջուր չի լինի

10:26 16.01.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 16-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հ2 հեռուստաընկերության, Գ-1 թաղամասի, Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը:

̰
Հայաստանի զինծառայողները վերապատրաստվում են Վրաստանում

10:11 16.01.2018

Վրաստանի Սաչխերեի ռազմական դպրոցում մեկնարկել է լեռնային պատրաստության հերթական դասընթացը, որին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ կայքը։

Դասընթացի նպատակն է զինծառայողներին պատրաստել լեռնային պայմաններում գործողություններին, ձնապատ տարածքում որոնողական աշխատանքների իրականացմանը և այլ հմտությունների։

Հայաստանի զինծառայողների հետ այս դասընթացին մասնակցում են նաև Լատվիայի և Լեհաստանի զինծառայողներ՝ ընդհանուր առմամբ՝ 12 զինծառայող։

Նշենք, որ հայկական բանակի զինծառայողների՝ Վրաստանում վերապատրաստման դասընթացներին մասնակցելը պարբերական բնույթ է կրում։ Մեր զինվորականները Սաչխերեում վերապատրաստվում են ամեն տարի։

̰
Երևանում և մարզերում լույս չի լինի

10:07 16.01.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 16-ին կհոսանքազրկվեն

Երևան քաղաքի

10:30-16:30 Լաբրոնի փ. 13 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Մոսկովյան փ. 31 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Սարի թաղ 5-10 շարքերը մասնակի և հարակից հանրային բաժանորդները, Ամիրյան փ. 2, 4 շենքերը, Բյուզանդի փ. 6-45, Կողբացու փ. 18-45 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները

̰
Դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում

10:00 16.01.2018

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ կազմակերպել է «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» խորագրով հանրային քննարկում:

̰
Օրենսդիրը քվեարկել է միասնական երթուղային ցանցի օգտին

09:53 16.01.2018

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ն այսօր ընդունել է 59 կողմ, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 27 ձայների հարաբերակցությամբ:

̰
ԱԺ-ն կողմ արտահայտվեց Հայաստանի և Տաջիկստանի միջև առանց վիզային ռեժիմին

09:42 16.01.2018

ՀՀ օրենսդիրում այսօր քվեարկության է դրել նաև «ՀՀ կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայանգիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը:

̰
BACK_TO_TOP