13:42 08.12.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է:
11:55 08.12.2017
Գյումրու «Ոսկե Բլուր» ռեստորանային համալիրում պահվող արջը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի։ Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները Մաշա անունով 2 տարեկան արջին նախ քնեցրել են, ապա տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի, որտեղ արջը կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։
10:43 08.12.2017
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երեկ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:
10:34 08.12.2017
Անձնագրային ծառայությունների կողմից իրականացվող գրոծողությունները վճարվում են անկանխիկ եղանակով. իրազեկում է անձնագրային և վիզաների վարչությունը:
10:30 08.12.2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 9-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոց-ՈՒլնեցու փողոց և Աճառյան փողոց-Աճառյան 2-րդ փակուղի փողոց խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ:
10:19 08.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև քաղաքի ու մարզի ղեկավարությունը:
Քննարկվել են Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման նպատակով ստեղծված «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի օրինակով Վանաձորի հետ կապված նմանատիպ ֆոնդի հիմնման հնարավորություններն ու հեռանկարները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծված աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնել համապատասխան առաջարկություն:
10:11 08.12.2017
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով այսօրվանից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Կոմիտասի պողոտայով Դավիթ Անհաղթի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում կարգելվի հետադարձը և ձախ շրջադարձը դեպի Շահսուվարյան փողոց:
09:27 08.12.2017
Տտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ:
Ապարանի, Սպիտակի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
20:07 07.12.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Գորիսի, Արթիկ – Ալագյազ ճանապարհներին, Գյումրի- Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում և Քեթիի լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:
Մերկասառույցի և առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
19:21 07.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:
18:15 07.12.2017
Կառավարությունը հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին:
18:05 07.12.2017
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանն այսօր խոսել է ՀՀ փրկարարների պատրաստվածությոնից ու պնդել, որ 1988 թվականից հետո շատ բան է փոխվել: Այսօր Հայաստանը 3300 փրկարար ունի: Բնականաբար, խոշոր աղետների պարագայում սա չի կարող բավարար ուժ համարվել, ուստի կամավոր փրկարարներ ունենալու հանգամանքը կարևորվել է:
17:34 07.12.2017
Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում կառուցված 1988-ի եևկրաշարժերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ այսօր ծաղկեսպսակ են դրել հասարակական, քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողները առիթը բաց չեն թողել վարչապետին ևս մեկ անգամ հարցեր ուղղելու Գյումրիի ցավոտ խնդիրների, մասնավորապես, աշխատատեղերի բացակայության մասին:
17:01 07.12.2017
Մասնագետները տարակարծիք են այն հարցում, թե որքան զոհ կունենաք, եթե հանրապետությայն տարածքում Սպիտակի երկարաշարժի ուժգնությամբ ցնցումներ գրանցվեն: ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանի հաշվարկներով ամենավտանգավոր օջախում ամենաուժգին երկարաշարժի դեպքումի զոհերի կարող է լինել 100 հազարի մոտ:
«Մենք ունենք տարբեր երկրաշարժային օջախներ: Ամենավտանգավորը օջախը Արարատի օջախն է, որն ավելի վտանգավոր է, քանի Գառնիի օջախը: Եվ այդ վտանգավոր օջախում ամենաուժգին երկրաշարժի դեպքում, որն ի դեպ քիչ հավանական է, գիշերային ժամերին կարող է լինել 110 հազար զոհ », -ասել է Գուրգեն Նամալյանը:
Զոհերի շատ ավելի մեծ թվի մասին է խոսում ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:
«Էս շինարարության որակը, որ ես եմ տեսնում, ցավալիորեն իրականությանը շատ մոտիկ է 250 հազար զոհը», ասել է ճարտարապետը:
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանի խոսքերով, ի տարբերություն 1988-ի, հիմա մեծ է նաև տուժածների փրկելու հավանականությունը:
16:40 07.12.2017
Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Եվ յոթերորդ օրը …» ֆիլմը ներկայացնում է երկրաշարժից ավերված գյուղի մարդկանց ճակատագրերը, որոնք մոռացվել էին փրկարարների կողմից։ Աղետը ներկայանում է փլատակների տակ մնացած թոռանը փրկել փորձող մեծահասակ մարդու ջանքերով ու ներաշխարհով։
16:27 07.12.2017
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 55 անձինք, առանց ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և Աշտարակ քաղաքի տարբեր բնակարաների համասեփականատերերի համաձայնության, առանց օրինական հիմքերի, 2012-2014թթ. ընթացքում հաշվառվել են նշված հասցեներում: Այնուհետև հիշյալ անձինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներից, մասնավորապես Աշտարակի անձնագրային բաժանմունքից ստացել են հաշվառված լինելու մասին ակնհայտ կեղծ նշումով կենսաչափական տվյալներ պարունակող, իրավունք վերապահող ՀՀ քաղաքացու անձնագրեր:
16:04 07.12.2017
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ նկարահանվել է Հայաստանի մասին պատմող հերթական տեսահոլովակը: Գունեղ ու դինամիկ հոլովակը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ: Չքնաղ բնություն, խորհրդավոր վանքեր, ջրվեժներ, քարանձավներ ու անկրկնելի տեսարաններ:
15:43 07.12.2017
Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 37-րդ նիստի աշխատանքներին։
15:21 07.12.2017
ԱԺ-ում քննարկում են «Ծառուկյան» դաշինքի անդամներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայացված «կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
15:16 07.12.2017
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Արթիկ – Ալագյազ ճանապարհին, Գյումրի- Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում և Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
14:39 07.12.2017
Առավոտյան ժամը 10-ից հոգեհանգստի պատարագ է հնչել Գյումրիի Սուրբ Աստվածածին ՝ Յոթվերք եկեղեցում։ Պատարագին ներկա են եղել մարզային իշխանության ներկայացուցիչները, բազմաթիվ գյումրեցիներ՝ ովքեր վերապրել են աղետը, նաև երիտասարդներ, ովքեր, սակայն մինչ օրս տեսնում են ավերիչ երկրաշարժի հետքերը:
14:33 07.12.2017
Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը, այն է՝ «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
13:58 07.12.2017
Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի շրջանակում ասյօր լրագրողների հետ է հանդիպել ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը: Պետրոսյանից լրագրողները հետաքրվել են, թե ինչ վիճակում է հիմա ՀՀ ընդերքն ու ինչ են արձանագրում սալերի տեղաշարժն արձանագրող սարաքավորումները, ինչքանով է մեծ 1988 թվականի երկրաշարժի կրկնությունը:
13:48 07.12.2017
Քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանի խոսքով՝ նորություն չէ, որ Երևանը 7-8 բալ ուժգնությամբ կառուցված քաղաք է, և եթե լինի 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ, վնասներ կլինեն:
13:29 07.12.2017
ԱԺ-ում քննարկվել է դատական ակտերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն չափազանց կարևոր է և բավականին շատ փոփոխություններ կամ բարեփոխումներ է նախատեսում հատկապես դատական ակտերի հարկադիր կատարման համակարգում:
12:58 07.12.2017
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները», – ասված է հաղորդագրությունում։
12:55 07.12.2017
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը նախնական համաձայնությամբ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: