19:18 12.12.2017
«Ռուսատոմ սերվիս» ընկերությունը դեկտեմբերի 10-ին ավարտել է Հայկական ատոմային էլեկտրակայանի համար նախատեսված երկու նոր տուրբոգեներատորներից ﬔկի առաքումը:
Ինչպես փոխանցում է «Արﬔնպրես»-ը, վկայակոչելով «Ռուսատոմ» ﬕջուկային էներգիայի պետական կորպորացիայի պաշտոնական կայքը, սարքավորման փոխադրումը Սանկտ Պետերբուրգում գտնվող գործարանից իրականացվել է երկու փուլով՝ ծովային ճանապարհով՝ ﬕնչև Վրաստանի Փոթի նավահանգիստ և այնտեղից՝ ՀԱԷԿ:
Նոր սարքավորումը կտեղադրվի հնի տեղում, որը պատրաստվել է 1970-ականների վերջին: Տուրբոգեներատորի հետ կնորացվեն օժանդակ համակարգերը. սա նախագծի վրա իրականացվող աշխատանքի առանձնահատկություններից մեկն է:
Նշվում է, որ տուրբոգեներատորն արտադրել է «Սիլովիե մաշինի» («Силовые машины») ընկերությունը. այն էներգետիկայի բնագավառում ռուսական ﬔքենաշինական ընկերություն է, որը տեղադրված սարքավորումների ծավալով ներառված է աշխարհի առաջատարների տասնյակում:
Երկրորդ տուրբոգեներատորը նախատեսվում է կայան հասցնել 2018 թվականի դեկտեմբերին: 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ﬕջև համաձայնագիր է ստորագրվել Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:
2015 թվականի փետրվարին ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքների ֆինանսավորման համար ստորագրվել է արտահանման վարկ տրամադրելու համաձայնագիր:
2015 թվականի հունիսին «Ռուսատոմ սերվիս»-ի և «ՀԱԷԿ»-ի ﬕջև պայմանագիր է ստորագրվել աշխատանքների երկարաձգման, առաքումների և այլ ծառայությունների վերաբերյալ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...