TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Կամավորականությունը ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ» Պաշտպանության նախարար

16:14 23.10.2017

Ազգային ժողովում այսօր կայացած քննարկումների ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  խոսել է բանակի համալրման նոր օրենքի նախագծով  սահմանված սկզբունքներից: Մասնավորապես Վիգեն Սարգսյանը պատասխանել է այն հարցին, թե  ինչ՞ու օրենքը հնարավորություն   չի ընձեռում կամավորության սկզբունքով զինված ուժերը համալրելու համար: 

̰
«Դա տրուբա է, լոմ». «Իգլայի» գործով ամբաստանյալները ցուցմունք են տալիս

16:06 23.10.2017

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք  է տվել,,Իգլայի,, գործով ամբաստանյալ Սանարսար  Գաբրիելյանը: Նա ասաց, որ բարձր ճնշում ունի և ցանկանում է նստած ցուցմունք տալ:Զինվորական է,փոխգնդապետ, 10 տարի Սիբիրում է գտնվել, այնտեղ փայտամշակման գործ է անում: Ապրիլյան պատերազմի օրերին կանչել են այստեղ, եկել է, որոշել զենք գնել եվ նվիրել պաշտպանության բանակին:Դիմել է Էջմիածնի […]

̰
Զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի

15:59 23.10.2017

Այսօր  ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում  ՚՚Պաշտպանության մասին՚՚  եվ  ՚՚Զինվորական ծառայության ու  զինծառայողի կարգավիճակ մասին՚՚  օրենսդրական նախագծերի քննարկումների ժամանակ պաշտպանության նախարարը կրկին անդրադարձել է զինկոմիսարիատների հետագա գործունեության  հետ կապված հարցին:     Վիգեն Սարգսյանը նշել է , որ նոր օրենքի նախագծով զինկոմիսարիատների թիվը պետք է կտրուկ նվազի:

̰
Փնտրում են վառված շենքի սեփականատիրոջը

15:23 23.10.2017

Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը SHANTNEWS-ի թղթակցին հայտնել է, որ իրենք այժմ փնտրում են շենքի սեփականատեր ընկերության ներկայացուցիչներին: Մինչև այդ, տեղական ինքնակառավարման մարմինները կփորձեն պայմաններ ստեղծել անօթևան մնացած ընտանքիներին բնակարանով ապահովելու համար:

̰
Ո՞ր դեպքերում մարզիկներին տարկետում կտրվի

14:52 23.10.2017

ԱԺ-ում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդրադարձել է նաև զինված ուժերից սպորտ-վաշտերի վերցմանը: Նախարարը խոսքով՝ ժամանակին եղած սպորտ-վաշտերը հսկայական ծախս էին պետության համար. «Ինքնախաբեությամբ էինք զբաղվում: Նրանք զորամասում չէին լինում, դա բացարձակ չարդարացված ծախս է»,- նշել է Սարգսյանը: Իսկ ինչ վերաբերում է այն զորակոչիկներն, ովքեր […]

̰
Լևոն Մկրտչյանի անդրադարձը ուսանողների բողոքին

13:57 23.10.2017

Նախարարի խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացումը կվերականգնի արդարության սկզբունքը բուհերում:

̰
Հայաստանում զինկոմիսարիատների թիվը կկրճատվի

13:05 23.10.2017

Քննարկման ժամանակ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարցրեց զորակոչի փոփոխությունների մասին՝ հիշեցնելով, որ նոր օրենքի շրջանակներում համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու՝ մասնավորապես զինվորական կոմիսարիատներում, որոնք Գլխավոր շտաբից փոխանցվելու են Պաշտպանության նախարարությանը:

̰
Աջ ղեկով մեքենաները չեն արգելվի. նախարար

12:57 23.10.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության լրատվական վարչությանը տեղեկացրել է, որ աջ ղեկով ավտոմքենաների հետ կապված փոփոխություններ կլինեն, բայց դրանց տերերը կարող են վստահ լինել՝ իրենք կշարունակեն վարել մեքենաները:

̰
Նորապատի հրդեհի մեջ բնակիչները դիտավորություն են տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

11:22 23.10.2017

SHANTNEWS-ի թղթակիցը տեղում լսել է տուժաշ բնակիչների խոսակցությունը, ըստ որի, երկհարկանի շենքի հրդեհը եղել է դիտավորություն, քանի որ այն սեփականաշնորհել են, և բնակիչներին հանելու համար կազմակերպել են հրդեհը:

̰
Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել շփման գծում

09:15 23.10.2017

Արցախի պաշտպանության նախարարությունը Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանն զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և բավականին ցավոտ:

̰
«Կոնվերսբանկի» վրա հարձակման հետքերով

09:01 23.10.2017

ՀՀ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել` հոկտեմբերի 9-ին «Կոնվերսբանկի» վրա հարձակման քննության մասին:

̰
ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին

08:09 23.10.2017

Հոկտեմբերի 23-ին, ժամը 02:47-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են ԳԱԶել մակնիշի 04 UL 859 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ռ. Ե.) և ՎԱԶ 2107 մակնիշի 34 AV 802 (վարորդ՝ 1995 թ. […]

̰
Ռուս քաղաքագետը վաղաժամ է համարել Քրդստանի հանրաքվեն

17:10 21.10.2017

«Կան վիճելի տարածքներ, այդ թվում՝ Քիրքուկը եւ Սինջարը, որոնք չեն մտնում Քուրդիստանի ինքնավար շրջանի մեջ, բայց ներկայում վերահսկվում են քրդերի կողմից: Բաղդադի ղեկավարությունը զգուշացրել է, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Իրաքի հսկողությանը, եւ գործընթացը հիմա ընթանում է առանց լուրջ բախումների, որոնք ճգնաժամ կառաջացնեին տարածաշրջանում»,-ասել է Արեշևը:

̰
Մինչև հոկտեմբերի 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

15:41 21.10.2017

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

̰
Նախագահը խոսել է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին

15:34 21.10.2017

Նախագահականում այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2018թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Խոսելով միջոցառման նախապատրաստական աշխատանքների մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է.

̰
Որքա՞ն գումար կստանան «Խելացի քաղաք» հաքաթոնի հաղթողները

15:30 21.10.2017

Այսօր մեկնարկել է «Խելացի քաղաք» երկօրյա հաքաթոնը, որի ընթացքում մոտ 70 մասնագետներ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարանների հետ՝ մշակելով խելացի լուծումներ Երեւանի համար:

̰
Խորհրդակցություն նախագահականում

15:21 21.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով:

̰
Անդրեյ Արեշև. «Էլի եմ ասել,  որ Ադրբեջանին զենք վաճառելը սխալ է»

14:08 21.10.2017

«Ես էլի եմ ասել՝ ես համարում եմ, որ Ադրբեջանին զնեք վաճառելու պրակտիկան սխալ է, դա չի նպաստում Ռուսաստանի դերի ամրապնդմանը Հայավային Կովկասում: Բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը, ինչպես որևէ այլ երկիր, բարդ է՝ որոշումների կայացման բարդ համակարգով: Ակնհայտ է, որ կան որոշ հանգամանքներ, որոնք նպաստում են այդ թվում այդպիսի գործարքների իրականացմանը»:

̰
Սիսիան-Երևան ճանապարհին մեքենա է ընկել ձորը. ուղևորները Արցախի քաղաքացիներ են

12:44 21.10.2017

Այսօր Սիսիան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Daiatsu Storia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը, հայտնում է ԱԻՆ-ը:

̰
Բանակցությունների արգելափակումը լավ բանի չի տանի. Անդրեյ Արեշև

12:37 21.10.2017

Անդրեյ Արեշևը նաև հավելել է, որ ղարաբաղյան հարցը չի կարելի լուծել ուժային ճանապարհով: Խնդրի կարգավորման հարցում էական հակասություններ չկան Մինսկի խմբում ներկայացված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տեսակետերում: Ինչը սկզբունքային տարբերություն է մյուս կոնֆլիկտների հետ համեմատած և շատ կարևոր տարբերություն:

̰
ՀՀ անձնագիր 100-ամյա տատիկին

11:42 21.10.2017

Օրերս լրացել է Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի Արաքսի տատիկի 100-ամյակը, ինչի առիթով նրան հանդիսավոր կերպով հանձնվել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը:

̰
Սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքը. Econews.am

21:08 20.10.2017

Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի մասին հերթական դեպքն է հայտնաբերվել, տեղեկացնում է EcoNews.am-ը:

̰
Նախագահն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն

20:52 20.10.2017

Վիտոլդ Վաշչիկովսկին Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հայաստան իր այցի նպատակն ու հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքները:

̰
Մոսկվայում կայացավ Լևոն Հայրապետյանի հոգեհանգիստը

20:39 20.10.2017

Այսօր Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու Սուրբ պայծառակերպության եկեղեցական համալիրում տեղի ունեցավ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը:

̰
Նախագիծը Աստվածաշունչ չէ. կրկին ընտանեկան բռնության մասին

20:33 20.10.2017

Ընդունեք մի բան՝ սա Աստվածաշունչ չէ, ընդունում ենք, որ ստամբուլյան կոնվենցիայից բազմաթիվ ուղղակիորեն արտագրված դրույթներ ունի, բայց ստամբուլյան կոնվենցիան էլ Աստվածաշունչ չէ, ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծին նվիրված քննարկումներից մեկի ժամանակ ասել է Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը:

̰
Սպիտակագլուխ անգղերի որսի համար ոչ ոք չի պատժվի

20:17 20.10.2017

Սպիտակագլուխ անգղերի որսի աղմկոտ գործով ոչ ոք չի պատժվի: Կարմիր գրքում գրանցված թռչունների որսի գործով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմնավորումով, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»:

Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, այն է՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Մինչ այս արդեն հայտնի էր, որ աղմուկ բարձրացրած լուսանկարների մեջ երևացող մեքենայի պետհամարանիշը հին նմուշի է, ըստ այդմ՝ լուսանկարն առնվազն 4 տարվա վաղեմություն ունի:

Հայաստանի քրեական օրենսգիրքը նախատեսում է 3-6 ամիս կալանք կամ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով տուգանք ապօրինի որսի համար, որը կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է (ՀՀ ՔՕ հոդված 294 մաս 1-ին կետ 3):

3-6 ամիս հնարավոր կալանքի դրույթն այս հանցագործությունը դասում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին (ՀՀ ՔՕ հոդված 19 մաս 2-րդ), որոնց վաղեմության ժամկետը մինչև 2 տարի է (ՀՀ ՔՕ հոդված 75 մաս 1-ին կետ 1), որն էլ հաշվարկվում է հանցանքը գործելու պահից:

Սակայն եթե սպիտակ անգղերի որսագողությունը դիտարկվի որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված հանցագործություն (լուսանկարներում 3 մարդ է երևում՝ անգղի թևերից բռնած), ապա նրանց սպառնում է նաև մինչև 3 տարի ազատազրկում (ՀՀ ՔՕ հոդված 294 մաս 2-րդ կետ 2):

Նման գործոնն այս հանցատեսակը դասում է միջին ծանրության հանցագործությունների շարքը (ՀՀ ՔՕ հոդված 19 մաս 3-րդ), որոնց վաղեմության ժամկետն արդեն 5 տարի է (ՀՀ ՔՕ հոդված 75 մաս 1-ին կետ 2):

Ոստիկանությունը մինչ այս հայտարարել էր, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:

̰
«Երկիր Ծիրանին»` Կապանում նախընտրական վիճակի մասին

19:40 20.10.2017

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հայտարություն է տարածել, որտեղ պնդում է, որ անհայտ անձինք պոկել են Կապան համայնքի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցի կողմից առաջադրված թեկնածուների քարոզչական պաստառները:

̰
Բողոքի ցույց ընդդեմ տարկետման իրավունքը վերացնող օրինագծի

19:26 20.10.2017

Այսօր Երևանի պետական համալսարանի մոտ տասնյակ ուսանողներ էին հավաքվել և բողոքում Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նախագծի դեմ: ԵՊՀ-ի մոտից երիտասարդները, ովքեր հիմնականում ԵՊՀ ուսանողներ էին, «Հանուն գիտության», «Տարկետում լինելու ա» վանկարկումներով շարժվել են դեպի Կրթության և գիտության նախարարություն, որտեղ նրանց հետ հանդիպել են նախարարի խոսնակն ու Բարձրագույն կրթության վարչության պետը: Վերջինս […]

̰
Փոքր ՀԷԿ-երի 99 տոկոսը ժամանակին կառուցվել է մաշված սարքավորումներով. Աշոտ Մանուկյան

19:14 20.10.2017

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր անդրադարձել է փոքր ՀԷԿ-երի խնդրին: Նրա խոսքով, վարչապետի առաջին հանձնարարականներից մեկը բնապահպանության և էներգետիկայի նախարարություններին, եղել է այդ խնդիրն ուսումնասիրելն ու եզրակացություն տալը:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Ի՞նչն է խանգարում Հայաստանում արևային էներգիայի զարգացմանը

18:22 20.10.2017

«Այսօրվա գործող տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արևային էներգիան օգտագործել միայն արևային ժամերին», – այսօր լրագրողներին ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում արևային էներգիայի կիրառման հարցին:
Սաթենիկ Հայրապետյան

̰
BACK_TO_TOP