10:01 29.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 08:30-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
20:43 28.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
19:23 28.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն, սեր, խաղաղություն և ջերմություն նրանց ընտանիքներին:
«Մենք բոլորս երազում ենք մեր երկիրը տեսնել ավելի լավը և ավելի ուժեղ, ու այդ գործում դուք չափազանց կարևոր և անհրաժեշտ առաքելություն ու պատասխանատվություն ունեք: Դուք կարող եք մատնանշել հասարակությանը հուզող հարցերը, ախտորոշել խնդիրները, ֆիքսել նեղ տեղերը և ինչու ոչ՝ նաև լուծումներ առաջարկել: Դուք կարող եք մեր քաղաքացիներին խրախուսել լավ գործերի, ոգևորել նրանց, հերոսացնել, քաղաքացու ճիշտ կերպար ստեղծել, կարող եք մասնագիտական բանավեճի մեջ ձևավորել նոր մշակույթ, բայց նաև կարող եք հակառակն անել, չուզելով՝ դեմոտիվացնել ազնիվ և հայրենասեր մարդկանց:
Մի օրինակ եմ ցանկանում բերել, որը մենք հաճախ կիրառում ենք հարկայինի հետ, երբ քննարկում ենք որոշակի գործողություններ, որոնք վերջինս մտադիր է անել ոչ օրինապահ դաշտում աշխատող, հարկերից խուսափող պոտենցիալ հերոսի հետ: Միշտ ասում ենք՝ պատկերացրու, որ հերոսդ ոչ թե հարկերից խուսափողն է, այլ «սպիտակ դաշտում» աշխատող օրինապահ բիզնեսմենը, ու եթե քո այդ կանոնները և գործողությունները նրան նեղություն են պատճառելու, անկախ նրանից, որքան հրապուրիչ լինեն սպասելիքները, մենք այն չենք կիրառում: Կարծում եմ՝ այս մոտեցումը կարելի է նաև ձեր առօրյա կյանքում կիրառել:
Մեր այսօրվա կյանքն այնպիսին է, որ իմ կարծիքով, պրագմատիզմը, ռացիոնալ մտածելակերպը, պոպուլիզմից հեռու լինելն անհրաժեշտություն է և պետք է դառնա կյանքի նորմ: Լավագույն քարոզիչները կարող եք դուք լինել, եթե այդ ցանկությունը լինի, որովհետև ամենամեծ ազդեցությունն այդ դաշտի վրա ունեք դուք:
Կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստակամ մեդիա աշխարհի հետ ձևավորել կոմունիկացիայի նոր կանոններ և նոր բովանդակություն տալ: Այդ առումով, եթե ձեր կողմից լինի նման ցանկություն՝ մենք չափազանց ուրախ կլինենք:
Նոր տարվա շնորհավորանքի այս խոսքն ասելիս, ճիշտն ասած, չեմ թաքցնում, հույս ունեմ, որ այն նստվածք կթողնի, և երբ դուք Նոր տարին ձեր ընտանիքի, երեխաների, մեծերի, բարեկամների հետ դիմավորեք, ոգևորեք մեկդ մյուսին, գրկեք, ջերմություն ստանաք ոը հետո անցնեք առօրյա կյանքին՝ հնարավոր է մեկ -մեկ այն վերհիշեք: Շնորհավոր ձեր Նոր տարին, լավ եղեք, լավ տոնուս ստացեք այս տոներին, որովհետև շատ բաներ ունենք անելու և ես, իհարկե, համոզված եմ, որ մենք ունենալու ենք այնպիսի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք»,- նշել է Կարեն Կարապետյանը:
19:15 28.12.2017
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի այն դրական ձեռքբերումները, որ Հայաստանն անցած տարի ունեցել է տնտեսության և քաղաքական ոլորտներում, ամբողջովին տեղափոխեն 2018 թվական և ամրապնդվեն ու ավելի շատանան:
19:02 28.12.2017
Առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար:
Առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու, տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելու և այլ դեպքերի համար:
18:43 28.12.2017
Հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և շուրջ 1000 երիտասարդ մասնագետների ներկայացրած դիմումները, ՀՀ նախագահը հանձնարարել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:
18:02 28.12.2017
Գործադիրն ընդունել է նաև «ՀՀ 2018 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշումը:
17:06 28.12.2017
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեզ մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ թարս է … պետք է Քրիստոսը ծնվի, որ Ամանոր լինի։ Առանց Սուրբ Ծննդի, ի՞նչ Ամանոր:
16:52 28.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
16:19 28.12.2017
Քննարկվել են «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների գրավոր առաջարկները, ինչի արդյունքում փոփոխություններ կարվեն աջ ղեկով մեքենաների շահագործմանը վերաբերող որոշումների նախագծերում:
16:07 28.12.2017
«Շենգավիթ» ԲԿ-ում մասնագետները խոստացել են փրկել տեսողությունը, եթե կարողանան վճարել եղջերաթաղանթի այն օղակների համար, որոնք պետք է պատվիրել Շվեյցարիայում: Արժեքն է 1 միլիոն դրամ:
16:06 28.12.2017
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ թունավորման վերաբերյալ հաղորդում են ստացել Ապարանի բժշկական կենտրոնից:
«Թունավորում ծիրանի հյութից» ախտորոշմամբ հիվանադնանոց են տեղափոխվել 1957 թ. ծնված Գյուլնարա Խ.-ն, 2010 թ. ծնված Դավիթ Խ.-ն և 2001 թ. ծնված Ալլա Խ.-ն:Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նրանք թունավորումը ստացել են ժամը 21.45-ի սահմաններում` իրենց տանը, տան պայմաններում պահածոյացված ծիրանի հյութ խմելու հետևանքով: Կատարվում է քննություն»,- գրում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Shantnews-ը փորձեց տուժածների վիճակի մասին տեղեկություններ ստանալ, սակայն Ապարանի հիվանդանոցի քաղաքային համարներից որևէ մեկին այդպես էլ պատասխանող չեղավ:
Նշենք, որ հիվանդանոց ենք զանգահարել աշխատանքային ժամերին հետևյալ հեռախոսահամարներով՝
հիվանդների ընդունարան` +374-252-24417
քարտուղարություն` +374-252-24332
գլխավոր բժիշկ` +374-252-24667
վիրաբույժ` +374-252-25590
Այս հեռախոսահամաները նշված են, թե «Սփյուռ» տեղեկատվական համակարգում և թե «Ապարանի ԲԿ» պաշտոնական էջում:
15:46 28.12.2017
ՀՀ կառավարության որոշմամբ այսուհետ 18-ից 27 տարեկան արական սեռի Հայաստանի քաղաքացիները չեն կարողանա լքել երկիրը, եթե չներկայացնեն իրենց զինվորական գրքույկը: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է նոյեմբերի 2-ի նիստում:
15:36 28.12.2017
Հայաստանում արևային էներգետիկան մեծ հեռանկարներ ունի՝ հաշվի առնելով, որ Հայաստանը շատ ավելի արևառատ երկիր է, քան Եվրոպայի երկրներից շատերը, և որ, ըստ կառավարության, ամեն տարի երկրի 1 քմ տարածքում արևի լույսից կարելի է ստանալ 1720կՎտ/ժ, մինչդեռ Եվրոպայում միջինը այդ ցուցանիշը հավասար է 1000 կՎՏ/ժ:
15:27 28.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը: Քննարկվել են կազմակերպչական հարցեր:
15:00 28.12.2017
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 1979թ. ծնված Գագիկ Ա.-ն Ամրակից-Գյուլագարակ գյուղերի ճանապարհի եզրից ապօրինի հատել է տարբեր չափի բարդի տեսակի ծառեր և տեղափոխել իր բակ:
13:53 28.12.2017
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերը:
Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-լիբանանական ջերմ և բարեկամական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու խորացմանը:
12:55 28.12.2017
Հնդկաստանի պետական «Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության» («DRDO») արտադրանքը կարող է մատակարարվել Հայաստանի զինված ուժերին։ Այս մասին հայտնել է «Հինդուսթան թայմս» կայքը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին։
«Հայաստանը հետաքրքրված է DRDO-ի արտադրած զորային ռադարներով ու հեռահար հրետանու զինամթերքով», — նշված է հրապարակման մեջ, որում հիշատակվում է նաև այլ երկրների հետաքրքրվածությունը։
Հայաստանին հետաքրքրող սպառազինության կոնկրետ տեսակները, դրանց գինն ու քանակը չեն նշվում։ Ուսումնասիրելով հնդկական պետական կազմակերպության արտադրանքը՝ Razm․info կայքը բացահայտել է, թե ինչ ռադարներ կարող են հետաքրքրել Հայաստանի զինված ուժերին։ Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունները։
Նշենք, որ Հնդկաստանն աչքի չի ընկնում իր ռազմարդյունաբերական կարողություններով։ Այս երկիրը վերջին տարիներին մշտապես եղել է ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկում։ Սակայն երկրի կառավարությունը վարում է զենքի պատվերների տեղայնացման քաղաքականություն․ պատվիրում է օտար արտադրողներից, սակայն պայմանով, որ զենքի մի մասն արտադրվելու է հենց Հնդկաստանի տարածքում։ Սա այս երկրին թույլ է տալիս քայլ առ քայլ ներդնել նոր տեխնոլոգիաներ, զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը։
Ինչ վերաբերում է հայ-հնդկական ռազմական համագործակցությանը, ապա այն թափ է ստացել հենց այս տարի։ Մայիսին Հնդկաստան է այցելել ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որի անդամները եղել են Հնդկաստանի զորամասերում և ռազմարդյունաբերական ձեռնարկություններում։
Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետևյալ ոլորտներում գործակցելու վերաբերյալ․
ռազմական կրթություն,
խաղաղապահություն,
լեռնային պատրաստություն,
տարբեր զորավարժությունների և վարժանքների մասնակցություն,
ռազմատեխնիկական ոլորտներում զարգացում,
իրավապայմանագրային դաշտն ամրապնդում,
ՄԱԿ-ի շրջանակներում շփումների ակտիվացում։
Երկու կողմերի համագործակցությունն ունի նաև արտաքին խթանիչներ․ Հայաստանի և Հնդկաստանի հակառակորդները՝ Ադրբեջանը և Պակիստանը, լայն համագործակցություն են հաստատել ռազմական ոլորտում։
12:33 28.12.2017
ՀՀ Ժուռնալիստների միության 12-րդ համագումարի ժամանակ միության նախագահի ընտրության ժամանակ միության անդամները քվեարկել են Սաթիկ Սեյրանյանի օգտին՝ 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ:
11:44 28.12.2017
Միության անդամը հայտարարել է, որ համագումարը օրենքի շրջանակներում չի, քանի որ ոչ ոք չգիտի, թե որպես պատվիրա՞կ է հրավիրվել, թե այլ: Նրա խոսքով` սա համագումար չի հիշեցնում:
11:21 28.12.2017
Մեկնարկել է Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարը: Համագումարի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել միության նախագահ Աստղիկ Գևորգյանը՝ նշելով, որ ինքը այլևս չի առաջադրվելու որպես միության նախագահի թեկնածու:
11:08 28.12.2017
Ըստ գիտնականների մեկնաբանությունների՝ նյութն օրգանիզմում հայտնվելով, արձակում է հակամարմիններ, որոնք խոչընդոտում են հեմատո-էնցեֆալիկ պատնեշով օփիոիդների մոլեկուլների անցմանը։ Դա նշանակում է, որ անկախ ստացած թմրանյութային դոզայից՝ մարդու մոտ չեն առաջանա հոգեակտիվ էֆեկտներ։
10:53 28.12.2017
ԱԱԾ-ն հաստատել է տեղեկությունը, որ կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն:
10:42 28.12.2017
«Առավոտ» թերթը գրում է, որ իերնց վստահելի աղբյուրը հայտնել է 10 օր առաջ «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձի կանխելու մասին: Ըստ տեղեկության՝ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել), որը «Իսլամական պետության» անդամ է: