TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Discovery-ն Հայաստանի մասին տեսանյութեր է նկարահանել

14:14 28.11.2017

Discovery հեռուստաալիքը YouTube-ի իր ալիքում հրապարակել է 6 տեսահոլովակ, որոնցում ներկայացվում է Հայաստանի պատմությունն ու մշակույթը:

̰
Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների միջև հուշագիր է ստորագրվել

14:05 28.11.2017

Պաշտոնական այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող ։պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է Բելառուսի պաշտպանության նախարարությունում։

̰
«Ղարաբաղի բանակը ղեկավարող մարդուն ներկայացնւոմ ենք հանցագործ». Անդրանիկ Թևանյան

13:55 28.11.2017

«Ղարաբաղի բանակը ղեկավարող մարդուն ներկայացնում ենք որպես զենք բերող և փողերի լվացման գործերով զբաղվող հանցագործ»,- ասաց քաղաքագետը:

̰
«Դժվար է խոսել արդարության մասին, երբ գործնականում անհավասարության նշան է դրվում հավասարների միջև» Սերժ Սարգսյան

13:28 28.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Հանրապետության նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է ծառայության կազմավորման հոբելյանի առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն: Ներակայցնում ենք նախագահի ելույթն ամբողջությամբ.

Հատուկ քննչական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հատուկ քննչական ծառայության կազմավորման հոբելյանական՝ 10-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր գոհունակությամբ կարող ենք նշել, որ տարիների ընթացքում մեր գործադրած ջանքերը տվել են իրենց դրական պտուղները:

̰
Նախագահը մասնակցել է ՀՔԾ 10-ամյակին նվիրված նիստին

13:20 28.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը:

Հոբելյանական նիստում ունեցած իր ելույթում Վահրամ Շահինյանն ամփոփել է անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները, անդրադարձել նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հանցավորության դեմ պայքարում իրավապահ այլ մարմինների ու դատավարական գործառույթներ ունեցող մյուս կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև իրականացված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին:

̰
Կամավոր հանձնել է պայթուցիչ և մարտական հակահետևակային բեկորային արկ

13:04 28.11.2017

Նոյեմբերի 27-ին, ժամը 17.45-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Նորայր Լ.-ն և կամավոր հանձնել ալյումինե տարայի մեջ մոտ 15 կգ աղացած «Տրոտիլ» տիպի պայթուցիչ, «MOH-50» տիպի մարտական հակահետևակային բեկորային արկ:

̰
Սամվել Բաբայանի և մյուսների դատաքննությունն ավարտվեց

13:03 28.11.2017

Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջաններ ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների, Արմեն Պողոսյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի դատաքնությունը: Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը միակն է,ով մեղադրվում է երկու դրվագով՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք՝տվյալ դեպքում եվրո թղթադրամներ ձեռք բերելու համար: «Իգլայի» դրվագով մեղադրվում էին նաև Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու՝ այսինքն ապօրինի փողերը օրինականցնելու համար մեղադրվում էին Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:

ատարանը մեղավոր ճանաչեց բոլորին: Ամբաստանյալ Ժորա Զաքարյանի դատապարտեց 2 տարվա ազատազարկման՝ պատժի կրումը պայմանականորեն չկիրառելով և սահմանելով փորձաշրջան 2 տարի ժակետով:

Դավիթ Հարությունյանը ևս դատապարտվեց 2 տարվա ազատազարկման, պատժի կիրառումը պայմանանականորեն չկիրառելով և սահմանելով փորձասշրջան:

Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարի ազատարզրկման պայմանականորեն չկիրառելով պատիժը և սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Կարեն Քոչարյանին նշանակվեց պատիժ 2 տարի 6 ամիս ժամկետով, պատժի կրումը պայմանականորեն չկիրառեով և սահմանելով փորձաշրջան: Արմեն Պողոսյանին նշանակվեց պատիժ ազատազրկում 2 տարի ժակետով, խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ:

Սանասար Գաբրիելյանին նշանակվեց պատիժ՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ: Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագներով, նշանակվեց պատիժ հանցագործության մեկ դրվագի համար ազատազրկում 3 տարի ժամկետով, մյուսի համար՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժները մասնակիորեն գումարելով վերջնական պատիժ նշանակվեց 6 տարի ազատազրկում՝ խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելով և պատժի սկիզբը համարելով 2017 թվականի մարտի 22 ից, նրան կալանքի վերցնելու պահից սկսած: Սամվել Բաբայանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը դատավճռի հրապարակումից հետո ասաց, որ մտադիր են դատավճիռը բողոքարկել բոլոր ատյաններում, եթե հարկ լինի՝ կդիմեն նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

̰
Հետախուզվում էր Լեհաստանի Ինտերպոլի կողմից

12:59 28.11.2017

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների վետերանների խորհրդի անդամների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 11.30-ին, Ավանի Քուչակ թաղամասի 20 շենքից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Կարապետ Բ.-ն, ով 2006 թվականից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ԼՀ կաշառք տալում մեղադրանքով:

̰
«Եթե մարդկանց 65%-ը համարում է, որ ինչ-որ բան բացասական է, չի նշանակում՝ բացասական է». Դավիթ Հարությունյան

12:48 28.11.2017

Ըստ Հարությունյանի՝ հանրային ընկալումը դատական համակարգի մասին միշտ չէ, որ օբյեկտիվ իրականության հետ համընկնում է

̰
Նախագահն օրենք է ստորագրել

12:11 28.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքը:

̰
Կոռուպցիոն հանցագործություններով 70 պաշտոնատար անձի նկատմամաբ քննություն է տարվել

11:47 28.11.2017

2017թ. առաջին 9 ամիսներին գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության, ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազների և գլխավոր դատախազության ավագ դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ: Դրանցով քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնատար և առևտրային կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված 70 անձանց նկատմամբ: Մասնավորապես՝

̰
Ադրբեջանցիները ֆեյսբուքում հայկական գաղտնաբառեր են գողացել

11:17 28.11.2017

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ադրբեջանցի ցանցահեններին հաջողվել է հայ օգտատերերի ֆեյսբուքյան գաղտնաբառեր գողանալ: Ներկայացված ցանկում այն պրոֆիլներն են, որոնք ենթարկվել են հարձակման:

̰
Հայաստանում ճանապարհների վիճակը ժամը 12.00-ի դրությամբ

11:01 28.11.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Սամվել Բաբայանն ազատազրկվեց 6 տարով

10:45 28.11.2017

Սամվել Բաբայանն ազատազրկվեց 6 տարով:

̰
Սամվել Բաբայանի դատավճիռը հրապարակվեց

10:14 28.11.2017

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դատավճիռը: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Նախորդ նիստում Սամվել Բաբայանը հանդես էր եկել պաշտպանական ճառով՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» գործով իրեն ուղղված մեղադրանքը։ Ինչ վերաբերում է փողերի լվացման մեղադրանքին, Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ կրիմինալ տարր պարունակող որևէ քայլ չի կատարել.

«Գումարը օրենքով ուղարկել են, ես ասել եմ ՝ ումից եմ գումարը ստացել, ով է ուղարկել առաջին րոպեից, որևէ բան չեմ թաքցրել: »:

Նշենք, որ դատախազը Սամվել Բաբայանի համար պահանջել էր դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։

̰
Խորհրդարական լսումներ են անցկացվել ԵԱՏՄ-ի թեմայով

21:50 27.11.2017

Ազգային Ժողովի ելք խմբակցությունը օգտվելով նոր կանոնակարգ օրենքի ընձեռնած հնարավորություններից այսօր հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու Ելք խմբակցության նախաձեռնությունը, համաձայն որի խմբակցությունն առաջարկում է հայտարարության տեքստ ընդունել ԵԱՏՄ կազմից Հայաստանի դուրս գալու գործընթացի վերաբերյալ: Քննարկումները տեվել են ավելի քան 4 ու կես ժամ, որի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը իր մոտեցումն է ներկայացրել ու փորձել ապացուցել հակառակ […]

̰
Կալանավորվել են ոստիկանության աշխատակիցներ

18:43 27.11.2017

http://www.ccc.am/thumbs/847×490/2017-11/MfdyZCnONM4boeG8nqFZ2rWvkm.png

̰
«Սամվել Բաբայանը տուտ պրիչոմ». մանրամասներ   դատաքննութունից

17:58 27.11.2017

 Բաբայանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ այսօր պաշտպանական ճառով  հանդես է  եկել Իգլայի գործով մյուս  ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը: Նա ասել է, որ Սամվել Բաբայանը կապ չունի«Իգլա» համալիր ձեռք  բերելու հետ:Ինքն է եղել նախաձեռնող, ցանկացել է Արցախի բանակին նվեր տալ:Ամբաստանյալ Արմեն Պողոսյանին է հանձնարարել, նա  էլ գտել է  Հրաչյա Մայիլյան անունով մեկին, ասել է նա կարող […]

̰
Հանքարդյունաբերության համակարգը կործանարար է. Կարինե Դանիելյան

17:42 27.11.2017

«Համադրելով այդ ամենը՝ պարզեցինք, որ հատկապես երկու մարզ՝ Լոռին և Սյունիքը հսկայական տարբերություն են տալիս բոլոր ցուցանիշներով՝ բացասական առումով: Այնպիսի մտահոգիչ տվյալներ և եզրակացություններ ստացվեցին, որ ստիպված եղանք հրավիրել միջազգային փորձագետներ և նրանք էլ համոզվեցին, որ ճիշտ է:

̰
«Իգլայի» գործով դատաքննությունը հասավ ամբաստանյալների վերջին խոսքերին

17:35 27.11.2017

Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը մոտեցավ հանգուցալուցմանը: Դատարանն այսօր  շարունակել է լսել պաշտպանական ճառերը եվ ամբաստանյալների վերջին խոսքերը: Ամբաստանյալներից  ոչ մեկը չի ընդունել իր մեղքը:Նրանք դատարանից  խնդրել են մարդկայնորեն մոտենալ  և արդարացի դատավճիռ կայացնել: /Տեսանյութ/ 

̰
Ընդերքօգտագործման ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ. Թրանսփերենսի Ինթերնեշնլ

17:02 27.11.2017

Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն այսօր ներկայացրել է «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացքում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» խորագրով հետազոտության արդյունքները: Բացահայտված կոռուպցիոն ռիսկերի մեծ մասը վերաբերում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում առկա մի շարք խնդիրներ:

̰
ԵՄ հետ համաձայնագիրը կարող է ներդրումներ բերել Հայաստան․ Սվիտալսկի

16:53 27.11.2017

Հայաստան-Եվրոմիություն համաձայնագրի դրույթները սահմանում են այնպիսի պայմաններ ու բարեփոխումներ, որոնցով հայկական կողմը կտեղայնացնի եվրոպական կարգեր, որոնք էլ եվրոպացի ներդրողին վստահություն կներշնչեն։ Դրանց թվում են մասնավորապես մրցակցության ապահովումն ու կադրերի պատրաստումը։ Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարի խոսքով՝ սա օգուտներից միայն մեկն է, որ համաձայնագրից կարող է ակնկալել Հայաստանի քաղաքացին։

— Այս տարրերը եվրոպական բիզնեսներին կարող են խրախուսել ավելի շատ ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Այս դրույթները եվրոպական ընկերություններին կարող են խրախուսել ավելի շատ առևտուր անել, որովհետև այդ դրույթները հաստատելու են երաշխիքներ, որ Հայաստանում կիրառվում են բիզնեսի ժամանակակից, ավելի ճիշտ՝ արևմտյան ստանդարտներ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է։ Որևէ բան մի սպասեք վաղ, կամ մյուս օրը։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ ցուցաբերված համագործակցության ոգին ավելի կընդգծվի կիրառման ընթացքում։ Եւ հավատացած եմ, որ իրական փաստերը ցույց կտան, թե որքան օգտակար է այս համաձայնագիրը Հայաստանի ու Եվրոմիության համար,ինչպես նաև այլ երկրների համար, — հայտարարել է Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարը։

Երևանն այս փաստաթղթի իրագործման դեպքում կարող է նաև կապող օղակ լինել եվրոպական ու եվրասիական տնտեսական կառույցների միջև, քանի որ այստեղ հաշվի են առնված նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորությունները։ Ավելին, դեսպանի խոսքով՝ եվրոպական կողմը ուրախ կլինի, եթե Հայաստանը կարողանա կապող կամուրջ դառնալ երկու գոտիների միջև։

Նույն տրամաբանության մեջ է Պյոտր Սվիտալսկին ներկայացրել նաև վիզաների հարցը՝ եվրոպացին պետք է վստահ լինի, որ Հայաստանից Եվրոպա եկողը կրում է նույն արժեքները։ Թեև այս պայմանները բավարարելու դեպքում եվրոպական կողմը պատրաստ է անմիջապես ձեռնարկել վիզային ռեժիմի ազատականացում, սակայն դեսպանի խոսքով՝ դրան հասնելու համար երկար աշխատանք է պետք։

— Վիզաների ազատականացումը իրավունք չէ, դա արտոնություն է։ Եվ եվրոպացի քաղաքացիները պետք է իմանան, որ վիզաների ազատականացման ձգտող երկրներն ունեն եվրոպական կողմնորոշում, նրանք հավատում են Եվրոպային, նրանք ուզում են դիտարկվել որպես իսկական եվրոպացիներ, նրանք ուզում են ապրել եվրոպական ստանդարտներով ու նորմերով և նրանք մտածում են ինչպես եվրոպացի, — նշել է դեսպանը։

Սվիտալսկին խոսել է նաև ԵԱՏՄ գծով Հայաստանի հանձնառությունների մասին ու նշել, որ Եվրոմիությունը նման համաձայնագիր ունի նաև Ղազախստանի հետ։ Ու թեև Հայաստանի հետ համաձայնագիրը ավելի ընդգրկուն է, սակայն այն չի խանգարում Հայաստանի եվրասիական հանձնառությունների կատարմանը։ Ավելին, Հայաստանը կարող է կապող կամուրջ լինել, ինչի համար Եվրոմիությունը նույնիսկ ուրախ կլինի։

̰
«Շանթ» հեռուստաընկերությունը գործողություններ է սկսել տեսահենների դեմ

15:50 27.11.2017

Իրավապահները անձանագրել են «Շանթ» հեռուստաընկերության արտադրանքի ապօրինի  հեռարձակման դեպքերն:  Տասնյակ կայքեր, չունենալով դրա իրավունքը, ամբողջությամբ կամ հատվածաբար ցուդադրել են հաղորդումներն ու ֆիլմերը և եկամուտ ստացել: «Շանթ» հեռուստաընկերությունը գործողություններ է սկսել իր  իրավունքները պաշտպանելու համար: Հեղինակային և հարակից իրավունքների խախտումների համար պատասխանատվության ինչպիսի՞ մեխանիզմներ են նախատեսված աշխարհում և Հայաստանում. ներկայացվող թեմատիկ անդրադարձը ոչ միայն այս մասին […]

̰
Վիգեն Սարգսյանը կմեկնի Մինսկ

15:38 27.11.2017

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, պաշտոնական այցով կմեկնի Մինսկ:

Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստին:

̰
Սևանա լճում խեցգետնի պաշարները կրկնակի նվազել են

15:11 27.11.2017

Մասնագիտական ուսումնասիրություններց ցույց են տվել, որ ի տերբերություն ձկնային պաշարների, խեցգետնի արդյունագործական պաշարները Սևանա լճում կրճատվել են մոտ 2 անգամ: Այսօր մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքներն են ներկյացրել Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: «Եթե անցյալ տարի գնահատվել էր 4800 արդյունագործական պաշարը խեցգետնի, իսկ արդյունագործականը համարվում է 9 սմ և ավելի բարձր, ապա էս տարի […]

̰
Հայտնի է, թե որքան ձկնապաշար կա Սևանում:

14:55 27.11.2017

 Տարվա ընթացքում կատարած ուսումնասիրությունների արդյունքներն է ամփոփել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի  տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Ըստն նրա ներկայացրած տվյալների Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարները մոտավոր հաշվարկներով չեն անցնում 2860 տոննայից: «2200 դա սիգի ընդհանուր պաշարն է, որի մեջ մտնում են և մանրաձկները, և արդյունագործական պաշարը: Դրանից մոտավորապես 550-ը արդյուանագործական պաշարի ձկներ  են: Մոտավորապես […]

̰
Բարդուխ Գաբրիելյանը սիգի որսին դեմ չէ, բայց պայմանով:

14:36 27.11.2017

Սևանա լճում 2200 տոննա սիգ կա, որից 550-ը արդյունագործական պաշարն է: Այս մասին այսօր ասել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ գաբրիելյանը: Գաբրիելյանն ասուլիսի ժամանկ անրադարձել է նաև այն բնդումներին, ըստ որոնց՝ արդեն կարելի է թույլ տալ լճից սիգի որոշակի քանակություն որսալ: «Ես ինքս դեմ չեմ, եթե հսկվի և էդ 550-ից որսվի, օրինակ, 100-ը: […]

̰
«Իմ ղեկավարած «օպերացիաների» ժամանակ 19 ինքնաթիռ է խփվել». Սամվել Բաբայան

14:29 27.11.2017

Կենտրոն Նորք  Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  Սամվել բաբայանի և մյուսների գործշով դատաքննության ժամանակ  այսօր շարունակվել են պաշտպանական ճառերը: Ամբաստանյալ Սամվել  Բաբայանի ձայնը թեեվ նորից կտրվսծ էր, սակայն պաշտպանական ճառով հանդես   եկավ: Նա ասաց, որ պնդում է իր  նախաքննական ցուցմունքում ասվածը՝  խոսքը ոչ թե հրթիռի մասին է, այլ հրթիռի մասինիկի՝«տրուբայի»: Բաբայանը պատասխանեց նաեվ պետական […]

̰
«Փողերի մասով ես կրիմինալ  որևիցե քայլ չեմ արել». Սամվել Բաբայան

14:01 27.11.2017

 Կենտորն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով  դատաքննության ժամանակ շարունակվել են պաշտպանական ճառերը: Ամբաստանյալ Բաբայանն ասել է, որ փողերի լվացման դրվագով իրեն մեղավոր չի ճանաչում, որևիցե հանցագործություն չի կատարել, իրեն պարտք  են եղել, գումար են ուղարկել:«Ես ասել եմ ումից  եմ էդ  գումարը ստացել, ովա  ուղարկել առաջին րոպեից  որևիցե   բան […]

̰
Սևանում ձկան պաշարները ավելացել են. Բարդուխ Գաբրիելյան

13:44 27.11.2017

Այսօր հայտարարել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նրա խոսքով, իշխան ձկան պաշարները ավելացել են մոտ 16 տոննայով, երբ անցյալ տարի 1֊ից 2 տոննա էր: Դա եղել է մանրաձուկ բաց թողնելու հաշվին:

̰
BACK_TO_TOP