TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հոկտեմբերի 19-ը հայկական բանակում Հրթիռահրետանային զորքերի օրն է

10:09 19.10.2017

Այժմ ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին սպառազինված են մեծ հեռահարությամբ, գերճշգրիտ հրթիռային համալիրներով, համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ խոցելու հակառակորդի կարևորագույն օբյեկտները պաշտպանության ամբողջ խորությամբ, բարձր արդյունավետությամբ խոցելու հակառակորդի ցանկացած զրահատեխնիկա պաշտպանության հեռավոր մատույցներում:

̰ ̰
Լոռիում ամուսնուն տարեց կնոջը դանակահարելու համար մեղադրանք է առաջադրվել

21:06 18.10.2017

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարզի 54-ամյա բնակչուհու դանակահարության դեպքի հանգամանքները։

̰
«Կոնվերս բանկից» հափշտակություն կատարելու դեպքի գործով բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք

20:48 18.10.2017

«Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում տաքսի ծառայության վարորդի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափով՝ 16.08 գրամ «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև՝ հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «AKM» տեսակի ինքնաձիգ, գործարանային արտադրության «Մարգոլինի» կոնստրուկցիայի 5.6մմ տրամաչափի սպորտային ակոսափող ատրճանակ, ընդհանուր թվով 118 հատ տարբեր տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

̰
Երևանում կկայանան Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարների բանակցությունները

20:39 18.10.2017

Լեհաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

̰
Պաշտոնանկություն ոստիկանությունում

20:00 18.10.2017

ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը: Պաշտոնանկության մասին տեղեկատվությունը հաստատել են ՀՀ ոստիկանությունից: 

̰
Վարչապետը Գյումրիում խոսել է թանկացումներից

19:25 18.10.2017

ՀՀ վարչապետը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում խոսել է պարենային ապրանքների թանկացումներից: 

̰
Հասմիկ Պապյանի գրառումը Լևոն Հայրապետյանի մասին

19:23 18.10.2017

Օպերային հայտնի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը գործարար Լևոն Հայրապետյանի մահվան կապակցությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Գործդ անմահ, հիշատակդ պայծառ թող լինի՝ ամենի հետ մեկտեղ նաև բարձր արվեստը սիրող, հասկացող և գնահատող Մեծ Հայ! Հանգչի՛ր խաղաղությամբ և ների՛ր մեզ, սիրելի՛ Լևոն…»,- գրել է երգչուհին: 

̰
Դանիան դադարեցնում է Թեղուտի հանքի շահագործման համար «Վալլեքսին» տրված 62 մլն դոլար վարկը

18:26 18.10.2017

Դանիան վաղաժամկետ դադարեցնում է Թեղուտի հանքին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։

̰
Դպրոցների տնօրենների չարաշահումների փաստով ԱԱԾ-ում քրգործեր են հարուցվել

18:17 18.10.2017

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել են Մուղնու Մ.Աշճյանի անվան և Լուսակն համայնքի հիմնական դպրոցների տնօրենների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

̰
Հայրապետյանի հարազատները հրաժարվել են նրա դեմ հարուցված քրեական գործի հետմահու կասեցումից

17:42 18.10.2017

Երեկ երեկոյան կալանավայրում մահացած հայ գործարար Լևոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը:

̰
Արցախի ղեկավարին ընդունել են Ֆլանդրիայի խորհրդարանում

16:22 18.10.2017

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Բրյուսելում այցելել է Ֆլամանդական խորհրդարան, հանդիպել պատգամավորների հետ և ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ձևավորել այս խումբը, նշելով, որ այն՝ որպես Ֆլանդրիայի ու Արցախի միջև անկեղծ բարեկամության խորհրդանիշ, հավաստում է երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունն ու նվիրվածությունը համընդհանուր արժեքներին:

Արցախի ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս Բելգիայի տարածքում Ֆլանդրիան հայկական սփյուռքի ամենահին օջախն է, որտեղ հայ համայնքը դարեր շարունակ յուրօրինակ կամուրջ է հանդիսանում արևմուտքի ու արևելքի, պատմական հայրենիքի և գեղեցիկ այս երկրի միջև, հավելելով, որ հարաբերությունների նման հարուստ պատմությունը, բնական է, պետք է իր դրական ազդեցությունն ունենա ներկա ժամանակահատվածի վրա:

̰
Փաշինյան-Գեղամյան միջադեպի հարցի քննարկումը հետաձգվեց

15:58 18.10.2017

էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով «Ելք» խմբակցության ներկայացրած փաստաթղթի քննարկումը հետաձգվեց:

̰
Փաշինյանը  սպառնում է ԱԺ գնալ «դուբինկեքով»

15:15 18.10.2017

ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի կարծիքով՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով «Ելք» խմբակցության ներկայացրած փաստաթղթում բավարար հիմքեր չկան:

̰
Արտաշես Գեղամյանը չի մասնակցում իրեն վերաբերող քննարկմանը

15:04 18.10.2017

ԱԺ-ում քննարկվում է 2017 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցածին գնահատական տալու համար հանձնաժողով ստեղծելու հարցը:

̰
Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին

14:42 18.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին:

̰
ԱԺ-ում քննարկվում է Արտաշես Գեղամյանի արարքին գնահատական տվող հանձնաժողով ստեղծելու հարցը

14:20 18.10.2017

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի միջև:  Դեպքից հետո «Ելք» խմբակցության ղեկավար սոցցանցի իր էջում գրել էր, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը հարձակվել է իր վրա։ 

̰
«Չըխկլը փակ-չըկլը բաց»-ի դրույթ. ի՞նչ են ցանկանում ընդդիմադիր պատգամավորները

13:37 18.10.2017

Ես ակնկալում եմ, որ ՔԿՀ-ում չլինի դուռ, որ ԱԺ պատգամավորի առաջ չի կարող բացվել, հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հրայր Թովմասյանի հարցին:

̰
Բոլոր ցանկացողները կարող են զբաղվել բենզինի ներկրմամբ, եթե ունեն գումար. Արտակ Շաբոյան

13:28 18.10.2017

Տնտեսական հանձնաժոովի նիստում քննարկվում է բենզինի շուկայում գերշխող դիրք գրավող «ՖԼԵՇ» և «CPS» ընկերությունների հարցը։

̰
Գյումրիում այսօր բացվում է «Ռուսթավելի» հայտնի փողոցը

12:57 18.10.2017

Գյումրիում այսօր բացվում է «Ռուսթավելի» փողոցը: Այդ փողոցը քաղաքի ամենահին խորհրդանիշներից է, որի հետ կապվում են բազմաթիվ պատմություններ: Նախորդ տարիների ըթնացքում փողոցի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել: Պատմական նշանակություն  ունեցող այս փողոցի բացմանն այսօր կմասնակցի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: 

̰
Այս տարի կարագը թանկացել է 35, միսը՝ 10-15 տոկոսով. Արտակ Շաբոյան

12:49 18.10.2017

ՏՄՊՊՀ նախագահը ներկայարել է սպառողական շուկակում գրանցված թանկացումները: «Կարագի բենզինի, մսի և ձկան թանկացումներ են եղել»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Արտակ Շաբոյանը։

̰
Պատգամավորն ամենափրկիչ չէ. Արփինե Հովհաննիսյանի պատասխանը  ընդդիմադիրներին

12:48 18.10.2017

ԱԺ փոխխոսնակն արձագանքել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը և ասել, որ ինքը վստահ է՝ պատգամավորըները չեն գնում հմայվելու կալանավորներով, պատերն ու կահավորանքը ուսումնասիրելու:

̰
Ի՞նչի մասին էր մտորում Լևոն Հայրապետյանը. Արտյոմ Երկանյանի զրույցը Լևոն Հայրապետյանի հետ

12:39 18.10.2017

«Շանթ» հեռուստաընկերության «Աշխարհի հայերը» հաղորդաշարի հեղինակ Արտյոմ Երկանյանի պատրաստած հաղորդումներց մեկը գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի մասին էր: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել 2011 թ-ին: Նա պատմել է իր, իր ծրագրերի իր անցած ուղու մասին: Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2011թ -ի հունիսի 19 -ին: 

̰
Հայաստանը առաջ է գնացել 37 կետով. Համաշխարհային մրցունակության զեկույց

12:30 18.10.2017

Համաշխարհային միցունակության զեկույցում Հայաստանը բարելավել է հակամենաշնորհային ցուցանիշները։ 2017 թվականին Հայաստանը առաջ է գնացել 37 կետով և հայտնվել է 142 երկների շարքում 40 րդ տեղում: Աժ տնտեսական հանձնաժողովի նիստում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտան Շաբոյանը։  Նա նշել է, որ մեր տնտեսական մրցակցության ցուցանիշմերը բավականին լավն են՝ համեմատած հարևան երկրների հետ։ Որպես ապացույց՝ նշել է, որ […]

̰
Արտակարգ դեպք մայրաքաղաքում

12:25 18.10.2017

Հոկտեմբերի 17-ին մայրաքաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել աջ և ձախ նախաբազկի հատվածում կտրած-քերած վերքերով տղամարդ։

̰ ̰
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

11:18 18.10.2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ էր մատակարարում տեղի իրացման կետերին: Ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ արտադրամասում խախտվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները. արտադրական, օժանդակ և կենցաղային շենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, համապատասխան միջոցներ […]

̰
Փաշինյանը կառավարությանը խճճված իրավիճակից դուս գալու առաջարկ է անում:

11:14 18.10.2017

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է  «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաիսն նախագիծը», որը ներկայացրել են Աժ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Գևորգ Գեորգիսյաը և Մանե Թանդիլյանը: Օրինակգծի հեղինակները առաջարկում են են լուծել խնդիրը, որն առաջանում է պատգամավորների՝ քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու ժամանակ: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու […]

̰
Լևոն Հայրապետյանի վերջին ցանկությունը

11:13 18.10.2017

«Ինձ թաղեք իմ ծնողների կողքին…». Սա Լևոն Հայրապետյանի վերջին ցանկությունն էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը:  Վահե Ավանեսյանի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա այդ պահին գտնվել է Մորդովիայի համար 12 քրեակատարողական բանտում (исправительная колония): Լևոն Հայրապետյանը հեռախոսազանգով կապվել է իր մտերիմ ընկեր Գարիկ Պողոսյանի […]

̰
Գազաբալոններով բեռնատարը գլորվել է ձորը. սկսվել է գազի ուժեղ արտահոսք

11:01 18.10.2017

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 17-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Բաղրամյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ բեռնատարը շրջվել է առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան-Բաղրամյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ԶԻԼ» մակնիշի 12 ՕՕ 510 համարանիշի բեռնատարը (վարորդ 35-ամյա Գեղամ Խ.)` բեռնված գազի բալոններով […]

̰
BACK_TO_TOP