18:27 10.11.2017
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայել կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել այդ երկրի հանրային հեռուստատեսությանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե հազվադեպ երևույթ է, որ Հայաստանի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է.
«Ավելի շուտ կասեի՝ շատ հազվադեպ է, երբ Իսրայելի ԱԳ նախարարն է հյուրընկալվում Հայաստանում: Հայաստանի բոլոր ԱԳ նախարարներն այցելել են Իսրայել: Ես գրեթե տասը տարի եղել եմ Իսրայելում ՀՀ դեսպան, ուստի սա իմ առաջին այցելությունը չէ Իսրայել։ Մշտապես ուրախ եմ վերադառնալ Երուսաղեմ»:
ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ իր պաշտոնական այցը կազմակերպվել է Իսրայելի վարչապետ, ԱԳ նախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով: Կարճ, բայց բավական հագեցած է եղել: Վարչապետ Նեթանյահուի, տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի, Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինի, խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնի, խորհրդարանի փոխխոսնակ Թալի Պլոսկովի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են միջպետական համագործակցության բազմաթիվ հարցեր, որոնք կապված են կապերը խորացնելու և գործակցության նոր ոլորտներ ստեղծելու հետ:
Լրագրողի հարցին, թե ինչպիսին են Նալբանդյանի ակնկալիքներն Իսրայելից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ և արդյոք առկա իրավիճակը բավարար է գնայհատում, ՀՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է հետևյալ կերպ.
«Դա եղել և մնում է մեր երկխոսության օրակարգի մաս: Մեր երկու ժողովուրդները վերապրել են ցեղասպանության սարսափը: Բազմաթիվ գիտնականների, քաղաքական գործիչների կարծիքով ժամանակին Հայոց ցեղասպանության լիարժեք դատապարտման պարագայում գուցե հնարավոր լիներ կանխել Շոան և այլ ցեղասպանություններ: Ահա թե ինչու ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Մենք տեսնում ենք, որ Իսրայելի հանրային կարծիքն արտահայտող ավելի ու ավելի շատ մարդիկ են կողմ հանդես գալիս ճանաչմանը, այդ թվում Խորհրդարանում: Երեկ ես հանդիպում ունեցա Կնեսետի խոսնակի հետ, ով նույնպես բավականին հստակ դիրքորոշում արտահայտեց Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության առնչությամբ»:
ՀՀ ԱԳ նախարարը խոսել է նաև հայ-իրանական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Իրանի հետ Հայաստանը համագործակցում է տարբեր ոլորտներում։ Պետք է հաշվի առնել, որ մյուս երկու հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կան փակ սահմաններ, և միայն Իրանն ու Վրաստանն են պահպանում բնականոն հարաբերություններ: Ըստ Նալբանդյանի՝ Հայաստանը ջանքեր է գործադրում երկկողմ փոխգործակցությունն ու գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ։
«Արդյոք դա խոչընդո՞տ է Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերություններում»,- հարցնում է հեռուստատեսության ներկայացուցիչը։
«Ես չեմ կարծում, որ դա խոչընդոտ է Իսրայելի հետ մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես որ խոչընդոտ չեն Իսրայելի հարաբերությունները Հայաստանի հարևան որևէ երկրի հետ»,- արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարը:
Հարցազրույցի առանցքային մաս են եղել երկու երկրներում դեսպանությունների բացակայությունը, նաև Իսրայելի և Ադրբեջանի միջև զենքի առևտուրը:
Էդվարդ Նալբանդյանն ասել է.
«Մեր կարծիքը շատ հստակ է. Իսրայելի կողմից Հայաստանում դեսպանություն բացելուն պես մենք փոխադարձության սկզբունքով դեսպանություն կբացենք Իսրայելում»:
Ինչ վերաբերում է ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցությանը, Նալբանդյանը պատասխանել է, որ սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների:
«Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել: Ասացի այն, ինչ կարող էի ասել Ձեզ: Մենք բաց և շատ դրական քննարկումներ ենք անցկացնում»,- եզրափակել է խոսքը ՀՀ ԱԳ նախարարը:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...