15:41 13.12.2017
ԱԺ «ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում տեղադրել է Վլադիմիր Լենինի կիսանդրու նկարը: Պատգամավորն այն նկարել է խորհրդարանում: Նկարին կից գրել է.«Հենց նոր տեսա ԱԺ-ում։ Երևի բերել են, որ ապրիլին մտցնեն ԱԺ դահլիճ։ Վերջին բոլշևիկի նախընտրական արշավի մեկնարկը 🙂 »: Փաշինյանի այս գրառմանն արձագանքել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: […]
15:14 13.12.2017
Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի նախագահին է ներկայացրել ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։
15:07 13.12.2017
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը 2019 թ-ին լողավազան ու զորանոցային նոր պայմաններ կունենա: Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունն ու «Իզմիրլյան» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին: Հիմնադրամը 5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացրեց ռազմական համալսարանի շինությունների վերանորոգման եւ վերակառուցման մեծածավալ ծրագրի իրագործման համար: Ամիսներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիմնադրամին էր ներկայացրել զինվորական կրթության համակարգի արմատական բարեփոխման ծրագիրը: Հենց այս հիմնադրամին է […]
15:06 13.12.2017
Վերջին օրերին Հայաստանի հանրության մեջ խուճապ առաջացրած այսպես կոչված պլաստիկե կամ կեղծ բրնձի պատմությունը, ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանի խոսքով, չափազանցված է, քանի որ իրականում այդ բրինձը ոչ թե պատրաստված է պլաստիկի հումքից, այլ կարտոֆիլի օսլայից, սակայն մշակված է այլ՝ դեռևս անհայտ նյութերով:
14:23 13.12.2017
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում այսօր ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակն է հանձնվել ՀՀ ԱԻՆ-ին:
12:10 13.12.2017
Նորմալ հավի մսի փոխարեն՝ սալմոնելոզ ու տետրացիկլին, բրնձի փոխարեն՝ պլաստիկատ: Հայկական շուկայում ներկրվող թռչնամսի շուրջ ստեղծված աղմուկի, կեղծ բրինձի մասին է այսօր խոսել ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:
11:25 13.12.2017
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ԱԳՆ-ում ելույթի ընթացքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Մանավորպաես Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ստանձնել այն պարտավարությունները, որոնք ստանձնել է հրադադարի համաձայնագրով:
11:11 13.12.2017
Պաշտոնական այցով Աթենքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ։
Հանդիպումից հետո նախարար Կոձիասի ուղեկցությամբ Հունաստանի ԱԳՆ համաժողովների սրահում Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության, հրատապ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին ծավալուն ելույթով:
11:10 13.12.2017
Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Նախորդ օրը SHANTNEWS-ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ զինծառայողը վիճակը ծանր կայուն է:
10:53 13.12.2017
Նոյեմբերի 15-ից մեկնարկել է միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկումը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տարածել է տեսանյութ, որտեղ պատմում են Երևան-Մեղրի ավտոճանապարհին կատարվող աշխատանքների մասին:
10:37 13.12.2017
Արդեն այս ձմռանից մեկնարկում է ՊՆ կողմից առաջարկվող զինվորական ծառայության մասին «Ես եմ» ծրագիրը: Ըստ ՊՆ պաշտոնական տվյալների՝ այդ ծրագրի համաձայն՝ զինծառայողը ծառայելու է ոչ թե 2, այլ երեք տարի՝ առաջին կարգի զորամասում։ Առաջին 5 ամիսները նա անցկացնելու է ուսումնական փուլում, այնուհետև զինվորական ծառայությունը կազմակերպվելու է 2+1+1 ձևաչափով՝ ամսվա 2 շաբաթը մարտական հերթապահության մեջ, 1 […]
10:31 13.12.2017
Մեր խորին համոզմամբ, նրանք, ովքեր չարաշահում են այս հարթակը իրենց նեղ քաղաքական նպատակները տնտեսական համագործակցության հաշվին առաջ տանելու համար, ոչ միայն հակասում են կազմակերպության նպատակներին, այլև տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման իրական շահագրգռվածություն չունեն:
10:15 13.12.2017
ՀՀ ԱԳ էդվարդ Նալբանդյանը Հունաստանում է: Նա բավական ծավալուն ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում՝ անդրադառանալով հայ-թուրքական հարաբերություններին: Նախարարի ելույթի ամբողջական տեքստը ստորև: Նախարար Կոցիաս, հարգելի գործընկեր,Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հարգարժան լսարանի հետ հանդիպելու հնարավորության համար և ներկայացնել մեր տեսակետները Հայաստան-Հունաստան գործընկերության, տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ […]
09:18 13.12.2017
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից և ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
19:44 12.12.2017
Առողջական խնդիրների և բուժման պատճառով տևական ժամանակ ԱԺ նիստերից բացակայող ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը այսօր խորհրդարանում էր և մասնակցում էր արտահերթ նիստին: Նիստերի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորը խորհրդարանի միջանցքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, գյուղապետերին արված նկատողություններին և վերջին շրջանում Հայաստանում արձանագրված սպառողական ապրանքների գների աճին:
« Է, որ ամոթ ունենան չեն թանկացնի էլի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի , էլի»,- ասել է Սեյրան Սարոյանը:
19:27 12.12.2017
Շիրակի մարզի գյուղական 7 բնակավայրերի 8 անօթևան ընտանիքների տրամադրվեց անհատույց ֆինանսական աջակցություն բնակարանային խնդրի լուծման համար: Աջակցությունը տրամադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարզպետարանի խնայողությունների հաշվին:
19:18 12.12.2017
Նոր սարքավորումը կտեղադրվի հնի տեղում, որը պատրաստվել է 1970-ականների վերջին: Տուրբոգեներատորի հետ կնորացվեն օժանդակ համակարգերը. սա նախագծի վրա իրականացվող աշխատանքի առանձնահատկություններից մեկն է:
18:55 12.12.2017
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման նպատակով դեկտեմբերի 12-ից 15-ը ՀՀ կայցելի ՌԴ ՊՆ ՀՕՊ զորքերի վարչության ներկայացուցիչների աշխատանքային խումբը` երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:
18:36 12.12.2017
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների համատեղ հրամանով ստեղծված ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում բժշկական կազմակերպությունների և ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ու Բերդի առանձին բժշկական ջոկատի վերակազմակերպման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները։
18:24 12.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երկու կնոջ պոռնկության շահագործման ենթարկելու, նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդի:
18:13 12.12.2017
Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում, որոնք ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից:
16:45 12.12.2017
ՀՀ սահմանադրական դատարանը քննել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով վիճարկվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունն այնքանով, որքանով թույլ է տալիս դատարանին քրեական գործը մեղադրողին վերադարձնել մեղադրական եզրակացության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին այնպիսի անհամապատասխանությունների հիմքով, որոնք ենթադրում են գործով ձեռք բերված ապացույցների գնահատում` նախքան դրանց հետազոտումը:
15:12 12.12.2017
Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը մտադիր չէ ոչ հրաժարական տալ, ոչ էլ ներողություն խնդրել որևէ մեկից՝ իր այն արտահայտության համար, թե մսի թանկացումը չի ազդի աղքատ մարդկանց վրա, որոնք միևնույն է`միս գնելու փող չունեն և շարունակելու են կարտոֆիլ ուտել: Խոսրով Հարությունյանն ասել է, որ ընդամենը մեկնաբանել է մեկ այլ պատգամավորի`Հակոբ Հակոբյանի հայտարարությունը:Լրագրողները հարցրել են` ինչո՞ւ կարտոֆիլ չի ուտում, ինչպես խորհուրդ էր տվել անապահով խավին:
«Իմիջիայլոց, ուտելուց լավ էլ ուտում եմ»,- պատասխանել է պատգամավորը։
Հաջորդ հարցը վերաբերել է մսին. «Իսկ ի՞նչ միս եք նախընտրում»
«Դե արդեն զավեշտի եք վերածում»,- պատասխանել է Հարությունյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով թանկացումների մասին, հայտարարել էր, թե աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում։ Հետևաբար նրանց համար միևնույն է`կարագն ու միսն էժան են, թե թանկ։
Լրագրորղները խնդրել էին Խոսրով Հարությունյանին մեկնաբանել այդ տեսակետը: Վերջինս էլ նշել էր, որ գործընկերը չի ցանկացել վիրավորել մարդկանց, պարզապես նկատի է ունեցել, որ եթե մարդը սովոր է կարտոֆիլ ուտել, միևնույն է, մսի թանկացումը նրա վրա չի ազդի, քանի որ միս գնելու գումար չունի և շարունակելու է կարտոֆիլ օգտագործել։
15:02 12.12.2017
«Եթե սեղմված գազի ակցիզը 3 անգամ ավելացնում եք, հաշվարկե՞լ եք, թե հասարակական տրանսպորտի գինը ոնց է փոխվելու»,- խորհրդարանում հարցրել է Աժ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Միքայել Մելքումյանը:
Հարցին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը հստակ պատասխան չի տվել: Անանյանն ասել է, որ իրական չեն այն պնդումները, որ դիզվառելիքի գները աճելու են 20 տոկոսով: Իրենց հաշվարկներով՝ աճելու են ինչ-որ դելտայով, որն իրենց գնահատմամբ 5-ից 6 տոկոս է:
14:39 12.12.2017
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հետաքրքվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալից, թե ինչու չեն ցանակնում հանարվորություն տալ մի քանի որդի ունեցող մարդուն լուծել այդ մի քանի որդիների բնակարանի հարցը:
Հիշեցնենք, որ խորհրդարան ներկայացված նախագծով կառավարությունն առաջարկում է հիփոթեքային վարկ վերցնելու միան մեկ հնարավորություն տալ:
«Աստված պահի բոլորի որդիներին, թող իրենք շատ որդիներ ունենան, բայց այսօր պետությունը կարողանում է օգնել միայն մեկ որդու համար», – ասել է Անանյանը: