21:15 19.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը` կրթաթոշակային ծրագիրը, «Հաջորդ սերնդի խորհուրդը», ոչ ֆորմալ ներդրողների ցանցը և հիմնադրամի պաշտոնական կայքը:
Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր ՖԱՍՏ-ի և մի շարք կրթական հաստատությունների միջև:
Գալա ընթրիքին ներկա են եղել նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի շրջանակներում ձևավորվող «Հաջորդ սերնդի» նորընտիր խորհրդի 15 անդամները: Խորհուրդը միավորելու է գիտելիքներով և համապատասխան հմտություններով զինված երիտասարդ տաղանդավոր գիտնականներին և տեխնոլոգիաների գծով մասնագետներին ողջ աշխարհից` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:
20:28 19.10.2017
Հանրային խորհրդում այսօր կազմակերպված քննարկմանը ներկայացվել են ընտանեկան բռնության օրենքի նախագծի վիճահարույց այն կետերը, որոնք ընդդիմախոսների կարծիքով, օգնելու փոխարեն կարող են վնասել ընտանիքների ամրությանը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մտահոգություն է հայտնել, որ եթե երրորդ մարմնի թույլ տրվի մտնել ընտանիք և լուծել ներընտանեկան խնդիրները, ապա դա կհանգեցնի ավանդական հայկական ընտանքիների քայքայման: Հանրային խորհրդի նախագահն ուսումնասիրել է եվրոպական երկրների փորձը և արձանագրել, որ Ֆրանսիայում, օրինակ, կանանց 44% բռնության է ենթարկվում, չնայած այդ երկրում վաղուց գործում է համապատասխան օրենքը: Վազգեն Մանուկյանի մտահոգությունը նախ ընտանիքի հայկական տեսակի պահպանումն է: Ի՞նչ կարող է լինել, եթե օրենքը պաշտոնյաները մեկնաբանեն ըստ իրենց ցանկության:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գոհար Հակոբյանը հակադարձել է, թե օրենքի նախագծով կանոնակարգվում են ընտանիքի անդամների և պետական մարմինների հարաբերությունները: Հայաստանում տարեկան 600-800 ընտանեկան բռնության դեպք է գրանցվում, և այս նախագիծը նպատակ ունի ոչ թե պատժել բռնարարին, այլ կանխել բռնության շարունակականությունը:
Հանրային խորհրդի անդամները կասկած են հայտնել նախագծում նշված ապաստարանների առումով: Գուցե այնտեղ ևս կանայք բռնության ենթարկվեն: Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչները հակադարձել են՝ չի կարելի խոսել մի ոլորտից, որից գաղափար չունես, ապաստարանները ապահով են:
Կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանի խոսքով, Հայաստանում յուրաքանչյուր երրորդ կինը բռնության է ենթարկվում, հետեվաբար այդ ապաստարանները պետք են կանանց իրավունքները պաշտպանելու համար, օրենքն այդ առումով օգտակար է:
20:23 19.10.2017
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է նաև ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի հնչեցրած հայտարարություններին: Շարմազանովի խոսքով՝ Ուորիլիքը դիվանագետին հատուկ հավասարության նշան է դրել:
20:09 19.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) միջազգային համատեղ աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին:
17:39 19.10.2017
Ոստիկանությունը փնտրում է Արարատի մարզի Նիզամի գյուղի մթերային խանութներից մեկից կատարված գողության մեջ կասկածվող տղամարդուն: Նրա դեմքն արձանագրել են անվտանգության տեսախցիկները:
17:32 19.10.2017
Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանությունում կադրային փոփոխություններ են կատարվել:
16:40 19.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին
16:30 19.10.2017
«Թոնի Ֆադելը համարվում է թվային նվագարկչի ստեղծողը: Մինչև 2008 թվականն աշխատել է Apple ընկերությունում, եղել է հատուկ ծրագրերի ղեկավարը: Նա համարվում է IPod-ի հայտնագործողներից մեկը: Մինչև 2010 թվականը Թոնի Ֆադելն աշխատել է Apple-ում, ապա ստեղծել է «Նեսթ Լաբս» ընկերությունը, որը 3 տարի հետո մոտ 3 մլդ դոլարով վաճառել է Google-ին, նա մի շարք հայտնագործությունների հեղինակ է, մոտ 300 պատենդներ ունի»:
Թոնի Ֆադելը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի ամենաերիտասարդ մրցանակակիրն է:
16:01 19.10.2017
Ռուսական բանակի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկիստները վարժանքներ են սկսել Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում։ Այս վարժանքներով տանկիստներն ամփոփելու են ուսումնական կիսամյակի ընթացքու ստացած գիտելիքներն ու հմտությունները։
Զորավարժությանը մասնակցում է մինչև 50 միավոր ռազմական տեխնիկա և 200 զինծառայող։ Վարժանքների ընթացքում խոցվելու են մինչև 4 կմ հեռավորության վրա ընկած թիրախներ, որոնք կատարելու են հորինված թշնամու զրահատեխնիկայի դերը։
Անցկացվելու են նաև երկկողմանի վարժանքներ, երբ տանկիստները մենամարտելու են իրար դեմ տանկային դուելների տեսքով։ Դրանց ընթացքում երկու կողմից տանկերը սկսելու են փնտրել իրար ու թիրախավորել ուսումնական զինամթերքով։
Վարժանքներն անցկացվելու են լեռնային բարդ պայմաններում։
15:38 19.10.2017
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ եթե հետաքրքրված եք խաղարկային վիզաների («Գրին քարտ») խաղարկությամբ, բայց գրանցմանն առնչվող հարցեր ունեք, ապա այս ուրբաթ, հոկտեմբերի 20-ին, ժամը 13.00-ին ԱՄՆ հյուպատոսական բաժինի պաշտոնյաները կանցկացնեն 1 ժամանոց առցանց ֆեյսբուքյան հարց ու պատասխան:
14:18 19.10.2017
Կառավարության նիստում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը ներկայացրեց միջազգային ավտոմոբիլային հաղորդակցման մասին համաձայնագիրը:
14:15 19.10.2017
«Հին Երևան» նախագիծն իրականացնելու համար ոչ մի կառույց չի քանդվել»: Այսօր «Հին Երեվան» նախագծի ընթացքի մանրամասները ներկայացնելիս ասել է ճարտարապետ Լեվոն Վարդանյանը: «Երբ ծրագիրն անձամբ առաջարկեցի, բոլոր կառույցներն արդեն քանդված էին: Միակ շենքը, որ իմ ժամանակ ապամոնտաժվել է, եղել է Աֆրիկյանների եկամտաբեր տունը»:
Սաթենիկ Հայրապետյան
14:09 19.10.2017
«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր խոսել է նախագծի մասին՝ նշելով, որ այս ծրագիրը պարբերաբար խոչընդոտների է հանդիպում:
14:05 19.10.2017
Կառավարության նիստի ժամանակ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը օրենքի նախագիծ է ներկայացրել այն մասին, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում, որպեսզի պատիժ սահմանվի բուժաշխատողի օրինական պարտականությունները խոչընդոտելու համար։
12:13 19.10.2017
Աշխատաժողովը համախմբել է տվյալագիտությամբ և հարակից գիտակարգերով զբաղվող ավելի քան 200 հետազոտողների: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այն նպատակ ունի երիտասարդ հետազոտողների, ասպիրանտների համար նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների հետ հաղորդակցվելու եւ հետագա համագործակցություն ծավալելու հարթակ դառնալ:
10:56 19.10.2017
Երևանում խցանումները նվազեցնելու նպատակով վարչապետը հանձնարարել է երկամսյա ժամկետում այլընըրանքային երթուղիներ մշակել, նաև տույժերն ու տուգանքները նախազգուշացումների հաշվին նվազեցնելու հայեցակարգեր ներկայացնել կառավարություն։
10:21 19.10.2017
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կարգավորել անտառօգտագործման և ապօրինի ծառահատումների ոլորտը։ Հանձնարարվել է նաև փոփոխություններ կատարել քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում, որպեսզի խստացվեն ապօրինի ծառահատումների համար պատիժներն ու տույժերը։
10:09 19.10.2017
Այժմ ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին սպառազինված են մեծ հեռահարությամբ, գերճշգրիտ հրթիռային համալիրներով, համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ խոցելու հակառակորդի կարևորագույն օբյեկտները պաշտպանության ամբողջ խորությամբ, բարձր արդյունավետությամբ խոցելու հակառակորդի ցանկացած զրահատեխնիկա պաշտպանության հեռավոր մատույցներում:
20:48 18.10.2017
«Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում տաքսի ծառայության վարորդի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափով՝ 16.08 գրամ «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև՝ հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «AKM» տեսակի ինքնաձիգ, գործարանային արտադրության «Մարգոլինի» կոնստրուկցիայի 5.6մմ տրամաչափի սպորտային ակոսափող ատրճանակ, ընդհանուր թվով 118 հատ տարբեր տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:
20:39 18.10.2017
Լեհաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։