14:35 12.12.2017
Հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը մեղադրել է ՀՀ կառավարությանը քաղաքացուն երկրորդ հիփոթեքը ստանալու հնարավորությունից զրկելու համար:
14:25 12.12.2017
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ ջանքերով Արթիկի գազալցակայաններից մեկի տարածքում անազատության մեջ պահվող Մաշա արջը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն։
13:29 12.12.2017
Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է հիփոթեքային վարկերին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանն ասել է, որ եկամտահարկի միջոցով տոկոսներ վճարելու համակարգով քաղաքացիները կարող են հիփոթեքային բնակարան ձեռք բերել միայն մեկ անգամ:
13:17 12.12.2017
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով ԱՄՆ Այովա նահանգի քրեական օրենսգրքի 709/1/բ/ հոդվածի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, ԱՄՆ քաղաքացի, 1982թ. ծնված Բեն Ռ.-ն:
12:52 12.12.2017
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ: Հայտարարության տեքստում նշվում է.
12:35 12.12.2017
Հայաստանում վաճառվող պլաստիկ բրնձի մասին տեղեկության տարածումից հետո Սննդի անվտանգության պետական ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ են մեկնարկել: Այս մասին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
12:32 12.12.2017
«Պետական պաշտոնյան եթե վնաս է տվել, թող իր գրպանից փոխհատուցի». այսպիսի դիտարկում է արել ԱԺ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Վարդան Բոստանջյանը:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Խոսրով Հարությունյանն ասել է, որ այդ հարցը հանձնաժողովում քննարկվել է:
«Բայց պետք է հաշվի առնել, որ որքան խիտ գույքային պարտավորություն դնես պաշտանատար անձի վրա, այնքան նա խուսափելու է խախտումն արձանագրել»:
Հարցին անրադարձել են «Հարկայաին ծառայության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ: Նախագծերը քննարկվում են առաջին ընթերցմամբ:
12:28 12.12.2017
Կաշառք տալու և փաստաբանի կողմից կաշառքի դրդչության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ և Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն:
12:23 12.12.2017
Վերջին երկու տարիներին Հայաստանում ստեղծված ռազմական տեխնիկան ու սպառազինությունն այսօր պաշտպանության նախարարությունում ներկայացվել է Ռազմարդյունաբերական հանձնաժողովի անդամներին, որոնց թվում են նաև վարչապետն ու կառավարության այլ անդամներ։
11:55 12.12.2017
Վարդան Բոստանջյանն առաջարկել է թույլատրել արտաքին պարտքի շեմի բարձրացումը, բայց մեկ տարուց ոչ ավելի: Առաջարկին ի պատասխան ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը առնվազն 5 տարի սահմանելու խորհուրդ է տվել: Այդ դեպքում ռիսկը ցածր է: Տնտեսական շոկը մեկ տարում հետ չի գալիս:
11:11 12.12.2017
Խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Միքայել Մելքումյանը հետաքրքվել է, թե ինչու է կառավարությունը հարկային դաշտին վերաբերող ոլորտում պարբերաբեր փոփոխություններ անում:
10:52 12.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը համագործակցության պլան են ստորագրել: Համագործակցության պլանը մշակվել է 1994թ.-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունց:
10:40 12.12.2017
Էդմոն Մարուքյանը կառավարության այսպիսի մոտեցման մեջ ենթատեքստ է տեսնում:
ԱԺ արտահերթ նիստում «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին պատասխանելով՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է.
«Կյանքը շարունակվում է և մշտապես կարող են առաջանալ նմանատիպ իրավիճակներ»:
Մարուքյանն էլ հարկ է համարել ասել, որ դեկտեմբերի վերջին է, փաստորեն, նոր կառավարությունը հասկանումէ, թե ինչ պետք է փոխել:
10:33 12.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հրամանագրում ասվում է.
10:15 12.12.2017
Հարցին պատասխանելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ բյուջեն ներկայացնելուց արդեն պատասխանել են այդ հարցին:
«Այս տարվա վերջ մենք ակնկալում ենք, որ կլինի 55, 4 տոկոս և 2018-ին մեկ տոկոսային կետով ակնակալում ենք նվազեցում», -ասել է Արամյանը:
09:47 12.12.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10։00-11։00 Հյուսիսային պող. 1, 3, 4, 6, 8, 10, 10/1, Հին Երևանցու փ. 2 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Արամի փ. 4/3, Աբովյան փ. 2/5, 8, 11, Նալբանդյան փ. 7/1 շենքերը և հարակից հանրային բաժանորդները
09:15 12.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ն ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
17:30 11.12.2017
Երևանի քաղաքապետարանի և իտալական «Տերենա Սքավի» ընկերության միջև ստորագրվել է Բաբաջանյան-Աշտարակ նոր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների պայմանագիրը, որն իրականացվելու է Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում:
16:43 11.12.2017
Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-13 այցելել է Արցախ:
Պատվիրակությունը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավապաշտպան երկու հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
15:59 11.12.2017
Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կարեն Չոբանյանը, Ն. Մ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, երկու անձի միջնորդությամբ կաշառք է ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել, որի հետևանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող անձը ստացել է վարորդական իրավունքի վկայական:
15:50 11.12.2017
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԲՆ հասարակական խորհրդի հերթական նիստը:
14:53 11.12.2017
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հանդես է եկել քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որը պետք է քննի Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում մի շարք արատավոր երևություները և չարաշահումները:
14:18 11.12.2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 12-ից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց և Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ:
10:45 11.12.2017
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քարոլին Մյուգարին և Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։
Նախարար Նալբանդյանը կարևորել է համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ Ամերիկայի հայկական համագումարի բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։
09:20 11.12.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10։00-16։00 Բաշինջաղյան 187, 189 շենքերը,