TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կապան-Գորիս-Սիսիան-«Զանգեր», Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին՝ մերկասառույց

13:01 25.11.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 09:50-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Կապան-Գորիս-Սիսիան-«Զանգեր», Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար: Կոտայքի մարզի […]

̰
Իրական անկախության կարելի է հասնել միայն տնտեսական անկախության միջոցով. Մոնթե Մելքոնյանը կդառնար 60 տարեկան

12:23 25.11.2017

Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 60 տարեկան:1957 թվականի նոյեմբերի 25-ին,ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու Վայսելիա ավանում ծնվեց ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը:

̰
Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

10:56 25.11.2017

Նոյեմբերի 25-26-ը արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին։

ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից հայտնում են, որ Փարիզյան համաժողովին Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։

̰
Որոշ ավոտճանապարհների մերկասառույց է

10:25 25.11.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 10:45-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար:

̰
ՊՆ և ԱԻՆ աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և խարդախության քրգործով

19:05 24.11.2017

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում` կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքեր: Արդյունքում մեղադրանք է առաջադրվել 7 անձի:

̰
ՍԱՊԾ-ն կասեցրել է մի շարք ապրանքատեսակների իրացումը

18:55 24.11.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի, «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների և անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին:

̰
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Արթուր Ղամբարյանը

18:25 24.11.2017

2017թ. նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նոր ձևավորված կարգապահական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ անդամների ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:

̰
Արգելված որսի ևս մեկ դեպք

17:01 24.11.2017

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել Կարմիր գրքում գրանցված կենդանիների ու թռչունների որսի դեպքեր, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ապացույցներ:

̰
Սերժ Սարգսյանի ելույթը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում

16:19 24.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հարգելի՛ նախագահ Տուսկ,
Հարգելի՛ Բարձր ներկայացուցիչ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալ եմ այս գագաթնաժողովը համբերատարությամբ նախապատրաստելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։
Կցանկանայի նշել, որ 2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարևոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները:

̰
Հեռուստամարաթոն 2017-ի խոշոր նվիրատուները

16:15 24.11.2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է «Բերքառատ Արցախ» խորագրով 20-րդ հեռուստամարաթոնի խոշոր նվիրատուների ցանկը.

1. անանուն բարերար ԱՄՆ-ից` 2.5 միլիոն ԱՄՆ դոլար

2. ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյան` 2 միլիոն 250 հազար դոլար

̰
Ռուսական քարոզիչները՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին

16:07 24.11.2017

Ռուսական պետական Russia Today ալիքի կայքը, որ համարվում է Ռուսաստանի պետական քարոզչության առացնքներից մեկը, վերլուծություն է թողարկել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասին, որում հիշատակվում է նաև Հայաստանի և Եվրոմիության միջև ստորագրվելիք համաձայնագիրը։

Վերլուծության հիմքում դրված է այն կանխակալ պնդումը, թե այս ծրագիրը՝ Արևելյան գործընկերությունը, չի հաջողվելու, քանի որ ԵՄ անդամ պետություններ ու Արևելյան հարևաններն ունեն հակադիր դիրքորոշումներ։ Առանցքային քարոզչական ուղերձն այն է, թե Եվրոմիությունը մտադիր է հետխորհրդային հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ ջերմացնել իր հարաբերությունները, բայց ուզում է դա անել հենց հետխորհրդային պետությունների հաշվին, առանց նրանց որևէ կարգավիճակ տալու։

Հայաստանը նույնպես անմասն չի մնացել հոդվածում հիշատակումից։ Այստեղ, սակայն, շեշտը դրված է հայ-ադրբեջանական հակամարտության վրա։ Խնդիրն այն է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ ստորագրվելու է նաև դրա վերաբերյալ հռչակագիր, որում հիշատակվելու են նաև սահմանային հարցեր։ Արցախյան հակամարտության համատեքստում Հայաստանն ու Ադրբեջանը, բնականաբար, տարբեր դիրքորոշումներ ունեն այս հարցում։ Եվ ձևակերպումների հարցը բանակցությունների թեմա էր մինչև վերջին օրերը։

Հենց սրա վրա են շեշտը դրել ռուսական քարոզչության մասնագետները՝ ակնարկելով, որ եթե համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, եթե կոնսենսուսային ձևակերպումները չգտնվեն։ Հոդվածի հիմնական նպատակն, այսպիսով, համաձայնագրի առաջիկա ստորագրումը կասկածի տակ դնելն է ու դրա նշանակությունը նվաստացնելը։

̰
Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը

16:00 24.11.2017

ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը:

̰
Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին «ցռան մոզի» ասելու համար

15:19 24.11.2017

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվություն ոտնահարելու համար:

̰
Որոշվել է երկարաձգել ԵԽԽվ-ում կոռուպցիան հետաքննող անկախ մարմնի գործունեությունը

14:40 24.11.2017

Աժ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր ջում գրում է, որ երեկ Կոպենհագենում՝ԵԽԽՎ բյուրոյի նիստում, որոշում կայացվեց երկարաձգել ԵԽԽվ-ում կոռուպցիոն վերջին իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի գործունեությունը մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը։ «Մինչ այդ ժամանակահատվածի ավարտը անկախ մարմինը բյուրոյին, այնուհետ՝ Վեհաժողովին կներկայացնի իր զեկույցը», -ասել է ՀՀ ԱԺ փոնախագահը: Արփինե Հովհաննիսյանը նաև  հիշեցրել է, որ  անկախ մարմինը […]

̰
Ադրբեջանը խնդրել է վերադարձնել իր զինծառայողի դին

13:43 24.11.2017

Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների գործակալությունը միջազգային կառույցներին դիմել է խնդրագրով՝ վերադարձնել ադրբեջանական բանակի զինծառայողի դին, որը միջդիրքային գոտում հայտնաբերել էին ՀՀ ԶՈւ զինծառայողները։

Ադրբեջանի բանակի՝ Նախիջևանում ծառայող կապիտանը դեռ սեպտեմբերին սպանել էր իր երեք ծառայակիցներին ու փախուստի դիմել։ Արդեն նոյեմբերին Հայաստանի պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածի (Նախիջևանի ուղղություն) դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանցու դիակը։

«Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` նա Ադրբեջանի բանակի կապիտան, վաշտի հրամանատար է, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի», — նշվում էր ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով ադրբեջացու դիակը վերադարձնել Ադրբեջանին։

̰
«Անմահության մարտիկները»՝ դիմանկարներում

13:27 24.11.2017

Բնության պետական թանգարանում բացվել է «Անմահության մարտիկներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է համանուն գրքի ավելի քան 140 հերոսների դիմանակարները:

̰
Լեհաստանի Սեյմը հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել. Արսեն Բաբայան

12:58 24.11.2017

«Րոպեներ առաջ Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներով միաձայն ընդունեց հայ համայնքին առնչվող բանաձև»,- գրել է ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում:

̰
Հայաստանում կա աղանդների 350 հազար հետևորդ

12:35 24.11.2017

Հայաստանում ներկայում գործում է 65 գրանցված և մոտ 200 չգրանցված կրոնական կազմակերպություն։ Այս թվերը ներկայացրել է «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։ Նրա խոսքով՝ ավանդական եկեղեցիների հետևորդներին չհաշված՝ մյուս կրոնական կազմակերպություններին անդամակցում է մոտ 350 հազար քաղաքացի։

Ամարյանը նշում է, որ այս կառույցները մարդկանց իրենց շարքերն են ներքաշում ապօրինի եղանակներով` քարոզչություն իրականացելով փողոցում, ինչն արգելված է։ Ընդ որում՝ փողոցային քարոզչությունն էլ իրականացվում է հիվանդանոցների ու ոստիկանության շենքերի դիմաց, որտեղ մարդիկ այսպես թե այնպես այցելում են ստրեսային վիճակում։ Սա այդ կազմակերպություններին թույլ է տալիս այդ մարդկանց ավելի հեշտությամբ ներգրավել իրենց կառույցի մեջ։

Կրոնական այս կառույցներում շրջանառվում են նաև զգալի ֆինանսական միջոցներ, որոնց ստուգման մեխանիզմներ գործող օրենքներով նախատեսված չեն։ Ավելին, ընտրությունների ժամանակ այս կրոնական կառույցները նաև «ձայներ» են մատակարարում կուսակցություններին։

̰
Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետի հետ

12:19 24.11.2017

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպել է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ:

̰
Սեֆիլյանի գործ. հետազոտվում են փանփուշտներն ու ինքնաձիգները

12:12 24.11.2017

ՍԵֆիլյանի եվ մյուսների գործով դատաքննության ժամանակ դատարանը սկսեց իրեղեն ապացույցների հետազոտությունը։ Հետազոտվում են 2016 թվականի մայիսի 20 ին Ծիծեռնակաբերդի խճուղում վթարի ենթարկված Մերսեդես մակնիշի մեքենայի բեռնախցիկից առգրավված փամփուշտները և 2 ինքնաձիգները։ Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ քրեական գործում նշված է 120 փամփուշտ իսկ դատարանում հետազոտվում է 100 ը։ Դատավոր Տաթեվ Գրիգորյանը պարզաբանեց որ մնացած 20 […]

̰
ՀՀ նախագահը պատասխանել է Ազատություն ռ/կ հարցերին

11:39 24.11.2017

Ազատություն ռադիոկայանը հաղորդում է, որ երեկ՝  Եվրոպական ժողովրդական կուսակցության  գագաթնաժողովից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  բացառիկ հարցազրույց է տվել  ռադիոկայանին։ Պատասխանելով հարցին, թե շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից՝ Սերժ Սարգսյանն ասել է: «Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի […]

̰
Չորս ՀԿ-ներ հայտարարություն են տարածել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ

11:31 24.11.2017

Մի քանի Հասարակական կազմակերպություններ  հայտարարություն են տարածել լրագորղի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է: «Սույն թվականի նոյեմբերի 20-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Թերեզա Սարգսյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Աննա Մաթևոսյանը, ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը հաշվի առնելով, Aravot.am լրատվական կայքի լրագրողին արգելել է ձայնագրել դատական նիստը։ Սա այն բացառիկ […]

̰
Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը

11:24 24.11.2017

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը Շենգավիթ վարչայան շրջանում սկսվեց պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությամբ՝ բացարկ պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանին (լուսանկարում) այն հիմնավորմամբ, որ մեղադրողը մինչ այժմ կանխակալ վերաբերմունք է դրսեւորել ամբաստանյալների նկատմամբ։ Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ: Փաստաբան Աննա Ջուվանովան պաշտպանեց Պապկյանի միջնորդությունը և հարցրեց՝ «ինչ է շահելու դատարանը իմ պաշտպանյալ Գալուստ Սահակյանին դատապարտելուց»։ Հետո անմիջապես […]

̰
Դատական նիստը մարդաշատ է

10:54 24.11.2017

Սեֆիլյանի գործով դատական նիստն այսօր մարդաշատ է։ Դահլիճսւմ են այն ընդդիմադիրներհ, ում դեռևս սեպտեմբերի 22-ին Արմավիր ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմել էր՝ ստեղծել համահայկական ընդդիմադիր ճակատ։

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

10:46 24.11.2017

Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկի թողունակությունը մեծացնելու և երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 24-ից նշված խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

̰
Հետազոտվելու են իրեղեն ապացույցները

10:25 24.11.2017

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատաքննությունը։ Դատարանը ապացույցների նյութերի հետազոտման փուլում է։ Սպասվում է, որ դատարանն այսօր կհետազոտի իրեղեն ապացույցները՝ զենքերը (լուսանկարում)։ Նիստը չի սկսվել քանի որ փաստաբանների մեծ մասն ուշանում է։

̰
Ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

09:27 24.11.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

̰
Հավաքվել է 12 մլն 505 հազար 456 դոլար

09:12 24.11.2017

  Քիչ առաջ ավարտվեց Հայաստան համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը, որը կրում է  «Բերքառատ Արցախն» է խորագիրը։  Հիմնադրամը մարաթոնի ընթացքում ստացել է Քիչ առաջ ավարտվեց Հայաստան համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը, որը կրում է  «Բերքառատ Արցախն» է խորագիրը։  Հիմնադրամը մարաթոնի ընթացքում ստացել է 12 մլն 505 հազար 456 դոլարի հանգանակություն և նվիրատվության խոստում:  Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է […]

̰
Վարչապետը խոստացել է արձագանքել բիզնեսի յուրաքանչյուր խնդրի

14:59 23.11.2017

Կառավարությունը շահագրգռված է մասնավոր հատվածի զարգացմամբ ու ընդլայմամբ, հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների ավելացմամբ»,- նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի գլխավորած պատվիրակությանը:

̰
Ակցիա Կառավարության դիմաց ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի փոփոխման համար

14:39 23.11.2017

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը լրամշակումից հետո փոխվել է, կարծում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները:

̰
BACK_TO_TOP