10:34 28.12.2017
«Լավ նոր տարի դիմավորեք, լավ հանգստանաք, լավ վայելեք արձակուրդը, առավել ևս, որ այն վերջին երկար արձակուրդն է լինելու»,֊ նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
10:20 28.12.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, դեկտեմբերի 28-ին կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10։00-16։00 Շահումյան 14 փողոցը, Բատիկյան և Ոսկանյան փողոցները,
10:11 28.12.2017
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 06։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում ձիեր կան: Նրանցից երկուսին քաղաքացիները կապել են էլեկտրասյունից: Ձիերին անվտանգ վայր տեղափոխելու նպատակով փրկարարաները մեկնել են դեպքի վայր: Ինչպես փոխանցում է shamshyajn.com կաքը, այս պահին ոստիկանները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը։
10:00 28.12.2017
ԱՄՆ դեսպանությունը տեսանյութ է տարածել, որում դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանատան աշխատակիցներն ամփոփում են վերջին 25 տարիների ձեռքբերումներն ու իրենց մաղթանքը հղում Հայաստանի ժողովրդին:
09:22 28.12.2017
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են:
19:33 27.12.2017
Դեկտեմբերի 27-ին Կապան քաղաքի նախկին օդանավակայանի տարածքում չպայթած արկեր են հայտնաբերվել, հայտնում է Rusarminfo-ն:
18:45 27.12.2017
Մարզային ծրագրերի ամփոփման վիճակագրությունը ցույց է տալիս, որ 100 ծրագրից 24-ն արդեն իրագործվել է, ևս 19-ը քննարկման փուլում է:
18:33 27.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները:
18:21 27.12.2017
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան այսօր աճուրդում վաճառվել է 5 միլիոն 500 հազար դրամով: Նախկին աճուրդների ժամանակ հայտեր չէին ներկայացվում: Այս անգամ էլ ընդամենը 1 հայտ է ներկայացվել:
18:12 27.12.2017
ՀՀ վարչապետը և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը անդրադարձել են այլընտրանքային էներգետիկայի հարցերին:
17:23 27.12.2017
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախկին ավագ դատախազը միջնորդի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9000 ԱՄՆ դոլար կաշառք:
17:15 27.12.2017
SHANTNEWS լրատվականը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Արարատի մարզպետարանը 17,600 դրամ է հատկացրել «Արտաշատի կանխարգելիչ ախտահանում դուստր» ՓԲԸ-ին, որպեսզի այդ ընկերությունը պայքարի մարզպետարանում գտնվող առնետների դեմ:
16:33 27.12.2017
Պատրիարքարանից նշում են, որ Աթեշյանը փաստորեն ճշմարտությունը խեղաթյուրելու, գործընթացով մոտիկից չհետաքրքրված անձանց խաբելու իր նախաձեռնությունները, որի ականատեսն են լինում Թուրքիայում, շարունակում է երկրի սահմաններից դուրս:
16:22 27.12.2017
Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանին: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնում է Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը: Ըստ տարածված հաղորդագրության՝ ձերբակալումը «պատճառաբանվել է» «այլ երկրի համար աշխատելով:
16:07 27.12.2017
Դեկտեմբերի 25-ին Երևանի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության առթիվ քրեական գործ է հարուցվել:
15:59 27.12.2017
ՀՀ կառավարությանն առաջարկված նախագծերից մեկով առաջարկվում է ՀՀ ՊՆ «Արզնի» ռազմական օդանավակայանը շահագործել նաև քաղաքացիական նպատակներով։ Դրա համար օդանավակայանը կընդգրկվի քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման օդանավակայանների ցանկում: Նախագիծը հրապարակվել է e-draft․am կայքում։
13:48 27.12.2017
Ամանորը մենք, ցավոք, վերածել ենք մրցակցության: Պետք է ոչ թե որկրամոլության մրցավազք լինի, այլ իսկապես տոն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը՝ նման բնութագրում տալով ամանորյա տոներին: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հայերն այն քիչ ազգերից են, որ քիչ թե շատ պահպանել են տոնածիսական կերակրատեսակները:
13:01 27.12.2017
«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ հաջորդ տարի նախագահականում 159 հաստիք կկրճատվի: Այսինքն՝ այսօրվա 417 աշխատակցից կմնա 258-ը:
12:52 27.12.2017
Երթևեկությունը կանոնակարգելու նպատակով Երևանի փողոցների խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն իրավախախտումները ֆիքսելուց բացի կունենան ևս մեկ ֆունկցի: Անհրաժեշտության դեպքում, ըստ նրանց նկարած իրավիճակի, կփոխվեն լուսացույցների կարգավորումները: Ներկայացնում ենք ճանապարհային ոստիկանության տեսանյութը.
12:44 27.12.2017
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղենիշների վերաբերյալ իրավական վերլուծություն:
12:05 27.12.2017
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրապարակել է 2018 թվականի պաշտոնական և Սեղանի օրացույցները: Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու 2018 թ. եկեղեցական տոների և սրբոց հիշատակության օրերի ամփոփ ցանկը` ըստ Նոր տոմարի:
10:30 27.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 10:00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
10:17 27.12.2017
«Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը դեկտեմբերի 25-ին Վրաստանից Հայաստան է տեղափոխվել. հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը: