12:08 01.11.2017
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ: Համաձայն տեղեկատվության՝ Հայաստանի բնակչությունը կազմել է 2 միլիոն 979 հազար 600 մարդ, որից 1 միլինո 76 հազար 600-ն ապրում են Երևանում:
11:49 01.11.2017
Россия 24-ին ՀՀ նախագահն անդրադարձել է ՌԴ-ից 100 մլն դոլարի վարկին՝ ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար: Սերժ Սարգսյանը նշել է. «ՀՀ ԶՈՒ-ն համալրված է փորձառու սպաներով, բայց մենք զինտեխիկայի արդիականացման խնդիր ունենք, և ՌԴ-ից վարկ վերցնելու պատճառը հենց դա է: Մենք չենք սպառնում ոչ ոքի, մենք ապահովում ենք մեր անվտանգությունը: ՌԴ-ն ՀՀ-ի հիմնական դաշնակիցն է, […]
11:46 01.11.2017
ՀՀ նախագահը նշել է, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ 2016-ին կայունացավ ՀՀ տնտեսությունը, իսկ 2017-ի առաջին 8 ամիսներին գրանցվեց տնտեսության 6% ակտիվություն: Այդ մասին նա ասել է Россия 24-ին տված հարցազրույցում: «2017-ի առաջին 8 ամիսներին ՀՀ-ն 35%-ով ավելի շատ ապրանք է արտահանել ԵԱՏՄ երկրներ, քան նախորդ տարի»,- ասել է նախագահը:
11:36 01.11.2017
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Ռոսսիա 24» հեռուստաալիքին՝ խոսելով հիմնականում տնտեսական խնդիրների և ԵԱՏՄ շրջանակում ունեցած հնարավորությունների մասին:
11:25 01.11.2017
Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի դիվանը, թեմի պաշտոնական կայքում պատասխանել է համացանցում հայտնված և քննարկումների առարկա դարձած «Ապօրինի որսի սիրահարը հոգևոր հովիվ է» վերտառությամբ հոդվածին, որտեղ մասնավորապես նշվում է. «Econews.am 30.10.2017թ. հրապարակված հոդվածից հետո՝ խնդրո առարկա հարցն Արագածոտնի Թեմի համապատասխան մարմնի կողմից առնված է քննության:
Սաթենիկ Հայրապետյան
11:24 01.11.2017
ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2018 թվականի բյուջեյի նախագծի քննարկումները: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է, թե ինչ ծախսեր են նախատաեսված դատաիրավական ոլորտի համար: Այսպես՝ 4.4 մլրդ դրամ, ըստ նախագծի, հատկացվելու է դատախազությանը, 5.9 մլրդ դրամ՝ քննչական կոմիտեին, 8.8 մլրդ՝ դատական դեպարտամենտին: Նաեվ 1.1 միլիարդ նախատեսվել է վերահսկիչ պալատի, նույնքան ԿԸՀ-ի համար: Նախագիծը ներկայացնելուց հետո […]
10:57 01.11.2017
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգում են Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսերին, իշխանության պետական և դատական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին վերաբերող հարցերը:
10:49 01.11.2017
Ավան-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ քիչ առաջ սկսվեց պարեկապահակային գնդի գրավման գործով անջատված մասի դատաքննությունը: Ամբաստանյալները 10-ն են՝ Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և Էդվարդ Գրիգորյանը: Հայտնի է, որ Մեսրոպ Մակյանը Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր […]
10:49 01.11.2017
Սպիտակի անտառպետությունից 408 ծառերի ապօրինի հատման առթիվ հարուցված քրեական գործով հայտնի է նաև հատումների ցուցում տված անձի ինքնությունը, հայտնում են քննչական կոմիտեի լրատվական բաժնից: Ըստ նախապատրաստված նյութերի՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատվել են 408 հատ տարբեր տեսակի ծառեր, որի հետևանքով պետությանը և շրջակա միջավայրին պատճառվել է առանձնապես խոշոր՝ 25.444.500 ՀՀ դրամի վնաս:
20:06 31.10.2017
Նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հատկապես հյուսիսային շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը՝ հատկապես գիշերները, կնվազի 5-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
18:38 31.10.2017
Հանդիպման հիմնական թեման վայրի կենդանիների, մասնավորապես, կովկասյան գորշ արջերի անազատության մեջ գտնվելու և կենդանիների պահպանության խնդիրներն էին:
18:00 31.10.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է անտառների կառավարման հանրապետական ունիտար «Բելգոսլես» ձեռնարկության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի գլխավորած պատվիրակությանը:
17:23 31.10.2017
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի ուսումնական կենտրոնի բացման ժամանակ անդրադարձել է մամուլում վերջերս շրջանառվող իր՝ բանակում չծառայելու մասին խոսակցություններին:
«Մի պրիմիտիվացրեք այդ թեման: Ախր 100 անգամ բացատրել եմ, կա պաշտոնական կենսագրություն, Պաշտպանության նախարարությունը արձագանքել է այդ թեմային: Ինչպե՞ս պետք է վերջակետ դնենք այդ հարցին: Ես նորից ասում եմ՝ օրենքով սահմանված կարգով ծառայել եմ ՀՀ զինված ուժերում և դրա համար հպարտ եմ: Ես չեմ ուզում մեղադրել այն մարդկանց, որ չեն ուզում հասկանալ, որ կան ծառայության տարբեր տեսակներ»,- մասնավորապես նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
17:06 31.10.2017
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրենն ու Հիդրոէկոլոգիայի ու ձկնաբանության ինստիտուտի ղեկավարն այսօր խոսել են Սևանա լճի խնդիրներից, ներկայացրել են, թե ինչ աշխատանք է տարվել վերջին ամիսներին ու ինչ ազդեցություն դա կարող է ունենալ ձկան պաշարների պահպանման ու վերականգնման հարցում:
16:33 31.10.2017
Այսօր տեղի ունեցավ «Սասնա Ծռեր»-2-ի գործով հերթական դատական նիստը: Դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ մերժվեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ մասնատված երեք գործերը մեկ վարույթում միավորելու մասին: Պաշտպանական կողմը ցանկանում էր, որպեսզի նույն անձինք՝ վկաներն ու ամբաստանյալները հարցաքննվեն բոլոր երեք գործերով: Նրանց խոսքով՝ գործի մասնատմամբ խախտվում է գործի ամբողջականությունն ու լրիվությունը, արդար դատաքննության իրավունքը: Սակայն մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ: Ըստ կողմի, գործեր առանձնացնելը չի կարող ազդել գործի լրիվության ու օբյեկտիվության վրա: Մեղադրող կողմը նշեց, որ մեկ գործով դատավճռով ոչ թե հաստատվելու է մեղադրանքը՝ նաև մյուս գործերով, այլ հաստատվելու է տվյալ գործով ամբաստանյալների մեղավորությունը:
Քանի որ գործերից մասեր առանձնացնելու որոշումը կայացվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից, դատարանը որոշեց, որ ինքն իրավասու չէ այլ դատարանի կայացրած որոշումը քննել:
Դատարանը մերժեց նաև ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի միջնորդությունն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Չնայած ՄԻԵԴ-ը որոշել է ժամանակավոր միջոց կիրառելու ու նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին, սակայն որոշումը մինչև օրս չի կատարվել: Պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով՝ տվյալ դեպքում առկա են Մարդու իրավունքների կոնվենցիայի ոչ միայն հինգերորդ՝ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունք, այլև երրորդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտումներ:
15:34 31.10.2017
Հայաստանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով հոկտեմբերի 29-ից 31-ը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը եղել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում:Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի նախարարների խորհրդի նախագահ Իմադ Խամիսի հետ:
15:18 31.10.2017
Օրերս բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել էր Հայաստանի ռեստորաններում և զվարճանքի վայրերում «բանտարկված» արջերի ճակատագրին: Պարբերականը նշել էր, որ արջերն ապրում են հույսով, որ ռեստորանի այցելուները ճաշը վայելելուց հետո գոնե մնացորդներն իրենց կնետեն: Պարբերականն այնուհետ նկատել էր, որ նախկին խորհրդային երկիրը արջերին որսալու և պահելու հին ավանդույթներ ունի, և չնայած Հայաստանում այլ ոլորտներում առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ, կենդանիների իրավունքները, մեղմ ասած, այդ ոլորտների ցանկում չեն:
14:43 31.10.2017
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 31.08.2017թ. կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով ամբաստանյալ Ս. Ավետիսյանը հայտնել է, որ իրեն մեղսագրվող արարքների հետ որևէ կապ չունի, իսկ խոստովանական ցուցմունքները տվել է իր նկատմամբ գործադրված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների հետևանքով:
14:35 31.10.2017
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը Վրաստանում նոր ներկայացուցիչ կունենա: ՀՀ նախագահի ստորագրված հրամանով, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը:
Ռուբեն Սադոյանը ծնվել է 1968թ. հունիսի 22-ին Երևանում: 1989թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է:1989-1990թթ. աշխատել է «Հայբակալեա» ձեռնարկությունում` որպես հաշվապահ, 1990-1994թթ.` ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետև տեսչության օպերատիվ վարչությունում` պետական հարկային տեսուչ, 1994-1996թթ.` «Վահունի» ՍՊԸ-ում` տնօրեն, 1996-2000թթ.` «Ռոյալ կրիստալ» ՍՊԸ-ում` տնօրեն, 2000-2001թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության վերլուծության և հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ, 2002թ.` «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղում` տնօրեն, 2002-2003թթ.` «Էջմիածնի իրացման-շահագործման» մասնաճյուղում` տնօրեն, 2003-2004թթ.` «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ փոխտնօրեն: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 9 ընտրատարածք): Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 9 ընտրատարածքից:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
14:09 31.10.2017
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1953թ. ծնված Ալիսա Ա.-ն կամավոր հանձնել է արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ ամուսնու զինամթերքը:
14:00 31.10.2017
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ:
13:31 31.10.2017
Արմավիրի մանկապարտեզի պատանդառու Արգամ Հովիկյանը, հոկտեմբերի 27-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր հեռախոսային նամակագրություն, որոնք վկայում են նախկին զոքանչի հետ ունեցած լարվածության մասին:
13:30 31.10.2017
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին, ասել է, որ նախորդ տարիների համեմատ սիգի պաշարների աճ կա, բայց շատ դանդաղ: