20:18 10.11.2017
Գյումրիում 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքն այլևս տնակում չի բնակվի: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությամբ ևս մեկ տնակաբնակ ընտանիքի հանձնվեց սոցիալական բնակարան:
Երեք սենյականոց, կոմունալ բոլոր հարմարություններն ունեցող բնակարանը ձեռք է բերվել ավստրալահայ հասարակական ու մշակութային գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխնախագահ, Ստեփան Գրքաշարյանին և նրա տիկնոջը՝ Հիլդա Գրքաշարյանի անձնական միջոցներով:
Ինչպես «Արմեպրեսին» հայտնել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը, ընտանիքի ընտրությունը ևս բարերարներինն է եղել: Մայրը՝ Ռեգինա Առուստամյանն ու իր երկու անչափահաս զավակները՝ ութամյա Կարինեն և յոթ տարեկան Աշոտը, մինչ այս ապրել են թիթեղյա տնակում՝ զուրկ ամեն տեսակի հարմարությունից:
Ընտանիքի՝ անօթևանի կարգավիճակ չունենալն էլ պատճառ էր երիտասարդ կնոջը հուսահատվելու: Նոր տան հարմարություններից ամենաշատն ուրախացել էր 7 տարեկան Աշոտը, ով, ուրախությամբ առաջին իսկ հնարավորությունը օգտագործելով, ընտրեց իր սենյակը, որտեղ ամեն ինչ իր համար նորություն էր: Բնակարանը նորոգված է ու Ռեգինան արդեն իսկ պատրաստ է տեղափոխվելու քարե բնակարան:
Ռեգինայի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել 29 տարի առաջ Բաքվից, հայրը՝ Ղարիբ Արուստամյանը զոհվել է Արցախի ինքնապաշտպանության ժամանակ: Նախ` մայրիկի հետ, ապա արդեն ամուսնու հարազատների հետ է տնակում ապրել, իսկ, երբ ընտանեկան խնդիրների պատճառով ընտանիքը բաժանվել է, Ռեգինան կրկին առանձին տնակում է ապրել արդեն երկու զավակների հետ: Ընտանիքը բնակարան տեղափոխվեց նոյեմբերի 10-ին:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...