TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեկնարկեց ԱԺ նիստը․ ՈՒՂԻՂ

09:01 26.10.2017

ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում նախատեսվում է շարունակել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը, որը կիսատ է մնացել երեկ։

̰
«Զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ». Արծրուն Հովհաննիսյան

20:30 25.10.2017

Այսօր ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ:

̰
«Դիլիջան ազգային պարկի» վագոն-տնակի հրկիզման քրգործով ձերբակալվել է ևս մեկ անձ

20:09 25.10.2017

Շարունակվում են անհրաժեշտ դատավարական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերությանը պատկանող հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրդեհման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

̰
ԱԹՍ-ների կիրառման ոլորտները. արտակարգ իրավիճակներ (ՄԱՍ 1-ԻՆ)

19:27 25.10.2017

Պատկերացրեք դեպք. այրվում է բնակելի շենք, 911-ում ստանում են ահազանգ, շենքի բնակիչը կիսատ-պռատ նախադասություններ է ասում։ Հրշեջները շտապում են դեպքի վայր բայց ծանոթ չեն հրդեհի ծավալներին, չգիտեն՝ ինչ է կատարվում այնտեղ։

Հիմա պատկերացրեք այլ կերպ։ Բնակչի զանգը ավտոմատ տեղորոշվում է քարտեզի վրա, փրկարար ծառայության մոտակա բաժնի տանիքից ինքնուրույն դեպքի վայր է հասնում անօդաչու թռչող սարքը։ Անմիջապես սկսում է նկարել ու հեռարձակել նկարածը։ Հեռարձակումը ստանում է հրշեջ մեքենայի անձնակազմը, որը տեղ հասնելու ճանապարհին արդեն ծանոթանում է իրավիճակին ու գծում հրդեհաշիջման սխեման։ (Ի դեպ, նույն ազդանշանը զուգահեռ կարող են ստանալ նաև ճգնաժամային կառավարման կենտրոններում)։

̰
Օրվա կադրը. Աշնանային Լոռի

18:19 25.10.2017

Լուսանկարի հեղինակը Ներսես Մատինյանն է

̰
Սպանությունները, ավազակային  հարձակումները և բնակարանային գողությունները նվազել են

17:42 25.10.2017

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

̰
«Խոսք տալն ու չանելը լավ բան չէ». Ցոլակյանը՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգման մասին

17:33 25.10.2017

Ազգային ժողովում ընթացող հերթական հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հետաքրքրվեց, թե ի վերջ ե՞րբ են մտադիր վերանորոգել Գյումրիում գտնվող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը:

̰
Փաշինյանը իմիտացիա արեց, որ վարչապետը խորհրդարանում է և հարց հղեց

17:32 25.10.2017

Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ խոսափողին մոտեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և իմիտացիա անելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է խորհրդարանում, ողջունեց գործադիրի ղեկավարին և հարց հղեց:

̰
Ինչո՞ւ է «Դիլիջան ազգային պարկի» պահպանությունը վստահվել մասնավոր ընկերությանը.  Լենա Նազարյան

16:50 25.10.2017

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է «Դիլիջան ազգային պարկի» պահպանությունը վստահվել մասնավոր ընկերությանը:

̰
«Ո՞վ էր ճիշտ՝ Մեդվեդևը, թե՞ Կարեն Կարապետյանը». Մանե Թանդիլյանը` ՀՀ փոխվարչապետին

16:41 25.10.2017

ՀՀ փոխվարչապետը նշեց, որ գրավոր կպատասխանեն:

̰
Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել գազի գնի շուրջ

16:24 25.10.2017

Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ։ Այդ մասին ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ գործադիրի անդամներից հետաքրքրվել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Ըստ Մարուքյանի, 2015-ին խորհրդարանը վավերացրեց խայտառակ համաձայնագիրը, որով վերջին մեր բաժնեմասը տվեցինք «Գազպրոմին» եւ պայմանավորվեցինք, որ 30 տարով գնի փոփոխություններ չեն լինելու։ Հարցին պատասխանել է ՀՀ փոխվարչապետ Վաչե […]

̰
Ե՞րբ կլուծվի Խաչիկ և Ելփին համայնքների ոռոգման ջրի հարցը. Սերգեյ Բագրատյանը՝ Դավիթ Լոքյանին

16:23 25.10.2017

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Սերգեյ Բագրատյանը նախ՝ ներկայացրեց, որ ինքն իր գործընկերների հետ օրերս եղել է Վայոց Ձորում, հանդիպումներ ունեցել Խաչիկ և Ելփին համայնքներում:

̰
«Որքա՞ն է կազմում «Նաիրիտ» գործարանի պարտքը».Գևորգ Գորգիսյանը՝ Վաչե Գաբրիելյանին

16:10 25.10.2017

ԱԺ-ոմ ընթացող հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կառավարության անդամներից հետաքրքրվեց, թե որքան է կազմում «Նաիրիտ» գործարանի պարտքը, ում է պատկանում այնտեղ գտնվող գույքը:

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

15:30 25.10.2017

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի:

̰
Գործազրկության նպաստները դադարեցնելուց հետո քանի՞ հոգի է ապահովվել աշխատանքով

15:28 25.10.2017

ԱԺ նիստից հետո, ինչպես յուրաքանչյուր քառօրյայի չորեքշաբթի, տեղի է ունենում օրենսդիրի և գործադիրի հարց ու պատասխանը: Վարչապետին և կառավարության անդամներին հարց ուղղելու համար հերթագրվել է 17 պատգամավոր: Առաջին հարցն էլ հնչեցրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը: Վերջինս հետաքրքրվեց, թե գործազրկության նպաստները դադարեցնելուց հետո կա որևէ վիճակագրություն, թե քնաի հոի է ապահովվել աշխատանքով: Հարցին պատասխանեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

̰
Պետք է ստեղծել վարորդական իրավունքի տրամադրման միասնական համակարգ

15:16 25.10.2017

Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա հունվարի վերջին, փետրվարի սկզբին Սոչիում, ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

̰
Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները

15:10 25.10.2017

Ի՞նչ տվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նիստի արդյունքների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

̰
ԵԱՏՄ միասնական շուկաների ձևավորման վերջնաժամկետ  է սահմանվել 2025 թ-ը

14:35 25.10.2017

 Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Բելառուսի վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ միասնական շուկաների ստեղծման գործընթացը չպետք է ձգձգվի: Այսօրվա նիստում որոշում է կայացվել՝ միասնական շուկաների ձևավորման վերջնաժամկետ սահմանել 2025 թ-ը: 

̰
«Մեկը պճեղի մենինգիտ ունի, մյուսը՝ ականջի քրոնիկ մեծացում». Փաշինյանը՝ հիվանդության պատճառով բանակից ազատվողների մասին

14:23 25.10.2017

«Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծի շուրջ կարծիքների փոխանակության ժամանակ Նիկոլ Փաշինյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել բանակից խուսափողների վերաբերյալ:

̰
«Միասնական շուկայի հարցում կան տարիֆային տարբերություններ». Դմիտրի Մեդվեդև

14:13 25.10.2017

Ակնհայտ է, որ մաքսային միության շուկան ընդլայնում է իր հնարավորությունները: Միության երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 1.8%-ով, իսկ 26%-ով աճել է այլ երկրների հետ, – այս տվյալները հրապարակել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

Նա նշել է, որ շուկան շարունակում է զարգանալ: Ինչ վերաբերում է էներգակիրների՝ նավթի, գազի և նավթամթերքի միասնական շուկային, ապա այստեղ կան որոշակի խնդիրներ՝ մասնավորապես երկրներում կան տարիֆային տարբերություններ: ՌԴ վարչապետի տեղեկացմաբ այս հարցը քննարկվում է գուցե կարիք առաջանա ձևակերպման մեջ փոխություն մտցնելու:

Բելառուսի վարչապետն էլ նշել է, որ միասնական շուկաների ձևավորման հարցը չի կարելի հետաձգել և վերջնաժամկետ է սահմանվել 2025 թ-ը:

̰
Եվրասիական միջկառավարական նիստը վերածվել է բանավեճի հարթակի

14:04 25.10.2017

Թեև ի սկզբանե նշվել էր, որ նեղ ազգային խնդիրներից չի խոսվելու, այդուհանդերձ, նիստի զգալի մասը հատկացվեց բանավեճին:

̰
Վիգեն Սարգսյանը կհանդիպի բողոքող ուսանողներից երկուսի հետ

13:42 25.10.2017

Տարկետման իրավունքի վերացում ենթադրող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» նախագծի դեմ բողոքող ուսանողներից երկուսը կհանդիպեն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

̰
«Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» նախագծին

13:33 25.10.2017

«Զինվորական ծառայության և զինծառայողի մասին օրենքի» նախագծին «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու: Մտքերի փոխանակության ժամանակ այսպիսի հայտարարություն է արել դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը:

̰
ՀՀ և ՌԴ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում դեռ քննարկվում է

13:28 25.10.2017

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությանը, որ գյուղատնտեսության ոլորտում երկու երկների միջև ակտիվ համագործակցություն կա:

̰
Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստը սկսվեց

13:18 25.10.2017

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը սկսվեց նախատեսված ժամանակից երկու ժամ ուշացումով:

̰
«Սահմանին Ադրբեջանից օդ են կրակում ոչ թե թիրախին, թե ինչո՞ւ մտածելու տեղիք է տալիս». Թևան Պողոսյան

13:04 25.10.2017

ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր անդրադարձել է սահմանային լարմանը: Ն ամասնավորապես նշել է, որ կասկած է հարուցում այն, որ նրանք ադրբեջանական կողմից ուղղակի օդ են կրակում: Թեվան Պողոսյանի խոսքով՝ նրանց գործելակերպը վկայում է, որ ներքին քաղաքական խնդիրներ են լուծում, քանի որ ըստ նրա՝ գրեթե անհնար է Սպայկայով կրակել ու թիրախին չհարվածել:

̰
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի».Թևան Պողոսյան

12:34 25.10.2017

ՀՀ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը անդրադարձել է Հայաստան – ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Նա մասնավորապես ասել է. «ՀՀ – ԵՄ համաձայնագիրը կստորագրվի»: Հիշեցնենք, որ տեսակետներ են հնչում, որ այդ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել:

̰
Հայաստանի կիսաքաղց արջերը և Daily Mail-ի անդրադարձը

12:31 25.10.2017

Բրիտանական Daily Mail պարբերականը մեծ մտահոգությամբ է անդրադարձել Հայաստանի ռեստորաններում և զվարճանքի վայրերում «բանտարկված» արջերի ճակատագրին:

̰
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում քննարկում են ներքին շուկաների, առևտրի ու էներգետիկայի հարցերը

12:15 25.10.2017

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նիստում քննարկվել է 6 հարց, օրակարգում կա ևս 3-ը: Օրակարգում ընդգրկված են ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի եվ ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր: Գյուղատնտեսության նախարարի խոսքով գյուղատնտեսության ոլորտից քննարկվելու է երկու հարց՝ կապված սերմերի և շաքարի հետ:

̰
«Հայ-ռուսական զորախումբ ունենալու պայմանագիրը պատիվ չի բերում». Վովա Վարդանով

12:05 25.10.2017

Հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը այսօր հավիրված ասուլիսում անդրադարձել է հայ-ռուսական զորախմբին վերաբերող հարցերին: Նրա կարծիքով դա այնքան էլ պատվաբեր չէ, բայց անհրաժեշտ է: ««Հայ-ռուսական զորախումբ ունենալու պայմանագիրը պատիվ չի բերում, բայց անհրաժեշտ է, զապադլո է բայց պետք է»,- ասել է Վովա Վարդանովը: 

̰
BACK_TO_TOP