TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՔԿՀ-ներում պահման պայմանները խիստ անբավարար են. իրավապաշտպան

12:57 30.10.2017

Այսօր ներկայացվել է 2016թ-ի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում իրականացված մշտադիտարկման արդյունքները:
«Հայաստանի ՔԿՀ-ներում դեռևս կան խցեր, որտեղ մարդիկ պահվում են անմարդկային պայմաններում», – մեզ հետ զրույցում նշել է դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, ով մշտադիտարկումներ է իրականացրել պահման պայմանների ու գերբնակեցման խնդիրները պարզելու նպատակով:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմենի ՌԴ

12:43 30.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կայցելի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Նախագահը կմասնակցի Ռուսատանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը, որը տեղի կունեն նոյեմբերի 15-ին:

̰
Ի՞նչ է ուզում դառնալ  Աղվան Վարդանյանը

12:19 30.10.2017

Մամուլում գրել են,  թե Աղվան Վարդանյանը ցանկություն ունի դառնալ փոխվարչապետ:  Արդյո՞ք սա ճիշտ է:   Խորհրդարանական ճապազրուցների ժամանակ այսպիսի հարց է ուղղվել այսօր ՀՅԴ խմբակցության անդամին:   Աղվան Վարդանյանը նշել  է , թե տարբեր ժամանակներում տարբեր բաներ են գրել,  այս գրածին էլ   լուրջ չի վերաբերվում:  Իսկ ցանկությունների մասին հարցին պատասխանել է խորը հոգոց հանելով:

̰
Ինչի՞ համար էր Սանասարն ուզում «Իգլա» գնել

12:15 30.10.2017

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք է տալիս Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ «Իգլայի» գործով։

̰
«Նման բան չենք կարող  ակնկալել.»   ՀՅԴ ներկայացուցիչը` աշխատավարձերի բարձրացման մասին

11:57 30.10.2017

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Աղվան Վարդանյանը պատասխանելով բյուջեյի վերաբերյալ հարցին, անդրադարձել է նաեվ աշխատավարձերի եվ կենսաթոշակների բարձրացման խնդրին:  ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ բարձրացում նախատեսված չէ, հետեվաբար նման բան չենք կարող ակնկալել:   

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:44 30.10.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 21-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։
Բացահայտվել է գողության 26, խարդախության 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և խուլիգանության 2-ական, անձի առևանգման, խարդախության, կողոպուտի, յուրացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 17, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

̰
Ծեծի են ենթարկվել շտապօգնության բժիշկները

10:52 30.10.2017

Երեկ՝ ժամը 14։15-ի սահմաններում Երևան քաղաքի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայան ահազանգ է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի 10 շենքի 2-րդ բնակարանում հարձակվել են կանչով նշված հասցե մեկնած շտապօգնության բժիշկների խմբի վրա։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տանտերը՝ 35-ամյա Ալեքսեյ Ներսիսյանը, հայտնել է, որ շտապօգնության բժիշկը վիճաբանել է իր հետ և հարվածել։ Պարզվել է նաև, որ նշված հասցեում […]

̰
Հայ ոստիկանները հայտնաբերեցին  Իրանի իրավապահների կողմից հետախուզվողին

20:39 26.10.2017

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու, որը երկար տարիներ հետախուզման մեջ էր գտնվում ԻԻՀ իրավապահների կողմից՝ կաշառքի յուրացման և խարդախության համար:

̰
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը

17:30 26.10.2017

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը` ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորությամբ:

̰
Մոսկվան ողջունում Է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը. Զախարովա

16:38 26.10.2017

Ռուսաստանը ողջունում Է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը:

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ավստրիայի ազգային տոնը

16:20 26.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

̰
Վանի հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով կարող է փլվել

16:17 26.10.2017

Արևմտյան Հայաստանի Վանի Արճեշ գավառում գտնվող հայկական Արծվաբեր վանքը վերջնականապես անհետանալու վտանգի տակ է: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Gazetekarinca.com լրատվական կայքը:

̰
Մարդ ենք, չէ՞. Լևոն Իգիթյանը՝ իր բառապաշարի մասին

15:03 26.10.2017

Այսօր ԱԺ-ում Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանից լրագրողները փորձել են հետաքրքվել, թե որն է վերջինիս պահվածքի, ընդդիմության անդամներին ուղղված նման՝ ոչ հարիր բառապաշարի պատճառը:

̰
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է իր ինքնաբացարկի միջնորդությունը

14:04 26.10.2017

Քիչ առաջ սկսվել է Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը գրավելու գործից անջատված վարույթներից մեկի դատաքննությունը, որը նախագահում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

̰
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ժնևյան հանդիպումը դրական է համարել

13:59 26.10.2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին: «Արմենպրեսի» հետ զրույցում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը և նրանց՝ Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, դրական նշան էր: Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները մնում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին՝ այդ թվում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները»:«Ուժի չկիրառման, տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների և տեղահանված անձանց խնդիրները համապարփակ լուծման կարևորագույն բաղադրիչներն են», – հայտարարել է Էնդրյու Շեֆերը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի մասով մնում է հստակ, այն է՝ այս հակամարտության միակ լուծումը բանակցային լուծումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ հետևելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքներին:

̰
5 տարի ընդմիջումից հետո կրկին գլխավոր մրցանակ կա

13:45 26.10.2017

ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձման արարողությունը: Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների են արժանացել 26 ուսանող և 17 աշակերտ: Պարգևատրվածները 6 բուհերի և 8 ավագ դպրոցների ներկայացուցիչներ են:

̰
Հայաստանի խնդիրների մասին կարդացեք համաձայնագրի 400 էջանոց բովանդակությունը. քաղաքագետ

13:06 26.10.2017

Գլոբալ առումով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մեր երկրի համաշխարհայնացման քարտեզ է, որը մի կողմից մտահոգող է, բայց քանի որ Հայաստանի իշխանությունները համարձակություն ունեցան գնալ այդ քայլին, լավ է: Մնում է՝ կամք ունենան այն ստորագրելու: Այսօր հայտարարել է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը:

̰ ̰
Համաձայնագիրը կստորագրվի, հարց է, թե երբ. Դավիթ Շահնազարյան

12:42 26.10.2017

Քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը այդ քննարկումներից մեկի ժամանակ այսօր անդրադարձել է այն տեսակետներին, թե 2013 թվականի նման հնարավոր է այն չստորագրվի:

̰
Պարտադիր զինվորական ծառայությանը ժամկետը 24 ամիս է․ Վահրամ Բաղդասարյան

11:41 26.10.2017

ՀՀ ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է օրենքի կեղծ մեկնաբանումներին ու հստակեցրել՝ ժամկետային ծառայությունը 3 տարի չի դառնալու։

ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև տարկետումների սահմանափակման հարցին և նշել, որ դա հանրօգուտ որոշում է։

̰
Բանակը բոլորի՞նն է, թե՞ միայն իշխանությանը․ Նիկոլ Փաշինյան

11:34 26.10.2017

ՀՀ ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսպիսի քննարկումների ժամանակ հաճախ նշվում է, որ բանակը իշխանությանը չի, ընդդիմությանը չի․ բոլորինն է։

— Երբ գալիս է մարտի 1-ին նման սիտուացիա, պարզվում է՝ բանակը էլ բոլորինս չի, բանակը իշխանությանն է, և բանակը պետք է ասի՝ որտեղ 3 հոգուց ավել հավաքվեցիք, ցրելու ենք, պետք եղավ՝ գյուլելու ենք։ Հետո էլի գալիս է՝ բանակը բոլորինս է։ Այ երբ գալիս են ընտրությունները, բանակը էլ բոլորինը չի։

̰
Դմիտրի Մեդվեդևը Հայաստանում արված  լուսանկարներ է հրապարակել

11:26 26.10.2017

Հոկտեմբերի 24-ին Հայաստան կատարած այցելությունից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեվեդևը հայկական լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում, որոնք անասելի արագությամբ օգտատերերի կողմից հավանության են արժանացել՝ 17 ժամվա ընթացքում ստացել է 49.000-ից ավելի հավանություն:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Վիգեն Սարգսյանը՝ պահեստազոր պատրաստելու և թուլափայի մասին

11:04 26.10.2017

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվող (ներկայում էլ գործող) ժամկետային ծառայությունը ոչ միայն և ոչ այնքան առաջնագիծը համալրելու միջոց է, որքան պահետազոր պատրատելու միակ գործուն ճանապարհ։ Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է ՀՀ ԱԺ ամբիոնից օրենքի քննարկման ժամանակ։

Նախարարը դեմ է նաև գումարի դիմաց ծառայությունից ազատվելու տարբերակին։

— Պարոն Փաշինյան, Ձեր երեկ հնչեցրած հետախուզման մեջ գտնվողների թվի զգալի մասը այն 27 տարին առաջիկայում լրացողներն են, որ սպասում են տարիքը լրանա, և մեր կողմից ընդունված օպրենքի ուժով բերեն թուլափայը քցեն բանակին՝ համարելով, որ սահմանադրական պարտքը դրանով կատարել են նույն ձևով, ինչպես առաջնագծում ծառայող երիտասարդը։

̰
ԱԺ որոշ պատգամավորներ փորձեցին պրիմիտիվացնել այս օրենքը․ Վիգեն Սարգսյան

10:47 26.10.2017

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ պրիմիտիվացրել են «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքը՝ այն նեղացնելով ու կենտրոնոնալով միայն տարկետման թեմայի վրա։

̰
Հիվանդին բուժելու փոխարեն սպանում ենք․ Արարատ Միրզոյան

10:39 26.10.2017

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորը նշել է, որ հիվանդին բուժելու փոխարեն սպանում ենք հիվանդին ու հայտարարում , թե այլևս հիվանդություն չկա։ Պատգամավորի խոսքով՝ ինքը պատասխանում է այն պատճառաբանությանը, թե նոր օրենքով իշխանությունները փորձում են վերացնել կրթական համակարգի կոռուպցիան։

̰
Վարչապետ. բարեփոխումները մնում են  թղթի վրա

10:29 26.10.2017

«Կա մշակված քաղաքականություն, սակայն իրականում մտավախություն ունենք, որ բարեփոխումները մնում են թղթի վրա»,-ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

̰
Շարմազանովը՝ իր դասալիք լինելու մասին

10:17 26.10.2017

Ազգային ժողովում քննարկվող զինվորական ծառայության և տարկետման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բուռն է արձագանքել իրեն ուղղված մեղադրանքներին՝ կապված դասալքության հետ:

̰
Զինծառայության մասին նոր օրենքը սոցիալական վերելակի նշանակություն ունի․ Սերգեյ Բագրատյան

10:09 26.10.2017

Բանակը և այս օրենքը բանակը տանում են սոցիալական վերելակով։ Իր ելույթում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ Աժ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

̰
Չծառայած պաշտոնյաները կզրկվեն աթոռներից. «Ժամանակ»

09:37 26.10.2017

«Բանն այն է, որ բարձրագույն ղեկավարությանը ներկայացվել են չծառայած նախարարների, փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարների և ստորաբաժանումների ղեկավարների ցուցակները, ինչը աղետալի պատկերի է հանգեցրել, նրանց գերակշիռ մասը չի ծառայել, իսկ իշխանությունները հասկացել են, որ այս իրավիճակում զորակոչ ապահովելը խնդիր է, քանի որ մարդիկ տեսնում են, որ չծառայածները առաջ են գնում, ու փորձում են ամեն գնով իրենց երեխային ազատել բանակից»,-գրել է թերթը՝ հավելելով, որ 2018-ին այս իմաստով լուրջ փոփոխություններ կլինեն»,-գրել է պարբերականը։

̰
«Ազգ-բանակի տակ մարդիկ ուզում են Հայաստանը միլիտարիզացիայի և տոտալ ռազմական դիկտատուրայի տանել»․ Գևորգ Գորգիսյան

09:23 26.10.2017

Պարզվում է՝ ազգ-բանակի տակ մարդիկ ուզում են Հայաստանը միլիտարիզացիայի և տոտալ ռազմական դիկտատուրայի տանել։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում։

̰
BACK_TO_TOP