TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+9.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է  ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարին

12:32 04.12.2017

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:

̰
Կտրամադրվեն 600 հաշմանդամության սայլակների և 1100 լսողական սարքերի հավաստագրեր

12:25 04.12.2017

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ում DEAFSKILLS միջազգային ասոցիացիայի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամություն ունեցող անձանց սայլակ և լսողական սարքեր տրամադրելու գործընթացի վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ այս հուշագիրը հնարավորություն կտա որպեսզի լսողական խնդիրներ ունեցող անձինք իրենց հասարակության լիարժեք անդամ զգան:

̰
Հայաստանը ռուս լրագրողի աչքերով

11:51 04.12.2017

«Ռոսսիա 24» հետուստաալիքը հերթական տեսանյութն է ներկայացրել Հայաստանի մասին: Լրագրող Անտոն Բորիսովը որոշել է անձամբ բացահայտել, թե ինչո՞վ է Հայաստանը գրավիչ զբոսաշրջիկների համար:

̰
Հրդեհների ընդհանուր թիվը նվազել է, գազով պայմանավորվածներինն՝ ավելեցրել:

11:45 04.12.2017

 Սովորաբար Հայաստանում ջեռուցման սեզոնին զուգահեռ ավելանում է նաև հրդեհների թիվը, ուստի մասնագետները դարձյալ հիշեցրել են, որ անհրաժեշտ է բնակարանը ջեռուցել անվտանգության կանոնները պահպանելով: ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նաև որոշակի վիչակագրություն է ներկայացրել: «Ըստ վիճակագրության՝ այս տարի նախորդ տարվա համեմատ մենք բավականին նավազում ունենք հրդեհների, եթե 2016 թվականին […]

̰
«Arriva» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի միասնական երթուղային ցանցի ծրագրով

11:34 04.12.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և «Arriva» տրանսպորտային ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկային։

̰
ԴԱՀԿ-ն ամփոփում է նոյեմբերը

10:42 04.12.2017

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9912 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 1982 հեռախոսազանգի:

̰
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում

10:34 04.12.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն

Երևան քաղաքի

10։00-16։00 Բաշինջաղյան փ. 17, 181, 183, 185, Լենինգրադյան փ. 23/11, 23/12, 23/13, 31Բ, 32Վ, 32Գ, 31/6, 31/8 8 837 շենքերը, Շերամի փ. 113, 115, Սվաճյան փ. 56, 58, 60, 60/1, 62 շենքերը, «Նոյ» թաղամասը,

̰
Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

10:24 04.12.2017

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով կլինի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ Ռուսաստանի Պետական դումայի հրավերով կմասնակցի «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին: ԱԺ փոխխոսնակը հանդես կգա ելույթով:

̰
Եվս երկու օր կպահպանվի պարզ եղանակ

09:54 04.12.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:  Այսօր եւ վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: […]

̰
«Ժամանակակից զինված ուժեր նշանակում է ունակություն». Սերժ Սարգսյան

18:55 02.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:

̰
ՍԱՊԾ-ն կաշխատի հատուկ ռեժիմով

16:35 02.12.2017

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հանձնարարականը և հաշվի առնելով արտահանման/ներմուծման ծավալների հնարավոր աճը՝ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 8-ը կաշխատի հատուկ ռեժիմով՝ նաև շաբաթ, կիրակի և տոնական օրերին:

̰
Հայաստանը փախստականների խնդիրների լուծման տեսակետից ռազմավարական կարևորություն ունեցող երկիր է. ՄԱԿ

16:23 02.12.2017

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Գործողությունների հարցերով օգնական Ջորջ Ուիլյամ Օկոթ-Օբբոյի գլխավորած պատվիրակությանը:

̰
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույցը

15:43 02.12.2017

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևան էին այցելել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչերը: Նրանք ներկայացրել են ապրիլի 2-ին անցկացրած խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցը:

̰
Նախատեսվածից շատ ուղևոր փոխադրելը լի է վտանգներով

15:25 02.12.2017

Ոստիկանությունը ներկայացրել է տեսանյութ, որտեղ ներկայացվում են նախատեսվածից շատ ուղևորներ տեղափոխելու վտանգները:

̰
ՃՈ-ն ուժեղացված ծառայություն կիրականացնի կանգառների մերձակայքում

15:07 02.12.2017

Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են անցկացնում մայրաքաղաքի կանգառների մոտակայքում:

̰
Կաշառակերության կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցներ

13:20 02.12.2017

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են երեք անձինք, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ:

̰
Հաշմանդամների թիվը նվազել է, բայց դժվարանում եմ ուրախանալ. Արմեն Ալավերդյան

13:12 02.12.2017

1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: Օրվա նախօրեին Հայաստանում ապրող հաշմանդամների խնդիրներին է անդրադարձել «Յունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը, ով խոսել է հաշմանդամների լուծված խնդիրներից, որոշակի վիճակագրություն ներկայացրել:

̰
Երևան-Մոսկվա, Մոսկվա-Երևան չվերթներն իրականացվում են ուշացումով

12:40 02.12.2017

Երևան-Մոսկվա ու հակառակ ուղղությամբ մի քանի չվերթներ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից այսօր իրականացվում են ուշացումով:
Ըստ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքի՝ հետաձգվել են դեպի Մոսկվա «Աէրոֆլոտ» ընկերության չվերթները, որոնք ծրագրված էին ժամը 08։00-ին և նաև 11:20-ին, բայց իրակացվել են միաժամանակ` ժամը 11:50-ին:

̰
Հայաստանը բարեկեցիկ երկրների վարկանիշային ցուցակում 96-րդ տեղում է

12:20 02.12.2017

Հայաստանը բարեկեցիկ երկրների «2017 Legagum Prosperity Index» համաշխարհային վարկանիշում 149 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը։ Այս մասին հայտնում  է prosperity.com կայքը: Վարկանիշային աղյուսակում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ 99-րդ հորիզոնականից բարձրանալով 96-րդ տեղ։ Սկսած 2006 թվականից, երբ առաջին անգամ կազմվել է այս վարկանիշային աղյուսակը, Հայաստանը թուլացրել է դիրքերը 8 հորիզոնականով։ Հայաստանը լավագույն ցուցանիշներ է գրանցել […]

̰
Հայաստանից կապիտալի արտահոսքը ավելացել է

12:06 02.12.2017

Սա վերջին մի քանի տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում, վերջին ամիսներին կապիտալի արտահոսքը գնալով ավելացել է: Ի դեպ, Հայաստանից արտերկիր փոխանցված գումարներից ամենաշատը դեպի Ռուսաստան փոխանցումներն են: Ընդհանուր ՌԴ է փոխանցվել 43 միլիոն 696 հազար դոլար:

̰
Շուշան Դոյդոյանը այլևս չի պաշտպանի անձնական տվյալները

11:55 02.12.2017

Շուշան Դոյդոյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտանության գործակալության պետի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում։

̰
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ճանապարհին մերկասառույց է

11:46 02.12.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով:

̰
Վրաստանի վարչապետը չի այցելի Հայաստան

11:37 02.12.2017

«Վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ մեկ շաբաթ անընդմեջ փորձել է իր վրացի գործընկերոջը հրավիրել Երևան, սակայն որևէ օրակարգ չի առաջարկել։ Նախօրեին՝ նոյեմբերի 30-ին Կվիրակաշվիլին համաձայնել է այց կատարել Հայաստան, սակայն ամեն ինչ խափանվել է, երբ պարզվել է, որ դեկտեմբերին վերջին Վրաստան աշխատանքային այց է կատարելու նախագահ Սերժ Սարգսյանը», -գրել է թերթը։

̰
Սուրբ Գեղարդն այսօր կցուցադրվի Մայր Տաճարում

11:01 02.12.2017

Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարից՝ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: ԺԸ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է հանուր հայության հոգևոր կենտրոնում:

̰
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Արցախում է

10:20 02.12.2017

Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:

Նախագահ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ:

̰
Աշոցքում սառնամանիք է

10:09 02.12.2017

Այս գիշեր Աշոցքում գրանցել է այս տարվա ամենացածր ջերմաստիճանը՝ -21: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

̰
Խորհուրդներ ոստիկանների հետ շփվելու համար. ԻՔՄ (անիմացիոն տեսանյութ)

19:46 01.12.2017

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սահմանվում են այն դեպքերը և կարգը, թե երբ և ինչպես ոստիկանները կարող են առնչվել քաղաքացիների հետ:

̰
Ապօրինի ծառահատումների համար պաշտոնատար անձինք են մեղադրվել

19:35 01.12.2017

Դեռևս 2015թ. նոյեմբերին մի քանի լրատվամիջոցների կողմից հրապարակված հոդվածների վերաբերյալ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի արևմուտք գտնվող անտառներում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել են բազմաթիվ ծառեր:

̰
Գյումրիի տնակում ապրող 33-րդ ընտանիքը տուն ստացավ

18:45 01.12.2017

12 տարի Սնխչյաների ընտանիքը ապրել է տնակում` առանց կոմունալ հարմարությունների, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

̰
Ավազակային հարձակում Հրազդանում. կան ձերբակալվածներ

18:34 01.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հրազդանում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է:

̰
BACK_TO_TOP