TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ողջ գիշեր մաքրվել են Երևանի փողոցներն ու մայթերը. քաղաքապետարան

12:47 07.12.2017

Դեկտեմբերի 6-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և ողջ գիշեր շարունակվել են փողոցների և մայթերի, ավելի ուշ նաև դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները:

̰
Սcom ցանցը անհասանելի է. խնդիրները վերացվում են

12:28 07.12.2017

Մոտ մեկ ժամ Սcom ցանցը չի գործում։ Ընկերությունից հայտնում են, շարժական ցանցի աշխատանքում այս պահին առկա են տեխնիկական խնդիրներ, ինչի պատճառով շարժական կապի ծառայությունները մասամբ անհասանելի են:

̰
Կբացվի Կարապի լճի սահադաշտը

12:18 07.12.2017

Կարապի լճի սահադաշտի բացումով այսօր կմեկնարկեն «Նոր տարին Երևանում-2018» միջոցառումները: Սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը կլինի ժամը 19:00-ին: Միջոցառման ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես կգան Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաները:

̰
Հայաստանը ուշադրությամբ հետևում է Երուսաղեմին առնչվող զարգացումներին. ԱԳՆ

12:09 07.12.2017

Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։

̰
Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ

11:48 07.12.2017

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հերքել է ժողովրդի մեջ տարածված այն կարծիքը, որ ձմռանը օդի բարձր ջերմաստիճանը երկրաշարժի նախանշան չէ:

̰
Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց

11:42 07.12.2017

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։

̰
Նախագահը ստորագրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը

11:14 07.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

̰
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում

11:06 07.12.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն

Երևան քաղաքի

10։00-16։00 Բաշինջաղյան փ. 145, 173, 175, Շերամի փ. 113, 115 շենքերը, Սվաճյան փ. 56, 58, 60, 60/1, 62 շենքերը,
10։30-16։30 Ավան՝ Նարեկացի թաղ. 38 շենքը, նախկին «Նոր Ավանե կինթատրոնը և հարակից հանրային բաժանորդները

̰
Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

10:20 07.12.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Վարդենյաց լեռնանցքը՝ Վայոց ձորի մարզի կողմից և Ջաջուռի լեռնանցքը:

̰
ՀՀ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել սպանություն կատարած 31-ամյա տղամարդու նկատմամբ

21:14 06.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Արշակ Գալստյանի սպանության դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

̰
Նույնականացման քարտի առավելությունները

20:54 06.12.2017

Նույնականացման քարտի առավելությունները. իրազեկում անձնագրային և վիզաների վարչությունից

̰
Կառավարության աշխատակազմում  նոր վարչություն կստեղծվի

20:47 06.12.2017

ՀՀ կառավարության աշխատակազմում կստեղծվի Ծրագրերի մեթոդաբանության և մոնիթորինգի վարչություն: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում:

̰
Պաշտպանության նախարարը 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված զինծառայողների ընտանիքներին հանձնեց բնակարանների գնման վկայագրերը

18:54 06.12.2017

Դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարության համակարգի 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրով շահառուներին բնակարանների գնման վկայագրեր հանձնելու արարողությունը։

̰
Հայրը ու մայրն են որոշելու՞, թե տղեն ու հարսը շաբաթը քանի անգամ  սեքսով զբաղվեն.  Փաշինյան

17:44 06.12.2017

Ընտանիքին վերաբերող օրինագծի քննարկմանժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշել է, թե ինչպես է մեկ տարի առաջ Երևանի «Վստրեչի» կամրջի մոտ մեքենայով անցնելիս նկատել է, թե ինչպես է մի երիտասարդ տղամարդ «զխկում» մի կնոջ:

̰
Ի՞նչ են պարունակում բրազիլական, ռուսական սառեցրած հավերը

17:16 06.12.2017

Ներկրված սառեցրած հավի միսըն անվտանգ չէ առողջության համար: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն այս մասին ահազանգել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

̰
ՀՀ ԱԳՆ-ը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

17:04 06.12.2017

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Այս մասին քիչ առաջ հայտնել է արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան էջում:

̰
Երևանի բարձրադիր գոտում առաջիկա գիշերը կձևավորվի 5-10սմ ձնածածկույթ

16:18 06.12.2017

Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում`թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ֆինլանդիայի անկախության տոնը

16:10 06.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին:

̰
Բանակն ընդունել է Վիգեն Սարգսյանին՝ որպես առաջնորդ. Մովսես Հակոբյան

15:50 06.12.2017

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հարցազրույց է տվել Մեդիամաքս գործակալությանը:

̰
Հայկ Բաբուխանյանը վիրավորել է կանանց ու նկատողություն ստացել

15:33 06.12.2017

«Ինչպես եք ձեզ թույլ տալիս այս դահլիճում կանանց արժանապատվությունը վիրավորող հայտարարություններով հանդես գալ, թերևս, սա է ձեր վերաբերմունքը կանանց և նրանց նկատմամբ բռնության: Խնդրում եմ ուշադիր լինեն ձեր ընտրած արտահայտությունների նկատմամբ», – ասել է Թանդիլյանը:

̰
Ո՞րն է ավանդական ընտանիքը. բանավեճ խորհրդարանում

15:26 06.12.2017

«ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հակադարձել է. «Սատցվում է էն ընտանիքը, որտեղ տատիկն ու թոռնիկն են կամ մայրիկն ու երեխան են կամ երկու քույր են, դրանք ընտանիք չե՞ն»:

̰
Հատվել են Դավիթաշենում գտնվող այգիներից մեկի ծառերը

15:21 06.12.2017

Այնուհետև տարածքի սեփականտիրոջ կողմից իրավասու մի անձ է մոտեցել, ընդամենը ներկայացել որպես Դավիթ: Վերջինս ներկայացրել է տվյալ տարածքի սեփականության մասին փաստաթղթեր և նշել, որ դա իրենց տարածքն է: Իրենք են ժամանակին տնկել ծառերը: Քանի որ չորացել էր, որոշել են կտրել:

̰
Հայաստանի ավտոճանապարհներին ձյուն է

15:05 06.12.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Շիրակի մարզում և Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղում է ձյուն:

̰
Քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցեց որպես հայկական ոչ նյութական արժեք, տոլման՝ ադրբեջանական

14:03 06.12.2017

ՀՀ «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում: Այս մասին հայտնում է կազմակերպությունն իր Twitter-յան էջում.

̰
ԱԺ սկսեց  ընտանիքին վերաբերող վիճահարույց օրենքի քննարկումը:

14:01 06.12.2017

Խորհրդարանը սկսել է Հայաստանում բուռն քննարկումների պատճառ դարձած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձնաց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրինագծի ու կից ներկայացված օրենքների նխագծերի փաթեթի քննարկումը:

̰
Խորհրդարանը սկսել է իր աշխատանքը՝ մի շարք համաձայնագրեր քվեարկության դնելով

13:43 06.12.2017

ՀՀ ԱԺ-ն իր այսօրվա իր նիստն սկսել է 86 պատգամավորով:

̰
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ են, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները դեմ 2018 բյուջեի ծրագրին

13:25 06.12.2017

Որպես պատճառաբանություն՝ «Ելք»-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել են, որ կառավարության խոստումները չեն իրականացվում, բյուջեում նախատեսված չէ թոշակների ու աշխատավարձերի բարձրացում այն դեպքում, երբ 2018 թվականին թանկացումներ են սպասվում:

̰
Հոսանքազրկումներ կլինեն

13:20 06.12.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն Երևան քաղաքի մի շարք հասցեներ:

̰
«Շիկահող» արգելոցում ապօրինի ծառահատումների գործով քրեական հետապնդում է հարուցվել տեսուչի նկատմամբ

13:11 06.12.2017

2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված բնապահպանական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը` Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում 39 տարբեր տեսակի և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ:

̰
Նախագահ Սարգսյանն օրենքներ է ստորագրել

13:03 06.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքներ:

̰
BACK_TO_TOP