TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հոգևոր հովվի մեկնաբանությունները որսի նկարների տակ

12:39 31.10.2017

Econews.am կայքը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են շտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա (Արարատ) Գափոյանի մեկնաբանությունները կարմիր գրքում գրանցված ու որսված կենդանիների լուսանկարների տակ:

Կայքը նշում է, որ լուսանկարների մեծ մասը հրապարակվել է 2011-2012թթ.-ին, մի մասն էլ արվել է ոչ Հայաստանում:

̰
6330 ապօրինի հատած ծառ Դիլիջանի անտառներում

12:35 31.10.2017

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, դերակատարության աստիճանը։

Նախնական քննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք 2014-2017թթ., «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացրել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով շուրջ 6330 հատ տարբեր տեսակի և տրամաչափի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվում է 1.010.092.250 դրամ։

̰
«ԼՂ հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով». Բաբլոյան-Ռահմոն հանդիպման արդյունքները

12:27 31.10.2017

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական համագործակցությանը, նախանշել տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությունները:

̰
Յուրի Վարդանյանն այլևս դեպան չէ

12:17 31.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Յուրի Վարդանյանն այսօր ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ռուբեն Սադոյանը (նստավայրը՝Թբիլիսի): Այս մասի հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:

̰
«Արջանոց» ռեստորանի արջերին տանում են ապաստարան

12:03 31.10.2017

Ուղիղ միացում բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:

̰
Որսված խեցգետինների 47 տոկոսը որսի համար անթույլատրելի չափի է

11:47 31.10.2017

Ձկնային պաշարների կրճատման արդյունքում ամբողջ ավազանի բնակչությունը հիմանակում սկսել էր զբաղվել խեցգետնի արդյունահանման որսով և վաճառքով, – այս մասին այսօր հիշեցրել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը: Ըստ Ղուկասյանը՝ Սևանա լճում խեցգետնի պաշարները սկսել են նվազել 2014 թվականից, երբ նոր տիպի որսագործիքներ են հայտնվել:

Ըստ Էվելինա Ղազարյանի մինչ այդ կիրառվել են Կասպիական թակարդները,որոնք ակտիվ որսագործիքներ են: Այսինքն՝ աշխատում են խայծով: Երբ թակարդի մեջ խայծ է լինում կենդանիների մեջ մրցակցություն է սկսվում և հիմնականում թակարդներն են ընկնում առավել խոշոր չափերովները:

ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբսնության ինստիտուտը մի քանի անգամ արդեն հաշվետվություններում նշել է, որ չինական որսագործիքների կիրառման արդյունքում անթույլատրելի չափի կենդանիների որսը ակզմում է մոտավորապես 47 տոկոս:

Ըստ Ղուկասյանի՝ խեցգետնի պաշարները Սևանան լճում կտրուկ՝ գրեթե կրկնակի կրճատվել են: Եթե այս որսագործիքներով որսը շարունակվի, ապա կունենանք նաև խեցգետնի՝ ոչ արդյուանգործական պաշարների խզում:

̰
Հրապարակվել է մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմը

11:37 31.10.2017

Հրապարակվել է «Մարտական գործողությունների մասնակիցների և Երկրապահ կամավորականների հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալը «Երկրապահ կամավորական միության» նախագահ Մանվել Գրիգորյանը:

̰
Ավտոբուսի մեջ գողություն էր արել

11:28 31.10.2017

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին:

̰
«Առինջ մոլի» վաճառականներն Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա են իրականացնում

11:05 31.10.2017

«Առինջ մոլի» առևտրականներն այս պահին Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա են իրականացնում: Վաճառականների բողոքի պատճառն այն է, որ հարկային ծառայությունը պահանջում է յուրաքանչյուր ներկրած ապրանքի շարժի համար փաստաթուղթ ներկայացնել: Այդ ամենը վաճառականներն ավելորդ թղթաբանություն են համարում և նշում, որ դրա համար նրանք պետք է հավելյալ աշխատուժ վարձեն: Նրանք խորհրդարանից պահանջում են վերանայել օրենքը: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀԿ-ական պատգմավոր Մարգարիտ Եսայանը: Նա առևտրականներին առաջարկել է իրենց խնդիրը ներկայացնել գրավոր: Վաճառականները հիմա սպասում են ԲՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին:

̰
Արմավիրի մանկապարտեզի պատանդառուն վերակենդանացման բաժանմունքում է

11:03 31.10.2017

Երեկ Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3 տարեկան երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանը այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նա վիրահատության է ենթարկվել:
Սաթենիկ Հայրապետյան

̰
«Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստը հրապարակվեց՝ հակազդելու ստորագրման հնարավոր ուշացման հետ կապված մթնոլորտին». Ռիչարդ Îիրակոսյան

10:03 31.10.2017

«Վերջերս ես Բրյուսելում էի: Հիմնվելով ԵՄ պաշտոնյաների հետ իմ հանդիպումների վրա՝ ուշացում կա՝ Եվրամիության ինստիտուտների նախապատրաստական աշխատանքների առումով»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» ծրագրի շրջանակում ասել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Համաձայն ՀՀ կառավարության եւ ԵՄ պաշտոնայների հայտարարությունների՝ նրանք փորձում են այդ համաձայնագիրը պատրաստել, որպեսզի ստորագրվի Բրյուսելում: Ըստ Կիրակոսյանի՝ ինքը շարունակում է թերահավատ լինել, քանի որ չի կարծում, թե համաձայնագիրն` ինքնին, պատրաստ կլինի ժամանակին ստորագրման, բայց մինչև տարեվերջ պատրաստ կլինի: «Ուստի այս ուշացման մեջ ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական խնդիր կա: Բայց այստեղ ամենից շատ նյարդայնացնող բանը այն է, որ սա վատ ազդանշան է ռուսամետ տարրերի համար, այն իմաստով, որ ցանկացած ուշացում կամ գագաթաժողովի ժամանակ համաձայնագրի չստորագրումը կամրապնդի ռուսական մեսիջը»:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ ընկալման հարցը իրականությունից կար¨որ է: Ամենից հետաքրքիրը հետևյալն է: «Այն, որ ուշացման պատճառով համաձայնագիրը կարող է պատրաստ չլինել ստորագրման, իրականում հենց դա պատճառ դարձավ փաստաթղթի տեքստը հրապարակելու համար, որը արտասովոր բան է: Այն ամբողջությամբ հրապարակվեց՝ ի տարբերություն «Ասոցացման համաձայնագրի»՝ հակազդելու ուշացման հետ կապված բացասական մթնոլորտին»,-«Շանթ» ՀԸ «Հեռանկար» ծրագրի շրջանակում ասել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

̰
«Եթե մանրաձուկ չորսան, 3-4 տարում Սևանում ձկան կրկնակի պաշար կունենանք». Բարդուխ Գաբրիելյան

09:46 31.10.2017

Եթե մանրաձուկը չորսան, 3-4 տարում Սևանում ձկան կրկնակի պաշար կունենանք. այսպիսի կարծիք է այսօր հայտնել Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրօնի տնօրեն Բարդոխ Գաբրիելյանը: Նրա կարծիքով ձկան պաշարները Սևանում պահելու համար պետք է ձկնորսական միություններ ստեղծել: Միության չանդամսկցող ձկնորսները իրսվունք չպետք է ունենան առանց թույլտվության որս անել, իսկ միությունները պատասխսնատու կլինեն իրենց տարածքներում ապօրինի որսը կանխելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել էհիմնադրամը, որի նպատակն է վերականգնել Սևանի իշխանի պաշարները, աջակցել լճի հիմնախնդիրների լուծմանը և համակարգել ծրագրերը: 2013-2017 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներից ծրագրի ֆինանսավորմանն է ուղղվել 9 մլդ դրամ: Ծրագրով նախատեսված նախատեսված արտադրության և իրացման գործընթացն իրականացնելու են հիմնադրամի կոմից ստեղծվածև ՓԲԸ-նները: Ծրագիրն իրականցվում է երկու փուլով: Առաջին փուլում մանրաձկան գործարանը կսկսի աշխատել իր առավելագույն հզորությամբ՝ տարեկան արտադրելով Սևանի իշխանի 4 մլն մանրաձուկ և ևս 1.5 մլն՝ ձկնապաշարների վերականգնման նպատակով: Երկրորդ փուլը ենթադրում է ցանցավանդակների ավելացում, ինչի համար կպահանջվի 35 մլդ ներդրում, որը կապահովվի տնտեսության գործունեության արդյունքում ձևավորված ներքին ռեսուրսների, հիմնադրամի կողմից տրամդրվող փոխառությունների կամ ներգրավվող վարկային միջոցների հաշվին:

̰
Այսօր սպասվող ջրանջատումների մասին

09:02 31.10.2017

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 31-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.

– Ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 3, 4, 6, 8, 9, 10, 11, 12, 16, 17, 18, 20, 22, 24 փողոցների ջրամատակարարումը։

– Ժամը 09.30-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը։

– Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Փարաքար և Թաիրով գյուղերի ջրամատակարարումը:

̰
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է Հայաստանի համար զարգացման այլընտրանքային ճանապարհ լինել

19:23 30.10.2017

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր անդրդադարձել է ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրին: Քաղաքագետը նախ նշել է՝ այս պահին որևէ լուրջ պատճառ չկա, որը կխոչընդոտի համաձայնագրի ստորագրմանը: Այնուհետև անդրադառնալով ո՞րն է  Ռուսաստանի շահը ստորագրվելիք համաձայնագրում հնչեցված հարցին՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանը Ռուաստանի համար կարող է կամուրջ լինել Եվրամիության հետ հարաբերությունները բարելավելու համար: Սակայն բոլոր շահերը դեռ մի […]

̰
Մանկապարտեզում պատանդ վերցրած տղամարդու հետ բանակցությունները շարունակվում են

18:50 30.10.2017

Ինչպես արդեն հայտնել ենք, Արմավիարի «Մանուշակ» մանկապարտեզ էր ներխուժել դանակով զինված մի տղամարդ, որը պատանդ էր պահում մանկապարտեզի սաներին եւ անձնակազմի ներկայացուցիչներին: Այնուհետեւ, ըստ ոստիկանության, բոլոր պատանդներն ազատվեցին, մանկապարտեզում մնացել է մեկ երեխա` 3 տարելան: Ըստ Շանթնյուզի թղթակցի, այժմ մանկապարտեզի տարածքում են ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ոստիկանության այլ աշխատակիցներ, որոնք բանակցում են պատանդառուի հետ: Դուրս […]

̰
Քննարկվել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման նոր կարգով փաստաթղթերի ցանկը

18:41 30.10.2017

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

̰
Արմավիրում պատանդառու տղամարդու ինքնությունը հայտնի է

18:14 30.10.2017

Արմավիրում մանկապարտեզի երեխաներին պատանդ վերցրած տղամարդու հետ ոստիկանների բանակցության մասին ոստիկանության 102 հաղորդաշարի վարող Մարտուն Սիմոնյանը SHANTNEWS-ին քիչ առաջ հայտնեց, որ արդեն հայտնի է պատանդառու տղամարդու ինքնությունը, սակայն գործի անվտանգությունից ելնելով, առայժմ անունը գաղտնի է պահվում:Ոստիկանները, ըստ Մարտուն Սիմոնյանի, տարբեր ուղղություններով փորձում են արդյունավետ զրույց տանել տղամարդու հետ՝ համոզելով հանձնել պատանդ մնացած միակ երեխային: Դանակով […]

̰
Արմավիրում պատանդ էին վերցրել մանկապարտեզի երեխաներին

18:11 30.10.2017

Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ դանակով զինված մի տղամարդ է ներս մտել և պատանդ վերցրել աշխատակիցներին ու երեխաներին։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Նշված հատվածում ծառայություն են կատարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության […]

̰
«Քանի դեռ համալրված չէ, ռազմամթերք է». դատարանը հրավիրել էր դատաձգաբանական փորձագետի

18:02 30.10.2017

Կենտրոն Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լսել են փորձագետ Արթուր Հասրաթյանին, ում հարցեր  է ուղղել ամբաստանյալ Սամվել Բաբայանը Դատաձգաբանական փորձագետը պարզաբանել է, որ դատարանում ուսումնասիրված «Իգլան» ռազմամթերք  է եվ ոչ թե  ռազմամթերքի մաս: Չի կարող իր բուն նպատակին ծառայել,այսինքն օդում խոցել օբյեկտ, քանի որ միայն արձակման խողովակն է, բացակայում են աձակման եվ վերգետնյա սնուցման մեխանիզմները:Այդ […]

̰
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի բրյուսելյան գագաթաժողովի շրջանակներում

17:33 30.10.2017

Որո՞նք են այն հիմնական մտահոգությունները, որ կասկածի տակ են դնում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Եվրամիությունը տեխնիկապես պատրաստ չէ, Ադրբեջանն իր բարեկամ պետությունների հետ հնարավոր է խոչընդոտի, իսկ եթե Ռուսաստանը չուզի՞: Ի մի բերելով տարբեր հարթակներում հնչած եւ հասարակության շրջանում տարածված կարծիքները` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դրանք Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին […]

̰
Փաշինյանի կարծիքով բյուջեն ոչ ադեկվատ է

17:26 30.10.2017

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով 2018 թվականի բյուջեյի վերաբերյալ  հարցին, «ԵԼՔ» խմբակցության ղեկավարը նշել է որ այն բացարձակ ոչ ադեկվատ է:  Նիկոլ Փաշինյանը համեմատել է գնաճի եվ աշխատավարձերի փոփոխությունները:    «Վերջին երկու տարում գրանցվել է 6.7 տոկոս գնաճ, մյուս կողմից վերջին երեք տարում կենսաթոշակի եվ աշխատավարձի ոչ մի բարձրացում տեղի չի ունեցել»,- նշել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: […]

̰
Ես հանցագործ չեմ. Սամվել Բաբայանը խոսեց

17:20 30.10.2017

Կենտրոն եվ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմուքն է տվել ,,Իգլայի,, գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանը:

̰
Ռեստորանային համալիրի արջերը կտեղափոխվեն ապաստարան

16:02 30.10.2017

Նախատեսվում է արջերին տեղափոխել Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:

̰
Հայաստանը հուսով է Ռուսաստանից ռազմական նոր վարկը ստանալ մինչև տարեվերջ․ դեսպան

15:10 30.10.2017

Ռուսական արտադրության ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա գնելու նպատակով Հայաստանը նախատեսում է 100 մլն դոլարի նոր վարկ վերցնել Ռուսաստանից:

̰
Դիտորդական խումբը հանդիպել է խոչընդոտների. իրավապաշտպան

14:38 30.10.2017

10 տարիների գործունեության ընթացքում խումբը չի հանդիպել այնպիսի խոչընդոտների, ինչպիսին եղավ այս տարի: Հայաստանի ՔԿՀ-ներում դիտարկումներ իրականացրած խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն այսպես ներկայացրեց այն իրավիճակը, որին բախվել էին ՔԿՀ-ներում մշտադիտարկում իրականացնելիս՝

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Նալբանդյանի և Մամեդյարովի հետ

14:15 30.10.2017

Նոյեմբերի կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերը հանդիպումներ են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Ա

̰
ՔԿՀ-ների բողոքների մեծ մասը առողջապահությանն է վերաբերում. իրավապաշտպան

13:25 30.10.2017

2016թ-ի ընթացքում ՔԿՀ-ների վերաբերյալ բողոքների մեծ մասը կապված է եղել առողջապահության հետ: Այս մասին այսօր հայտարարեցին 2016թ-ի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում մշտադիտարկում իրականացրած դիտորդները:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Կոմպոզիտրները նույնպես բանավիճում են

13:20 30.10.2017

«Կոմպոզիտնորի Միությունում բոլորը մտածում են իրենց մասին», – երեկ հայտարարել է ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը`հորդորելով չմոռանալ նաև ընկերների մասին: Բանն այն է, որ 4 տարվա ընդմիջումից հետո միությունում դարձյալ համագումար էին հրավիրել՝ նախագահ ընտրելու համար: Թեկնածուները երկուսին էին  կոմպոզիտորն Վարդան Աճեմյանը եվ գորոծող նախագահը: Ձայների առավելությամբ դարձյալ հաղթել է Արամ Սաթյանը: 85 -ամյա միության ներկա […]

̰
Աղմկոտ նիստում քնած կոմպոզիտորները

13:16 30.10.2017

 Ինչպես արդեն հայտնել ենք,  երեկ կայացել է Հայաստանի կոմպոզիստների միության 15-րդ համագումարը, որի  ժամանակ միության նախագահի ընտրություններ են անցկացրել: Թկենածուները երկուսն էին՝ կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանը եվ Արամ Սաթյանը, ով գործող նախագահն էր:  Ընտրության մասնակցել են միության 144 անդամներից 85: 28 ձայնը  հօգուտ Վարդան Աճեմյանի էին, 56-ը՝ գործող  նախագահի: Այսպիսով Կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ […]

̰
Փաշինյանը կարծում է, որ պաշտպանության նախարարը պետք է պարզաբանում տա

13:11 30.10.2017

Խորհրդարանական ճեպազրույցներում անդրադառնալով վերջերս, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ, համացանցում արված  հրապարակումներին, Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Վիգեն Սարգսյանը պետք է պարզաբանում տա:  «Համենայնդեպս լայնորեն տպավորություն կա, որ տիկին Խաչատրյանը խոսում էր գործող նախարարի մասին»,- նշել է   Փաշինյանը:

̰
BACK_TO_TOP