TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԳ փոխնախարարը խոսել է ԵՄ համաձայնագրի մասին

10:51 02.11.2017

ԵՄ-ն Հայաստանի քաղաքական և առևտրային հիմանական գործընկերներից մեկն է։ 2017 թվականի ընթացքում ծավալված երկկողմ հարաբերությունների օրացույցը բավական հագեցած էր։ ԱԺ-ում այսօր հայտարարել է ՀՀ արտգործախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։

̰
Ադրբեջանը վերահսկողները կարծում են, որ կարող են վերաշարադրել պատմությունը. ԱԳ նախարար

10:45 02.11.2017

Համաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանություն տան կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը, բյուջեն և հաստատեն կազմակերպության նոր գլխավոր տնօրենի թեկնածությունը։ Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմինների ընտրությունները։

̰
Վարչապետը կմեկնի Տաշքենդ

09:18 02.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կմեկնի Տաշքենդ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

̰
Երևանյան խորհրդաժողովում քննարկում են երեխայի՝ ընտանիքում ապրելու հարցը (լրացվող)

09:07 02.11.2017

Երևանում այս պահին ընթանում է «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» խորագիրը կրող միջազգային խորհրդաժողովը: Միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան տասը երկրի ներկայացուցիչներ՝ երեխայի իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտները ներկայացնող պատասխանատուներ: Խորհրդաժողովին ներկա են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 

̰
Կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը

19:40 01.11.2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արամ Ամիրաղյանի լիմոնադի արտադրամասում (Նոյեմբերյան) խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:

̰
Երթևեկություն ի՞նչ սխեմաներ է առաջարկում ՃՈ-ն

19:28 01.11.2017

Հանրային քննարկման համար կից ներկայացվում են առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաներ

̰
Քրգործեր` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ

19:10 01.11.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:

̰
Մեղադրանք է առաջադրվել Իրանի քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու համար

19:00 01.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ԻԻՀ քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

̰
Լարված իրավիճակ Արմավիրի մարզում

18:35 01.11.2017

Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Փարաքար գյուղի հազարից ավելի բնակիչներ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում, հայտնում է shamshyan.com-ը:

̰
Շախմատն օգնում է կյանքում լինել արդար, ընդունել սեփական հաղթանակներն ու պարտությունները. Սերժ Սարգսյան

17:17 01.11.2017

Թվային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները Հայաստանում զարգանում են և ՀՀ իշխանությունների կողմից իրականացվել է լուրջ աշխատանք՝ առաջին հերթին Հայաստանի կրթական համակարգում արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ:

̰
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

17:09 01.11.2017

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

̰
Այս գիշեր և վաղը ցերեկը սպասվող եղանակի կանխատեսում

16:42 01.11.2017

Նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Արցախյան հարցը նման չէ ոչ մեկին. Արմեն Աշոտյան

16:20 01.11.2017

«Արևելյան գործընկերության երկրներում առկա բոլոր հակամարտությունները տարբեր են, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում և խնդրի կարգավորումը հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»,- հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ: Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ Վեհաժողովը վերահաստատել է իր […]

̰
Ճանապարհաշինական «Սերենիսսիմա կոստրուցիոնի» ընկերության հետ պայմանագրը լուծարվել է

15:42 01.11.2017

Ճանապարհաշինական «Սերենիսսիմա կոստրուցիոնի» ընկերության հետ պայմանագրիրը լուծարվել է.: Այս որոշումն այսօր ընդունվել է կառավարությունում տեղի ունեցած Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստի ժամանակ:

̰
Անհարգելի բացակայող պատգամավորների աշխատավարձից պահվում է. Արա Սաղաթելյան

15:15 01.11.2017

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը անդրադարձել է հարցին, թե ինչ պատժամիջոցների են ենթարկվում նիստերից հաճախակի բացակայող պատգամավորները:   «Ազգային ժողովի աշխատանքներից անհարգելի պատճառներով բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում»,- նշել է աշխատակազմի ղեկավարը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում շարունակվել են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա ազգային […]

̰
ՀՀ-ՄԱԿ 25-ամյա գործակցություն. նախագահն այցելել է ՄԱԿ-ի գրասենյակ

15:11 01.11.2017

Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների առիթով նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Շնորհավորելով կազմակերպության աշխատակազմին՝ նախագահը բարձր է գնահատել անցած 25 տարիներին Հայաստանում ՄԱԿ-ի կողմից երևանյան գրասենյակի միջոցով իրականացված զարգացման ծրագրերը, որոնք, նրա խոսքով, եղել են և՛ թիրախային, և՛ բազմազան՝ սկսած ժողովրդավարական հաստատություններին աջակցությունից մինչև փոքր և միջին բիզնեսին օժանդակություն:

̰
Նիկոլ Փաշինյանը Վիգեն Սարգսյանի ծառայելու հարցով դիմել է ՀՀ գլխավոր զինկոմին

15:08 01.11.2017

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Քանի որ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բացատրությունները, թե ինչու ինքը ժամանակին չի ծառայել ՀՀ Զինված ուժերում՝ բավարար չեն, այսօր պատգամավորական հարցմամբ դիմել եմ ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին, խնդրելով օրենքով սահմանված կարգով ինձ տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել […]

̰
Հայ- ֆրանսիական համագործակցություն արտակարգ իրավիճակների ոլորտում

15:00 01.11.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներքին անվտանգության կցորդ Բրունո Բալդյուկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության աջակցությամբ Վրաստանի հետ համատեղ ուսումնավարժանքի կազմակերպման և անցկացման հարցերը:  Կողմերն անդրադարձել են նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ հայ փրկարարների […]

̰
Ի՞նչ կլինի հանրային խորհրդի հետ

14:54 01.11.2017

Ի՞նչ կլինի հանրային խորհրդի հետ, որը դուրս է գալիս նախագահի աշխատակազմից: «Կլինի այն առանձին, սեպարատ կառույց, թ՞ե ընդհանրապես կլուծարվի: Եվ ունե՞ք արդյոք այս կառուցի օգտակար գործողության գործակցի գնահատականը»,- նախագահի աշխատակազմի ղեկավարին հարցրել է Նաիրա Զոհրաբյանը:  Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմի գործառույթների համար նախատեսված ծախսերը այս տարվա համեմատությամբ 2018-ին կնվազեն շուրջ 50 տոկոսով: Եթե 2017 թ. նախագահի […]

̰
Ի՞նչ է սպասվում ՀՀ նախագահի աշխատակազմին

14:29 01.11.2017

Այս տարվա սկզբին ՀՀ նախագահի աշխատակազմում ընդգրկված է եղել 410 մարդ: Հունիսին աշխատակիցների թիվը կրճատվել է 35-ով, հոկտեմբերին՝ ևս 45-ով:

̰
Վարչապետը նվիրաբերել է իր մեկ տարվա աշխատավարձը «Հայաստան» համահայկական հիմնադրամին

14:20 01.11.2017

Ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամ է այցելել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ վարչապետը ծանոթացել է հիմնադրամի առօրյային, շրջել բաժիններով:

̰
Անձնագիրը փոխելու կամ կորցնելու դեպքում ելքի վիզան ուժի մեջ է մնում

13:34 01.11.2017

Անձնագիրը փոխելու կամ կորցնելու դեպքում ելքի վիզան ուժի մեջ է մնում՝ այն փոխանցվում է նոր անձնագիր և քաղաքացին դրա համար առանձին չի վճարում:

̰
«Կենսամակարդակի այսօրվա մակարդակով չի լուծվի տնտեսական ոչ մի խնդիր». տնտեսագետ Հայկ Սարգսյան

13:21 01.11.2017

«Եթե մենք ընդունում ենք արտահանման կոնցեպտը, մոռանում ենք ներդրումային քաղաքականության, ներմուծման կոնցեպտների մասին»,- նշել է տնտեսագետ Հայկ Սարգսյանը 2018 թ. պետական բյուջեին վերաբերող աշխատանքային քննարկման ժամանակ։ «Կուզենայի տեսնել նաև սպառման կոնցեպտի մասին քաղաքականությունը, որովհետեվ եթե սպառումը չավելանա, մենք ոչնչի չենք հասնի։ Կես միլիոն կենսաթոշակառու կա, կենսամակարդակի այսօրվա մակարդակով չի լուծվի տնտեսական ոչ մի խնդիր,- ասել է […]

̰
Նախագահի աշխատակազմի ծախսերը կնվազեն շուրջ 2.5 մլրդ դրամով

13:20 01.11.2017

2018 թ. բյուջեի նախագծի հերթական քննարկման ժամանակ հայտարարվել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը կնվազեն շուրջ 2.5 միլիարդ դրամով: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել է, թե ու՞ր են գնալու այդ գումարները: «ԵԼՔ» խմբակցության ներկայացուցչի կարծիքով պետական բյուջեի նախագծից չի երևում, որ Հայաստանը անցնում է խորհրդարանական կառավարման: «Ինչպե՞ս էիք ուզում, որ բյուջեում դա երևար»,-  Մարուքյանի հարցին […]

̰
Շմոլ գազից թունավորումների թիվն ավելացել է

13:04 01.11.2017

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկացրին, որ 2017 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում շմոլ գազից թունավորումների 276 դեպք է գրանցվել:

̰
«2018-ին տնտեսական աճ է ակնկալվում՝ արտահանման 37 տոկոս աճի հաշվին». Սուրեն Կարայան

12:55 01.11.2017

Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում է 2018 թվականի տնտեսական աճի հնարավորությունները։ Տնտեսական զարգացման եվ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ եկող տարի ակնկալում են տնտեսական աճ հիմնականում արտահանման 37 տոկոս աճի հաշվին։ Նախարարը նշել է, որ պետք է դիվերսիֆիկացվեն թե՛ արտահանման ենթակա ապրանքները,  թե՛ շուկաները։ Արտահանվող ապրանքների հիմնական խմբերն են սնունդ, ծխախոտ, խմիչք, պահածո, […]

̰
ԱԺ-ում քննարկում են տնտեսական զարգացման հարցերը

12:29 01.11.2017

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում է 2018 թ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքականության հիմնախնդիրների մասին աշխատանքային քննարկում: Հրավիրվածներ են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՀԿ ներկայացուցիչներ:

̰
Թուրքիայի քաղաքացին փորձել է 105 կգ հերոին ներկրել

12:23 01.11.2017

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: մակնիշի սառնարանային բեռնատարը:

̰
Մարուքյանը դժգոհ է, որ կրճատվողների ցուցակում փոխմարզպետներ չկան

12:22 01.11.2017

«Ովքե՞ր են պետական մարմիններից կրճատվողները, արդյո՞ք նրանց թվում կան փոխմարզպետներ», – 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարարին այսօր հարցրել է Էդմոն Մարուքյանը: Ատոմ Ջանջուղազյանը նախ պարզաբանել է, թե ինչպես է հաշվարկվել կրճատվողների թիվը, ապա նշել թե կրճատվողների քանի հաստիք կա կառավարման ապարատում: Պարզվել է, սակայն, փոխմարզպետներ նրանց թվում չկան, որից հետո Մարուքյանը […]

̰
«Հեռուստամարաթոն-2017»-ը Արցախը կփորձի դարձնել բերքառատ

12:17 01.11.2017

«Հեռուստամարաթոն-2017»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 23-ին:

̰
BACK_TO_TOP