TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

4 գյուղերի թոշակը գողացել են, բայց  բռնվել են

19:58 04.01.2018

Ոստիկանները բացահայտել 12 միլիոն դրամից ավելի թոշակների հափշտակության ՝ այսօր ցերեկը տեղի ունեցած դեպքը։

Հունվարի 4-ին՝ ժամը 11:20-ին, ոստիկանության Արտաշատի բաժինը հաղորդում է ստացել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է հափշտակված գումարը կազմում է 12 մլն 620 հազար դրամ:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է:

Նախնական տվյալներով պարզվել է, որ «Հայփոստի» ավտոմեքենային «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հետևել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Գ.Հակոբյանը, որը Շահումյան գյուղում, օգտվելով «Հայփոստի» մեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել է 6 պարկ փող: Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Երևանում դեպքից ժամեր անց ու բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

̰
ՊՆ-ում քննարկվում է ԶՈՒ արդիականացման 7-ամյա ծրագրի նախագիծը

19:01 04.01.2018

Հունվարի 4-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Անցած երեք տարում Monsanto-ի՝ Հայաստան ներմուծած սերմերը որևէ ստուգում չեն անցել. ՀՀ գյուղնախարար

17:48 04.01.2018

Անցած երեք տարում Monsento ընկերությունը Հայաստան է ներմուծել ավելի քան 470 կգ բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր, որոնք մինչ օրս չեն ստուգվել:

̰
Տոլմաէպոպեա

17:37 04.01.2018

Հիմա ի՞նչ, «ադրբեջանական տոլմա» կերա՞նք Ամանորին:

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր»-ի անդամների պահման պայմաններին

16:42 04.01.2018

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեղում ծանոթացել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի պահման պայմաններին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջից:

̰
Այս գիշեր և վաղը ցերեկը սպասվող եղանակի կանխատեսում

16:08 04.01.2018

Հանրապետության տարածքում`

Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ:

̰
Բջջայիններից արդեն հնարավոր է զանգել 911, 112, 101

13:51 04.01.2018

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ շարժական կապից 911, 112, 101 զանգելու հնարավորությունը վերականգնվել է:

Հիշեցնենք, որ բջջային ցանցում խափանումների պատճառով 911, 112, 101 հեռախոսահամարներին հնարավոր էր ահազանգել միայն ֆիքսված հեռախոսակապից:

̰
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

11:45 04.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 4-ին, ժամը 11:30-ի դրությամբ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

̰
Աշնանային նստաշրջանում իրենց մտքի գոհարներով աչքի ընկած պատգամավորները

17:40 30.12.2017

Ու թեև խորհրդարանի կազմն էականորեն փոխվել է, Ազգային ժողովում կան նոր ու երիտասարդ դեմքեր, հիմնական խաղացողները շարունակում են մնալ հնաբնակները, որոնք իրենց ակտիվությամբ ու ճարտասանությամբ պահում են «քաղաքական դրայվը» խորհրդարանում:

̰
Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ

16:01 30.12.2017

Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ ուղերձ է հղել նաև Երևանի քաղաքապետը:

̰
ՊՆ-ն կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր»

15:34 30.12.2017

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

̰
ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում ավարտվել է Մաքսային օրենսգրքի վավերացման գործընթացը

15:24 30.12.2017

Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր 5 երկրներում ավարտվել է միության Մաքսային օրենսգրքի վավերացման գործընթացը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի գրասենյակից «Արմենպրես»-ին հայտնել են, որ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրել է նաև Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը, իսկ մինչ այդ այն ստորագրել էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները:

̰
Ղազախստանի նախագահը Էդվարդ Նալբանդյանին «ոսկե մեդալ» է շնորհել

14:29 30.12.2017

Դեկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

̰
Պետք չէ ընկնել աշխարհեաշխարհ, հզորներից արդարություն պահանջել. Սեյրան Օհանյանի շնորհավորանքը

13:32 30.12.2017

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի և սուրբծննդյան կապակցությամբ:

̰
ԱՀ ՊՆ-ն ամփոփել է անցնող տարում` Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը

13:22 30.12.2017

2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ: Այստեղ հատկապես հիշատակման արժանի է փետրվարի 25-ի ժամը 03:00-04:00-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը, կիրառելով <<ՏՐՈՊԱ>> տիպի ականազերծման հատուկ տեխնիկա, նռնականետեր ու խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անցել է հարձակման:

̰
Դեկտեմբերի անսովոր տաք եղանակի ապացույցները

13:12 30.12.2017

Վերջին օրերին Հայաստանում գրանցվող շատ տաք եղանակի պատճառով Հայաստանի տարբեր շրջաններում հողից դուրս եկել ձնծաղիկները, ծաղկել ծառերն ու մանուշակները: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության, օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը վերջին մեկ շաբաթում այդ մասին վկայող լուսանկարներ է հրապարակել: Ներկայացնում ենք այդ ֆոտոշարքը:    Ձնծաղիկներ, 27.12.2017թ   Լուսանկարը՝ Հասմիկ Ավետիսյանի. Աշնակ գյուղ, Արագածոտնի մարզ    Մանուշակներ, 27.12.2017թ      Լուսանկարը՝ […]

̰
Մովսես Հակոբյանի շնորհավորանքն Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ

12:39 30.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր՝ Ամանորի և սուրբծննդյան տոների նախօրեին, հանրապետության բարձրագույն պաշտոնյաների հետ Եռաբլուր պանթեոն է այցելել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

̰
«Բոլորի համար լինի խաղաղության, հաջողության և առաջընթացի տարի». ՀՀ փոխվարչապետի շնորհավորանքի խոսքը

12:27 30.12.2017

«Բոլորի համար լինի խաղաղության, հաջողության և առաջընթացի տարի»,- SHANTNEWS-ի հետ զրույցում շնորհավորելով հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ նշել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր`Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին, Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության […]

̰
«Ցանկանում եմ մեր երկրին, ժողովրդին խաղաղություն, և որ չարին քիչ կերակրեն». Վլադիմիր Գասպարյան

12:07 30.12.2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին, Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն: SHANTNEWS լրատվականի հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: 

̰
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի շնորհավորական ուղերձը

11:59 30.12.2017

Սիրելի՛ հայրենակիցներ,  Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:2017 թվականը աշխատանքի, արարելու և վերականգնողական տարի էր: Մեր տնտեսությունը աստիճանաբար ոտքի է կանգնում, կայուն տնտեսական աճը մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ ֆինանսական միջոցներն ուղղել մեր քաղաքացիների կենսական պայմանների բարելավմանը և պետության սահմանների պաշտպանությանը:Բարեկեցիկ հասարակություն մեկ-երկու տարում չի ստեղծվում. հաջողությունը հաջողությանը գումարելով, իրար օգնելով և ոչ թե […]

̰
Արայիկ Խանդոյանն անժամկետ հացադուլ է հայտարարել

11:44 30.12.2017

Ոստիկանության պարեկապահակային գնդի գործող Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Արայիկ Խանդոյանն անցած գիշեր անժամկետ հացադուլ է հայտարարել, հայտնում է Tert.am-ը` հղում կատարելով Քրեակատարողական հիմնարկների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանին:

̰
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եռաբլուր պանթեոն

11:33 30.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր`Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին, Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:  

̰
«Նվիրիր կյանք» նախաձեռնություն. ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եղել է արյունաբանական կենտրոնում

11:15 30.12.2017

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը տարեվերջյան այցով եղել է Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Տիկին Սարգսյանը կենտրոնում բուժվող երեխաներին նվերներ է տվել, այնպիսի նվերներ, որոնք փոքրիկներն՝ իրենք են ցանկացել՝ այդ մասին Ձմեռ պապին նամակ գրելով: Առաջին տիկինը արյունաբանական կենտրոնում ներկա է եղել փոքրիկների միջոցառմանը, մասնակցել նրանց ու Ձմեռ պապի հանդիպմանը: Տոնական հանդեսին ներկա է եղել […]

̰
Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և սուրբծննդյան տոների առիթով

10:48 30.12.2017

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և սուրբծննդյան տոների առիթով: Մեջբերում ենք նրա ուղերձի ամբողջ տեքստը:

̰
Ամանորը կդիմավորենք առանց ձյան. Գագիկ Սուրենյան

13:24 29.12.2017

Նախքան վերջին շրջանում գրանցված եղանակային անոմալ պայմաններին անդրադառնալը, ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ամփոփ ներկայացրել է 2017 թվականը: Նրա գնահատմամբ՝ այս տարին կլիմայի տեսանկյունից արտառոց էր: Ունեցել ենք անոմալ ցուրտ եղանակ, որին հաջորդել է աննախադեպ շոգը՝ երաշտային պայմաններով և հիմա էլ ականատես ենք լինում անոմալ տաք դեկտեմբերի:

̰
Տոներին ոստիկանությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով

12:51 29.12.2017

Նախատոնական, տոնական և հետտոնական օրերին ոստիկանությունը կաշխատի 24-ժամյա ուժեղացված ռեժիմով: ՆԵրկայացնումե նք ոստիկանությնա տրամադրած տեսանյութը.

̰
Տրանսպորտը հաջորդ տարի չի թանկանա

12:19 29.12.2017

Հաջորդ տարի կշարունակվի ճանապարհաշինական մի քանի ծրագիր: Խոսքն առաջին հերթին «Հյուսիս-հարավ» մայրուղու Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների մասին է:

̰
Ինչ տեսք ունի նախատոնական Գյումրին

12:10 29.12.2017

Ներկայացնենք նախատոնական Գյումրիում թևածող մթնոլորտը:

̰
Մովսես Հակոբյանը մասնակցել է ՊԲ ծառայողական խորհրդակցությանը

12:01 29.12.2017

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ծառայողական խորհրդակցությանը:

̰
Հոսանքազրկումներ Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

10:59 29.12.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 29-ին, ր կհոսանքազրկվեն

Երևան քաղաքի
10։30-16։30 Թումանյան փ. 40 շենքը և հարակից հանրային բաժանորդները

̰
BACK_TO_TOP