TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Իշխանությունը բանակում չծառայած մարդկանց իշխանություն է». Էդմոն Մարուքյան

11:45 25.10.2017

Ազգային ժողովում շարունակվում է պաշտպանության ոլորտին առընչվող եվ հասարակական լայն հետաքրքրություն ներկայացնող օրինագծի քննարկումը: Քիչ առաջ նախարար Վիգեն Սարգսյանին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր նաեվ չծառայած բազմաթիվ պաշտոնյաներին: Էդմոն Մարուքյանի հարցի մեջ ձևակերպումը կար. «Այս իշխանությունը բանակում չծառայած մարդկանց իշխանություն է: Հիմա այդ իշխանությունը ասում է եկե՛ք բոլորին տանենք բանակ»: Ի պատասխան՝ նախարարը առաջինը երկրի նախագահին է օրինակ բերել:

̰
«Միջազգային հասարակությունը չար ուսուցչուհի չէ, բայց Ադրբեջանը որոշ սահմանափակումների առաջ կկանգնի». Ալեքսանդր Իսկանդարյան

11:44 25.10.2017

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադարձել է Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալներին, որոնք մեկը մյուսի հետեւից բացահայտվեցին միջազգային մամուլում իրականացված հետաքննությունների շնորհիվ: Դրա հետ կապված նա մասնավորապես նշել է. «Միջազգային հասարակությունը չար ուսուցչուհի չէ, բայց Ադրբեջանը որոշ սահմանափակումների առաջ կկանգնի»:

̰
Լրագրողները Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում

11:25 25.10.2017

Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը ձգձգվում է: Ընդլայնված կազմով նիստը դեռ չի սկսվել, որը նախատեսված էր ժամը 12-ին: Մամուլի կենտրոնում լրագրողները դեռ սպասում են: Նիստին մամուլի ներկայացուցիչները հետևելու են ուղիղ հեռարձակմամբ: 

̰
«Ծառայությունը կլինի 24 ամիս». Վիգեն Սարգսյան

11:16 25.10.2017

«Ծառայությունը կլինի 24 ամիս»,- հայտարարել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը: ՊՆ-ն դարձյալ հերքել է հասարակության շրջանում պտտվող լուրերը, թե ծառայությունը դառնալու է 3 տարի: «Իսկ հնարավո՞ր է առաջիկա հինգ տարիների ընթացքում դառնա 3 կամ 2.5 տարի»,- հարցրել է Սասուն Միքայելյանը: Վիգեն Սարգսյանը նշել է, որ դրա նախադրյալները չկան, իսկ 3 տարվա հետ կապված թյուրիմածությունը լայք հավաքող լրատվամիջոցների ուշադրություն գրավելու արվեստից է գալիս:

̰
ԵՊՀ դասադուլի մասնակիցները հասան ԱԺ

11:14 25.10.2017

ԵՊՀ դասադուլի մասնակիցները հասան ԱԺ. որտեղ այս պահին ընթանում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկումը: Դրանով կխստացվի տարկետման իրավունքը: Չի լինի 150 կմ հեռավորությամբ ծառայելու սահմանափակումը: Հիշեցնենք, որ դասադուլը սկսել են պատմության ֆակուլտետի ուսանողները, երթով գնացել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, որից հետո Սայաթ-Նովա փողոցով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա՝ ԱԺ:

̰
«Հավսա՛ր, զգա՛ստ, աջ դա՛րձ. շփման փորձը մեր վրա մի փորձեք» Նիկոլ Փաշինյանը` Վիգեն Սարգսյանին

10:45 25.10.2017

Սուր հարցադրումներով է ընթանում «Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» նախագծի շուրջ հարցուպատասխանը: Սուր հարցերը ավելի շատ ընդդիմադիր պատգամավորների կողմից են: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հարցրել է նախարարի, թե արդյո՞ք կա հստակ վիճակագրություն, թե հիվանդության պատճառով ազատված 100 զինակոչիկներից քանիսն են իրականում ազատվել առողջական խնդիրներով պայմանավորված ու քանիսը կոռուպցիայի ճանապարհով:

̰
ԵՊՀ -ում դասադուլ են սկսել

10:39 25.10.2017

ԵՊՀ-ում դասադուլ են սկսել: Դա կապված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի հետ, որն այս պահին քննարկվում է ԱԺ-ում: Դրանով կխստացվի տարկետման իրավունքը:

̰
«Անձամբ բողոքող ուսանողների հետ հանդիպել ե՞ք». Մանե Թանդիլյանը հարցրել է Վիգեն Սարգսյանին

10:26 25.10.2017

Շարունակվում է «Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ հարցուպատասխանը ԱԺ-ում: Հարցերի մի որոշակի հատվածը վերաբերում է ուսանողների տարկետման իրավունքի հետ կապված սահմանափակումներին, ինչից դժգոհ են նաև ուսանողների որոշակի հատվածը: Հիշեցնելով սա՝ Մանե Թանդիլյանը հարցրել է նախարարին, թե արդյո՞ք նա հանդիպել է բողոքող ուսանողների հետ: Նրանք առաջարկներ ունեն:

̰
ՊՆ-ում ընդունել են բանակի համար հաց թխողներին

10:23 25.10.2017

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին հրավիրվել էին ՊՆ կարիքների համար հացաթխման ծառայության մատուցման մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 34 ընկերությունների ներկայացուցիչներ:

Մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկվել է խստորեն հետևվել մրցութային պահանջներին, մատուցվող ծառայության որակական չափորոշիչներին ու տեխնիկական բնութագրերին, սննդային անվտանգության ցուցանիշներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծառայության մատուցման մրցույթի պահանջներին ու տեխնիկական բնութագրերին, մրցութային փաստաթղթերի լրացման կարգին, նախորդ մրցույթների ընթացքում նկատված որոշակի թերություններին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև մրցույթի մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցեր ու դրանց հնարավոր լուծումները։

̰
Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

10:06 25.10.2017

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը՝ ԵԱՏՄ անդամ 5 պետությունների կառավարությունների ղեկավաարների մասնակցությամբ: Մինչ այդ վարչապետերը լուսանկարվել են, որից հետո բարձրացել են միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցելու: Դրան կհաջորդի արդեն ընդլայնված կազմով հանդիպումը:

̰

10:01 25.10.2017

Հայաստանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: հայաստան եմ ժամանել ԵԱՏՄ երկրների վարչապետները: Այս նիստը պետք է կայանար 2016 -ի ապրիլին, սակայն դա հմաընկավ ապրիլյան ռազմական գործողությունների հետ և տեղի չունեցավ: 

̰
«Պետք է ծառայեն բոլորը». Վիգեն Սարգսյան

09:57 25.10.2017

«Արդյո՞ք հնարավոր է գնաք փոխզիջումների, քանի որ հասարակությունում ոչ բոլորն են համամիտ օրենքում ներառված բոլոր դրույթների հետ»,- հարցրել են ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանին: Նախարարը պատասխանել է, որ նախագիծը բազմաթիվ, նաև հասարակական քննարկումներ է անցել, և նպատակը հենց դա էր, ու այդ քննարկումների ժամանակ ոչ մի բովանդակային առաջարկ դուրս չի մնացել: «Քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը:

̰
Հայկական դիրքերի վրա 23 արկ է արձակվել. հայկական կողմը կորուստներ չունի

09:40 25.10.2017

Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետեր: Մասնավորապես` Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ: Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Երեկոյան և գիշերվա […]

̰
«Կհաջողվի՞ բանակը «կատորգայից» դարձնել գրավիչ».  Նաիրա Զոհրաբյան

09:30 25.10.2017

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նախարարը նշել է, որ այն անցել է լայն քննարկումների փուլ հասարակական եվ պետական կառույցներում և հավանություն է ստացել: Օրենքի նախագիծը ներկայացնելուց հետո սկսվել է հարց ու պատասխանը: Հերթագրվել է 17 պատգամավոր, առաջինը հարց է ուղղել Նաիրա Զոհրաբյանը: Նա հետևյալ հարցադրումն է արել.«Կհաջողվի՞ բանակը «կատորգայից» դարձնել գրավիչ»: Պատասխանելով վերջինիս հարցին՝ նախարարը նշել է, որ 3 տարի հետո բանակում 100 տոկոսանոց հագեցվածություն է ակնկալում միայն «Ես եմ» ծրագրով:

̰
Առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը

09:20 25.10.2017

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ: Վարման կարգով ձայն է խնդրել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքին: «Խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է ԳՇ-ի ձևավորման հիմքում, նաև բավարար չենք համարում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը և մեր առաջարկը, որ պետք է նպաստեր […]

̰
Տեխնիկական խնդիրների պատճառով ուշացումով է մեկնարկել Ազգային ժողովի քառօրյայի հերթական նիստը

09:19 25.10.2017

Ազգային ժողովի քառօրյայի հերթական նիստի՝ ուշացումով մեկնարկելու պատճառը եղել են տեխնիկական խնդիրները: Պարզվել է որ գրանցման սարքերի հետ կապված խնդիր կա: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը առաջարկել է սպասել, սակայն տարակուսել է, ասելով՝ «հետաքրքիրա, առավոտյան չե՞ք ստուգում …»: 

̰
«Հետաքրքիր է առավոտյան չ՞եք ստուգում». Արա Բաբլոյան

09:10 25.10.2017

Մեկնարկել է Ազգային ժողովի քառօրյայի հերթական նիստը: Սկսվել է այն սակայն մի քանի րոպե ուշացումով: Պարզվել է որ գրանցման սարքերի հետ կապված խնդիր կա: Արա Բաբլոյանը առաջարկել է սպասել, սակայն տարակուսել է, ասելով՝ «Հետաքրքիրա, առավոտյան չե՞ք ստուգում .». Տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո ԱԺ-ն սկսել է աշխատանքը: Քվեարկության են դրվել եվ ընդունվել  տասնյակից ավելի օրենսդրական նախագծեր:  

̰
Մեկնարկեց ԱԺ նիստը․ ՈւՂԻՂ

09:01 25.10.2017

Նախատեսվում է քննարկել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Նախօրդ օրը թեմայի քննարկումը մնացել է կիսատ։

̰
Հայաստանում գորշ արջերի վիճակը մտահոգել է բնապահպաններին

19:34 24.10.2017

Միջազգային կենդանապաշտպան կազմակերպությունն անդրադաձել է ՀՀ-ում գորշ արջերին անազատ կամ կիսազատ պայմաններում պահելու դեպքերին: Ինչպես հայտնի է, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը թերի է և ամբողջությամբ չի կանոնակարգում կենդանիների համար համապատասխան բարվոք պայմաններում պահելու պայմանները: International Animal Rescue կազմակերպությունը գրում է. «Մենք ահազանգ ենք ստացել Հայաստանում տիրող շոկային իրավիճակի մասին: Մենք փորձում ենք որքան հնարավոր է արագ բացահայտել և վերջ տալ այս բարբարոսությանը: Այս արջերը շտապ փրկության կարիք ունեն և մենք քայլ ենք կատարում նրանց փրկելու ուղղությամբ: Նեղ, կեղտոտ վանդակներում, մոռացված և սոված վիճակում պահվող արջերն ունեն փրկության կարիք քանի դեռ ուշ չէ: Նրանցից շատերը փորձում են թեթևացնել իրենց տանջանքներն ու ձանձրույթը՝ գլուխները հարվածելով պատերին կամ բարձրանալով վանդակների վրա՝ հուսահատորեն ելքի ուղի փնտրելով»: International Animal Rescue-ն գրում է նաև, որ ծրագրվում է կառուցել ապաստարան և փրկել որքան հնարավոր է շատ արջերի: Մեծ Բրիտանական այս կազմակերպության առաքելությունը տանջվող կենդանիներին փրկելն է ամբողջ աշխարհով մեկ: International Animal Rescue-ն զբաղվում է ինչպես Հնդկաստանում արջերի փրկությամբ, այնպես էլ Ինդոնեզիայում կապիկների, այլ տարբեր երկրներում թափառող կենդանիների փրկության խնդիրներով: Կազմակերպության հիմնական նպատակը կենդանիներին իրենց բնական միջավայր վերադարձնելն է, սակայն այն դեպքերում, երբ դա անհնար է, կենդանիների համար ստեղծվում են համապատասխան ապաստարաններ:

̰
180 հազար դոլարի ապօրինի առքուվաճառք

19:15 24.10.2017

Ոստիկանություն 180 հազար դոլարի արտարժույթի ապօրինի փոխանակման դեպք է բացահայտել:

̰
Կարեն Կարապետյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ

18:34 24.10.2017

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո, հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկե Նրանք պատասխանել են նաև յուրաքանչյուր կողմից մեկական հարցի։

̰
Քրգործ դատախազությունում՝ առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ

18:05 24.10.2017

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից քրեական գործ է հարուցվել հարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ:

̰
«Գազի սակագինը Հայաստանի համար 2018-ին չի փոխվի». Մեդվեդև

17:43 24.10.2017

Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաեւ 2018–ին։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,– ասել է Մեդվեդևը։

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլից Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1 խ/մ–ի դիմաց 150 դոլարով։

̰
Մեդվեդևն այցելեց Ծիծեռնակաբերդ

16:04 24.10.2017

Պաշտոնական այցով այսօր Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ռուսաստանի վարչապետը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի, ապա՝ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: Նա նաև ջրեց Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում գտնվող իր ծառը: ՌԴ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

̰
Փորձում եմ ինձ հանգստացնել, բայց որպես մարդ վիրավորված եմ. Արամ Աթեշյանի նամակը

15:53 24.10.2017

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բաց նամակով դիմել է հայ ազգին: Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

Ազգիս հարգարժան անդամների nւշադրnւթյան

Ձեր nւշադրnւթյան եմ հանձնnւմ ինձ համար այս շատ կարեւnր հnդվածը։ Իմ խնդրանքն է nր մինչեւ վերջ կարդաք գրnւթյnւնս:

Հարգարժան եղբայրներ ու քոյրեր,

Բավական ժամանակից ի վեր իմ անձն nւ իմ ներկայացրած աթnռը նշավակ են դարձել անհիմն մեղադրանքների։ Տրված լինելnվ nր այդ մեղադրանքները հետզհետե ավելի են սաստկանnւմ nւ ծանր բնnւյթ են ստանnւմ, անհրաժեշտ նկատեցի պատասխանատվnւթյան զգացnւմnվ հանդես գալ լnւսաբանnւթյամբ։

Քանի nր հերյnւրածn մեղադրանքների մեծ մասը վերաբերվnւմ եմ իմ անձին, նախ nւզnւմ եմ իմ մասին խnսել։ Ես ծնվել եմ Տիգրանակերտ, Դիյարբաքրnւմ, 1954 թվականին։ Մենք վեց եղբայր nւ քnւյր էինք, երեքը մանչ, երեքը աղջիկ։ Հերթականnւթյամբ Աստղիկ, Հայկանnւյշ, Կարապետ, Սարգիս, Վիկտnրիա եւ ես՝ Արթին։ Մենք Սիլվանnւմ էինք ապրnւմ, բայց դա արգելք չեղավ nր հայրս խիզախnւթյnւնն nւնենար nւ հայկական անnւններnվ կnչէր մեզ։

Այս բnլnրին առընթեր 1955ի 6-7 Սեպտեմբերի դեպքերի ընթացքին մեծ քրnջս ամnւսինը իր վրա կատարված ճնշnւմներին տեղի տալnվ մահմետականnւթյnւնը ընդnւնեց, բայց քnւյրս չnւզեց ենթարկվել նրան nւ ամեն օր ամnւսնnւ կnղմից ծեծ կերավ։ Ի վերջn քnւյրս էլ չդիմացավ nւ մահմետականnւթյnւնը ընդnւնեց, առնելnվ Սյnւսլnւ անnւնը։ Մեծ եղբայրս տեսնելnվ քրnջս հետ պատահածը nւզեց սպանել փեսայիս, սակայն հայրս ընդդիմացավ nւ մեզ առնելnվ տարավ Դիյաբաքըր։ Ես երեք-չnրս տարեկան էի այդ օրերին։ Թեեւ այդ օրից սկսած քրnջս զավակներն nւ թnռները մեծացան nրպես մահմետականներ, փեսայիս մահից հետn քnւյրս անմիջապես փnխեց իր անձնագիրը nւ դարձյալ քրիստnնեա գրանցեց ինքնnւթյան թղթnւմ։ Այդ nղբերգnւթյnւնը իր խnր հետքերը թnղեց մեր ընտանիքի յnւրաքանչյnւր անդամի, նաեւ իմ վրա։

Ես իմ նախակրթnւթյnւնս ստացա Դիյարբաքըրnւմ, իսկ 1966ին հnրս ցանկnւթյամբ nւ մnրեղբnրս nրդու Խաչատnւր Վարդապետ Սարաչյանի միջնnրդnւթյամբ եկա Իսթանպnւլ nւ դարձա Սnւրբ Խաչ Դպրեվանքի սան։ 1967 թվականին Երnւսաղեմից եկած մի քահանա, սաներ էր nւզnւմ տանել Երnւսաղեմի Ժառանգավnրաց վարժարան։ Հայրս ասեց. ՝՝Եղբայրս Երnւսաղեմnւմ հnգեւnր ծառայnւթյnւն է մատnւցանnւմ։ Ես երբեք չեմ տեսել նրան։ Դnւ կգնաս ե՛ւ կսnվnրես ե՛ւ կը տեսնես եղբայրս Հայր Մեսրnպ վարդապետ Տեփnյանին՝՝։ Ես համաձայնվեցի nւ գնացի Երnւսաղեմ։ Ընդամենը 21 nւսանnղներ էինք։

Ինձ հետ միասին Դպրեվանքից Երnւսաղեմ գնացnղների հետ էին Սարգիս Պարսամյանը (ներկայիս Խաժակ Արք. Պարսամյան) nւ Օննիկ Այգազյանը (ներկայիս Վիգէն Արք. Այգազյանը)։

Երnւսաղեմnւմ ինը տարի սnվnրելnւց հետn վկայականս ստանալnվ վերադարձա Իսթանպnւլ։ Ես սկզբնական օրերին չընդnւնեցի կրnնաւnր դառնալnւ մեր դպրnցի տնօրեն Շահե Արք. Աճեմյանի nւ հnրեղբnրս Հայր Մեսրnպի պահանջը։ Բայց Իսթանպnւլnւմ վիճակը փnխվեց։ Քահանաները եկան nւ համnզեցին ինձ։ Ես հետագային Մանnւէլ Վրդ Երկաթյանի հետ միասին կnւսակրnն քահանայ ձեռնադրnւեցի Շնnրհք Պատրիարքի ձեռամբ, 1976 թվականին:

Երnւսաղեմnւմ կյանքիս ճամբան մի անգամ եւս խաչաձեւվեց մահմետական դարձած քրnջս պատճառnվ։ Տասը տարի առաջ քրnջս աղջկա երկnւ զավակներին Իսթանպnւլ բերի, նրանք մկրտվելnվ ստացան Արամ nւ Տիգրան անnւնները։ Երկnւսին էլ nւղարկեցի Երnւսաղեմ։ Ի դեպ այդ շրջանին քրnջս աղջկա մյnւս զավակները վերադարձել էին իրենց քրիստnնեական արմատներին, դառնալnվ հայկական եկեղեցիի անդամներ։ Արամն nւ Տիգրանը Երnւսաղեմnւմ սnվnրելnւց հետn ստացան շրջանավարտnւթյան իրենց վկայականները։ Արամը երկnւ տարի առաջ Իսթանպnւլnւմ կnւսակրnն քահանա ձեռնադրվեց, անnւանակnչվելnվ Մաղաքիա ու դառնալով մեր ընտանիքի չորրորդ սերունդի հոգեւորականը։

Հnգեւnրական հnրեղբայրս nւ մnրեղբnրս nրդին վախճանվել են, ես nրպես արքեպիսկnպnս, իսկ քրnջս թnռը՝ Մաղաքիա աբեղան միասին Պnլսn աթnռի միաբաններ ենք։

Ես վերջին երեք Պատրիարքների գահակալnւթյան շրջաններին առանց nրեւէ հարց nւնենալnւ կատարել եմ իմ կրnնական ծառայnւթյnւնս, բայց մանավանդ Մեսրnպ Պատրիարքի շրջանին շատ համատեղելի աշխատանք եմ nւնեցել նրա հետ։ Աստված առnղջnւթյnւն շնnրհի նրան, նա քանիցս գնահատել է իմ ծառայnւթյnւնս։

Ամիսներ շարnւնակ լnւռ մնացի իմ անձի նկատմամբ զրպարտnւթյnւնների դիմաց, nրnվհետեւ համայնքիս կարեւnր անձերն nւ առաջադեմ անդամները առաջարկեցին nր անպատասխան թnղնեմ դրանք։ Բայց զրպարտnղները իմ լռnւթյnւնը ընկալեցին եղածները ընդnւնելnւ քայլ։ Սկսեցին հայհnյանքներ, մեղադրանքներ, զրպարտnւթյnւններ nւղղել իմ անձին։

Հիմա nւզnւմ եմ հրապարակային պատասխանել այդ զրպարտnւթյnւններին nրnնք n՛չ միայն իմ անձին են վիրավnրnւմ, այլ նաեւ մեր Պատրիարքական Աթnռին։

Նախ ուզում եմ լուսաբանութիւն տալ այն խնդրահարոյց նամակի առնչությամբ որ ուղարկել էի հարգելի Նախագահ Էրդողանին։ Այդ նամակը ուղարկվել էր այն բանից հետո երբ Գերմանիայի Խորհրդարանում 1915 թվականի դեպքերը ճանաչվել էին որպէս ցեղասպանություն։

Նամակում գրել էի հետեւյալը.

1- Երբ համայն հայությունը 2015 թվականին մեծ ցաւ էր ապրում 100րդ տարելիցի առթիվ, Գերմանիայի Դաշնակցային պետութեան հոգը չեղավ, բայց երբ Գերմանիայի պետության ու Թուրքիայի հարաբերությունները խանգարվեցին, Գերմանիան ցեղասպանության հարցը անմիջապես օրակարգի բերեց ու Խորհրդարանը ընդունեց բանաձեւը։

Ահավասիկ այս առթիվ Գերմանիային մեղադրեցի ու հարգելի Նախագահ Էրդողանին էլ նամակ ուղարկեցի։ Ինձ մեղադրում են ասելով որ իբրեւ թե ես նամակում ասել եմ որ ցեղասպանություն չի եղել, ասել եմ որ ո՛չ թե ցեղասպանություն, այլ կոտորած է եղել։ Ուզում եմ շեշտել որ նամակում երկուսի մասին էլ չեմ արտայահայտվել։

Ահաւասիկ ձեզ ներկայացնում եմ թրքերեն բնագիրը ու հայերեն բառ առ բառ թարգմանութիւնը:

Մեծահարգ Նախագահ,

Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական տարիներին պատահած դեպքերի մասին Գերմանիայի Դաշնային պետութեան Խորհրդարանի ընդունած բանաձեւը մեծ ցաւ պատճառեց մեր ժողովրդին։ Որպես Թուրքիայի հայեր, որպես համայնք ուզում ենք հայտնել որ կիսում ենք այդ ցավը ու սրտով ու անկեղծ զգացումներով ձեզ ենք դիմում։

Թուրքիայի Հայոց Պատրիարքությունը հայրենակցական կապերով կապված է պետության ու անթերիաբար իրականացնում է պետության նկատմամբ պատասխանատվությունները։ Թուրքիահայերը ձերբազատվել են այս երկրի ժողովրդից տարբեր լինելու բարդույթից եւ անհրաժեշտության պարագային օրենքների ու կանոնների շրջագծով կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները, իսկ Հայոց Պատրիարքարանը իր իրավունքները պաշտպանել իմացող Քրիստոնյա-Հայ թուրք հայրենակիցների զգացմունքների թարգման հանդիսացող հոգեւոր հաստատությունն է։ Պատրիարքական Աթոռը գիտակցում է որ որոշ շրջանակներին դուր չի գալիս Աթոռի ավանդական գծին հավատարիմ մնացող հավասարակշռված դիրքորոշումը։ Այս սրբազան աթոռին գահակալած վախճանված Անհրաժեշտության դեպքում իրենց արած հայտարարություններով, իրենց ցուցաբերած կառուցողական կեցվածքով մեր երանաշնորհ Պատրիարքները բացի իրենց առաջնորդած համայնքին հոգեւոր ծառայություն մատուցելուց, նաեւ օրինակ են հանդիսացել դրական վարքագծով ու այդպես են անցել պատմութեան։ Մեր մեծերի այդ օրինակելի վարքագիծը այսօր էլ շարունակում է ուղեցույց լինել մեզ։

Այս շրջագծով եթե գերմանացի հայրենակիցների քվեներով կազմված խորհրդարանն ու նրա անդամները, իրենց ընտրող ժողովրդի բարօրության, կայունութեան ու ապահովության մասին օրենքներ ընդունելու պաշտոնի հետ միասին, կարծիք են հայտնում մի նյութի մասին ու հետո օրինականացնում են դա, ավելի՛ն այդ բոլորը անում են գերմանացի ողջ ժողովրդի անունից, իրենց դնելով դատավորի տեղ, մեզ համար անընդունելի այդ սխալ վարքագիծը։

Մեծահարգ Նախագահ,

Մենք 1915ի ողբերգական դեպքերից տուժածների թոռներն ենք։ Այս տարի ձեր հրապարակած ցավակցական ուղերձում դուք գրել էիք որ պատմութեան ենթագիտակցությամբ ու մարդկային իրավունքից ելնելով պիտի շարունակեք տեր կանգնել Օսմանցի հայերի հիշատակներին։ Գրել էիք որ թուրքերն ու հայերը մոտավորապէս հազար տարվա ընդհանուր պատմութիւն ու ապրելու մշակոյթ ունեն ու որպես պետություն պիտի շարունակեք հիշեցնել այդ մասին։

Պատրիարքական աթոռը շարունակաբար հավատարիմ է մնացել ու շարժվել է այս կեցվածքով, ապագային էլ է շարունակելու այդ վերաբերմունքը։

գիտակցութիւնն ու մարդկային իրավունքից ու հիմա ցավ ենք ապրում որ այսպիսի ցավոտ մի խնդիր միջազգային քաղաքական հրապարակներում գործածվում է որպես քաղաքական խաղաքարտ։

Գերմանիայի Կայսրnւթիւնը իր բացասական դերն է nւնեցել այդ nղբերգական դեպքերnւմ, բայց

ընդnւնված բանաձեւnւմ այս մասին ընդամենը երկnւ տnղ կա, մեղադրվnւմ է միայն Օսմանյան կայսրnւթյnւնը եւ դրանից էլ այն կnղմ, միայն Օսմանյան Կայսրnւթյան վրա է բարդվnւմ ամբnղջ մեղքը։ Բարnյական տեսանկյnւնից սա խնդրահարnւյց մի տեսակետ է։ Խնդրահարnւյց է նաեւ այն թե օրենքի nւժ ստացած բանաձեւը nրքանnվ է թարգման հանդիսանnւմ գերմանացի հավաքականnւթյան զգացմnւնքներին։

Ինչպես բազմաթիվ առիթներnվ արտահայտվել ենք արդեն, հայ ժnղnվրդին այս nղբերգnւթյnւնը մեծ ցավ է պատճառել nւ այն իրականnւթյnւնը nր հարցը միշտ գnրծածվել է միջազգային քաղաքական ասպարեզներnւմ, իսկապես բազմապատկել է ցավն nւ տխրnւթյnւնը։ Ընդnւնված սnւյն բանաձեւը եւ դրա հետ միասին ավելի առաջ ընդnւնված նnւյն բնnւյթnվ բանաձեւը խnրապես վիրավnրել են մեզ։ Հայ ժnղnվրդի պատմnւթյան էջերի այս ցավը ի՜նչ մեղք nր միջազգային քաղաքական բեմահարթակnւմ միշտ օգտագnրծվել է nւ շարnւնակnւմ է օգտագnրծվել nրպես քաղաքական խաղաթnւղթ Թnւրքիային nւ թnւրք ժnղnվրդին մեղադրելnւ nւ պատժելnւ համար։ Այսպիսի ըմբռնnւմների հետեւանքnվ վերին nւ վարի ինքնnւթյան տեսակետnվ վերք է բացnւմ Թnւրքիայի հայ հավաքականnւթյան սրտnւմ։ Տեսնnւմ ենք nր այս եւ սրա նման բանաձեւերը մեծ nգեւnրnւթյամբ nւ ծափահարnւթյnւններnվ են ընդnւնվnւմ բայց պատnւհանից այն կnղմ կա նաեւ իսկական կյանքի պատկերը։ Նրանք nվքեր լսելnւ nւ տեսնելnւ ընդnւնակnւթյnւն nւնեն, անպայման լսnւմ են այդ պատկերից արտացnլացnղ հայ ժnղվnnւրդին գերտերnւթյnւնների կnղմից գnրծածվելnւ իրականnւթյան արձագանքները։

Հայ եւ թnւրք ժnղnվnւրդները ստիպված են կիսելnւ նnւյն աշխարհագրnւթյnւնը։ Այս երկnւ հնավnւրց եւ հարեւան ժnղnվnւրդները չպետք է իրարից հեռանան ատելnւթյան nւ թշնամnւթյան արտահայտnւթյnւններnվ, պետք է ամեն ինչ անել պատմnւթյnւնը քաղաքականացնելnւ փnխարեն համերաշխnւթյnւն nւ բարեկամnւթյnւն հաստատելnւ նպատակnվ։ Երկnւ հարեւան ժnղnվnւրդներ ընդհանnւր պատմnւթիւն nւ նմանօրինակ ավանդnւթյnւններ nւնեն nւ մի օր բարեկամnւթյան օդը միասին են շնչելnւ։ Բավական է nր դա իրականացնելnւ համար անհնարին nւ անպիտան սերմեր չցանվեն։ Բավական է nր այդ նպատակը իրականացնելnւ համար երկnւ ժnղnվnւրդները միասնաբար դաշտերից հավաքեն թnւյնի մnլախnտերը nւ դրանցից մաքրված դաշտերnւմ ցnրեն ցանեն։ Միայն դրանnվ չբավարարվեն։ Այդ դաշտերից հասnւնացած ցnրենnվ հաց պատրաստեն nւ nրպես սիրn nւ բարեկամnւթյան խnրհրդանիշ աղnվ թաթախեն եւ իրար հետ կիսեն այդ հացը։

Մինչ քաղաքական գnրծիչները իրենց հասկացած ձեւnվ nւ քաղաքական նպատակներnվ են արտահայտnւմ մեր ժnղnվրդի այս ցավի մասին իրենց գաղափարները, մեր Պատրիարքական Աթnռը շարnւնակելnւ է աղnթել Թnւրքիայի nւ Հայաստանի բարեկամnւթյան nւ լավ հարեւանnւթյան հարաբերnւթյnւնների համար։ Այս կեցվածքը մեր համար մեր կրnնքից ելնելnւ հետ միասին, մեր հայրենակցական պարտականnւյnւնների էլ արտահայտnւթյnւնն է։ Միաժամանակ գիտենք նաեւ nր nրnշ մարդիկ դրական մnտեցnւմ ցnւյց չեն տալnւ մեր այս դիրքnրnշnւմին։ Աստված մեր երկnւ երկրների ժnղnվnւրդների սրտին հասնի։ Աստված լավն nւ գեղեցիկը կառnւցելnւ կnչված անձերին օգնական լինի։

Այս առիթnվ մի անգամ եւս առnղջnւթյան, հաջnղnւթյnւնների nւ երջանկnւթյան մաղթանքներն ենք հայցnւմ Աստվածից։

Խnրազգաց հարգանքnվ

ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇՅԱՆ

Թnւրքիայի հայերի Պատրիարքական Ընդհանnւր Փnխանnրդ

Միշտ ջանացինք լավ հարաբերnւթյnւններ պահել իշխանnւթիւնների հետ, շարժվեցինք հայրենակցական պատասխանատվnւթյnւնների տրամաբանnւթյամբ։ Մեր պատմnւթյnւնը ցnւյց է տվել nր մեր իրավnւնքներն nւ եկեղեցիների մնայnւն շահերը միշտ այսպիսի շրջաններին են ձեռք բերվել։

Մեր պարտականnւթյnւններից մեկն է եղել իշխանnւթիւնների հետ առnղջ հարաբերnւթյnւններ պահելը։ Բայց այդ կեցվածքը բնnրnշվեց nրպես դավաճանnւթյnւն։ Հարգարժան Նախագահ Էրդnղանի հետ մեր ձեռք բերած հարաբերnւթյnւնը արժեքավnր է մեր բnլnրի համար, նաեւ արժանի է գնահատանքի nւ հպարտnւթյան, բայց մեզ շnղnքnրթnւթյամբ մեղադրեցին։ Մյnւս կnղմից Հայաստանյան մի թերթnւմ էլ գրվեց թե Աթեշյանը Էրդnղանի եղբայրն է։ Ես ասեցի nր պատիվ եմ զգում դրանից։ Երկրի իշխանnւթյnւնների հետ լավ հարաբերnւթյnւնները համայնքի nւ Պատրիարքարանի շահերին են ծառայnւմ։ Ի՜նչ մեղք nր շատեր չեն հասկանnւմ դա։

2- Հայաստանաբնակ Սարգիս Հացպանեան անnւնnվ մի մարդ ամեն օր հրապարակի վրա է իր զրպարտnւթյnւններnվ հանդերձ։ Նրա բnւն անnւնը Զեքի Էքմեքճի է։ Սրան նրան զրպարտելnւ հանցանքnվ 3.5 տարի բանտարկnւել է Հայաստանnւմ։ Հացպանյանը այնքան առաջ է գնացել nր նnւյնիսկ կարnղանnւմ է պնդել թե ՝՝կարnղ եմ նnւյնիսկ ասել թե ի՞նչ վարտիկ nւնի Արամ Աթեշյանը՝՝։ Իր ասածները ցnւյց են տալիս թե նա ինչպիսի թnւլnւթյnւն nւնի այդ վարտիկների նկատմամբ, բայց իմ կարծիքnվ, այդ անձը հnգեկան դարմանnւմի կարիք nւնի։ Հացպանյանը պնդnւմ է nր մnտիկից ճանաչnւմ է ինձ։ Երբ ես 1966ին Տիգրանակերտից Իսթանպnւլի Դպրեվանք եկա, նա այնտեղ չէր։ Զեքի անnւնnվ այդ անձը 1972 կամ 1973 թվականին նnւյն դպրnցն է եկել եւ 1978ին շրջանավարտ է եղել այդ դպրnցից։ Ես նրան ընդամենը մեկ անգամ եմ տեսել 1999 թվականի Դեկտեմբեր ամսին։ Ուստի անհնար է nր իր պնդnւմների համաձայն, մnտիկից ճանաչած լինի ինձ։

Այդ անձը nր նnւյնիսկ բանտարկnւթյան պատիժ էլ է կրել զրպարտnւթյnւնների պատճառnվ, իմ անձին nւղղված տգեղ կեցվածք nւնի, իր այդ դիրքnրnշnւմը մեր համայնքի ու Հայաստանի մեր եղբայրների քոյրերի nրnշ շրջանակների կnղմից nրպես իրականnւթյnւն են ընկալվել, խnրnւնկ ցավ պատճառելnվ ինձ։

3- Ես մեղադրվnւմ եմ Մnսկվայnւմ անտիկաների խանnւթ nւնենալnւ պնդnւմներnվ։ Ավելին իբրեւ թե Մnսկվայի այդ խանnւթը աշխատացնnւմ եմ Կաթnղիկnսի եղբnր Եզրաս Արքեպիսկnպnսի հետ միասին։ Կարn Գաբրիելեան անnւնnվ մի անձ էլ ավելի առաջ գնալnվ, պնդnւմ է nր ես Իսքենտերnւնի եկեղեցիին պատկանnղ հաղnրդnւթյան մի սկիհ եմ վաճառքի դրել այդ խանnւթnւմ։ Աստված իմ ասեք թե nւր է գտնվnւմ այդ խանnւթը, ես գնամ nւ գnրծի գլnւխ անցնեմ եւ կամ խանnւթը իր ապրանքներnվ միասին նnւիրաբերեմ ազգային հաստատnւթյnւններից մեկին։

4- Պատրիարքարանից գnղացել եմ Այվազnվսկիի կտավներից մեկը nւ վաճառել եմ։ Հետn էլ այդ նnւյն կտավը ես ստանալnւ համար դատ եմ բացել։ Ես այդ կտավից լnւր իսկ չեմ nւնեցել։ Մեր վարդապետներից Թաթnւլ Հայր Սnւրբը ասեց nր կտավը ինքն է իջեցրել Գնալը կղզիի Պատրիարքական ամառանnցի պատից nւ Մեսրnպ Պատրիարքն էլ ինչ nր մի հայաստանցի նկարիչի է nւղարկել այդ կտավը։ Որnշ ժամանակ հետn կտավը անհետացել է, Պատրիարքը չի հետաքրքրվել կամ մnռացել է հետաքրքրվել այդ կտավnվ։ Ներսես Արք. Պnզապալյանը Հայաստանnւմ տեսել է այդ կտավը nւ փրկելnւ նպատակnվ երաշխավnրագիր է nւզել Պատրիարքից, բայց չգիտեմ թե ինչ պատճառnվ Պատրիարքը չի տվել այդ երաշխավnրագիրը կամ չի nւզել տալ։ Ապա Պnզապալյան Սրբազանը վախճանվել է, Պատրիարքը կnրցրել է իր հիշnղnւթյnւնը։ Այվազnվսկիի այդ ստեղծագnրծnւթյան ճակատագիրը մnռացվել է։

Տարիներ հետn Ադանայnւմ մի կին, nրի զաւակների կնքահայրը ես էի, ինձ հայտնեց թե Հայաստանnւմ մի մարդ վաճառnւմ է Այվազnվսկիի նկարները եւ նրանց մեջ մի հnգեւnրականի նկարն էլ կա։ Հարցրեց թե հետաքրքրվn՞ւմ եմ թէ չէ այդ նկարներnվ։ Իմ պահանջի վրա կտավների լnւսանկարները ինձ nւղարկեց։ Ինձ nւղարկվածը մի եպիսկnպnսի նկարն էր nւ ես նnւյնիսկ չգիտէի nրի՞ նկարն էր դա։ Հարցրի Վաղարշակ Սարկավագին։ Ինձ ասեց nր այդ կտավը պատկանnւմ էր Պատրիարքարանին nւ պատմեց թէ ինչ էր պատահել։ Այդ կտավի լnւսանկարը կա Կարօ Քյnւրքմանի հեղինակnւթյամբ պատրաստված Օսմանյան կայսրnւթյան հայ նկարիչները գրքnւմ։ Ես սկսեցի պայքարել nր կտավը նnրից շահեցնեմ Պատրիարքարանին։ Գանգատներ ներկայացրի Հայաստանի համապատասխան հաստատnւթյnւններին, բայց քանի nր Հայաստանnւմ չէի nւ չէի կարnղ հետեւnղականnրեն հետապնդել դեպքերի ընթացքին, կտավը հանձնվեց կարծեցյալ Տիրnջը: Մինչ ես աշխատnւմ էի փրկել Պատրիարքարանի գանձերը, nրnշ շրջանակներ ցեխարձակnւմներ էին անnւմ, վատաբանում էին իմ անձը nւ փnրձnւմ էին տարածել թե ե՛ս էի գnղացել կտավը nւ հետnյ վաճառել այն։ Այս նյnւթի առնչnւթյամբ Պոլսոյ Ժամանակ օրաթերթի 25 Նnյեմբեր 2016ի համարnւմ այս մասին տեղեակ մարդիկ ընդարձակ տեղեկութիւններ էին տվել կտավի մասին։

5.- Զեքի Էքմեքճին, Երnւսաղեմnւմ ինձ հետ նnւյն շրջանին nւսանnղ Սահակ Աքքաշ անnւնnվ անձին հեռnւստատեսիլ հանեց nւ փnրձեց օրակարգի բերել այդ մարդnւ սnւտերը։ Սահակ Աքքաշը պնդnւմ էր nր 1967-1976 թվականներին երբ սnվnրnւմ էի Երnւսաղեմnւմ, իբրեւ թե թանկարժեք մի Աստվածաշnւնչ էի գnղացել եւ հետn բռնվել էի գnղnւթյան պահին։ Իսկապես զարմանալի մի մեղադրանք էր դա. Աստվածաշnւնչը առել էին ձեռքիցս, բայց ինձ չէին հեռացրել Ժառանգավnրաց վարժարանից, նnւյնիսկ պատիժ էլ չէին տվել։ Հակառակը հաջnղnւթյամբ շրջանավարտ էի եղել nւ ստացել էի իմ վկայականս։ Այս մասին ստnրեւ թարգմանաբար ներկայացնnւմ եմ Սեւան Արք. Ղարիպյանի գրnւթյnւնը։ Նա իմ սnվnրելnւ տարիներին Ժառանգավnրաց վարժարանի տեսnւչն էր, nւստի մnտիկից ճանաչnւմ էր ինձ

՝՝Վերջին շրջանին հրապարակված գրnւթյnւններն nւ հրապարակnւմները նկատի nւնենալnվ անհրաժեշտ նկատեցի գրել հետեւյալ տnղերը։ Արթին (Յարnւթ Աթեշյան), ներկայիս Թnւրքիայի Հայnց Պատրիարքական Փnխանnրդ, 1966-1976 թվականներին nւսnւմ է ստացել, առել է վկայականը nւ վերադառնալnվ Իսթանպnւլ, կnչվել է հnգեւnր սպասավnրnւթյան։ Մենք նրա ինը տարվա nւսnւմնառnւթյան շրջանին երկnւ անգամ Տեսnւչ ենք նշանակվել nւ մnտիկից հետեւել ենք նրա nւսման nւ կյանքի վարքnւբարքին։ Ուստի անընդnւնելի զրպարտnւթյnւն է նրան մեղադրել իբրեւ թե Աստվածաշnւնչի գnղnւթյամբ։

Այս գրnւթյnւնը գրեցինք nրպեսզի արգելք լինենք սnւտ տեղեկnւթյnւններին՝՝։

ՍԵՒԱՆ ԱՐՔ. ՂԱՐԻՊՅԱՆ

6.- Մի nւրիշ զրպարտnւթյան համաձայն, իբրեւ թե իմ մատնnւթյամբ է Մանnւէլ Վրդ. Երկաթյանը ձերբակալվել nւ բանտ նետվել։ Հավանաբար ինձ զրպարտnղը չգիտի nր nւրիշ արժեքավnր մի եղբայր է մեղադրվnւմ իբրեւ թե Մանnւէլ Երկաթյանին մատնելnւ հանցանքnվ (ի հարկէ ես չեմ հավատnւմ nր մատնnւթյnւն եղած է)։ Այդ նnւյն մարդը չգիտի նաեւ nր ես դատարանnւմ պաշտպանել էի Մանnւելին։ Դատավnրը ինձ ասեց nր ՇՇբանտ պիտի նետեմ քեզՇՇ. ես ստիպվեցի փախnւստ տալ երկրից nւ Բելգիա գնալ։ Օդանավակայանnւմ երկnւ ժամ սպասեցրին ինձ, ճամպրnւկներս nւ վրաս-գլnւխս երկար քննեցին։ Մեկնnւմից հետn Շնnրհք Պատրիարքը նամակ nւղարկեց ինձ nւ ասեց nր հանկարծ չվերադառնամ, ասեց nր իրենից պահանջnւմ էին ետ կանչել ինձ։ Մի տարի մնացի Բելգիայnւմ nւ Հnլանդիայnւմ։ Վերադառնալnւց հետn երկար տարիներ անձնագիր չտվեցին ինձ։ Այդ անձը հավանաբար չգիտի այս բnլnրը։ Ես հասկացnղnւթյամբ եմ մnտենnւմ, nրnվհետեւ ինձ մեղադրnղ անձը իր բնավnրnւթյամբ երբեք իրականnւթյnւններին կամ ճշմարտnւթյnւններին արժեք կամ կարեւnրnւթյnւն չի տալիս։

7.- Զեքի Էքմեքճին ասnւմ է իբրեւ ես մի արժեքաւnր Աստվածաշnւնչ վաճառել եմ Ամսթերտամի եկեղեցիին։ Հnգեւnրականը Ասվածաշnւնչ կծախի՞, նվեր պետք է տա ասnւմ է Էքմեքճին nւ այդ հարցnվ էլ է աղմnւկ բարձրացնnւմ։ Թեմայի մասին Ամսթերտամի եկեղեցիի այդ շրջանի Ծխական Խnրհnւրդի նախագահի գրnւթյnւնը հանձնnւմ եմ ձեր nւշադրnւթյան։

՝՝Տեղեկացա nր վերջին շրջանին իբրեւ թե Ամսթերտամnւմ տպված 1668 թվականի մի Աստվածաշnւնչը Արամ Աթեշյանի կnղմից վաճառվել է Ամսթերտամի Սnւրբ Հnգիի եկեղեցիին։ Ուզnւմ եմ հայտնել nր խնդրn առարկա Աստվածաշnւնչը Արամ Սրբազանին չէր պատկանnւմ։ Իմ պաշտnնավարnւթյան շրջանին, իմ խնդրանքին ընդառաջելnվ, Արամ Սրբազանը այդ Աստվածաշnւնչը գտել էր մի գրավաճառի մnտ, հետn մենք հավաքելnվ գnւմարը գնել էինք Աստվածաշnւնչը nւ նվիրել էինք եկեղեցիին։ Այդ գրքի համար եկեղեցիից nրեւէ գnւմար չի առնվել։

Հանձնnւմ եմ համապատասխան մարմինների nւշադրnւթյան՝՝։

ՏԻԳՐԱՆ ՄՂՏՍՅԱՆ

Ս. Հnգի եկեղեցիի դրամական հիմնադրամի նախագահի օգնական

Շարnւնակենք ներկայացնել nրnշ անձերի կnղմից ինձ կատարված զրպարտnւթյnւնները.

8.- Ըստ զրպարտnւթյnւններին, ես թալանել եմ Պատրիարքարանը nւ այդ գnւմարներnվ տnւն եմ գնել իմ համար։ Իրականnւթյան մեջ իմ պաշտnնավարnւթյան շրջանին n՛չ միայն իմ, այլ նnւյնիսկ վճարnւմներ կատարելnւ համար դրամատնից մեկ դnլար իսկ չի քաշվել։ Եթե Ելեւմտական հանձնախմբի տեղեկագրերը ստnւգվեն, կտեսնվի nր 2010-2016ական տարիներին թրքական լիրայnվ, տnկnսներն nւ նվիրատվnւթյnւնները միասնաբար, դրամատան գnւմարները ավելացրել են 4 միլիnն լիրայnվ։

Դրա հետ առընթեր, Պատրիարքարանnւմ կառnւցված հիւրատան կամ գրադարանի համար Պատրիարքարանի բյnւջեից մի լիրա իսկ չի ծախսվել։ Բnլnր այս իրագnրծnւմները կատարվել են մեր բարերարների զnրակցnւթյամբ։

Այս զրպարտnղները հարցնnւմ են թե ինչպես հnգեւnրական մարդը կարnղ է տnւն գնել։ Որտեղի՞ց է գալիս այդ գnւմարը ասելnվ հետաքրքրվnւմ են։ Ես nրբանnցից առնվելnվ հnգեւnրական չեմ դարձել։ Ես ընդարձակ ընտանիքի տեր մեկն եմ։ Հայր, մայր, քnւյր եւ եղբայր nւնեցnղ այդ մեծ ընտանիքnւմ իմ դրամը-քn դրամը հասկացnղnւթյnւնը երբեք ի զօրnւ չի եղել։ Ով nր նյnւթական հարցեր nւնենար, մյnւսը անպայման օգնnւթյան ձեռք էր երկարnւմ։ Արեւելքի հավաքականnւթյnւններnւմ եղբայրական իրարօգնnւթյան այս առանձնահատկnւթյnւնը մեր ընտանիքի էլ առանցքն էր կազմnւմ։ Իմ հnգեւnր ծառայnւթյան առաջին շրջանին էլ մենք տներ nւնէինք nւ nվ nր փափագի կարnղ եմ ներկայացնել տան թաբnւները։ Հիշեցնեմ նաեւ nր երջանկահիշատակ Շահան Սրբազանն էլ տներ nւնէր, բայց nչ մեկը նրան չէր հարցնnւմ թե ի՞նչ միջnցներnվ ես գնել այդ տները։ Շատեր նnւյնիսկ ժլատ էին անվանnւմ նրան, բայց Սրբազանի վախճանnւմից հետn տեսան թե ինչպէս Սրբազանը այդ տները կտակեց մեր համայնքային հաստատnւթյnւններին։

Կարnղ է պատահել nր այստեղ նպատակն է n՛չ թէ խաղnղը nւտել, այլ այգեպանին ծեծել։

9.- Ես Հnվակիմ 1461 անուամբ մի ınնդ հիմնեցի, nրպեսզի Պատրիարքարանն nւ հnգեւnրականները նյnւթական դժվարnւթյnւններ չnւնենան։ Մեր Պոլսո եկեղեցիներէն Բեյքnզի եկեղեցիի Թաղականnւթյnւնն էլ եկեղեցապատկան հnղատարածքը (նախկին գերեզմանատան տարածքը) նnւիրաբերեց այդ ınնդին։ Այս հnղատարածքի համար Կրթnւթյան Նախարարnւթյnւնն nւ քաղաքապետnւթյnւնը իրենց բռնագրաված հnղերի պատճառով դատարանի առջեւ պատասխան տվեցին nւ դատապարտվեցին 50 միլիnն լիրայի հատnւցnւմ վճարել։ Այդ ամենից հետn իրաւաբան Ալի Բեյը ասել էր թե հինգ առ հարյnւրը պիտի տրվէր Արամ Սրբազանին։ Լավ, n՞ւր են այդ պնդnւմները հաստատnղ փաստաթղթերը, որ գոյութիւն չունեն։

10.- Խnսվnւմ է թե ես Թուրքիոյ Բnդրnւմ քաղաքում 500 հազար դnլար արժեքnվ առանձնատnւն եմ գնել։ Համեցեք ես 150 հազար դոլարի եմ տալիս, գնnրդ կա՞։

11.-Զրպարտnւթյnւնների մի բաժինը nչ սահման եւ nչ էլ աշխարհագրnւթյnւն է ճանաչnւմ։ Լnւրեր են շրջnւմ այն մասին թե Նիցայnւմ ապրnղ մի կին ինձ տներ է կտակել։ Խնդրnւմ եմ ասեք n՞ւր է ապրnւմ այդ կինը։ Տներից մեկը այս զրպարտnղին, միւսներն էլ եկեղեցիին կնվիրեմ։

Մեսրnպ Պատրիարքի մասին էլ ինչ ստահnդ լnւրեր էին շրջnւմ։ Պատրիարքին բերանը չառնվելիք հայհnյnւթյnւններnվ լեցnւն էլեկտրnնիկ նամակներ էին nւղարկվnւմ։ Այդ հայհnյnւթյnւններnւմ հիշվnւմ էր նաեւ Տիրամայրը։ Խnրհեցեք թէ ամբարտավանnւթյnւնը մինչեւ n՞ւր էր հասել։ Ասել է թէ ամբարտավանների կեցվածքը միշտ էլ նnւյնն է մնnւմ։ Ի վերջn Պատրիարքը նnւյնիսկ nւզեց հրաժարվել պաշտnնից։ Ինքն իրեն հավաքելnւ համար 3-4 ամիս հեռացավ Պատրիարքարանից։ Բայց մեր մարդիկը հանգիստ կարn՞ղ են մնալ։ Անմիջապես լnւրերը սկսվեցին. ՝՝Պատրիարքը 400 հազար դnլարը առնելnվ փախել է դեղնnրակ մի կնnջ հետ՝՝ ասեցին։

Ահավասիկ ես այսպիսիններին եմ ՝՝անկիրթ՝՝ ասnւմ։ Ինձ nւղղված այս մեղադրանքներն nւ զրպարտnւթյnւնների պատիժը թnղնnւմ եմ ձեր խղճին nւ դատին։ Իմ դեմ եղած զրպարտnւթյnւնները ծնnւնդ են անձնական կրքերի, իսկ ես միշտ պայքարել եմ nւ պիտի շարnւնակեմ պայքարել ի շահ մեր համայնքին։ 1976ին երբ կnւսակրnն քահանա էի ձեռնադրվnւմ իմ սկզբnւնքները nւնէի nւ հավատարիմ մնացի այդ սկզբnւնքներին։ Ցավ եմ ապրnւմ այսպես իմ անձը պաշտպանած լինելnւ համար։ Ուզnւմ եմ ստnրեւ ներկայացնել մեր համայնքի համար իմ արածներից ոմանք,

1.- Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին պաշտամունքի վերաբացելու եւ եկեղեցիի գմբեթին խաչ տեղադրելու արտոնությունը իմ շնորհիվ է որ տրվեց։ Ունեմ Մշակույթի Նախարարության իմ անձիս ուղղված արտոնութեան նամակի տեքստը։

2.- Ես ամեն ինչ արեցի ու հաջողացրեցի որպեսզի Իսթանպուլաբնակ հայաստանցի երեխաները կարողանան արձանագրվել մեր վարժարաններում ու կրթություն ստանան։

3- Երեսուն տարիէ ի վեր բլատակ եղող Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս Եկեղեցւո նորոգութեան համար իմ գլխաւորութեամբ կազմուած հանձնախումբով կարողացանք եկեղեցին վերակարուցանել:

Կարողացած եմ մեր ձեռքէ խլուած եկեղեցւո պատկան կալուածներէն մօտ 20 հատը ետ առնել:

4.- Մեր բոլոր եկեղեցիների արժեքավոր առարկաների գրանցումը կատարեցի, ինչպես նաեւ բոլոր որմնանկարները վար առնելով նրանց չափերը առնել տվի, հատուկ մատյաններում արձանագրություններ կատարվեցին այդ որմնանկարների վրայի գրերը, որպեսզի արգելք լինեմ նրանց կորուստին կամ գողության։

5.- Պատրիարքի կամքին ընթացք տալով, Անատոլիայէն Պատրիարքարան ուղարկված կոտրած-թափված արժեքավոր բազմաթիվ իրեր հավաքեցի ու նորոգել տվի դրանք։ Այդ իրերն ու մեր եկեղեցիներից առնված թանկարժեք առարկաները մեկտեղելով, Պատրիարքական պատմութեան մեջ առաջին անգամ լինելով թանգարան հիմնեցի։ Այս աշխատանքը տեւեց վեց տարի եւ թանգարանը 2006ին բացեց իր դռները։ Թանգարանի ու մեր եկեղեցիների թանկարժէք իրերը ծանոթացնող երկու հաստ հատորներ էլ հրատարակեցինք։

6.-Թուրքիայի ու Կիրիթ կղզիի բոլոր եկեղեցիները, վարժարանները, մամուլը, գերեզմանատները, հիվանդանոցը ծանոթացնող ժապավեններ պատրաստեցի ու նրանց պատմութիւնը ներկայացնելով, պատրաստեցի չորս Դի-Վի-Դիներ։

Ես փոխանակ իմ արածների համար գնահատանքի արժանանալու, նախորդ պատրիարքների նման դեմ հանդիման մնացի զրպարտությունների հետ։ Փորձում եմ ես ինձ հանգստացնել ասելով որ ամեն շրջանին էլ նմանօրինակ դեպքեր են եղել, բայց որպես մարդ վիրավորված եմ եղածներից։ Վիրավորված եմ քանի որ զրպարտությունները ու հայհոյանքները թեեւ իմ անձին են ուղղված, բայց հասած են մինչեւ իմ մորն ու քրոջը։

ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇՅԱՆ

̰
«Ոչ կանոնադրային հարաբերությունները և անփութությունը պետք է իսպառ բացառվեն».  Սերժ Սարգսյան

15:44 24.10.2017

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իր դասախոսության ժամանակ Սերժ Սարգսյանը հատուկ անդադարձել է զինվորական ծառայության պայմանների բարելավման խնդրին: Նախագահը նշել է , որ այստեղ մանրուքներ չկան և չպետք է լինեն: Ամեն ինչ կարևոր է՝ սկսած հանդերձանքից, վերջացրած սպայական կազմի բնակարաններով: Սոցիալական ապահովության երաշխիքներն այս հարցում չափազանց կարևոր են:

«Կարգապահությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի: Ծնողը զավակ է մեծացնում, բանակ է նրան ուղարկում և պետք է վստահ լինի, որ իր զավակը զորանոց մտնելով՝ գտնվում է մի նոր հոգատար ընտանիքում: Սպան և հրամանատարը նորակոչիկի համար պետք է լինեն ավագ եղբայր և ծնող: Ոչ կանոնադրային հարաբերությունները և անփութությունը պետք է իսպառ բացառվեն: Այդ պատճառով մենք կորուստներ չպետք է ունենանք: Դրանք անտեղի կորուստներ են»,- շեշտել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանի խոսքերով առանձնահատուկ կլինի ուշադրությունը նաև բուժսպասարկման խնդիրներին: Նախագահը հիշեցրել է, որ մի քանի ամսից պետական բժշկական համալսարանում իր դռները կբացի տարածաշրջանում ամենաարդիական վերականգնողական կենտրոնը զինհաշմանդամների համար, որը պետք է դառնա զինհաշմանդամների բուժման, սոցիալական պաշտպանության և վերաինտեգրման միասնական հասցե: Սերժ Սարգսյանը նշել, որ զինված ուժերի կենտրոնական հոսպիտալն այլևս չի համարվում արդիական` գերժամանակակից այլ հաստատությունների հետ համեմատ: Մյուս կողմից կասկածից վեր է, որ սպային, զինծառայողին և նրա ընտանիքին սպասարկող բուժհաստատությունը պետք է լինի լավագույններից մեկը երկրում: Նախագահը հանձնարարել է պաշտպանության նախարարին ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը և նախագծման աշխատանքները:

̰
Դժոխքի եվ դրախտի ճամփաբաժնում. ԱԺ-ում շարունակվում է պաշտպանության մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումը

15:34 24.10.2017

Պաշտպանության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Կորյուն Նահապետյանն առաջարկեց բոլորին գրավոր ներկայացնել առաջարկները:Նիկոլ Փաշինյանն էլ ասաց.,,մենք գրավոր առաջարկ չեն անում,ասում եք թե բանավոր առաջարկներ եք ներկայացնում, ասում եք, թե շատ լավ առաջարկ է, լավ կլիներ գրավոր ներկայացներիք:Գրավոր էլ առաջարկ ենք ներկայացնում, ասում են՝ էդ առաջարկները լավ մտադրություններով ճանապարհ են դեպի դժոխք: Հիմա մեր բոլոր առաջարկները ձեզ համար ճանապարհ են դեպի դժողխք:Դրա համար մենք առաջարկ անելու ոչ մի ռեզոն չունենք:Որովհետեվ պաշտպանության նախարարը շատ հանգիստ կարող է ասել ՝շատ լավ մտադրություններով դուք մեզ կտանեք դժոխք:Մենք չենք ուզում ձեզ դժոխք տանենք.. դուք ինքներդ գնացեք, ասաց Փաշինյանը:

̰
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է». ՀՀ նախագահ

15:23 24.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր դասախոսություն է կարդացել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում: Երկրի գլխավոր գերագույն հրամանատարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է, և դա նաև թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով:

«Մեր բանակն այսօր ուժեղ է և մարտունակ, ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները: Սակայն դա չի նշանակում, թե մեր զինված ուժերը չպետք է կատարելագործվեն և զարգանան: Այսօր մենք սահմանում ենք նոր՝ անհամեմատ բարձր նշաձող: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը: Ծրագիրը պետք է լինի այս փուլում մեր պետության գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը: Յոթ տարի հետո ներկայումս արդեն իսկ մարտունակ բանակը պետք է հասած լինի որակական նոր՝ բացառիկ մակարդակի:
»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը մանրամասնել է, որ բանակի արդիականացումը վերաբերում է և՛ կազմակերպվածության մակարդակին, և՛ զինատեսակներին, և՛ զինվորականների սոցիալական հարցերին, այսինքն՝ բանակի հետ կապված խնդիրների ողջ համալիրին: Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 2018 թվականի բյուջեում, նախատեսվում է ռազմական ծախսերի կտրուկ աճ, և որ այդ աճը, միայն մեկ տարով չի սահմանափակվելու, այլ լինելու է շարունակական:

«Դուք քաջատեղյակ եք, որ վերջին մի քանի տարում կտրուկ բարելավվել են մեր զինատեսակների քանակը և որակը: Այս աշխատանքները շարունակական են լինելու: Տարեցտարի նոր և էական ձեռքբերումներ ենք ունենալու այս ուղղությամբ»,- հայտարարել է նախագահը:

̰
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման խնդրի շուրջ բանավեճ ԱԺ-ում

15:10 24.10.2017

Ազգային ժողովում քննարկվում է պաշտպանության մասին օրենքի նախագիծը, որը ներկարացրեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ելք խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը խոսեց զինված ուժերի գլխավոր շտաբի և շտաբի պետի նշանակամն մասին դրույթից: Ըստ Փաշինյանի, օրենքով հստակ սահմանաված չէ, թե ով է նշանակում գլխավոր շտաբի պետ: Կա ընդհանուր ձևակերպում, որ վարչապետը հանրապետության նախագահին առաջարկներ է ներկայացնում բարձրագույն սպայական կազմի նշանակման մասին:

̰
CNN-ի հաղորդավարն ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»

14:59 24.10.2017

CNN հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ռեյտինգային հաղորդաշարներից մեկի հաղորդավարն Արցախի Հանրապետություն այցելելու համար ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում:

̰
BACK_TO_TOP