Շախմատն օգնում է կյանքում լինել արդար, ընդունել սեփական հաղթանակներն ու պարտությունները. Սերժ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+10.09 oC

Շախմատն օգնում է կյանքում լինել արդար, ընդունել սեփական հաղթանակներն ու պարտությունները. Սերժ Սարգսյան

17:17 01.11.2017

Թվային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները Հայաստանում զարգանում են և ՀՀ իշխանությունների կողմից իրականացվել է լուրջ աշխատանք՝ առաջին հերթին Հայաստանի կրթական համակարգում արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այդ մասին Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ դրանք և ՏՏ ծրագրերն են, և ռոբոտատեխնիկան, և շախմատը:

Հարցին, արդյոք շախմատի ներդրումը կրթական համակարգում օգտակար է՝ ՀՀ նախագահն ասել է.  «Շատ, և ոչ միայն ՏՏ ոլորտում հաջողությունների հասնելու առումով: Շախմատը խաղ է, որում դու հաղթում ես կամ պարտվում արդար, այնտեղ ոչ ոք քեզ չի խանգարում, այնտեղ չկան մարդիկ: Այն օգնում է կյանքում ևս լինել արդար, ընդունել սեփական հաղթանակներն ու պարտությունները: Դա շատ կարևոր է: Մենք շատ կարևոր նշանակություն ենք տալիս արտադպրոցական կրթությանը, և Երևանում և մեր փոքր երկրի այլ քաղաքներում ստեղծվել են կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոններ, որտեղ դպրոցից հետո գալիս են երեխաներ՝ անկախ տարիքից և փորձում իրենց հնարավորություններն անիմացիայի, ծրագրավորման ոլորտներում: Նրանք, ովքեր հասնում են ինչ-որ հաջողությունների, տեղափոխվում են երկրորդ, այնուհետև երրորդ փուլ, իսկ հետագայում ստեղծում ստարտափեր: Դա մարդկանց շատ է օգնում փորձել իրենց հնարավորությունները: Կարծում եմ, որ մենք ներդրել ենք շատ լավ հիմք ապագա հաջողությունների համար»:

ՀՀ նախագահն ընդգծել է նաև, որ Հայաստանը 2010 թվականին թողարկել է պորտալ, որն ուղղված է էլեկտրոնային կառավարմանը և բիզնեսի հետ հարաբերություններին: Սերժ Սարգսյանի խոսքով, այսօր պետական գերատեսչություններն անցել են այդ համակարգին, ինչը բարձրացնում է մատուցվող ծառայությունների որակը և  կտրուկ նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա Անչելոտիին

08:33 30.04.2025

«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա Անչելոտիին

Կառլո Անչելոտին այս ամռանը կհեռանա «Ռեալից», մադրիդյան ակումբը ցանկանում է նրան հրաժեշտ տալ մեծ հարգանքով, հաղորդում է Relevo-ն: Իտալացուն կվճարվի նրա պայմանագրով սահմանված ամբողջ աշխատավարձը, և նա կստանա ակումբի ցմահ դեսպանի դեր մարզչական կարիերան ավարտելուց հետո։ «Ռեալը» հստակեցրել է, որ չի խանգարի 65-ամյա մասնագետի` Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ մարզիչը հեռանա լիակատար […] ...

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆ

08:25 30.04.2025

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆ

Սիրիայի իշխանություններն աջակցում են պաղեստինցիներին եւ պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջև։ «Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածում: Մենք պահանջում ենք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում և մարդասիրական օգնության անխոչընդոտ […] ...

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

08:16 30.04.2025

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...

Թյուրամը  ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

08:06 30.04.2025

Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:00 30.04.2025

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

BACK_TO_TOP