TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն ավարտեցին բողոքի ակցիան. հանդես կգան նոր առաջարկություններով

16:42 08.01.2018

SHANTNEWS լրատվականն արդեն տեղեկացրել է, որ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն այսօր Կառավարության շենքի դիմաց իրենց հերթական բողոքի ակցիան էին իրականացնում:

̰
Երբ «հեզ ու խոնարհ հավատացյալները» բացահայտում են իրենց դեմքը

15:50 08.01.2018

Երբ պատարագների ժամանակ հայ առաքելական եկեղեցիներում հավատացյալների մեծ թիվ ես տեսնում, հոգիդ մի տեսակ ուրախություն է զգում: Տաղավար տոներին եկեղեցի այցելողների թիվը մի քանի անգամ մեծանում է, բնականաբար նաև ուրախությունդ է մեծանում: Մտածում ես, որ անընդհատ ավելացող աղանդները ի զորու չեն լինի առաքելական եկեղեցին խարխլել: Ուրախալի է:

̰
Հայերը տխրությունն ու ուրախությունը արտահայտում են բարձրաձայն. հագեբան

15:15 08.01.2018

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետամանորյա սթերիսն է անրադարձել հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Գասպարյանն ասել, է թր Ամանորն ինքնին սթրես է հայերի համար, քանր որ այդ օրերին հիմանականում զբաղվում են ուտելով ու օրգանիզմը ծանրաբեռնելով «Եվ ուրախությունը, և տխրությունը մեզ մոտ պատկերացնում են օրալ ճանապարհով՝ ամեն տոն անցնում է բերանի միջոցով», -ասել է Խաչատուր Գասպաևրյանը Հոգեբանը մի […]

̰
Ղեկը ա՞ջ, թե՞ ձախ. այս է խնդիրը

15:00 08.01.2018

Տարբեր աղբյուրներ պատմում են, որ դեռ շատ վաղուց, երբ անգամ խնդրո առարկան չէր ստեղծվել, մարդիկ մտածել են թե փողոցի ո՞ր կողմից է ճիշտ երթևեկելը. Աջ թե՞ ձախ:
Հնում մարդիկ քայլում էին մայթի աջ կողմով, որպեսզի դիմացինից կարողանան պաշտպանել իրենց ունեցվածքը, որը հիմնականում կրում էին աջ ուսին:

̰
2017-ին ոստիկանության 30 աշխատողների հեռացրել են աշխատանքից կարգապահական խախտումների պատճառով

14:43 08.01.2018

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 8 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 38 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութեր, այդ թվում՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի:

̰
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը

14:32 08.01.2018

2018թ. ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումը։

̰
Հարուցվել է քրգործ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

14:12 08.01.2018

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։

̰
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները կառավարության շենքի մոտ են

13:33 08.01.2018

Կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները: Նրանց  պահանջն է` չեղարկել կառավարության կողմից մշակած նախագիծը, որի ընդունման դեպքում ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը: Գործադիրի շենքի դիմաց հավաքված բողոքավորների հետ է բանակցում Տրանսպորտի, կապի ռւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչի հետ: «Աջ ղեկ» նախաձեռնությունը բախանվեց 2 մասի: Մի մասը ավարտված համարեց այսօրվա բողոքի […]

̰
Կարեն Կարապետյանը գնում է արձակուրդ

12:15 08.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 8-12-ը գտնվելու է արձակուրդում:

̰
Երասխում մառախուղ է

09:38 08.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 09:00-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

̰
Այլ պետությունում բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները կզրկվեն ՀՀ քաղաքացիությունից

09:23 08.01.2018

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ 2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունները:

̰
Աջ ղեկով մեքենաների երթի մասնակիցները փակեցին Բաղրամյան փողոցը

09:08 08.01.2018

Երեկ Նուբարաշենում մեկնարկած ավտոերթը վերաճել է Բաղրամյան փողոցի ինքնաբուխ փակման։ Աջ ղեկով մեքենաների ներկրումը սահմանափակող նախագծի դեմ հանդես եկողների մի մասը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ փակել է երթևեկելի հատվածը՝ որպես բողոքի նշան։ Կես ժամ տևած ինքնաբուխ ակցիայից հետո փողոցը բացվել է։

Երթի կազմակերպիչների նպատակն էր մարդկանց տեղեկացնել խնդրի մասին։ Պահանջն անփոփոխ է` չեղարկել, հետ կանչել կառավարության առաջարկած նախագիծը, որի ընդունման դեպքում ապրիլի 1-ից արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան և դրանց վերահաշվառումը։

Նրանց պնդմամբ՝ վերահաշվառումն արգելող կետը հակասում է Սահմանադրությանը։ Երթի կազմակերպիչները հիմնավորում են, որ մեքենան իրենց սեփականությունն է, և իրենք պետք է իրավունք ունենան վաճառել այն։

Դեկտեմբերին նախաձեռնության անդամները այս խնդրի բարձրացման համար անցկացրել են ևս մեկ ավտոերթ, որից հետո հանդիպել են տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի հետ։ Համաձայնություն է ձեռքբերվել, որ նախաձեռնության անդամների առաջարկները, որոնց թվում է նաև վերավաճառքի արգելքի հանումը, կքննարկվեն կառավարությունում։

Սակայն այսօրվա ավտոերթի մասնակիցներից Արա Մելիքջանյանը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումները արդյունք չեն տվել, և իրենք նորից սկսում են այն կետից, որտեղ կանգ են առել՝ կառավարությունից պահանջում են հետ կանչել նախագիծը։

̰
Արամ Աթեշյանը բացահայտել է Ստամբուլի նահանգապետի հետ իր խոսակցությունը

19:48 06.01.2018

Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բացահայտել է 2017թ. աշնանը Ստամբուլի նահանգապետի հետ ունեցած հանդիպման մանրամասները և խոստովանել, որ թուրքական իշխանությունները պահանջել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հրաժարականը:

̰
Վարդենյաց լեռնանցքում բուք է

16:11 06.01.2018

Ժամը 17:00-ի դրությամբ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

̰
Հունվարի 6-ի ցերեկը առանձին շրջաններում կա տեղումների փոքր հավանականություն:

15:35 06.01.2018

Հանրապետության տարածքում՝Հունվարի 6-ի ցերեկը առանձին շրջաններում կա տեղումների փոքր հավանականություն, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 7-ի և 8-ի գիշերները կնվազի 2-3 աստիճանով:Երևանում՝Հունվարի 6-ի ցերեկը կնկատվի ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Հայ առաքելական եկեղեցիներում Սուրբ Ծննդյան և Մկրտության պատարագ է մատուցվել

14:18 06.01.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցել, որին ներկա են եղել նաև Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, կառավարության անդամները:

̰
Պայմանագրային զինծառայողը մահացել է թունավորման հետևանքով. ՔԿ

14:10 06.01.2018

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զիծառայող, 1992թ. ծնված Մհեր Զիրոյանի մահվան հանգամանքները:

̰
Դժբախտ պատահարից մահացել է ՊԲ զինծառայող

11:25 06.01.2018

Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հաղորդում է ՊԲ կայքը:

̰
Հունվարի 6-ը Սուրբ Ծննդյան եկեղեցական տոնն է

11:16 06.01.2018

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել։

̰
Մարալիկում մառախուղ է

10:40 06.01.2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:

̰
Հոգևորականը ներկայացնում է Սուրբ Ծննդյան խորհուրդը

10:10 06.01.2018

Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում հունվարի 5-ի երեկոյան Սուրբ Ծննդյան ճրագալույցի Սուրբ Պատարագ է մատուցվել: Եկեղեցական նոր օրը սկսվում է երեկոյան ժամը 17-ից, ուստի եկեղեցական տոնին նվիրված պատարագը մատուցվել է այդ օրը երեկոյան: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվել է առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանիդիսապետությամբ:

̰
Աստված իր սերը և առատ շնորհները բոլորին է բաշխում. կաթողիկոսն այցելել է արյունաբանական կենտրոն

16:54 05.01.2018

Սուրբծննդյան տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Վեհափառ հայրապետն այցելել է մանկական խաղասենյակում հավաքված մանուկներին և նրանց ծնողներին՝ շնորհավորելով Նոր տարվա և սուրբծննդյան տոների առիթով։

̰
Հունվարի  6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

16:02 05.01.2018

Հանրապետության տարածքում Հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

̰
Հայաստանում քանի՞ ընտանիք խոզի բուդ դրեց սեղանին

14:16 05.01.2018

Երբ չկա սոցիոլոգիական հարցում, դժվար է նաև ասել՝ սեղանին բուդ դնելու սովորությունը վերջին 5 տարում ավելի շատ ակտիվացե՞լ է, թե՞ նվազել: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրորդ տեղում հնդկահավն է: Այն ևս շարունակում է զարդարել ամանորյա սեղանը:

̰
Հունվարի 1-ից գները բարձրանում են

12:47 05.01.2018

Խոսակցությունները, որ 2018 թվականի հունվարի 1-ից մոտ 900 անուն ապրանքատեսակներ թանկանալու են, նոր չեն: Հայտնի է նաև, որ ՀՀ կառավարությունը որոշ ժամանակ բանակցություններ էր վարում Մաքսային միության հետ, որ, այսպես ասած, առաջնային հերաքրքրություն ներկայացնող այդ 900 ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը ժամանակավորապես չբարձրանան կամ բարձրանան աստիճանաբար: Ի դեպ, մինչև 2014-ի օգոստոս ամիսը 900 անուն ապրանքների այդ ցանկն այդպես էլ չէր հրապարակվում: Իսկ Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն ասում էր, որ եթե որևէ արտոնություն Հայաստանին չտրվիի, Եվրասիական տնտեսական միություն մտնելու պահին Հայաստանում լրացուցիչ 1.5% գնաճ կառաջանա: Էկոմոնիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ 2014-ի մայիսի 13-ին հայտարարեց, թե Հայաստանի համար սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների մաքսատուքերի հարցում ՄՄ հետ բանակցությունների ժամանակ համաձայնություն ձեռք բերվել է: Ինչևէ, թանկացումներն 2018-ի համար անխուսափելի են ու հիմնականում 2 պատճառով:

Պատճառ 1-ին

2018 թվականի հունվարի 1–ից Հայաստանում որոշ ապրանքների նկատմամբ ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերի տոկոսադրույքները, ինչի հետևանքով կբարձրանան ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքների գները։ Լայն սպառման մթերքներից կթանկանան, օրինակ, թռչնամիսը, կաթը, սերուցքային կարագը, բուսական յուղը, քանի որ դրանք ներկրվում են ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից։

̰
Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել նախկին Ոստիկանության բաժնի պետի եղբոր դեղատունը

12:33 05.01.2018

Երեկ՝ հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում անհայտ անձը մտել է Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող «Վագա-ֆարմ» դեղատուն և դանակի սպառնալիքի տակ դեղատան աշխատակցուհուց՝ Զաքյան փողոցի բնակիչ, 23-ամյա Նվարդ Տեր-Թովմասյանից, բացահայտ հափշտակել մոտ 177 հազար դրամ և դիմել փախուստի:

̰
Սիրիացի փախստականներին փորձում են խաբել. ԱՄՆ դեսպանատուն

11:53 05.01.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին. փորձեր են արվում նրանց ներքաշելու ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ: Ըստ հաղորադագրության՝ ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացիների մի քանի ընտանիքներ: ԱՄՆ-ում բնակվող մեկը խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման և փախստականի ճամփորդական փաստաթղթեր:

Նշվում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փախստականներին ճամփորդական փաստաթղթեր առհասարակ չի տրամադրում: Խաբեության հեղինակները տրամադրում են պաշտոնական փաստաթղթերին արտաքուստ շատ նման թղթեր, որոնք կեղծ են:

Խաբեության հնարավոր զոհերը խաբեության հետ կապված կասկածների մասին կարող են դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին կամ հաղորդում ներկայացնել ԱՄՆ դեսպատանը ՝ գրելով էլ. փոստի [email protected] հասցեով: Հայերենով լրացուցիչ տեղեկությունների և փախստականների պաշտպանության կամ փաստաթղթերի հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումների համար կարող են դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակ. ընդունելության ժամերը՝ 15:00-17:00 երկուշաբթի և հինգշաբթի օրերին, հասցեն՝ ք. Երևան, Պետրոս Ադամյան 14: Կարող են զանգել նաև 37410 56 47 71 հեռախոսահամարով կամ գրել էլ. փոստի [email protected] հասցեով:

̰
Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագն է

11:22 05.01.2018

Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքից դուրս ենք գալիս հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ: Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:

Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց: Նրանք ստիպված մի քարայրում տեղավորվեցին: Այդ ժամանակ էր, որ Ս.Կույսի հղության օրերը լրացան, և Հիսուսը ծնվեց մսուրում:
Ս. Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, ում հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ` հաճություն»: Այնուհետև արևելքից մոգեր եկան, ում մի աստղ էր առաջնորդել: Նրանք երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները: Ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին՝ ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսի երկնային թագավորությունը: Կնդրուկը խունկի ամենաանուշահոտ տեսակն է, որի նվիրելը խորհրդանշում է Հիսուսի քահանայապետ լինելը: Զմուռսը անուշահոտ նյութ է, որով պատում են մահացածներին և խորհրդանշում է Հիսուսի մահը:

Ուղիղ 30 տարի անց, երբ հրեական օրենքով տղամարդն իրավուքն էր ստանում հասարակական գործունեություն ծավալելու, Քրիստոս եկավ Հորդանան գետ` Ս. Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու: Ս. Հովհաննեսն իր քարոզներում մարդկանց մշտապես ասում էր, թե ինքը ջրով է մկրտում, սակայն շուտով գալու է Նա, ով հրով ու Ոգով է մկրտելու: Մկրտության ժամանակ էր, որ Հայր Աստված վկայեց, թե` «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» և Սուրբ հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա: Մկրտության ժամանակ տեղի ունեցավ Քրիստոսի երկրորդ Աստվածահայտնությունը:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն: Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:

Հունվարի 7-ը մեռելոց է, հիշատակի օր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է: Տաղավար տոներից է նաև Սուրբ Ծնունդը, որը նշվում է հունվարի 6-ին:

Եկեղեցիներում մատուցվող պատարագից հետո պետք է այցելել հարազատների և մտերիմների գերեզմաններ:

Հունվարի 7-ի օրվա խորհուրդն է փոխանցում qahana.am-ը. «Եթե հավատում ես Քրիստոսին, ապա հավատա և Նրա խոստումին, որ հարություն է տալու բոլոր մարդկանց: Ուստի ողբ մի արա հանգուցյալներիդ համար, քանի որ դա կորուստ չէ, այլ՝ ժամանակավոր բաժանում նոր հանդիպման խոստումով»:

̰
Սոթք-Քարվաճառ ճանապարհին բուք է

10:00 05.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ձյուն է տեղում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:

̰
Մերկասառույց Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում

20:13 04.01.2018

Հունվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
BACK_TO_TOP