20:25 16.01.2018
Նոր Դատական օրենսգրքի նախագծով փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը նշեց, որ իրենք հարցի առնչությամբ իրենց մտահոգություններն արդեն փոխանցել են պատկան մարմիններին, առաջարկել են հանել այդ դրույթը, բայց մերժում են ստացել, պատճառաբանությամբ, որ այդպիսի դրույթ կիրառվում է աշխարհի շատ երկրներում.
«Նախագծով նախատեսվող դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ 100 հազար դրամ տուգանքի նշանակումը ուղղակիորեն սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի անկախությունը և խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները»,-ասաց Ամիրխանյանը:
Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Էմիլ Ամիրխանյանի խոսքով՝ իրենք անթույլատրելի են համարում դատավորներին նման լիազորությունների տրամադրումը: Ըստ նրա՝ դատարանին նման լիազորություններ տալը հակասում է ներպետական օրենսդրությամբ, ինչպես նաև միջազգային մի շարք փաստաթղթերով երաշխավորված փաստաբանների անկախության և ազատության սկզբունքներին: Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը կարող է կաշկանդել փաստաբաններին իրենց աշխատանքները կատարելիս:
Հիշեցնենք, որ գործող օրենսգրքով՝ դատախազներն ու փաստաբանները դատարանի կողմից կարող են ենթարկվել նախազգուշացման, հեռացվել դատական նիստերի դահլիճից կամ էլ դատարանը նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով կարող է դիմել գլխավոր դատախազին ու Փաստաբանների պալատին:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...