16:30 13.01.2018
Զինված ուժերի ընթացիկ զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնող նորակոչիկներն իրենց ծառայությունը կանցնեն առանձին ստորաբաժանումներում։ Պատճառը նրանց ծառայության առանձնահատկություններն են։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրին դիմած նորակոչիկների քանակը եղել է մոտ 150, սակայն նրանցից ընտրվել են միայն 120-ը։ Այս կազմը կհամալրի մոտ երկու վաշտ։
16:12 13.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
15:37 13.01.2018
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով միանալ բուժման կարիք ունեցող զինվորին օգնելու գործին: Խոսքն Ալբերտ Դալլաքյանի մասին է, որի ապաքինման համար անհրաժեշտ է արտերկրում իրականացնել վիրահատություն:Օրենքի համաձայն՝ այն վիրահատությունները, որոնք կարող են իրականացվել Հայաստանում, ՊՆ-ն չի կարող փոխհատուցել: Սակայն նկատի ունենալով, որ արտերկրում արագ կարող է իրականացվել այդ […]
13:15 13.01.2018
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հաղորդմամբ, Ղուկաս ավետարանիչը վկայում է. «Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուսը անվանակոչվեց: Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում»:
12:50 13.01.2018
Նիգ Ապարան հայրենակցական միության կողմից Ապարանում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է հունվարի 1-ից Հայաստանում որոշ ապրանքատեսակների թանկացմանը՝ նշելով, որ թանկացումների վերաբերյալ լինելու են խորհրդարանական լսումներ և հետաքննություն կանեն: Եթե թանկացումներն արդարացված չլինեն, մեղավորները կպատժվեն:
12:20 13.01.2018
Նիգ Ապարան հայրենակցական միության կողմից Ապարանում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պատասխանել է լրագրողների հարցին, թե որքանով էր իրավաչափ մի շարք օրենքի խախտումներ կատարած անձին ստորագրությամբ բաց թողնելը՝ նկատի ունենալով «Ճվճվ Արո» մականունով քրեական հեղինակություն համարվող Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի ձերբակալությունը և ազատ արձակումը:
12:10 13.01.2018
«Նիգ Ապարան» հայրենակցական միությունը այսօր Ապարանում կազմակերպել է «Հին տոմարով Նոր տարի» տոնահանդեսը:
10:46 13.01.2018
Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը:
09:35 13.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
20:29 12.01.2018
Հունվարի 12-ին ժամը 20:00-ից մինչև հունվարի 20-ը մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
20:01 12.01.2018
Նման կարծիք է այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
19:27 12.01.2018
ՀՌԱՀ-ը 2 նախազգուշացումից հետո կարող է դիմել դատարան՝ ռուսական հեռուստաալիքներին լիցենզիայից զրկելու նպատակով:
18:50 12.01.2018
Կառավարության մոտ այսօր կրկին հավաքվել էին աջ ղեկով մեքենաների հաշվառման և գրանցման սահմանափակումների դեմ բողոքողները:
17:14 12.01.2018
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ քննվում էր 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Ա. Պետրոսյանի գործը, 2017թ.-ի դեկտեմբերի 14-ին կայացրել է վճիռ՝ համաձայն որի բժշկուհին պարտավորվում է 890.000 դրամ տուժող կողմին:
16:39 12.01.2018
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին թույլատրվել է հանգստանալ աշխարհի 13 երկրներում: Դրանց շարքում է հայտնվել նաև Հայաստանը, հայտնում է Rusarminfo-ն: «Ռուսաստանի Ներքին Գործերի նախարարի կողմից թույլատրվող ուղղությունների ցանկում են հայտնվել Աբխազիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսիան, Վիետնամը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Հարավային Օսեթիան»,- ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ:
16:30 12.01.2018
Հերմինե Նաղդալյանի՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում չըդգրկվելու որոշումը հաստատեց ինքը՝ պատգամավորը։ Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի խորհուրդը որոշել է Նաղդալյանին այլևս չընդգրկել պատվիրակության կազմում։
15:50 12.01.2018
Հունվարի 13-ի, լույս 14-ի գիշերը Հայաստանում և աշխարհի շատ այլ երկրներում նշվում է որպես հին տոմարով Նոր Տարի: Պատմությունը գալիս է դեռ Հուլիոս Կեսարի ժամանակներից:
15:08 12.01.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է 95 հասարակական կազմակերպություն միավորող Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին:
14:35 12.01.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայկական առաջնություններում տեսնում է շատ ֆուտբոլիստներ, որոնք իրենց տաղանդով կարող են գերազանցել Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ եմ տեսնում։ Հաստատ 10-ից ավելի ես տեսնում եմ։ Բայց արդյո՞ք նրանցից որևէ մեկը կդառնա այն, ինչը նշեցի Մխիթարյանի մասին։ Շատ կարևոր է՝ լինել աշխատասեր Մխիթարյանի նման և լինել պրոֆեսիոնալ Մխիթարյանի նման, լինել կարգապահ Մխիթարյանի նման և ամենակարևորը սիրել ֆուտբոլը Մխիթարյանի նման», — նշել է Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ այս 4 հատկանիշներն ունենալու դեպքում այդ 10 ֆուտբոլիստները Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ կդառնան։